Changes
/* ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ */
Վերջապես առջևում կարմիր լույս առկայծեց, և գոբլինները երգեցին, խռպոտ ձայնով մի զզվելի երգ ձգեցին, տափակ ներբաննեորվ երգի հանգով քարերին չլմփացնելով և գերիներին թափահարելով․
Թրախկ ու շրախկ։ Ուղիղ ճակատին։

Հասիր ու բռնիր։ Անունդ։ Ասա։

Հսկա գոբլիններն այստեղ են ապրում։

Եկեք։ Համարձակ։ Շուտ եկեք։ Հասանք։
Թխկոց է։ Զնգոց։ Դոփյուն է։ Տնքոց։

Մեկ-երկու-երեք՝ սուլոց ու հառաչ։

Երեք-չորս՝ պատրաստ պահեք մուրճերը։

Դեպի ստորգետնյա ուղին, դե, առաջ։
Ճայթյուն ու որոտ։ Ճիպոտ ու մտրակ։

Զարկիր, խուզարկիր։ Մռնչա, փնչա։

Ստում ես, ստում։ Էլ չես ծլկի դու։
Գոբլիններն այնտեղ խմում են, երգում։

Իսկ դու՝ միշտ առաջ, իսկ դու՝ միշտ առաջ։

Դեպի ստորգետնյա ուղին՝ միշտ առաջ։
Դա սարսափելի էր հնչում։ Պատերը ցնցվում էին «թրախկ ու շրախկ», «ճայթյուն ու որոտ»-ից և այլանդակ ծիծաղից։ Երգի իմաստը բավական պարզ էր․ գոբլինները հանեցին մտրակները և գերիներին առաջներն արած քշեցին՝ վը՜ժժ-վը՜ժժ․․․ Թզուկները աղիողորմ տնքում էին և ղժղժում։ Եվ հանկարծ բոլորը լցվեցին մի հսկայական քարանձավ։ Մեջտեղում հուրհրատում էր կարմիր մեծ խարույկը, պատերին ջահերև էին վառվում, քարանձավը լեփլեցուն էր գոբլիններով։ Նրանք բոլորը հռհռացին, ոտքերով դոփեցին ու ծափ զարկեցին, երբ ներս ընկան թզուկները, և վերջինը (նշանակում է մտրակներին առավել մոտիկ)՝ խեղճ Բիլբոն։ Նրա ետևից հայհույով և մտրակներով շրխկացնելով գալիս էին հալածողները։ Սենյակում իրար գլխի էին հավաքվել պոնիները, գետնին թափված էին պատռված և շուռ տված հակերն ու պարկերը, գոբլինները խառնշտում էին, հոտոտում իրերը՝ շոշափելով դրանք ու միմյանց հայհոյելով։ Որքան էլ դա ցավալի է, թզուկներն այլևս երբեք չտեսան իրենց հիանալի պոնիներին, այդ թվում ուժեղ, կայտառ ճերմակին, որ Էլրոնդն էր տվել Հենդալֆին։ Որպես գաղտնիք կասեմ, գոբլինները ուտում են և՛ ձիերին, և պոնիներին, և էլի ուրիշների ու միշտ սոված են։ Բայց հիմա գերիների հոգսը պոնիները չէին, նրանք մտածում էին միայն իրենց մասին։ Գոբլինները նրանց ձեռքերը ոլորեցին, բոլորին իծաշարուկի կապեցին մի երկար շղթայով և քարշ տվին քարանձավի հեռավոր անկյունը։ Ճստիկ Բիլբոն քարշ էր գալիս պոչից։