Changes
/* Հրեշներ */
=Հրեշներ=
Վիշապ, վիրագ, վիշշապաքաղվիշապաքաղ, եղջերվաքաղ, առլեզ, համբարու, շահապետներ, շվոտ, շավազ, պայեր, պարիկներ, հուշկապարիկներ, ճիվաղներ
Մեր լեզվով հրեշ են կոչվում հատկապես կենդանական արարածները, որոնք իրենց մեծությամբ կամ փոքրությամբ, անդամների յալաձևությամբ ծանոթ բնականից դուրս կերպարանք ունեն կամ տարբեր տեսակի կենդանիների խառնուրդ են կամ էլ կիսով չափ ոչ բանական են, կիսով չափ բանական կենդանակերպ։ Եթե որևէ պատճառով է ծագել կենդանիների պաշտամունքը, մարդկանց երևակայությունը այդ պատճառները ավելացրել է այդ կենդանիների վրա։ Եվ քանի որ երևակայությանը չափ ու կանոն չկա, դյուրին էր և է մտքի մեջ հրեշներ ստեղծելը, մանավանդ այնտեղ, որտեղ տեսնվում է բնության սովորական չափից ու ձևից դուրս մի կենդանի, կամ օտար երկրի անծանոթ մի բան է լսվում։