Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 12 474 բայտ, 21:14, 26 Հունվարի 2014
― Ջոնի։
Խոզուկն ինքն իրեն մրթմրթաց այդ անունը, հետո այն բարձրաձայն գոռաց Ռալֆին,որին դա բոլորովին չհետաքրքրեց, քանի որ նա շարունակում էր փչել իր խեցին։ Նրա դեմքը շառագունել էր այդ ապշեցուցիչ ձայնը հանելու վայրի հաճույքից, շապիկը թրթռոմ էր սրտի զարկերից։ Անտառից լսվող գոռում֊գոչյունը գնալով մոտենում էր։Լողափը կենդանացավ։ Շոգի թրթռուն շղարշը հեռվում բազմաթիվ երեխաներ էր թաքցնում, որոնք շիկացած ավազի միջով ճանապարհ էին փնտրում դեպի հարթակը։ Երեք փոքր տղա, Ջոնիից ոչ շատ մեծ, հանկարծ, հայնտվեիցն շատ մոտիկից՝ նրանք անտառում միրգ էին խժռում։ Խոզուկից քիչ փոքր, սևուկ մի տղա դուրս եկավ կողքի թփուտներից, բարձրացավ հարթակը և բոլորին զվարթ ժպտաց։ Գնալով ավելի ու ավելի շատ երեխաներ էին հայտնվում։ Ջոնիի անմեղ օրինակին հետևլեով, նրանք նստում էին արմավների տապալված բներին և սպասում։ Ռալֆը շարունակում էր խեցիով կարճ ու հատու կանչեր արձակել։ Խոզուկը բոլորին շրջանցում էր, հարցնում էր ամեն մեկի անունը, և, հոնքերը կիտելով, փորձում մտապահել։ Երեխաները պարզամտորեն ենթարկվում էին նրան, ինչպես մինչ այդ ենթարկվում էին բարձրախոսով մարդուն։ Ոմանք մերկ էին, հագուստները ձեռքներին, ոմանք՝ քիչ թե շատ հագնված, դպրոցական համազգեստներով, գորշ, կապույտ, դարչանգույն բաճկոնիկներով կամ բդյա սվիթրերով։ Ոմանք կրծքանշաններ ունեին, նույնիսկ՝ նշանաբաններ, հատուկ գունավոր շերտեր գուլպաների կամ շապիկների վրա։ Կանաչ ստվերը ծածկում էր ծառաբների վրա խմբված գլուխները՝ դարչնագույն, շեկլիկ, սևուկ, շագանականգույն, գորշ․ գլուխները շշնջում էին, փսփսում, մեծ֊մեծ աչքերով նայում Ռալֆին ու ենթադրություններ անում։ Ինչ֊որ բան էր կատարվում։ Մենակ կամ զույգ֊զույգ լողափից եկող երեխաները տեսանելի էին դառնում, երբ, մոտնելաով, հայտնվում էին շիկացած տապի շղարշից այս կողմ։ Այստեղ աչքը սկզբից նկատում էր ավազի վրա թրթռացող սև չղջիկանման կերպարը, և հետո միայն նշմարում նրա վրայի մարմինը։ Չղջիկը երեխայի ստվերն էր, որը, ուղղաձիգ կախված արևից սմքելով, վերածվում էր ոտքերի միջև ընկած կարկատանի։ Խեցին փչելով, Ռալֆը նկատեց թպրտացող սև բծերի վրայով հարթակին մոտեցող վերջին զույգին։ Կլորագլուխ երկու տղա, խծուծի պես մազերով, իրենց ցած գցեցին Ռալֆի ոտքերի տակ և մնացին պառկած, շնիկների պես շնչակտուր ժպտալով։ Երկվորյակներ էին, իրար այնքան նման, որ այդ զվարճալի կրկնությանը պարզապես հավատալ էչր լինում։ Նրանք միասին շնչում էին, միասին ժպտում, նրանք պինդ էին և կենսունակ։ Ռալֆին դարձած նրանց շուրթերը խոնավ էին, երկուսի դեմքին ասես բավականաչափ մաշկ հատկացված չլիներ, որից նրանց ուրվագծերը կորցնում էին իրենց հստակությունը, իսկ բերանները բաց էին մնում։ Խոզուկն իր փայլուն ակնոցով կռացել էր նրանց վրա, նրա ձայնը լսվում էր խեցու կանչի ընդմիջումներում։ ― Սամ, Էրիք, Սամ, Էրիք։ Շուտով նա շփոթվեց, ու երկվորյակները, համընդհանուր ծիծաղի տակ, սկսեցին գլուխները տարուբերել և իրար ցույց տալ։ Վերջապես Ռալֆը դադարեց փչել և, խեցին մի ձեռքում բռնած, նստեց, գլուխն իջեցնելով ծնկներին։ Արձագանքի հետ մարեց նաև ծիծաղը։ Լռություն տիրեց։ Լողափի ադամանդյա մշուշում ինչ֊որ արարած էր շարժվում։ Առաջինը Ռալֆն էր դրան նկատել, բայց նրա լարված հայացքն ամենքին ստիպել էր նայել այդ կողմը։ Շուտով այդ արարածը շոգի մուժից դուրս եկավ և բոլորը տեսան, որ նրա մուգ գույնը ոչ այնքան ստվերի արդյունքն էր, որքան հագուստի։ Դա տղաների մի խումբ էր, որոնք քիչ թե շատ կանոնավոր քայլում էին երոկւ զուգահեռ շարք կազմած։ Նրանց հագուստն արտառոց էր՝ շապիկները, տաբատներն ու մնացած շորերը նրանք պահում էին ձեռքում, ամեն մեկի գլխին քառակուսի սև գլխարկ կար։ Նրանք ոտքից գլուխ փաթաթված էին ձախ կրծքին երկար արծաթե խաչ ունեցող սև թիկնոցներով, որոնք պսակված էին փարթամ օձիքներով։ Արևաձարձային տապը, վայրէջքը, սննդի հոգսերը, վերջապես, շիկացած լողափով այդ երկար, քրտնախաշ անցումը նրանց դեմքերին նոր լցաված սալորդի մուտ փայլ էին տվել։ Նրանց առաջնորդող տղան նույն համազգեստն ուներ, միայն թե նրա գլխարկի նշանը ոսկեգույն էր։ Հարթակին մոտ երեք մետր չհասած, նա խմբին հրամայեց կանգնել՝ շնչահեղձ և քրտնած, նրանք օորովելով կանգնեցին անխնա արևի տակ։ Թիկնոցի փեշերը թռցնելով, առաջնորդը ցակտեց հարթակի վրա և կկոցած աչքերը հառեց համարյա անթափանց մթին։ ― Ո՞ւր է շեփորով մարդը։ Տեսնելով, որ արևը նրան կուրացրել է, Ռալֆը պատասխանեց․ ― Ոչ մի շեփորով մարդ չկա։ Ես եմ։ Տղան մոտեցավ և հայցքը վերևից սևեռեց Ռալֆին, դեմքը դժգոհ ծամածռելով։ Կաթնագույն խեցին ծնկներին դրած խարտյաշ տղայի տեսքը նրա վրա տպավորություն չգործեց։ Սև թիկնոցը շրջելով, նա կտրուկ շուռ եկավ։ ― Ուրեմն, նա՞վ էլ չկա։ Երկար թիկնոցի տակ նա նիհար էր, ոսկրոտ և բարձրահասակ, սև գլխարկի տակից դուրս էին պրծնում շիկավուն մազերը։ Պեպենոտ դեմքը կնճռոտված էր ու տգեղ, բայց հիմար չէր։ Նրա կապույտ աչքերը հիասթափությամբ էին լցված, որը պատրաստ էր ցասումով բռնկվել։ ― Ուրեմն էստեղ մեծերից մարդ չկա՞։ Ռալֆը դիմեց նրա մեջքին։ ― Չէ, բայց մենք ժողով ենք անում։ Եկեք միացեք։ Թիկնոցավոր տղաները շարքը խախտեցին։ Բարձրահասակը գոռաց։ ― Երգչախո՛ւմ, զգա՛ստ։ Հոգնած ենթարկվելով, երգչախմբի տղաները նորից խցկվեցին արևի տակ օրորվող շարքերը։ Ոմանք, այնուամենայնիվ, բողոքի թույլ նշաններ ցուցաբերեցին։ ― Ախր, Մերիդյու, լսի, չի լինի՞ մենք․․․ Նրանցից մեկը երեսնիվայր ընկավ ավազի վրա, և շարքը ցրվեց։ Ուշաթափվածին բարձրացրին և պառկեցրին հարթակի վրա։ Մերիդյուն փորձեց սևերես չմնալ։ ― Դե լավ, կարող եք նստել։ Հանգիստ թողեք դրան։ ― Բայց, ախր, Մերիդյու․․․ ― Ամեն անգամ սուտմեռուկ է անում՝ նույնը չարե՞ց Ջիբրալթարում, հետո Ադիս֊Աբեբայում, իսկ առավոտյան ժամերգության ժամանակ գլորվում էր ուղիղ խմբավարի գիրկը։ Վերջին դիտողությունից երգչախմբի անդամները, որոնք, սև թռչունների պես ծառաբներին թառած, հետաքրքրությամբ նայում էին Ռալֆին, սկսեցին քրքջալ։ Խոզուկն էլ անուններ չէր հարցնում՝ նրան խեղճացրել էր համազգեստների առաջացրած հեղինակությունը և Մերիդյուի վճռական ձայնը։ Խոզուկը մտել էր Ռալֆի հետևը և զբաղված էր իր ակնոցով։ Մերիդյուն շուռ եկավ Ռալֆի կողմը։ ― Ասում ես, ուրեմն, մեծեր չկա՞ն։ ― Չէ։ Մերիդյուն նույնպես նստեց և նայեց շուրջը։ ― Որ էյդպես է, մեր գլխի ճարն ինքներս պիտի տեսնենք։ Ռալֆի հետևում իրեն ապահով զգալով, Խոզուկը երկչոտ ձայն բարձրացրեց։ ― Դրա համար էլ Ռալֆը ժողով կանչեց։ Որ տեսնենք ինչ ենք անելու։ Մենք արդեն սկսել ենք անունները հավաքել, էս մեկը Ջոնին է, մյուս երկուսը երկվորյակներ են՝ Սամն ու Էրիքը, ո՞րըդ Էրիքը․․․ չէ, դու Սամն ես։ ― Սամը ես եմ․․․ ― Ես էլ Էրիքն եմ։ ― Առանց անունների յոլա չենք գնա։― Ասաց Ռալֆը։― Ես Ռալֆն եմ։ ― Մենք արդեն լիքը անուններ գիտենք։― Ասաց Խոզուկը։― Հենց նոր հավաքեցինք։ ― Փոքրական անուններ են,― ասաց Մերիդյուն,― ես ինչի՞ պիտի Ձաք լինեմ, ես Մերիդյուն եմ։ Ռալֆը կտրուկ շուռ եկավ նրա կողմը։ Դա իր գործն իմացող մարդու ձայն էր։ ― Հետո էն մյուս տղան, ո՞նց էր, մոռացա․․․ ― Շատ ես բլբլում, Հաստաքամակ։― Ասաց Ջաք Մերիդյուն։― Ձենդ կտրի։ Բոլորը ծիծաղեցին։ ― Ինքը Հաստաքամակ չի։― Գոռաց Ռալֆը։― Նրա ճիշտ անունը Խոզուկ է։ ― Խոզո՜ւկ։ ― Խո՜֊զուկ։ ― Համա թե խոզն ես, հա՜։ Շուրջբոլորը փոքերկում էր ծիծաղը, նույնիսկ ամենափոքր մանուկները միացել էին ընդհանուր հռհռոցին։ Ծիծաղը մի պահ միավորել էր ամենքին, Խոզուկին դուրս թողնելով այդ սերտ հանրությունից։ Նա շիկնեց, և, գլուխը կախ, սկեց նորից մաքրել ակնոցը։ Վերջապես ծիծաղը մարեց, և վերսկսվեց անվանակոչությունը։ Ջաքից հետո երգչախմբի ամենախոշոր տղան լայնաթիկունք և անդադար քմծիծաղող Մորիսն էր։ Կար նաև մի թուլակազմ, սուսուփուս տղա, որին ոչ ոք չէր ճանաչում և որը, ասես մի գաղտնիք թաքցնելով, բոլորից խուսափում էր։ Նա մրթմրթաց, որ իր անունը Ռոջըր է, բայց ուրիշ ոչինչ չասաց։ Բիլ, Ռոբերտ, Հարըլդ, Հենրի․․․ Ուշաթափված տղան հենվեց արմավենու բնին և գունատ ժպտաց Ռալֆի կողմը, ասելով, որ իր անունը Սայմոն է։