Changes

Փոխատուական կապիտալի պահանջարկն ու առաջարկը նույնը կլիներ ընդհանրապես վերցրած կապիտալի պահանջարկի ու առաջարկի հետ (թեև այս վերջին ֆրազն անհեթեթություն է. արդյունաբերողի կամ վաճառականի համար ապրանքը նրա կապիտալի ձևն է, բայց և այնպես նրա ցանկացածը երբեք կապիտալը չէ իբրև այսպիսին, այլ միշտ այս մասնահատուկ ապրանքն է որպես այսպիսին, և նա գնում ու վճարում է այս՝ իբրև ապրանք՝ հացահատիկ կամ բամբակ և այլն, անկախ այն դերից, որ սա խաղալու է իր կապիտալի շրջապտույտի մեջ), եթե փողով փոխատվություն անողներ իսպառ գոյություն չունենային, և սրանց փոխարեն լինեին մեքենաների, հումքի և այլոց տերեր՝ փոխատրող կապիտալիստներ, որոնք հիշյալները փոխ տային կամ վարձով տային,— ինչպես հիմա տներն են տալիս,— արդյունաբերական կապիտալիստներին, որոնք իրենք էլ այս առարկաների մի մասի սեփականատերերն են։ Այսպիսի հանգամանքներում փոխատուական կապիտալի առաջարկը կնույնանար արդյունաբերական կապիտալիստներին մատակարարվող արտադրատարրերի, վաճառականներին մատակարարվող ապրանքների առաջարկի հետ։ Բայց միանգամայն պարզ է, որ այս դեպքում շահույթի բաշխումը վարկատուի ու վարկառուի միջև ամբողջովին կախված կլիներ ամենից առաջ այն երկու կապիտալների հարաբերությունից, որոնցից մեկը փոխ է տրվել, իսկ մյուսն այն կապիտալիստի սեփականությունն է, որը նրանից օգտվում է։
Պարոն Վեգելինի ասելով (B. A. 1857), տոկոսադրույքը որոշվում է «անզբաղ մնացած կապիտալի մասսայով (252) «լոկ այն անզբաղ մնացած կապիտալի մասսայի ցուցանիշն է, որը ներդրումն է որոնում» (271). այս անզբաղ մնացած կապիտալն այնուհետև նրա մոտ անվանվում է «floating capital» (485), և սրա տակ նա հասկանում է «Անգլիայի բանկի բանկնոտներն ու երկրում եղած շրջանառության այլ միջոցները. օրինակ, գավառական բանկերի բանկնոտներն ու երկրում առկա դրամը... ես floating capital-ի մեջ մտցնում եմ բանկերի պահեստի ֆոնդերն էլ» (502, 503), իսկ հետո ավելացնում է նաև ձույլ ոսկին (503)։ Այսպես, միևնույն Վեգելինն ասում է, թե Անգլիայի բանկը տոկոսադրույքի վրա մեծ ազդեցություն է ունենում այն ժամանակաշրջաններում, «երբ մենք» {Անգլիայի բանկը} «փաստորեն մեր ձեռին ունենում ենք անզբաղ մնացած կապիտալի ամենամեծ մասը» (1198), այնինչ պարոն Օվերոտոնի վերևում մեր մեջբերած ցուցմունքների համաձայն Անգլիայի բանկը «կապիտալի հետ որևէ առնչություն չունի»։ Այնուհետև Վեգելինն ասում է. «Իմ կարծիքով՝ զեղչանորման կարգավորվում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակով։ Անզբաղ մնացած կապիտալի քանակը ներկայացվում է որպես Անգլիայի բանկի պահեստ, որը փաստորեն մետաղապահեստ է։ Հետևաբար, եթե ազնիվ մետաղի պաշարը նվազում է, սրա հետևանքով նվազում է անզբաղ մնացած կապիտալի՝ երկրում եղած քանակը և ուրեմն բարձրանում է դեռ առկա մնացորդի արժեքը» (1258)։ Ջ. Ստուարտ Միլլն ասում է (2102). «Բանկը իր banking department-ը [բանկային բաժանմունքը] գործունակ պահելու համար ստիպված է ամեն հնարավոր միջոցի դիմելու, որ այս department-ի պահեստը լրացնի. ուստի և հենց որ նկատում է, որ տարհոսումն է սկսվում, նա պետք է իրեն համար պահեստ ապահովի և կամ իր զեղչումները սահմանափակի, կամ էլ սկսի արժեթղթերը ծախել»։— Պահեստը, որչափով որ սոսկ banking department-ն է նկատի առնվում, պահեստ է ավանդների համար միայն։ Օվերստոնի ասելով՝ banking department-ը պետք է գործի լոկ որպես բանկիր՝ առանց հաշվի առնելու բանկնոտների «ավտոմատիկ» թողարկումը։ Բայց իսկական նեղվածության ժամանակաշրջաններում Անգլիայի բանկը, banking department-ի պահեստից անկախ, որը սոսկ բանկնոտներից է լինում կազմված, շատ արթուն հսկում է մետաղի պահեստին և պետք է հսկի, եթե չի ուզում սնանկանալ։ Որովհետև միևնույն չափով, որով չքանում է մետաղի պաշարը, չքվում է նաև բանկնոտների պահեստը, և այս բանը ոչ ոք ավելի լավ չպիտի իմանար, քան պարոն Օվերստոնը, որն այնքան իմաստուն կերպով սարքել էր այս գործը 1844 թվականի իր բանկային օրենքի միջոցով։ ===ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՍԻՍՏԵՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ=== «Շրջանառության արագության մեծ կարգավորիչը վարկն է։ Այստեղից պարզվում է, թե ինչու փողային շուկայում առաջացող սուր նեղվածությունը սովորաբար զուգադիպում է գերալցված շրջանառությանը» («The Currency Question Reviewed», էջ 65)։ Այս պետք է երկու կերպ հասկանալ։ Մի կողմից՝ այն բոլոր մեթոդները, որոնք տնտեսում են շրջանառության միջոցները, վարկի վրա են հիմնված։ Իսկ երկրորդ՝ վերցնենք, օրինակ, 500 £-անոց մի բանկնոտ։ A-ն մեկ մուրհակ վճարելու համար այս բանկնոտն այսօր տալիս է B-ին, B-ն միևնույն օրն այն ավանդադրում է իր բանկիրի մոտ. սա էլի նույն օրը մի մուրհակ է զեղչում նրանով C-ի համար. C-ն այն վճարում է իր բանկին, բանկն այն տալիս է billbroker-ին իբրև փոխատվություն և այլն։ Այն արագությունը, որով շրջանառում է բանկնոտն այստեղ, գնումների կամ թե վճարումների համար ծառայելով, պայմանավորվում է այն արագությամբ, որով նա ավանդի ձևով նորից վերադառնում է որևէ մեկի մոտ և փոխատվության ձևով էլի անցնում մի ուրիշի ձեռը։ Շրջանառության միջոցների սոսկական տնտեսումն իր զարգացման ամենաբարձր ձևով երևան է գալիս Clearing House-ում [հաշվեհարդարի պալատում], ժամկետահաս մուրհակների սովորական փոխանակման մեջ և փողի այն գերակշռող ֆունկցիայի մեջ, որով սա հանդես է գալիս որպես վճարամիջոց՝ սոսկական ավելցուկների մարման համար։ Բայց այս մուրհակների գոյությունն իր հերթին դարձյալ հիմնվում է այն վարկի վրա, որ արդյունաբերողներն ու վաճառականները տալիս են իրար։ Եթե այս վարկը նվազում է, ապա նվազում է մուրհակների, մանավանդ երկարաժամկետ մուրհակների թիվը, ուրեմն նվազում է նաև փոխմարումների այս մեթոդների ներգործունությունը։ Եվ այս տնտեսումը, որի էությունը կազմում է փողի վտարումը շրջանառության ոլորտից և որն ամբողջովին հիմնվում է փողի որպես վճարամիջոցի ֆունկցիայի վրա, իսկ սա իր հերթին՝ վարկի վրա (մի կողմ թողնելով այս վճարումների համակենտրոնացման ավելի կամ պակաս զարգացած տեխնիկան), այս տնտեսումը կարող է լինել երկու տեսակի միայն.— փոխադարձ պարտապահանջումները, որոնք ներկայանում են մուրհակների ու. չեկերի ձևով, փոխադարձաբար մարվում են կամ միևնույն բանկիրի մոտ, որը պահանջը մեկի հաշվից լոկ դուրս է գրում մի ուրիշի հաշվի մեջ, կամ էլ տարբեր բանկիրներ այն փոխադարձաբար մարում են իրենց միջև<ref>Միջին թիվն այն օրերի, որոնց ընթացքում բանկնոտը շրջանառության մեջ է մնում. <TABLE border = 0> <TR> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>թվական</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>5 £ բանկնոտ</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>10 £</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>20—100 £</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>200—500 £</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>1000 £ բանկնոտ</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1798</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>?</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>236</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>209</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>31</TD> <TD align=right>22</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1818</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>148</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>137</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>121</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>18</TD> <TD align=right>13</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1846</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>79</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>71</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>34</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD align=right>8</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1856</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>70</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>58</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=right>7</TD> </TR></TABLE> (Անգլիայի բանկի, կասսիր Մարշալլի տվյալները «Report on Bank Acts»-ում, 1857, II հավելված, էջ 300—301)։<br>* Հմտ՝ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկերի ռուս. հրատ. հատ. XII, մասն 1, էջ 67—68. '''Խմբ.'''։<br>** Հ. Հայնեի «Disputation» («Դիսպուտ») բանաստեղծությունից»։— «Տաուսֆես Իոնտոֆ» — հրեաների կրոնական գրքերից մեկը։ — '''Խմբ.'''։</ref>։ 8—11 միլիոնի մուրհակների համակենտրոնացումը մի billbroker-ի ձեռքում, ինչպիսին է, օրինակ, Overend, Gurney and C° ֆիրման, վճարումների այս շիջուցման մասշտաբը տեղապես ընդլայնելու գլխավոր միջոցներից մեկն էր։ Այո տնտեսունացմամբ սաստկացվում է շրջանառության միջոցի ներգործունը, որչափով որ նրա մի ավելի փոքր քանակ է պահանջվում հաշվեկշռի սոսկական մնացորդը փակելու համար։ Մյուս կողմից՝ իբրև շրջանառության միջոց պտույտ գործող փողի արագությունը (որի շնորհիվ էլ է տնտեսվում) լիովին կախված է առուծախերի հոսանքից, ինչպես նաև վճարումների շղթայակցումից, որչափով որ սրանք փողով են կատարվում՝ հաջորդաբար։ Բայց վարկը միջնորդագործում է և այսպիսով սաստկացնում շրջանառության արագությունը։ Առանձին դրամը կարող է, օրինակ, միմիայն հինգ պտույտի սպասարկել և — իբրև շրջանառության միջոց՝ առանց վարկի միջամտության — ավելի երկար է մնում ամեն մի առանձին ձեռքում. եթե A-ն, դրամի սկզբնական տերը, գնումն է անում B-ից, B-ն՝ C-ից, C-ն՝ D-ից, D-ն՝ E-ից, E-ն՝ F-ից, ուրեմն դրամի՝ մի ձեռից մի ուրիշ ձեռ անցնելը կենսագործվում է իրական առուծախերով միայն։ Իսկ եթե B-ն A-ից իբրև վճար ստացած փողն ավանդադրում է իր բանկիրի մոտ, և սա մուրհակազեղչի ձևով այն տալիս է C-ին, սա գնումն է անում D-ից, D-ն այն ավանդադրում է իր բանկիրի մոտ, իսկ սա այն փոխատրում է E-ին, որը գնումն է անում F-ից, ապա փողի որպես սոսկական շրջանառության միջոցի (գնելամիջոցի) արագությունն էլ կենսագործվում է մի քանի վարկային գործառնություններով, որոնք են՝ B-ի ավանդադրումը իր բանկիրի մոտ, սրա կատարած մուրհակազեղչումը C-ի համար, D-ի ավանդադրումը իր բանկիրի մոտ, սրա կատարած մուրհակազեղչումը E-ի համար. ուրեմն չորս վարկային գործառնություն։ Առանց վարկային այս գործառնությունների փողի միևնույն միավորը չէր կարող հաջորդաբար կատարել հինգ գնում տվյալ ժամանակամիջոցում։ Որ դրամը ձեռից ձեռ է անցել առանց իսկական առուծախի միջնորդագործության,— որպես ավանդ ու որպես զեղչ,— այս հանգամանքն այստեղ արագացրել է նրա ձեռից ձեռ անցնելն առուծախի իսկական առևտրական գործառնությունների շարքում։ Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչպես միևնույն բանկնոտը կարող է ավանդներ կազմել տարբեր բանկիրների մոտ։ Նա կարող է նմանապես տարբեր ավանդներ կազմել միևնույն բանկիրի մոտ։ Սա այն բանկնոտով, որ A-ն է ավանդադրել, զեղչում է B-ի մուրհակը, B-ն վճարում է այն C–ին, C-ն միևնույն բանկնոտն ավանդադրում է նույն այն բանկիրի մոտ, որը դուրս էր տվել այդ։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Փողի պարզ շրջանառությունը քննարկելու ժամանակ (I գիրք, III գլուխ, արդեն ցույց ենք ավել, որ շրջանառության արագությունն ու վճարումների տնտեսումն իբրև տվյալ ենթադրելիս, իրապես շրջանառող փողի մասսան որոշվում է ապրանքների գներով ու գործարքների թվովI Միևնույն օրենքն է իշխում բանկնոտների շրջանառության ժամանակ։ Հետևյալ աղյուսակում նշված են Անգլիայի բանկի բանկնոտների տարեկան միջինն ամեն մի տարվա համար, որչափով որ բանկնոտները հասարակության ձեռին էին գտնվում, ընդ որում բերված են 5 ու 10 ֆնտանոց բանկնոտների, 20—100 £-անոց բանկնոտների ու ավելի բարձր, 200—1000 £-անոց բանկնոտների գումարները, ինչպես և շրջանառության մեջ գտնվող տոմսերի ընդհանուր գումարի և այս ռուբրիկաներից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը։ Գումարները տրված են հազարներով, ընդ որում վերջին երեք կարգի թվանշանները ջնջված են։ <TABLE border = 0> <TR> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Թվական</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>5-10<br>£-անոց բանկնոտներ</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>%</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>20-100<br>£-անոց բանկնոտներ</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>%</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>200-1000<br>£-անոց բանկնոտներ</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>%</TD> <TD align=center style='border-top:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ընդամենը £</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1844</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 263</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>45,7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 735</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 253</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,0</TD> <TD align=right>20 241</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1845</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 698</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>46,9</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 082</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>29,3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 942</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,6</TD> <TD align=right>20 723</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1846</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 918</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>48,9</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 771</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 590</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>22,6</TD> <TD align=right>20 286</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1847</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 591</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>50,1</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 498</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 066</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>21,2</TD> <TD align=right>19 155</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1848</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 732</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>48,3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 046</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27,9</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 307</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23,8</TD> <TD align=right>18 085</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1849</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 692</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47,2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 234</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 777</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24,3</TD> <TD align=right>18 403</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1850</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 164</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47,2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 587</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,8</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 646</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24,0</TD> <TD align=right>19 398</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1851</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 362</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>48,8</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 554</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 577</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>23,4</TD> <TD align=right>19 473</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1852</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9 839</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>45,0</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 161</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 856</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>26,8</TD> <TD align=right>21 856</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1853</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 699</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>47,3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6 393</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 541</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24,5</TD> <TD align=right>22 653</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1854</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 565</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>51,0</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 910</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4 234</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>20,5</TD> <TD align=right>20 709</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1855</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 628</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>53,6</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 706</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,9</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3 459</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>17,5</TD> <TD align=right>19 793</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1856</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 680</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>54,4</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 645</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3 324</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16,9</TD> <TD align=right>19 648</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1857</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 659</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>54,7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5 567</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28,6</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3 241</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16,7</TD> <TD align=right>19 467</TD> </TR></TABLE> (B. A. 1858, էջ XXVI) Հետևաբար, շրջանառող բանկնոտների ընդհանուր գումարը 1844 թվից մինչև 1857 թիվը պակասել է դրականապես, թեև արտահանման ու ներմուծման թվերի ցույց տված առևտրային շրջանառությունը կրկնապատկից ավելի է շատացել։ Ավելի փոքր 5 £-անոց ու 10 £-անոց բանկնոտներն, ինչպես աղյուսակաթերթն է նշում, 1844 թվի 9 263 000 £-ից ավելանալով հասել են 1857 թվին 10 659 000 £-ի։ Եվ այս եղել է հենց այն պահին՝ ոսկու շրջանառության այնքան սաստիկ ավելանալու հետ միաժամանակ։ Ընդհակառակն, ավելի բարձր գումարանոց (200—1000 £-անոց) բանկնոտները նվազելով 1852 թվի 5 865 000 £-ից հասնում են 1857 թվին 3 241 000 £-ի։ Ուրեմն ավելի քան 2½ միլիոն £-ի նվազում։ Այո բացատրվում է հետևյալ կերպով. «Լոնդոնի մասնավոր բանկիրները 1854 թվի հունիսի 5-ին ակցիոներական բանկերին մասնակից դարձրին Clearing House-ի [հաշվեհարդարի պալատի] գործունեությանը և շուտով այնուհետև վերջնական clearing-ը (հաշվեհարդարը) մտցվեց Անգլիայի բանկում։ Ամենօրյա հաշվեհարդարներն արվում են փոխգրանցելով այն հաշիվների մեջ, որ տարբեր բանկեր ունեն Անգլիայի բանկում։ Այս սիստեմը մտցնելու հետևանքով ավելորդ դարձան բարձր գումարանոց բանկնոտները, որոնցից բանկերն առաջ օգտվում էին իրենց փոխադարձ հաշիվները մարելու համար (B. A. 1858, էջ V)։ Թե մեծածախ առևտրի մեջ փողի գործածությունն ինչպես է մի փոքրիկ մինիմումի հասցվել, այս մասին հմմտ. այն աղյուսակը, որ տպագրված է I գրքում, III գլուխ, 103-րդ ծանոթագրություն և որը բանկային հանձնաժողովին տվել է Morrison Dillon and C° ֆիրման՝ Լոնդոնի այն ժամանակվա ամենամեծ ֆիրմաներից մեկը, սրտեղից կարող էր մանրածախ առևտրականը գնել ամեն տեսակի ապրանքների իր ամբողջ պաշարը։ Վ. Նյումարչի՝ 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև տված № 1741 ցուցմունքի համաձայն շրջանառության միջոցների անտեսմանը նպաստում էին դեռ ուրիշ հանգամանքներ էլ — պեննիանոց նամակածախքը, երկաթուղիները, հեռագրագծերը, կարճ ասած՝ հաղորդակցության կատարելագործված միջոցները, այնպես որ Անգլիան հիմա բանկնոտների գրեթե միևնույն շրջանառությամբ կարող է հնգապատիկ ու վեցապատիկ ավելի գործառնություններ կատարել։ Բայց էապես սրանով է պայմանավորվում նաև այն, որ 10 £-անոցից ավելի բարձր բանկնոտները վտարվել են շրջանառությունից։ Նյումարչին թվում է, թե սա մի բնական բացատրություն է այն բանի, որ Շոտլանդիայում ու Իռլանդիայում, որտեղ 1 £-անոց բանկնոտներ էլ են շրջանառում, բանկնոտների շրջանառությունը աճել է մոտ 31%-ով (1747)։ Նրա ասելով, բանկնոտների ամբողջ շրջանառության գումարը, 1 £-անոց բանկնոտներն էլ մեջը հաշված, Միացյալ Թագավորության մեջ 39 միլիոն £ է (1749), Ոսկու շրջանառության գումարը = 70 միլիոն £ (1750)։ Շոտլանդիայում բանկնոտների շրջանառությունը 1834 թվին 3 120 000 £ էր, 1844 թվին՝ 3 020 000 £, 1554 թվին՝ 4 050 000 £ (1752)։ Այստեղից բխում է արդեն, որ բանկնոտներ թողարկող բանկերն ամենևին չեն կարող ըստ իրենց հայեցողության շրջանառող բանկնոտների թիվն ավելացնել, քանի դեռ այս բանկնոտներն ամեն ժամանակ կարող են փոխանակվել փողի հետ։ {Այստեղ խոսքն ընդհանրապես անփոխարկելի թղթե փողի մասին չէ. անփոխարկելի բանկնոտները կարող են շրջանառության ընդհանրական միջոցներ դառնալ այն դեպքում միայն, եթե նրանք փաստորեն ապահովված են պետական վարկով, ինչպես, օրինակ, ներկայումս Ռուսաստանում։ Այսպիսով նրանք ընկնում են պետական անփոխարկելի թղթե փողի օրենքների տակ, որոնք արդեն շարադրված են (I գիրք, գլուխ III, 2, c. «Ստակը, արժենիշը»)։— Ֆ. Է.}։ Շրջանառող բանկնոտների քանակը կարգավորվում է շրջանառության պահանջմունքներով, և ամեն մի ավելորդ բանկնոտ իսկույն վերադառնում է իր թողարկողի մոտ։ Որովհետև Անգլիայում միմիայն Անգլիայի բանկի բանկնոտներն են ընդհանրապես շրջանառում իբրև օրինական վճարամիջոցներ, ուստի մենք այստեղ կարող ենք բոլորովին անտեսել գավառական բանկերի թողարկած բանկնոտների աննշան ու. լոկ տեղական շրջանառությունը։ Պարոն Նիվը, Անգլիայի բանկի կառավարիչը, 1858 թվի բանկային հանձնաժողովի առջև վկայում է. «№ 947 (Հարց.) Դուք ասում եք, թե ինչ միջոցների էլ որ ձեռնարկեիք, հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը կմնար միևնո՞ւյնը, այսինքն 20 միլիոն £։— Սովորական ժամանակներում հասարակության գործածությունն ըստ երևույթին պահանջում է մոտ 20 միլիոն։ Տարվա մեջ պարբերապես կրկնվող որոշ ժամանակաշրջաններում բանկնոտները ավելանում են 1 կամ 1½ միլիոնով։ Եթե հասարակությունն ավելի մեծ գումարի կարիք ունի, ապա նա, ինչպես ասացի, կարող է Անգլիայի բանկից ստանալ բանկնոտներ։— 948. Դուք ասացիք, թե խուճապի ժամանակ հասարակությունը չէր ուզում ձեզ թույլ տալ, որ բանկնոտների գումարը քչացնեք. հաճեցեք այս հիմնավորել։— Խուճապի ժամանակաշրջաններում հասարակությունն, ինչպես թվում է ինձ, լիակատար հնարավորություն ունի բանկնոտներ ճարելու իրեն համար. և բնականորեն, քանի որ բանկը պարտավորություն ունի, հասարակությունը կարող է, այս պարտավորության վրա հիմնված, բանկնոտներ ստանալ բանկից։— 949. Ինչպես երևում է ուրեմն, ամեն ժամանակ են Անգլիայի բանկի մոտավորապես 20 միլիոնի բանկնոտներ պահանջվելու։— Հասարակության ձեռին՝ 20 միլիոնի բանկնոտ. այս փոփոխվում է. լինում է 18½, 19, 20 միլիոն և այլն. բայց միջին հաշվով 19—20 միլիոն կարող եք ընդունել»։ Թոմաս Տուկի ցուցմունքը լորդերի հանձնաժողովի առջև Commercial Distress-ի [առևտրային ճգնաժամի] վերաբերյալ (C. D. 1847/57). № 3094. «Բանկը ոչ մի հնարավորություն չունի իր ուզածի համաձայն ավելացնելու հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը. նա հնարավորություն ունի քչացնելու հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը, բայց խիստ բռնի գործառնության միջոցով միայն»։ Ջ. Կ. Ռայտը, 30 տարուց ի վեր Նոտտինգհամի բանկիր, մանրամասն պարզելով, թե գավառական բանկերը հնարավորություն չունեն շրջանառության մեջ երբեմն ավելի շատ բանկնոտներ պահելու, քան հասարակությունը կարիք ունի և կամենում է, Անգլիայի բանկի բանկնոտների մասին ասում է (C. D. 1848/57) № 2844. «Անգլիայի բանկի համար ես (բանկնոտներ թողարկելու) ոչ մի սահման չեմ պատկերացնում, բայց շրջանառության ամեն մի ավելցուկ կփոխարկվի ավանդների և այսպիսով մի այլ ձև կընդունի»։ Միևնույնը վերաբերում է նաև Շոտլանդիային, որտեղ գրեթե մենակ թղթե փող է շրջանառում, որովհետև այնտեղ, ինչպես և Իռլանդիայում մի ֆնտանոց բանկնոտներ են թույլատրված և որովհետև «the scotch hate gold» («Շոտլանդացին ատում է ոսկին»)։ Կեննեդին, շոտլանդական մի բանկի կառավարիչ, հայտարարում է, թե բանկերը չէին կարող մինչև անգամ պակասեցնել իրենց բանկնոտների շրջանառությունը, և «այն կարծիքին է, թե քանի դեռ երկրի ներսում գործարքների կնքումը հաջողեցնելու համար բանկնոտներ կամ ոսկի է պահանջվում, բանկիրները պետք է շրջանառության այնքան միջոցներ մատակարարենք որքան պահանջում են այս գործարքները, լինի սա իրենց ավանդատուների պահանջով, թե որևէ ուրիշ կերպ, միևնույն է... Շոտլանդական բանկերը կարող են իրենց գործարքները սահմանափակել, բայց նրանք չեն կարող ոչ մի վերահսկողություն ունենալ իրենց բանկնոտների թողարկման վրա» (ն. տ. № 3446—48)։ Նույն իմաստով է խոսում Անդերսոնը, Union Bank of Scotland-ի կառավարիչը, ն. տ. № 3578. «Արդյոք {շոտլանդական բանկերի միջև տեղի ունեցող}՝ բանկնոտների փոխադարձ փոխանակության սիստեմն արգելք չի՞ հանդիսանում բանկնոտների գերթողարկմանը որևէ առանձին բանկի կողմից։— Այո, ի հարկե. բայց մեր տրամադրության տակ մի ավելի ներգործուն միջոց կա, քան բանկնոտների փոխանակությունն է» {որն իրապես բոլորովին գործ չունի հիշյալ նպատակի հետ, սակայն ապահովում է յուրաքանչյուր առանձին բանկի բանկնոտների շրջանառությունն ամբողջ Շոտլանդիայում}, «և այս միջոցն է՝ բանկային հաշիվ ունենալու ընդհանրական սովորությունը Շոտլանդիայում. ամեն մի մարդ, ով որևէ փող ունի, նաև հաշիվ ունի մի բանկում և օրը օրին այնտեղ է մուծում այն ամենը, որի կարիքն անմիջապես չունի ինքը, այնպես որ ամեն մի գործարքային օրվա վերջում ամբողջ փողը բանկերում է լինում, բացի այն փողից, որ յուրաքանչյուրն ունենում է իր գրպանում»։ Նույնն է նաև Իռլանդիայի վերաբերմամբ. տե՛ս Իռլանդիայի բանկի կառավարիչ Մակդոնելլի ու Provincial Bank Of Ireland-ի կառավարիչ Մյորրեի ցուցմունքները միևնույն հանձնաժողովի առջև։ Բանկնոտների շրջանառությունն ինչպես Անգլիայի բանկի կամքից կախում չունի, նույնպես էլ անկախ է բանկի նկուղներում գտնվող այն ոսկու պաշարի վիճակից, որն ապահովում է այս բանկնոտների փոխարկելիությունը։ «1846 թվի սեպտեմբերի 18-ին Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունը 20 900 000 £ էր, իսկ նրա մետաղապաշարը՝ 16 273 000 £. 1847 թվի ապրիլի 5-ին բանկնոտների շրջանառությունը 20 815 000 £ էր, իսկ մետաղապաշարը՝ 10 246 000 £։ Ուրեմն, չնայած 6 միլիոն £ ազնիվ մետաղի արտահանությանը՝ բանկնոտների շրջանառության ոչ մի կրճատում տեղի չունեցավ» (J. G. Kinnear: «The Crisis and the Currency», Ld. 1847, էջ 5.)։ Սակայն հասկանալի է ինքնին, որ այս ճիշտ է Անգլիայում այսօր իշխող պայմաններում միայն և այստեղ էլ լոկ այնչափով, որչափով որ օրենսդրությունը ուրիշ բան չի հրամանագրում բանկնոտների թողարկման ու մետաղապաշարի հարաբերության վերաբերյալ։ Հետևաբար, բուն իսկ շրջանառության պահանջմունքներն են միայն, որ ազդեցություն են գործում շրջանառու փողի,— բանկնոտների ու ոսկու,— քանակի վրա։ Այստեղ ամենից առաջ պետք է նշել այն պարբերական տատանումները, որոնք կրկնվում են յուրաքանչյուր տարի, ինչ էլ որ լինի գործերի ընդհանրական վիճակը, այնպես որ վերջին 20 տարիների ընթացքում «շրջանառությունը մի որոշ ամսում բարձր է լինում, մյուսում՝ ցածր, մի երրորդ ամսում միջին կետի վրա է կանգնում» (Նյումարչ, B. A. 1857, № 1650.)։ Այսպես, յուրաքանչյուր տարվա օգոստոսին Անգլիայի բանկից մի քանի միլիոն,— մեծ մասամբ ոսկով,— մտնում է երկրի ներսում կատարվող շրջանառության մեջ՝ հնձի ծախքերը վճարելու համար, որովհետև խնդիրը գլխավորապես վերաբերում է աշխատավարձերը վճարելուն, ուստի այս դեպքում բանկնոտներ ավելի քիչ են գործածելի Անգլիայում։ Մինչև տարեվերջն այս փողը էլի ետ է հոսում բանկը։ Շոտլանդիայում սովերենների [մի ֆնտանոց ոսկե դրամների] փոխարեն գրեթե միմիայն ֆնտանոց բանկնոտներ են գործածվում, ուստի այնտեղ համապատասխան դեպքերում, ու այն էլ տարվա մեջ երկու անգամ, մայիսին ու նոյեմբերին, բանկնոտների շրջանառությունն ընդարձակվելով հասնում է 3 միլիոնից 4 միլիոնի. 14 օրից հետո արդեն տեղի է ունենում ետհոսումը. սա մի ամսում գրեթե ավարտվում է (Անդերսոն, ն. տ. № 3595—3600)։ Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունը երեք ամիսը մի անգամ ժամանակավոր տատանում էլ է կրում «դիվիդենդների», այսինքն պետական պարտքի տոկոսների եռամսյա վճարման հետևանքով, որով բանկնոտները նախ դուրս են կորզվում շրջանառությունից և հետո էլի նետվում հասարակության մեջ. բայց նրանք շատ շուտով նորից ետ են հոսում բանկը։ Վեգելինը հավաստում է (B. A. 1857, № 38), թե բանկնոտների շրջանառության հիշյալ պատճառով կրած տատանումը 2½ միլիոն է։ Իսկ ընդհակառակը, պարոն Չեպմենը՝ Օվերենդ, Գարնեյ և Ընկ. տխրահռչակ ֆիրմայի ներկայացուցիչը, հիշյալ պատճառից փողային շուկայում «Առաջացած խանգարումը շատ ավելի բարձր է հաշվում։ «Եթե դուք շրջանառությունից 5 կամ 7 միլիոն եք վերցնում հարկերի ձևով, որ սրանով դիվիդենդները վճարեք, ապա պետք է որևէ մեկը լինի, որը տվյալ ժամանակամիջոցում տրամադրի այս գումարը» (B. A. 1857, № 5196)։ Շատ ավելի նշանավոր ու երկարատև են շրջանառող միջոցների քանակի այն տատանումները, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի տարբեր փուլերին։ Այս մասին լսենք հիշյալ ֆիրմայի մի ուրիշ associé-ին [բաժնետիրոջը], մեծահարգ քվակեր Սամյուել Գարնեյին (C. D. 1848/57, № 2645). «Հոկտեմբերի վերջին (1857 թ.) հասարակության ձեռին կային 20 500 000 £ բանկնոտներ։ Այն ժամանակ փողային շուկայում բանկնոտներ ձեռք բերելը շատ դժվար բան էր։ Այս առաջ էր գալիս այն ընդհանրական երկյուղից, թե 1844 թվի բանկային օրենքի սահմանափակման հետևանքով հնարավոր չի լինի բավարար չափով բանկնոտներ ճարել։ Ներկայումս {1848 թ. մարտ} հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը... 17 700 000 £ է, բայց որովհետև հիմա առևտրային տագնապ չի իշխում ամենևին, ուստի այս գումարը շատ ավելի է, քան հարկավոր է։ Լոնդոնում ոչ մի բանկիր կամ փողի առևտրական չկա, որը ավելի բանկնոտներ չունենա, քան կարող է գործադրել։— 2650. Բանկնոտների քանակը..., բացի Անգլիայի բանկում գտնվածից, շրջանառության ակտիվ վիճակի բոլորովին անբավարար ցուցանիշ է ներկայացնում, եթե միաժամանակ հաշվի չի առնվում առևտրական աշխարհի ու վարկի վիճակը նույնպես։— 2051. Այն զգացումը, թե մենք շրջանառության ներկա ծավալի պայմաններում հասարակության ձեռին բանկնոտների ավելցուկ ունենք, մեծ չափով առաջ է գալիս խոշոր լճացման մեր այժմյան դրությունից։ Բարձր գների ու գործերի աշխուժացման դեպքում այդ նույն 17 700 000 £-ը մեր մեջ առաջ կբերեր փողի սակավության զգացում»։ {Քանի դեռ գործերի գրությունն այնպես է, որ արված ավանսավորումների դիմաց վճարվող ետհոսումները կատարվում են կանոնավորապես և ուրեմն վարկն անխախտ է մնում, շրջանառության ընդարձակումն ու կծկումը պարզապես կարգավորվում է արդյունաբերողների ու վաճառականների պահանջմունքներով։ Քանի որ ոսկին, գոնե Անգլիայում, դեր չի խաղում մեծաքանակ առևտրի համար, և ոսկու շրջանառությունը, եթե մի կողմ թողնենք տարվա որոշ եղանակներում առաջացած տատանումները, ավելի երկար ժամանակի համար կարող է բավական հաստատուն մեծություն նկատվել, ապա Անգլիայի բանկի բանկնոտների շրջանառությունն այս փոփոխությունների բավական ստույգ աստիճանացույց է տալիս։ Ճգնաժամին հաջորդող հանդարտ ժամանակներում ամենից քիչ են շրջանառում միջոցները. պահանջարկի վերակենդանացման հետ հրապարակ է գալիս շրջանառության միջոցների ավելի մեծ կարիք, որը սաստկանում է վերընթաց ծաղկման հետ. շրջանառության միջոցների քանակն իր գագաթնակետին հասնում է արտադրության չափազանց ու չափազանց սպեկուլացիայի պարբերաշրջանում.— այն ժամանակ պայթում է ճգնաժամը, և մի ակնթարթում շուկայից չքանում են դեռ երեկ այնքան առատությամբ գտնվող բանկնոտները, ու սրանց հետ էլ մուրհակներ զեղչողները, արժեթղթերի գրավադրությամբ փոխատվություն անողները, ապրանքների գնորդները։ Անգլիայի բանկը պետք է օգնության հասնի,— բայց նրա ուժերն էլ շուտով սպառվում են, 1844 թվի բանկային օրենքը նրան ստիպում է իր բանկնոտների շրջանառությունը սահմանափակելու հենց ճիշտ այն մոմենտին, երբ ամբողջ աշխարհը բանկնոտներ է պահանջում, երբ ապրանքատերերը չեն կարողանում ծախել և, չնայած դրան, պետք է վճարեն, ուստի և պատրաստ են ամեն զոհաբերություն անելու, միայն թե բանկնոտներ ճարեն։ «Տագնապի ժամանակ,— ասում է վերևում հիշատակված բանկիր Ռայտը, ն. տ., № 2930,— երկիրը երկու անգամ ավելի մեծ շրջանառության կարիք ունի, քան սովորական ժամանակներում, որովհետև բանկիրները և ուրիշներն ամբարում են շրջանառության միջոցները»։ Հենց որ ճգնաժամը պայթում է, բոլորին զբաղեցնողը դառնում է վճարամիջոցներ ճարելը։ Բայց որովհետև այս վճարամիջոցների ստացման տեսակետից ամեն մի մարդ ուրիշից է կախված, և ոչ ոք չգիտի, թե մյուսն ի վիճակի կլինի՞ արդյոք ժամկետօրում վճարելու, ուստի մի կատարյալ մրցարշավ է բռնկվում շուկայում գտնվող վճարամիջոցների համար, այսինքն՝ բանկնոտների համար. ամեն մեկը հանում է այնքան բանկնոտ կուտակել, որքան կարող է ստանալ, և այսպիսով շրջանառությունից չքանում են բանկնոտները հենց այն օրը, երբ մարդիկ նրանց ամենածայրահեղ կարիքն ունեն։ Սամյուել Գարնեյը (C. D. 1848/57, № 1166) հավաստում է, թե խուճապի րոպեին այսպես փականքի տակ դրված բանկնոտների թիվը 1847 թվի հոկտեմբերին 4—5 միլիոն £ էր։— Ֆ. Է.}։ Այս առնչությամբ առանձնապես հետաքրքրական է Գարնեյի համընկերոջ, արդեն հիշատակված Չեպմենի ցուցմունքը 1857 թվի բանակային հանձնաժողովի առջև։ Այստեղ քննարկվող հարցի կապակցությամբ ես այստեղ տալիս եմ այդ ցուցմունքների գլխավոր բովանդակությունը, թեև նրա մեջ քննարկվում են մի քանի այնպիսի կետեր էլ, որ մենք միմիայն հետո ենք հետազոտելու։ Պարոն Չեպմենի ցուցմունքը հետևյալն է. «4963. Ես առանց որևէ տատանման վստահում եմ ասելու, որ անիրավացի եմ համարում իրերի այն դրությունը, երբ փողի շուկայի վրա իշխանություն է հաստատում այս կամ այն անհատական կապիտալիստը (նմանները կան Լոնդոնում), որը կարող է փողի վիթխարի պակասություն ու նեղվածություն առաջ բերել հենց այն ժամանակ, երբ շրջանառությունը շատ ցածր է կանգնած... Այս հնարավոր է... մեծ է այն կապիտալիստների թիվը, որոնք կարող են շրջանառության ոլորտից 1 կամ 2 միլիոն £-ի բանկնոտներ դուրս կորզել, եթե սրանով իրականացվում են նրանց նպատակները։—4965. Խոշոր սպեկուլանտը կարող է 1 կամ 2 միլիոնի կոնսոլներ ծախել և այսպիսով փողը շուկայից հանել։ Նման մի բան հենց նորերումս պատահեց. այս առաջ է բերում «արտակարգ սաստիկ նեղվածություն»։ 4967. Բանկնոտներն այս դեպքում անշուշտ անարտադրողական են։ «Բայց ոչ մի նշանակություն չունի, եթե դրանով մի մեծ նպատակ է կենսագործվում. իսկ մեծ նպատակն այն է, որ ֆոնդերի գները ցած գցի, փողի նկատմամբ նեղվածություն առաջ բերի, և համապատասխան մարդիկ այս անելու լիակատար կարողություն ունեն»։ Մի օրինակ, մի անգամ փողի մեծ պահանջարկ կար ֆոնդային բորսայում. ոչ ոք պատճառը չգիտեր. մի մարդ դիմեց Չեպմենին, նրանից 50 000 £-ի փոխառություն խնդրելով 7%-ով։ Չեպմենն ապշած էր, նրա տոկոսադրույքը շատ ավելի ցածր էր, և նա իսկույն համաձայնեց։ Շուտով այնուհետև նույն մարդը վերադարձավ, վերցրեց նորից 50 000 £ 7½%-ով, հետո՝ 100 000 £ 8%-ով և ուզում էր է՛լ ավելի մեծ գումար ստանալ 8½%-ով։ Այն ժամանակ նույնիսկ Չեպմենը վախ զգաց։ Հետագայում պարպվեց, որ փողի մի նշանավոր գումար էր դուրս կորզվել շուկայից։ Բայց,— ասում է Չեպմենը,— «ես դարձյալ մի նշանավոր գումար փոխատրեցի 8%-ով. ավելի դենը գնալուց վախեցա. ես չէի իմ անում, թև ինչ տեղի կունենար»։ Երբեք չպետք է մոռանալ, որ թեև բավական հարատև կերպով 19-ից մինչև 20 միլիոնի բանկնոտներ են լինում իբր թե հասարակության ձեռին, սակայն և այնպես մի կողմից՝ այս բանկնոտների այն մասը, որ իրոք շրջանառում է, մյուս կողմից՝ այն մասը, որ բանկերում պարապ մնում է իբրև պահեստ, միշտ ու նշանավոր չափով փոփոխվում են իրենց հարաբերությամբ։ Եթե այս պահեստը խոշոր է, ուրեմն իսկական շրջանառության մակարդակը ցածր է կանգնած, ապա փողի շուկայի տեսակետից այս նշանակում է, թե շրջանառության ոլորտը լեփ-լեցուն է (the circulation is full, money is plentifull [շրջանառությունը հագեցված է, փող էլ շատ կա] եթե պահեստը փոքր է, ուրեմն իսկական շրջանառության մակարդակը լեփ-լեցուն է, ապա փողի շուկան ասում է, թե նա ցածր է (the circulation is low, money is scarce [շրջանառությունը ցածր մակարդակի վրա է, փող քիչ կա]) իսկապես այն մասն է մի փոքր գումար կազմում, որը պարապ փոխատուական կապիտալ է ներկայացնում։ Արդյունաբերական ցիկլի փուլերից անկախ առաջացող՝ շրջանառության իսկական ընդարձակումը կամ սեղմումը,— բայց այնպես, որ հասարակությանը հարկավոր գումարը միևնույնն է մնում նրա ձեռին,— տեղի է ունենում լոկ տեխնիկական պատճառներով, օրինակ, հարկերի կամ թե պետական պարտքի տոկոսների վճարման ժամկետներին։ Հարկերի վճարման ժամանակ բանկնոտներն ու ոսկին հոսում են Անգլիայի բանկը սովորականից գերազանցող չափով և փաստորեն կրճատում են շրջանառությունը՝ վերջինիս պահանջմունքից անկախ։ Ընդհակառակն է լինում, երբ պետական պարտքի դիվիդենդներն են վճարվում։ Առաջին դեպքում փոխառություններ են արվում բանկից՝ շրջանառության միջոցներ ստանալու համար։ Երկրորդ դեպքում մասնավոր բանկերի տոկոսադրույքն ընկնում է՝ նրանց պահեստների ժամանակավոր ավելացման պատճառով։ Այս երևույթը ոչ մի կապ չունի շրջանառության միջոցների բացարձակ մասսայի հետ, այլ վերաբերում է այն բանկային ֆիրմային միայն, որը շրջանառության մեջ է դնում իր այս շրջանառու միջոցները, որի համար այս պրոցեսը փոխատուական կապիտալի օտարումն է ներկայացնում ու որն ուրեմն յուրացնում է սրանից ստացած շահույթը։ Մի դեպքում տեղի է ունենում սոսկ ժամանակավոր տեղափոխություն շրջանառող միջոցի, որն Անգլիայի բանկը նրանով է հավասարակշռում, որ եռամսյա հարկերի ու նմանապես եռամսյա դիվիդենդների վճարման ժամկետից քիչ առաջ կարճատև փոխատվություններ է անում ցածր տոկոսներով. այս եղանակով դուրս տրված այս գերաթիվ բանկնոտները հիմա նախ լցնում են այն պակասները, որ պատճառում է հարկերի վճարումը, մինչդեռ նրանց՝ այնուհետև շուտով բանկին ետվճարելը վերականգնում է բանկնոտների այն ավելցուկը, որը հասարակության մեջ նետվել էր դիվիդենդների վճարմամբ։ Մյուս դեպքում ցածր կամ թե բարձր մակարդակի շրջանառությունը միշտ շրջանառության միջոցների միևնույն քանակի լոկ ուրիշ բաշխումն է ակտիվ շրջանառության ու ավանդների, այսինքն փոխատվությունների գործիքի միջև։ Մյուս կողմից՝ եթե, օրինակ, ոսկու՝ դեպի Անգլիայի բանկն առհոսելու հետևանքով շատանում է նրա դիմաց դուրս տրված բանկնոտների թիվը, ապա սրանք օժանդակում են բանկից դուրս զեղչումներ անելուն և ետ են հոսում փոխառությունները ետվճարելու պրոցեսում, այնպես որ շրջանառող բանկնոտների բացարձակ քանակը մեծանում է լոկ ժամանակավորապես։ Եթե շրջանառությունը լեփ-լեցուն է գործերի ընդարձակման պատճառով (որը հնարավոր է հարաբերաբար ավելի ցածր գների ժամանակ էլ), ապա տոկոսադրույքը կարող է հարաբերաբար բարձր լինել՝ շնորհիվ փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի, որը պայմանավորվում է աճող շահույթով և կապիտալի ավելի խոշոր ներդրումներով։ Եթե շրջանառությունը ցածր է գործերի սեղմվելու պատճառով կամ վարկ ձեռք բերելու դյուրացման շնորհիվ, ապա տոկոսադրույքը կարող է ցածր լինել բարձր գների ժամանակ էլ։ (տես Հեբբարտ)։ Շրջանառության բացարձակ քանակը տոկոսադրույքի վրա որոշիչ կերպով ներգործում է նեղվածության ժամանակներում միայն։ Կա՛մ լեփ-լեցուն շրջանառության նկատմամբ եղած պահանջարկն այստեղ արտահայտում է գանձագոյացման միջոցների նկատմամբ եղած պահանջարկ միայն (մի կողմ թողնելով այն պակասած արտադրությունը, որով շրջանառում է փողը և որով փողի միևնույն միավորները շարունակ փոխատուական կապիտալի են փոխարկվում) այնպիսի վարկազրկության պատճառով, ինչպիսին 1847 թվականինն էր, երբ բանկային օրենքի կախակայումը շրջանառության ոչ մի ընդարձակում առաջ չբերեց, բայց բավական էր կուտակված բանկնոտները դարձյալ լույս աշխարհ դուրս բերելու և շրջանառության մեջ նետելու համար։ Կա՛մ թե չէ՝ որոշ հանգամանքներում իրոք կարող են շրջանառության ավելի շատ միջոցներ պահանջվել, ինչպես որ 1857 թվին, երբ շրջանառությունը բանկային օրենքի կախակայումից հետո մի առժամանակ իսկապես աճեց։ Ուրիշ դեպքերում շրջանառության բացարձակ քանակը չի ազդում տոկոսադրույքի վրա, որովհետև առաջին՝ նա,— երբ շրջանառության տնտեսումն ու արագությունն անփոփոխ ենք ենթադրում,— որոշվում է ապրանքների գներով, գործարքների քանակով (ընդ սմին այդ մոմենտներից մեկը սովորաբար ջլատում է մյուսի ներգործությունը) և վերջապես վարկի վիճակով, այնինչ, ընդհակառակը, վերջիններս ամենևին չեն որոշվում շրջանառության բացարձակ քանակով. իսկ երկրորդ՝ որովհետև ապրանքագներն ու տոկոսը ոչ մի անհրաժեշտ կապակցության մեջ չեն գտնվում։ Bank Restriction Act-ի գործադրման ընթացքում (1797—1820 թվերին) տեղի ուներ currency-ի [շրջանառության միջոցների] ավելցուկ. տոկոսադրույքը շատ ավելի բարձր էր միշտ, քան կանխիկ վճարումները վերականգնելուց դեսը։ Հետագայում տոկոսադրույքն արագորեն ընկավ բանկնոտների թողարկումը սահմանափակելուն և բարձրացող մուրհակակուրսին զուգընթաց։ 1822, 1823, 1832 թվականներին ընդհանուր շրջանառությունը ցածր էր, ցածր էր նաև տոկոսադրույքը։ 1824, 1825, 1836 թվականներին շրջանառությունը բարձր էր, տոկոսադրույքը բարձրացավ։ 1830 թվի ամռանը շրջանառությունը բարձր էր, իսկ տոկոսադրույքը՝ ցածր։ Ոսկու նոր հանքարանների հայտնագործումից հետո փողի շրջանառությունն ընդարձակվեց ամբողջ Եվրոպայում, տոկոսադրույքը բարձրացավ։ Ուրեմն տոկոսադրույքը կախված չէ շրջանառող փողի քանակից։ Շրջանառության միջոցների թողարկման ու կապիտալի փոխատվության տարբերությունն ամենից լավ երևում է իսկական վերարտադրության պրոցեսի ժամանակ։ Մենք արդեն իմանում ենք (II գիրք, III բաժին), թե արտադրության տարբեր բաղադրամասերն ինչպես են փոխանակվում։ Օրինակ, փոփոխուն կապիտալն առարկայապես կազմված է բանվորների կենսամիջոցներից, ներկայացնում է նրանց սեփական արդյունքի մի մասը։ Բայց սա մաս-մաս է նրանց վճարվում փողով։ Այս փողը պետք է կապիտալիստը կանխավճարի, իսկ վարկային գործի կազմակերպությունից շատ է կախված այս, թե արդյոք կապիտալիստը հաջորդ շաբաթում էլի կարող է նոր փոփոխուն կապիտալը վճարել այն հին փողով, որով նա վճարեց նախորդ շաբաթում։ Նույնը վերաբերում է նաև փոխանակության այն ակտերին, որոնք կատարվում են հասարակական ամբողջ կապիտալի տարբեր բաղադրամասերի միջև, օրինակ, սպառման միջոցների ու նույն այս սպառման միջոցների արտադրության միջոցների միջև։ Սրանց շրջանառության համար անհրաժեշտ փողն, ինչպես տեսանք, պետք է կանխավճարի փոխանակության երկու կողմերից մեկը, կամ թե երկուսն էլ։ Այնուհետև փողը մնում է շրջանառության ոլորտի մեջ, բայց ավարտված փոխանակությունից հետո նա շարունակ վերադառնում է նրա մոտ, ով կանխավճարել է այն, որովհետև կանխավճարված փողը չէր մտնում կապիտալիստի իրոք զբաղված արդյունաբերական կապիտալի մեջ (տես II գիրք, 20-րդ գլուխ)։ Զարգացած վարկային գործի ժամանակ, երբ փողը համակենտրոնանում է բանկերի ձեռին, սրանք են կանխավճարում այն, գոնե անվանապես։ Այսպիսի կանխավճարումը վերաբերում է միմիայն շրջանառության մեջ գտնվող փողին։ Այս՝ շրջանառության միջոցների կանխավճարումն է, ոչ թե այն կապիտալների կանխավճարումը, որոնք սրա շնորհիվ շրջանառության մեջ են դրվում։ Չեպմեն.— «5062. Կարող են վրա հասնել այնպիսի ժամանակներ, երբ բանկնոտները հասարակության ձեռին շատ մեծ գումար են կազմում, և այնուամենայնիվ նրանք չի կարելի ձեռք գցել»։ Փող լինում է խուճապի ժամանակ էլ, բայց յուրաքանչյուր մարդ զգուշանում է փողը փոխատրելի կապիտալի, փոխատրելի փողի վերածել. ամեն մեկն այս ամուր պահում է իրեն մոտ՝ իսկական վճարապահանջմունքի համար։ «5099. Գյուղական մարզերի բանկերն իրենց անզբաղ ավելցուկներն ուղարկում են ձեզ ու Լոնդոնի այլ ֆիրմաներին։— Այո, ի հարկե։ 5100. Մյուս կողմից՝ Լանկաշիրի ու Յորկշիրի գործարանային մարզերն իրենց մուրհակները ձեզ մոտ զեղչում են իրենց գործարքային նպատակների համար։— Այո, ի հարկե։— 5101. Այնպես որ մի երկրամասի ավելցուկ փողն այս ճանապարհով օգտագործվում է մի ուրիշ երկրամասի պահանջների համար։— Միանգամայն ճիշտ է։ Չեպմենն ասում է, թե բանկերը սովորություն ունեն իրենց ավելցուկ փողային կապիտալը կարճ ժամանակով գործադրել կոնսոլներ ու գանձարանատոմսեր գնելու համար և որ այդ պրակտիկան վերջին ժամանակներումս շատ է նվազել. հիմա ավելի գործածական է դառել փոխատրել այս փողն at call (օրը օրին, ամեն ժամանակ ետպահանջելու պայմանով)։ Նա ինքն այսպիսի թղթերի գնումը իր ձեռնարկության համար վերին աստիճանի աննպատակահարմար է համարում։ Այս պատճառով նա փողը ներդրում է վստահելի մուրհակների մեջ, որոնցից օրական մի մասի ժամկետը հասնում է, այնպես որ նա միշտ գիտե, թե ի՛նչ քանակությամբ ազատ փողի վրա կարող է ամեն օր հույս դնել {5001—5005}։ Նույնիսկ արտահանության աճումն ավելի կամ պակաս չափով ամեն մի երկրի համար, մեծ մասամբ հենց այն երկրի համար, որը վարկ է մատակարարում, արտահայտվում է որպես երկրի ներքին փողային շուկայի աճող պահանջ, ըստ որում սակայն այդ պահանջը, որպես այսպիսին, միմիայն նեղվածության ժամանակներում է զգացվում։ Այն ժամանակաշրջաններում, երբ արտահանությունն աճում է, բրիտանական ֆաբրիկատների միջնորդառաքման դիմաց գործարանատերերը սովորաբար երկարաժամկետ մուրհակներ են տալիս արտահանող վաճառականների վրա (5126)։ «5127. Արդյոք հաճախ չի՞ պատահում, որ այս մուրհակները ժամանակ առ ժամանակ նորոգելու համաձայնություն է լինում։— {Չեպմեն}.— Սա մի այնպիսի բան էդ որը նրանք մեզնից գաղտնի են պահում. մենք ոչ մի այսպիսի մուրհակ չէինք ընդունի... Անշուշտ այս կարող է պատահել, բայց այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»։ {Անմե՜ղ Չեպմեն}։— «5123. Եթե արտահանության մեծ ավելացում է տեղի ունենում, ինչպես որ հենց մենակ վերջին տարում 20 միլիոն £-ի եղավ, արդյոք սա ինքնըստինքյան չի՞ հասցնում այն հետևանքին, որ կապիտալի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջ գալիս այն մուրհակները զեղչելու համար, որոնք այս արտահանումն են ներկայացնում։— Անկասկած։— 5130. Քանի որ Անգլիան իր ամբողջ արտահանության համար արտասահմանին վարկ է տալիս սովորաբար, արդյոք այս չէ՞ր պայմանավորի համապատասխան ավելադիր կապիտալի կլանում այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ հարատևում է այս վարկը։— Անգլիան վիթխարի վարկ է տալիս. բայց փոխարենը նա վարկ է վերցնում իր գնած հումքերի համար։ Մեզ վրա մուրհակ են քաշում Ամերիկայից միշտ 40 օրվա ժամկետով և ուրիշ երկրներից՝ 90 օրվա։ Մյուս կողմից՝ մենք ենք վարկ տալիս՝ երբ մենք Գերմանիա ապրանքներ ենք ուղարկում, վարկը տևում է 2 կամ երեք ամիս»։ Վիլսոնը հարցնում է Չեպմենին (5131), թե արդյոք այս ներմուծվող հումքերի ու գաղութային ապրանքների դիմաց հենց արդեն սրանց բեռնման հետ միաժամանակ մուրհակներ չե՞ն քաշվում Անգլիայի վրա և արդյոք նրանք հենց արդեն բեռնագրերի հետ միաժամանակ չեն տեղ հասնում։ Չեպմենը ենթադրում է, որ այդ հնարավոր է, բայց որովհետև ինքը ոչինչ չի հասկանում «վաճառականական» այս գործերից, առաջարկում է հարցնել ավելի իրազեկ մարդկանցից։— Ամերիկա արտահանելիս,— ասում է Չեպմենը,— «ապրանքները խորհրդանշվում են տրանզիտի մեջ». այս խժդժաբանությունը պետք է նշանակի, թե անգլիական արտահանող վաճառականն ապրանքների դիմաց քառամսլա մուրհակ է քաշում Լոնդոնի ամերիկյան բանկային խոշոր ֆիրմաներից մեկի վրա, և բանկային ֆիրման գոցումն ստանում է Ամերիկայից։ «5136. Հեռավոր երկրների հետ տրվող գործերը սովորաբար չի վարում վաճառականը, որը իր կապիտալին սպասում է՝ մինչև ապրանքների վաճառքը։— Կարող են մասնավոր մեծ հարստություն ունեցող ֆիրմաներ լինել, որոնք ի վիճակի են իրենց սեփական կապիտալը ներդրելու՝ առանց ապրանքների գրավադրությամբ փոխատվություններ վերցնելու, բայց այս ապրանքները մեծ մասամբ փոխատվությունների են փոխարկվում՝ լավ հայտնի ֆիրմաների հոժարագրերի միջոցով։— 5137. Այս ֆիրմաները գտնվում են... Լոնդոնում, Լիվերպուլում և այլ վայրերում։— 5138. Արդյոք ֊գործարանատերը իր սեփական փողն է բանեցնում, թե նա Լոնդոնում կամ Լիվերպուլում մի վաճառական է ճարում, որը կանխավճարում է այդ գումարը,— այս ոչ մի տարբերություն չի՞ անում. ուրեմն այս գործարքը միշտ էլ մնում է Անգլիայում արված կանխավճարում։— Միանգամայն ճիշտ է։ Գործարանատերը լոկ սակավաթիվ դեպքերում որոշ առնչություն ունի սրա հետ {այնինչ 1847 թվին, ընդհակառակը, այսպես էր գրեթե բոլոր դեպքերում}։ «Ֆաբրիկատների վաճառականը, օրինակ, Մանչեստրում, ապրանքներ է գնում և Լոնդոնի մի սոլիդ ֆիրմայի միջոցով նավով ուղարկում է արտասահման. հենց որ Լոնդոնի ֆիրման համոզվեց, թե համաձայնության համեմատ ամբողջ ապրանքը բեռնած է, ապա վաճառականը Հնդկաստան, Չինաստան կամ թե այլ վայրեր գնացող այս ապրանքների դիմաց վեցամսյա մուրհակ է առնում Լոնդոնի ֆիրմայի վրա. այն ժամանակ մեջտեղ է գալիս բանկային աշխարհը, և նրա համար զեղչում է այս մուրհակը. այնպես որ այն ժամկետին, երբ նա պետք է վճարի այս ապրանքների համար, նա հիշյալ մուրհակի զեղչման շնորհիվ արդեն փող ունի պատրաստ դրած։— 5139. Բայց եթե նա հիմա փող ունի, այնուամենայնիվ բանկիրը չէ՞, որ նրան կանխավճարել է։— '''Բանկիրը մուրհակ ունի ձեռին. բանկիրը մուրհակը գնել է.''' նա բանկային կապիտալը բանեցնում է այս ձևով, այն է՝ առևտրային մուրհակները զեղչելու ձևով»։ {Ուրեմն Չեպմենն էլ մուրհակների զեղչումը ոչ թե իբրև կանխավճարում է նկատում, այլ իբրև ապրանքագնումն։ Ֆ. Է.}։— «5140. Բայց և այնպես այս կազմում է Լոնդոնի փողային շուկայում առաջադրվող պահանջների մի մա՞սը։— Անկասկած. սա փողային շուկայի ու Անգլիայի բանկի էական զբաղմունքն է։ Անգլիայի բանկը նույնպես ուրախ է լինում այս մուրհակներն ստանալու համար, ինչպես և մենք. նա գիտե, որ սրանք փողի լավ ներդրումն են։— 5141. Այս ձևով, ինչպես որ արտահանման գործն է աճում, պահանջարկն է՞լ է աճում փողային շուկայում։— Այն չափով, որով աճում է երկրի ծաղկումը, մենք {Չեպմենները} ևս մասնակցում ենք նրան։ 5142. Հետևաբար, եթե կապիտալի ներդրման այս տարբեր բնագավառները հանկարծակի ընդարձակվում են, ապա բնական հետևանքը լինում է տոկոսադրույքի բարձրացո՞ւմ։ Այս մասին ոչ մի կասկած»։ 5143. Չեպմենը չի կարողանում կանոնավոր «հասկանալ, թե ինչպես, չնայած մեր խոշոր արտահանությանը, մենք այնքան շատ էինք ոսկի գործածում»։ 5144. Հարգարժան Վիլսոնը հարցնում է. «Չի՞ կարող պատահել, որ մենք մեր արտահանության դիմաց ավելի խոշոր վարկեր ենք տալիս, քան ստանում ենք մեր ներմուծման դիմաց։— Ես անձամբ կասկածում եմ, որ այդ կարող է տեղի ունենալ։ Եթե մեկը Հնդկաստան ուղարկած իր մանչեստրյան ապրանքների դիմաց ստացած մուրհակը հոժարագրել է տալիս, ապա Դուք չեք կարող 10 ամսից պակաս ժամանակով հոժարագրել։ Մենք պետք է,— իսկ այս միանգամայն հաստատ է,— Ամերիկային իր բամբակի համար վճարենք մի քիչ ավելի առաջ, քան Հնդկաստանն է մեզ վճարում. բայց հետազոտել, թե այս ինչպես է ներգործում,— սա մի բավական փափուկ կետ է։— 5445. Եթե մենք, ինչպես անցյալ տարի, մանուֆակտուրային ապրանքների արտահանության 20 միլիոն £-անոց մի ավելացում ունենայինք, ապա մենք պետք է արդեն դրանից առաջ հումքերի ներմուծման մի շատ նշանակալից ավելացո՞ւմ ունեցած լինենք» [և այս իմաստով արդեն գերարտահանությունը նույնանում է գերներմուծման հետ, իսկ գերարտադրությունը՝ գերառևտրի հետ]` «ապրանքների այս շատացած քանակն արտադրելու համաբ։— Անկասկած. մենք պետք է մեկ շատ նկատելի բալանս վճարած լինենք, այսինքն բալանսը մի որոշ ժամանակ պիտի մեր դեմ եղած լինի, բայց Ամերիկայի հետ ունեցած մուրհակային կուրսն ավելի երկար ժամանակի ընթացքում մեր օգտին է լինում, և մենք երկար ժամանակից ի վեր ազնիվ մետաղների նշանակալից ներմուծում ենք ստացել Ամերիկայից»։ 5148. Վիլսոնը հարցնում է վաշխառուապետ Չեպմենին, թե արդյոք սա իր բարձր տոկոսները բարձր ծաղկման ու բարձր շահույթների նշան չի՞ համարում։ Չեպմենն ակներևորեն ապշելով այո սիկոֆանտի միամտության վրա ի հարկ է դրական պատասխան է տալիս, սակայն և այնպես բավական անկեղծ է գտնվում՝ հետևյալ վերապահությունն անելու համար. «Կան մարդիկ, որոնց համար ուրիշ ելք չկա. նրանք պարտավորություններ ունեն կատարելու և պետք է կատարենք այս շահութաբեր լինի, թե ոչ, միևնույն է. բայց եթե նա» {բարձր տոկոսադրույքը} հարատևում է, ապա այդ արդյունաբերական ծաղկումն կնշանակեր»։ Երկուսն էլ մոռանում են, որ բարձր տոկոսադրույքը կարող է նաև այն նշանակել, որ, ինչպես 1857 թվին պատահեց, վարկի թափառական ասպետները խախտում են երկրի ֆինանսական դրությունը, նրանք կարողանում են բարձր տոկոս վճարել, որովհետև ուրիշի գրպանից են վճարում (ընդ սմին նպաստելով այդ տոկոսադրույքի սահմանմանը բոլորի համար) և այդ միջոցին շռայլ կյանք են վարում կանխակայված շահույթների հաշվին։ Սակայն միաժամանակ իրերի հենց այս դրությունը կարող է իրապես շատ շահութաբեր լինել գործարանատերերի և այլոց համար։ կապիտալների ետհոսումները փոխատվությունների սիստեմի շնորհիվ լիովին խաբեպատիր են դառնում։ Սրանով բացատրվում են հետևյալ երևույթներն էլ, որոնք Անգլիայի բանկի կապակցությամբ ոչ մի բացատրության կարիք չունեն, քանի որ այո բանկը բարձր տոկոսադրույքի դեպքում էլ ավելի ցածր դրույքով է զեղչում, քան մյուսները։ «5156. Ես կարող եմ պնդել,— ասում է Չեպմենը,— որ ներկա վայրկյանում, երբ մենք այնքան երկար ժամանակ բարձր տոկոսադրույք ունեինք, մեր զեղչագումարներն իրենց մաքսիմումին են հասել»։ {Չեպմենն այս ասում էր 1857 թվի հուլիսի 21-ին, կրախից մեկ-երկու ամիս առաջ}։— «5157. 1852 թվին» {երբ տոկոսը ցածր էր} «զեղչագումարներն այնպես բարձր լինելուց շատ հեռու էին»։ Որովհետև այն ժամանակ գործերի գրությունը դեռ շատ ավելի առողջ էր իրապես։ «5159. Եթե շուկան փողով գերլցված լիներ... և բանկազեղչը՝ ցածր, մենք մուրհակների նվազում կունենայինք... 1852 թվին մենք բոլորովին ուրիշ փուլում էինք գտնվում։ Երկրի արտահանումն ու ներմուծումն այն ժամանակ բոլորովին աննշան էին՝ այսօրվա հետ համեմատած։— 5101. Զեղչի այս բարձր նորմայով կատարած մեր զեղչումները նույնքան խոշոր են, որքան և 1854 թվին» {երբ տոկոսը 5—5½ էր}։ Չեպմենի վկայացուցմունքի մեջ վերին աստիճանի զվարճալին այն է, թե ինչպես այս մարդիկ հասարակության փողն իրենց սեփականություն են նկատում և կարծում են, թե իրենց կողմից զեղչված մուրհակները միշտ իրավունք ունեն փողի փոխարկելու։ Հարցերի ու պատասխանների միամտությունը մեծ է։ Օրենսդրության վրա պարտականություն է դրվում խոշոր ֆիրմաների կողմից հոժարագրված մուրհակները միշտ փոխարկել փողի, այն մասին հոգալ, որ Անգլիայի բանկն այդ մուրհակները բոլոր պարագաներում նորից վերազեղչի billbroker-ների համար։ Այնինչ 1857 թվին երեք այսպիսի billbroker սնանկացան մոտ 8 միլիոնի չափ, իսկ այս պարտքերի դիմաց նրանց սեփական կապիտալը մի բոլորովին չնչին գումար էր։— «5177. Արդյոք դրանով դուք չե՞ք ուղում ասած լինել, թե ձեր կարծիքով նրանք {Բերինգների կամ Լոյդերի հոժարագրերը} պետք է պարտադիր կերպով զեղչելի լինեն, ինչպես Անգլիայի բանկի բանկնոտներն են հիմա պարտադիր կերպով ոսկու հետ փոխանակելի։— Ես այն հայացքին եմ, որ շատ ողբալի բան կլիներ, եթե հոժարագրերը զեղչելի չլինեին. վերին աստիճանի արտակարգ դրություն կստեղծվեր, եթե մարդիկ ստիպված լինեին իրենց վճարումները դադարեցնելու, որովհետև իրենց ձեռին կան Սմիտ, Պէյն և Ընկ. կամ թե Ջոնս, Լոյդ և Ընկ. ֆիրմաների հոժարագրերը, և այս վերջինները նրանք չեն կարող զեղչել։— 5178. Արդյոք Բերինգի հոժարագիրը մի պարտավորություն չէ՞ փողի որոշ գումար վճարելու, երբ մուրհակի ժամկետը լրանում է։— Այդ բոլորովին ճիշտ է. բայց պարոնայք Բերինգները, երբ այսպիսի պարտավորություն են ստանձնում, ինչպես և ամեն մի վաճառական, որը հանձն է առնում այսպիսի պարտավորություն, ամենևին չեն էլ կարող երևակայել, թե իրենք պետք է սովերեններով վճարեն. նրանք հույսները դնում են այն բանի վրա, որ հոժարագրերը պետք է Clearing House-ում [Հաշվեհ արդարի պալատում] հատուցվեն։—5180. Հետո, դուք չե՞ք կարծում, թե պետք է մի տեսակ մեխանիզմ հնարվի, որի օգնությամբ հասարակությունը իրավունք ունենար մուրհակի ժամկետը լրանալուց առաջ փող ձեռք բերելու այն հանգամանքի շնորհիվ, որ մի ուրիշը ստիպված լիներ մուրհակը զեղչելու։— Ո՛չ, հոժարագրողները չեն զեղչելու. բայց եթե դուք սրանով ուզում եք ասել, թե մենք հնարավորություն չպիտի ունենանք առևտրային մուրհակները զեղչված ստանալու, ապա մենք պետք է իրերի ամբողջ հորինվածքը փոխենք։— 5182. Դուք կարծում եք ուրեմն, թե նա {առևտրային մուրհակ} պետք է փողի փոխարկելի լինի ճիշտ այնպես, ինչպես Անգլիայի բանկի բանկնn՞տը պիտի ոսկու փոխարկելի լինի։— Բոլորովին անկասկած, որոշ պարագաներում։— 5184. Հետևաբար, դուք կարծում եք, թե currency-ի [փողի շրջանառության] կանոնադրությունը պետք է այնպես ձևավորված լինի, որ անկասկածելի սոլիդություն ունեցող առևտրային մուրհակները ամեն ժամանակ նույն հեշտությամբ փոխանակելի լինեն փողի հետ, ինչպես բանկնոտնե՞րը։— Այո, ես այդպես էլ կարծում եմ։— 5185. Դուք այնքան հեռու չե՞ք գնում արդյոք, որ ասեք, թե կամ Անգլիայի բանկը, կամ թե որևէ մի ուրիշ հիմնարկ պետք է օրենքով հարկադրվեր առևտրային մուրհակը փողի փոխանակելու։— Ես համենայն դեպս այնքան հեռու եմ գնում, որ ասում եմ, թե երբ մենք օրենք ենք ընդունում currency-ն կարգավորելու համար, ապա պիտի համապատասխան միջոցներ ձեռք առնեինք, որոնք կանխեին այնպիսի մոմենտի առաջանալու հնարավորությունը, երբ առաջ է գալիս երկրի ներսում եղած առևտրային մուրհակների անփոխարկելիությունը փողի հետ, որքան որ խոսքը վերաբերում է անկասկած սոլիդ ու օրինական մուրհակներին։— Սա առևտրային մուրհակի փոխարկելիությունն է՝ բանկնոտների փոխարկելիությանը զուգահեռ։ «5189. Փողի առևտրականները երկրում փաստորեն ներկայացնում են հասարակությունը միայն»,— ինչպես հետագայում պարոն Չեպմենը հայտարարեց երդվյալ դատավորների առջև Դավիսոնի գործի քննության ժամանակ։ Տես «Great City Frauds»-ը։ «Ամեն մի եռամսյակում» {երբ դիվիդենդներն են վճարվում} «բացարձակապես... անհրաժեշտ է, որ մենք Անգլիայի բանկի աջակցությանը դիմենք։ Եթե դուք շրջանառությունից 6 կամ 7 միլիոնի պետական եկամուտներ եք դուրս հանում՝ դիվիդենդները վճարելու համար, ապա որևէ մեկը պիտի լինի, որ միջնակա ժամանակի ընթացքում այս գումարը մատակարարի»։ {Հետևաբար, այս դեպքում խոսքը վերաբերում է փող առաջարկելուն և ոչ թե կապիտալ կամ փոխատուական կապիտալ առաջարկելուն}։ «5169. Ամեն մեկը, ով ծանոթ է մեր առևտրական աշխարհին, պետք է իմանա, թե երբ մենք մի այնպիսի դրության մեջ ենք լինում, որ գանձարանի տոմսերն անվաճառելի են դառնում, արևելահնդկական ընկերության պարտատոմսերը լիովին անօգտակար են լինում, ամենալավ առևտրային մուրհակները զեղչել չի հաջողվում, ապա մեծ հոգսի մեջ են ընկնում այն մարդիկ, որոնց գործը նրանց թելադրում է՝ առաջին պարզ պահանջ արվելու դեպքում վայրկենապես շրջանառության սովորական միջոցներով վճարոմներ կատարել, և այս վերաբերում է բոլոր բանկիրներին։ Հետևանքն այն է լինում, որ ամեն մարդ կրկնապատկում է իր պահեստը։ Դե հիմա տեսեք, թե սա ինչ ներգործություն է անում ամբողջ երկրի վրա, եթե յուրաքանչյուր գավառական բանկիր,— իսկ սրանց թիվը մոտ 500 է,— Լոնդոնի իր թղթակցին հանձնարարի, որ իրեն 5 000 £ փոխադրի բանկնոտներով։ Եթե մենք նույնիսկ մի այսպիսի չնչին գումարն ենք վերցնում իբրև միջին թիվ, որ միանգամայն անհեթեթություն է արդեն, ապա ստանում ենք 2½ միլիոն £, որը պետք է դուրս հանվի շրջանառությունից։ Ինչպե՞ս պիտի փոխարինենք այս գումարը»։ Մյուս կողմից՝ մասնավոր կապիտալիստները և այլն, որոնք փող ունեն, ոչ մի տոկոսով չեն ուզում փող տալ, որովհետև նրանք դատում են, ինչպես Չեպմենը. «5104. Մենք գերադասում ենք ամենևին ոչ մի տոկոս չստանալ, քան կասկածանքի մեջ ընկնել, թե արդյոք մենք կարող ենք փող ստանալ այն դեպքում, երբ սրա կարիքն ունենանք»։ «5173. Մեր սիստեմն այս. մենք ունենք 300 միլիոն £-ի պարտավորությունների որոնց վճարումը կարող է պահանջվել երկրում շրջանառություն ունեցող ընթացիկ դրամով որոշ տվյալ րոպեում. այնինչ երկրում գտնվող այս դրամի գումարը, եթե մենք հիշյալն ամբողջովին այս նպատակին ծառայեցնենք, անում է 23 միլիոն £ կամ թե սրա չափ մի բան. միթե սա մի այնպիսի կացություն չէ՞, որը մեզ կարող է ամեն վայրկյան ցնցումներով սպառնալ»։ Այս պատճառով ահա ճգնաժամերի պահին վարկային սիստեմը հանկարծակի փոխարկվում է մոնետար սիստեմի։ Մի կողմ թողնելով ճգնաժամերի պահին երկրի ներսում ծավալվող խուճապը՝ փողի քանակի մասին կարող է խոսք լինել լոկ այն չափով, որչափով այս վերաբերում է մետաղին, համաշխարհային փողին։ Իսկ Չեպմենը հենց այս է բացառում. նա խոսում է 23 միլիոն բանկնոտների մասին միայն։ Միևնույն Չեպմենը.— «5218. Փողի շուկայի խանգարվելու {1547 թվի ապրիլին ու հետո էլ՝ հոկտեմբերին} սկզբնական պատճառն, անկասկած, փողի այն քանակն էր, որը պահանջվում էր մուրհակային կուրսերը կարգավորելու համար՝ տվյալ տարվա արտակարգ ներմուծումների հետևանքով»։ Նախ՝ համաշխարհային շուկայի փողի այս պաշարն այն ժամանակ իր մինիմումին էր վերածված։ Երկրորդ՝ նա միաժամանակ ծառայում էր իբրև ապահովություն վարկային փողի, բանկնոտների փոխարկելիության համար։ Այսպիսով նա կատարում էր երկու բոլորովին տարբեր ֆունկցիաներ, որոնք սակայն երկուսն էլ փողի բնությունից են բխում, որովհետև իսկական փողը միշտ համաշխարհային շուկայի փողն է, իսկ վարկային փողը միշտ հիմնվում է համաշխարհային շուկայի փողի վրա։ 1847 թվականին առանց 1844 թվի բանկային օրենքի կախակայմանն «Clearing Houses [Հաշվեհարդարի պալատները] չէին կարող իրենց գործարքները կատարել»։ (5221)։ Բայց և այնպես Չեպմենը մի նախազգացում ուներ առաջիկա ճգնաժամի վերաբերմամբ.— «5326. Գոյություն ունեն փողային շուկայի հայտնի դրություններ (և ներկա դրությունը շատ հեռու չէ սրանից, երբ փող ճարելը շատ դժվար է լինում, և մարդ ստիպված է իր ապաստանը բանկում գտնելու»։ «5239. Ինչ վերաբերում է այն գումարներին, որ մենք վերցրինք բանկից ուրբաթ, շաբաթ ու երկուշաբթի, 1847 թվի հոկտեմբերի 19-ին, 20-ին ու 22-ին, ապա մենք միմիայն շատ շնորհակալ կլինեինք, եթե հաջորդ չորեքշաբթի կարողանայինք մուրհակները ետ ստանալ. փողը վայրկենապես ետ հոսեց դեպի մեզ, հենց որ խուճապն անցավ»։— Երեքշաբթի, հոկտեմբերի 23-ին, կախակայվեց բանկային օրենքը, և սրանով ճգնաժամը բեկվեց։ Չեպմենը կարծում է, 5274, որ Լոնդոնի վրա տրված ընթացիկ մուրհակների գումարը տվյալ ամեն մի մոմենտում անում է 100—120 միլիոն £։ Սրա մեջ չեն մտնում գավառական վայրերի վրա տրված տեղական մուրհակները։ «5287. Թեև 1856 թվի հոկտեմբերին հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը բարձրացել էր 21 155 000 £-ի, այնուամենայնիվ չափազանց դժվար էր փող ստանալ։ Չնայած որ հասարակության ձեռին շատ փող կար, մենք չէինք կարողանում ձեռք գցել այն»։ Այս պատահեց հատկապես մի նեղվածության առաջ բերած ահուդողի հետևանքով, նեղվածության, որի մեջ միառժամանակ (1856 թվի մարտին) գտնվել էր Eastern Bank-ը։ 5190—92. Հենց որ խուճապն անցավ, «բոլոր բանկիրները, որոնք իրենց շահույթը տոկոսից են քաղում, իսկույն սկսեցին իրենց փողը գործի դնել»։ 5302. Բանկային պահեստի նվազելու հետևանքով առաջացած անհանգստությունը Չեպմենը բացատրում է ոչ թե ավանդների նկատմամբ ունեցած վախով, այլ նրանով, որ բոլոր նրանք, ովքեր կարող են հանկարծակի փողի խոշոր գումարներ վճարելու դիպվածի մեջ ընկնել, լավ գիտեն, որ փողային շուկայում եղած նեղվածության ժամանակ նրանք կարող են հարկադրված լինել դիմելու բանկին, իբրև օգնության վերջին աղբյուրին, և «եթե բանկը շատ փոքր պահեստ ունի, ապա նա ուրախ չի լինի մեզ ընդունելու, այլ ընդհակառակը»։ Հետաքրքրական է, ի միջի այլոց, թե բանկային պահեստն իբրև փաստական մեծություն, ինչպես է չքանում։ Բանկիրներն իրենց ընթացիկ գործերի համար անհրաժեշտ մի մինիմում են պահում մասամբ իրենց մոտ, մասամբ էլ՝ Անգլիայի բանկում։ Billbroket-ները «երկրի ազատ բանկային փողը» պահում են իրենց մոտ առանց որևէ պահեստի։ Իսկ Անգլիայի բանկը նրանց ավանդապարտքերի դիմաց, որպես ապահովություն, պահում է բանկիրների և ուրիշների պահեստները միայն՝ public deposits-ի [հասարակական ավանդների] և այլոց հետ միասին, ընդ որում այդ պահեստը նա իջեցնում է մինչև ամենացածր կետն, օրինակ, մինչև 2 միլիոն։ Ուստի, բացի այս 2 միլիոն թղթից, նեղվածության ժամանակներում (իսկ սա քչացնում է պահեստը, որովհետև բանկնոտները, որոնք մուծվում են տարհոսող մետաղի փոխարեն, պետք է ոչնչացվեն) այս ամբողջ մոլուցքը բացարձակապես ոչ մի ուրիշ պահեստ չունի բացի մետաղապաշարից, և այս պատճառով սրա ամեն մի քչացումը ոսկու տարհոսման հետևանքով՝ սաստկացնում է ճգնաժամը։ «5306. Եթե փող չլիներ՝ Clearing House-ում [Հաշվեհարդարի պալատում] փոխմարումները կատարելու համար, ապա ես չեմ տեսնում, թե մեզ ուրիշ ինչ բան կմնար անելու, քան ընդհանուր համաձայնության գալ ու մեր վճարումներն անել առաջնակարգ մուրհակներով՝ պետական գանձարանին, Սմիտ, Պայն և Ընկ. ֆիրմաներին և այլոց արված մուրհակներով։— 5307. Ուրեմն այն դեպքում, եթե կառավարությունը ի վիճակի չլիներ շրջանառության միջոցներ մատակարարելու Ձեզ, դուք ինքնե՞րդ այն կստեղծեիք Ձեզ համար։— Հապա ի՞նչ կարող ենք անել մենք։ Հասարակությունը մեջտեղ է գալիս և մեր ձեռից առնում է շրջանառության միջոցները. սրանք այլևս գոյություն չունեն։— 5305. Հետևաբար դուք Լոնդոնում լոկ այն կանեիք, ինչ որ Մանչեստրո՞ւմ են անում ամեն օր։— Այո՛ ի հարկե»։ Շատ լավ է Չեպմենի պատասխանն այն հարցին, որ Կէյլին (ատտվուդյան դպրոցին պատկանող Birmingham-man* [''Տես 49 ծան. հետո''] տալիս է Օվերստոնի՝ կապիտալի մասին ունեցած պատկերացման կապակցությամբ.— «5315. Հանձնաժողովի առջև ցուցմունք տրվեց, թե նեղվածության ժամանակ, ինչպիսին 1847 թվին էր, ոչ թե փողի պակասություն է զգացվում, այլ կապիտալի. ո՞րն է ձեր կարծիքն այս մասին։— Ես հասկանում ձեր ասածը. մենք միմիայն փողով ենք գործ անում. ես չեմ ըմբռնում, թե դուք ի՞նչ եք ուզում ասել դրանով։— 5316. Եթե դուք նրա տակ {վաճառականական կապիտալի տակ} հասկանում եք ձեռնարկատիրոջը պատկանած այն փողը, որ նա ներդրում է իր ձեռնարկության մեջ, եթե այս եք կապիտալ անվանում, ապա սա շատ ու շատ դեպքերում կազմում է մի շատ չնչին մասն այն փողի, որից օգտվում է ձեռնարկատերը իր գործարքների ժամանակ, շնորհիվ այն վարկի, որ հասարակությունն է տալիս նրան»,— այսինքն Չեպմենների միջնորդությամբ։ «5339. Արդյոք հարստության պակասություն է այն, որ մենք կախակայում ենք մեր կանխիկ վճարումները [դադարեցնելով բանկնոտների փոխարինումը]։— Ամենևին... մենք հարստության ոչ մի պակասություն չունենք, բայց մենք շարժվում, գործում ենք վերին աստիճանի արհեստական սիստեմի շրջանակներում, և երբ մենք մի վիթխարի սպառնալից (superincumbent) պահանջարկ ենք առաջադրում մեր շրջանառության միջոցների նկատմամբ, ապա կարող են մեջտեղ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք մեգ արգելք են լինում շրջանառության այս միջոցները ձեռք բերելուն։ Մի՞թե այս պատճառով պետք է ջլատվի երկրի ամբողջ առևտրային գործունեությունը։ Մի՞թե մենք պիտի գործարարության բոլոր մուտքերը կողպենք։— 5338. Եթե մեր առջև դրվեր այն հարցը, թե ի՞նչը կուզենայինք պահպանել՝ կանխիկ վճարումները [բանկնոտների փոխարինումը], թե՞ երկրի արդյունաբերությունը, ապա կիմանայիք թե երկսից որն է զոհաբերվելու»։ Ինչ վերաբերում է բանկնոտների կուտակմանը՝ «նեղվածությունը սրելու և հետևանքներից օգուտներ քաղելու դիտավորությամբ» [5355], նա ասում է, որ այս կարող է շատ հեշտ պատահել։ Սրա համար բավական կլինեին երեք խոշոր բանկ։ «5383. Արդյոք Ձեզ, իբրև մեր մայրաքաղաքի խոշոր գործառնություններին լավատեղյակ մի մարդու, հայտնի չպետք է լինի, որ կապիտալիստներն այս ճգնաժամերն օգտագործում են արտակարգ շահույթներ կորզելու այն մարդկանց կործանումից, որոնք ընկնում են իբրև ճգնաժամի զnh։— Այս մասին ոչ մի կասկած չի կարող լինել»։ Եվ պարոն Չեպմենին մենք պետք է այս կետում լիակատար հավատ ընծայենք, չնայած որ նա «զոհերի կործանումից արտակարգ շահույթներ կորզելու» փորձի վրա վերջիվերջո իր վիզը կոտրել է՝ բառիս վաճառականական իմաստով։ Որովհետև երբ նրա համընկեր Գարնեյն ասում է, թե գործի ամեն մի փոփոխություն օգտաբեր է նրա համար, ով գործից բան է հասկանում, ապա Չեպմենն ասում է, «Հասարակության մի մասը ոչինչ չգիտե մյուսի մասին. ահա, օրինակ, այն գործարանատերը, որն արտահանում է դեպի մայր-ցամաքը կամ թե հումք է ներմուծում, նա ոչինչ չի իմանում այն մարդու մասին, որը ոսկու ձույլերով է գործ անում» (5046)։ Եվ ահա այդպես էլ պատահեց. դուրս եկավ, որ հենց իրենք՝ Գարնեյն ու Չեպմենը «իրազեկ չէին գործին» և մի գեղեցիկ օր նրանք երկուսն էլ խայտառակ կերպով սնանկացան։ Մենք վերևում տեսանք արդեն, որ բանկնոտների թողարկումն ամեն դեպքում չի նշանակում կապիտալի փոխատվություն։ Տուկի՝ հիմա հաջորդող ցուցմունքը 1848 թվի լորդերի C. D. [ճգնաժամի խնդիրը քննարկող] հանձնաժողովի առջև՝ լոկ այն է ապացուցում, որ կապիտալի փոխատրումը, նույնիսկ երբ բանկն այս իրականացնում է նոր բանկնոտներ թողարկելով, առանց այլևայլության չի նշանակում շրջանառող բանկնոտների քանակի ավելացում։ «3099. Կարծում եք դուք, որ, օրինակ, Անգլիայի բանկը կարող էր իր փոխատվությունները նշանավոր չափով ընդլայնել, առանց բանկնոտների ավելացրած թողարկման դիմելու։— Շատ մեծ թվով իրողություններ կանք որոնք ապացուցում են այս։ Ամենափայլուն օրինակներից մեկը 1835 թվականին էր, երբ բանկն արևմտահնդկական ավանդներն ու արևելահնդկական ընկերությունից վերցրած փոխառությունը գործածեց հասարակությանը տրամադրվող փոխատվություններն ընդլայնելու համար. հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարը հենց նույն այն ժամանակ մի քիչ պակասեց փաստորեն... Նման բան նկատելի եղավ 1846 թվին՝ երկաթուղային ավանդները բանկ մուծելիս. [զեղչած ու գրավադրած] արժեթղթերը բարձրացան մինչև մոտ 30 միլիոն գումարի, այնինչ ոչ մի նկատելի ներգործություն տեղի չունեցավ հասարակության ձեռին եղած բանկնոտների գումարի վրա»։ Բայց մեծաքանակ առևտուրը բանկնոտների կողքին ունի շրջանառության մի երկրորդ ու նրա համար շատ ավելի կարևոր միջոց — մուրհակները։ Պարոն Չեպմենը մեզ ցույց է տվել, թե գործի կանոնավոր ընթացքի համար որքան էական է, որ հուսալի մուրհակներն ընդունվեն վճարման համար ամենուրեք և ամեն մի պարագայում. <poem>Gilt nicht mehr der Tausves Jontof,Was soil gelten, Zeter, Zeter! [Եթե Տաուսֆես Իոնտոֆն էլ անզոր է,Ի՞նչն է ապա զորավոր։ Օգնեցե՜ք, օգնեցե՜ք]։** [''Տես 49 ծան. հետո'']</poem> Ջիլբերտն ասում է սրա վերաբերմամբ. «Բանկնոտների շրջանառության գումարի սահմանափակումը կանոնավորապես ավելացնում է մուրհակների շրջանառության ծավալը։ Մուրհակները լինում են երկու տեսակի — առևտրային մուրհակներ ու բանկիրական մուրհակներ — ... եթե փողը հազվագյուտ է դառնում, ապա փողով փոխատվություն անողներն ասում են. «Դուք մուրհակ քաշեցեք մեղ վրա, իսկ մենք կհոժարագրենք», և երբ գավառական մի բանկիր իր կլիենտի համար մի մուրհակ է զեղչում, ապա նա սրան տալիս է ոչ թե կանխիկ փող, այլ 21 օրվա ժամկետով իր սեփական փոխադրական մուրհակը՝ Լոնդոնի իր գործակալին հասցեագրված։ Այս մուրհակները ծառայում են իբրև շրջանառության միջոցներ»։ (J. W. Gilbart «An Inquiry into the Causes of the Pressure և այլն, էջ 31)։ Այս, մի քիչ կերպափոխված ձևով, հաստատում է Նյումարչը, B. A. 1857, № 1426.— «Ոչ մի կապ չկա շրջանառող մուրհակների ու շրջանառող բանկնոտների գումարների տատանումների միջև... միակ քիչ թե շատ հավասարաչափ հետևանքն այն է... որ փողի շուկայում հենց որ ամենափոքրիկ նեղվածություն է հրապարակ գալիս, որը դրսևորվում է զեղչի նորմայի բարձրացումով, այն ժամանակ մուրհակների շրջանառության ծավալը նշանակալից չափով մեծանում և ընդհակառակը»։ Բայց այսպիսի ժամանակներում քաշված մուրհակները լոկ այն կարճաժամկետ բանկային մուրհակները չեն ամենևին, որոնք հիշատակվում են Ջիլբերտի կողմից։ Ընդհակառակը. նրանք մեծ մասամբ բարեկամական մուրհակներ են, որոնք ոչ մի իսկական գործարք չեն ներկայացնում, կամ թե ներկայացնում են այնպիսի գործարքներ միայն, որոնք ձեռնարկվում են լոկ նրա համար, որ սրանց շնորհիվ մուրհակներ քաշել կարողանան. երկսի վերաբերմամբ էլ մենք բավական օրինակներ տվել ենք։ Ուստի Economist-ը (Վիլսոն), համեմատելով այսպիսի մուրհակների ապահովությունը բանկնոտների ապահովության հետ, գրում է։ «Ներկայացնելու դեպքում վճարելի բանկնոտները երբեք չեն կարող չափից ավելի քանակով բանկից դուրս մնալ, որովհետև ավելցուկը միշտ ետ կհոսեր դեպի բանկը՝ փոխարինվելու համար, այնինչ երկամսյա մուրհակները չափից շատ մեծ քանակով կարող են թողարկվել, որովհետև ոչ մի միջոց չկա թողարկմանը վերահսկելու համար, քանի դեռ նրանց վճարման ժամկետը չի լրացել, երբ նրանք գուցե արդեն նորից ուրիշ մուրհակներով են փոխարինված։ Թե ինչու մի ազգ կարող է ապագա որևէ ժամկետում վճարելի մուրհակների շրջանառության ապահովությանը վստահել և ընդհակառակը՝ տարակուսանքներ ունենալ ներկայացնելու դեպքում վճարելի թղթե փողի շրջանառության նկատմամբ,— այս մեզ համար բոլորովին անհասկանալի է» («Economist», 1847, էջ 575)։ Այսպիսով ուրեմն շրջանառող մուրհակների քանակը, ինչպես և բանկնոտների քանակը որոշվում է բացառապես շրջանառության պահանջմունքներով. հիսունական թվականներին Միացյալ Թագավորության մեջ սովորական ժամանակներում 39 միլիոնի բանկնոտների կողքին շրջանառում մոտ 300 միլիոնի մուրհակներ, սրանցից 100—120 միլիոնը մենակ Լոնդոնում։ Մուրհակների շրջանառության ծավալը ոչ մի ազդեցություն չի անում բանկնոտների շրջանառության ծավալի վրա և այս վերջինիցս ազդվում է փողի սակավության ժամանակներում միայն, երբ մուրհակների քանակն ավելանում է, իսկ նրանց որակը՝ վատանում։ Վերջապես, ճգնաժամի րոպեին մուրհակային շրջանառությունը բոլորովին հրաժարվում է ծառայելուց. ոչ մի մարդու պետք չեն վճարելու խոստումները, որովհետև ամեն մեկը լոկ կանխիկ վճար է ուզում ստանալ. միմիայն բանկնոտն է, որ,— գոնէ մինչև հիմա Անգլիայում,— պահպանում է իր շրջանառության ունակությունը, որովհետև ազգը իր ամբողջ հարստությամբ հենարան է ներկայացնում Անգլիայի բանկի համար։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br> Մենք տեսանք, թե ինչպես նույնիսկ պարոն Չեպմենը, որն ինքը 1857 թվին մի մագնատ [իշխան] էր փողի շուկայում, դառնագին գանգատվում է ալն մասին, թե Լոնդոնում մի քանի խոշոր փողային կապիտալիստներ կան, որոնք բավականաչափ հզոր են՝ ամբողջ փողային շուկան որոշ մոմենտի կազմալուծելու և փողի ավելի մանր առևտրականներին ամենախայտառակ կերպով արյունաքամ անելու համար։ Եվ իրոք մի քանի այսպիսի խոշոր շնաձկներ կանք որոնք կարող են նեղված դրությունը նշանակալից չափով սաստկացնել նրանով, որ 1—2 միլիոնի կոնսոլներ են ծախում և այս միջոցով բանկնոտների (միաժամանակ նաև ազատ փոխատուական կապիտալի) մի նույնահավասար գումար են դուրս հանում շուկայից։ Որպեսզի նման մի մանյովրով նեղվածությունը խուճապի փոխարկվի, բավական կլիներ երեք խոշոր բանկի միատեղ գործողությունը։ Լոնդոնում կապիտալի ամենամեծ ուժն իհարկե Անգլիայի բանկն է, որը սակայն, իբրև կիսով չափ պետական հիմնարկ, իր այս դիրքի պատճառով այնպիսի պայմանների մեջ է դրվածք որ հնարավորություն չունի իր տիրապետությունն այսքան բիրտ եղանակով զգալ տալու։ Չնայած սրան՝ նա էլ բավական միջոցներ ու ճանապարհներ գիտե — մանավանդ 1844 թվի բանկային օրենքից դեսը — իր նպատակներն իրագործելու հա մար։ Անգլիայի բանկն ունի 14 553 000 £-ի կապիտալ և բացի սրանից նրա տրամադրության տակ կա մոտ 3 միլիոն £-ի «մնացորդ», այսինքն չբաշխված շահույթներ, ինչպես և հարկերի ու այլոց դիմաց կառավարությանը վճարվող փողի բոլոր գումարները, որոնք պետք է բանկում ավանդադրվեն՝ մինչև իրենց գործադրվելը։ Եթե սրա վրա հաշվենք փողային մյուս ավանդադրումների գումարն էլ (սովորական ժամանակներում շուրջ 30 միլիոն £) և առանց ապահովության թողարկվող բանկնոտները, ապա դեռ բավական չափավոր կգտնենք Նյումարչի գնահատությունը, որն այդ առթիվ ասում է (B. A. 1857, № 1889). «Ես համոզվել եմ, որ {Լոնդոնի} փողային շուկայում շարունակ զբաղված ֆոնդերի ընդհանուր գումարը կարող է հաշվվել մոտ 120 միլիոն £, իսկ այս 120 միլիոնից Անգլիայի բանկի տրամադրության տակ գտնվում է մի շատ խոշոր մասը, շուրջ 15—20%»։ Որչափով որ բանկը բանկնոտներ է թողարկում, որոնք չեն ապահովվում նրա նկուղներում եղած մետաղի պաշարով, նա ստեղծում է արժենիշեր, որոնք նրա համար կազմում են ոչ միայն շրջանառության միջոցներ, այլ և միաժամանակ ավելադիր թեև ֆիկտիվ — կապիտալ՝ այս չապահովված բանկնոտների արժեքի անվանական գումարի չափով։ Եվ այս ավելադիր կապիտալը բանկին ավելադիր շահույթ է բերում։— B. A. 1857, Վիլսոնը հարցնում է Նյումարչին. «1563. Որևէ բանկի սեփական բանկնոտների շրջանառությունը, այսինքն՝ հասարակության ձեռին միջին թվով մնացող գումարը մի հավելում է կազմում հիշյալ բանկի գործող կապիտալի նկատմամբ, այնպես չէ՞։— Միանգամայն ճիշտ է։— 1564. Հետևաբար, այն ամբողջ շահույթը, որ բանկը քաղում է այս շրջանառությունից, մի այնպիսի շահույթ է, որը ծագում է վարկից և ոչ թե նրա իսկապես ունեցած կապիտալից։ — Միանգամայն ճիշտ է»։ Միևնույնը վերաբերում է, իհարկե, նաև բանկնոտներ թողարկող մասնավոր բանկերին։ Նյումարչը իր № 1866—68 պատասխաններում մասնավոր բանկերի թողարկած այս բոլոր բանկնոտների երկու երրորդը (վերջին մեկ երրորդի համար այս բանկերը պետք է մետաղե ապահովություն ունենան) համարում է «նույն մեծության կապիտալի ստեղծում», որովհետև մետաղե փող է տնտեսվում այս գումարի չափով։ Սրա հետևանքով բանկիրի շահույթը կարող է ավելի մեծ չլինել, քան ուրիշ կապիտալիստների շահույթն է։ Բայց իրողությունն այն է, որ նա շահույթ է քաղում մետաղե փողի այս ազգային տնտեսումից։ Այն հանգամանքը, որ ազգային տնտեսումը վերածվում է մասնավոր շահույթի, ամենևին չի հուզում բուրժուական տնտեսագետներին, որովհետև շահույթն առհասարակ ազգային աշխատանքի յուրացումն է։ Ավելի անհեթեթ բան կա՞ արդյոք, քան, օրինակ, 1797—1817 թվականների Անգլիական բանկը, որի բանկնոտները վստահություն էին վայելում միմիայն պետության շնորհիվ և որը միաժամանակ ստիպում էր, որ պետությունը, ուրեմն հասարակությունը, պետական փոխառությունների տոկոսների ձևով բանկին վճարի պետության կողմից նրան տրված այն կարողության համար, որով բանկը նույն այս բանկնոտները թղթից փոխարկում է փողի և ապա հիշյալները փոխատրում է պետությանը։ Սակայն բանկերը կապիտալ ստեղծելու դեռ ուրիշ միջոցներ էլ ունեն։ Միևնույն Նյումարչի ասելով՝ գավառական բանկերը, ինչպես արդեն հիշատակված է վերևում, սովորություն ունեն իրենց ավելորդ ֆոնդերը (այսինքն Անգլիայի բանկի բանկնոտները) Լոնդոնի billbroker-ներին ուղարկելու, որոնք դրա փոխարենը նրանց ուղարկում են զեղչված մուրհակներ։ Բանկն այս մուրհակներով սպասարկում է իր կլիենտներին, որովհետև նրա համար կանոն է՝ տեղական կլիենտներից  ստացած մուրհակները դուրս չտալ նորից, որպեսզի այս կլիենտների ձեռնարկած գործառնությունները հայտնի չդառնան սրանց մոտիկ շրջանում։ Լոնդոնից ստացած այո մուրհակները միմիայն նրա համար չեն ծառայում, որ տրվեն այն կլիենտներին, որոնք ուղղակի վճարումներ ունեն անելու Լոնդոնում այն դեպքում, եթե նրանք չեն գերադասում բանկից սեփական հատկացագիր հանել տալ Լոնդոնի վրա. մուրհակները ծառայում են նաև գավառում վճարումներ անելու համար, որովհետև բանկիրի փոխանցագիրը տեղական վարկ է ապահովում նրանց։ Այսպիսով նրանք, օրինակ, Լանկաշիրում շրջանառությունից վտարել են տեղական բանկերի բոլոր սեփական բանկնոտներն ու Անգլիայի բանկի բանկնոտների մի խոշոր մասը (ն. տ., 1568—1574)։ Մենք տեսնում ենք այստեղ, ուրեմն, թե ինչպես բանկերը վարկ ու կապիտալ են ստեղծում՝ 1) սեփական բանկնոտներ թողարկելով, 2) Լոնդոնի վրա մինչև 21 օր ընթացաժամանակով հատկացագրեր տալով, որոնք սակայն տրվելու ժամանակ իսկույն կանխիկ վճարվում են, 3) վճարումներ կատարելով զեղչված մուրհակներով, որոնց վարկունակությունն ամենից առաջ ու էապես, գոնէ համապատասխան տեղական շրջանի համար — հավաստված է բանկի փոխանցագրով։ Անգլիայի բանկի ուժը երևան է գալիս այն բանում, որ նա կարգավորում է տոկոսադրույքի շուկայական նորման։ Գործերի նորմալ ընթացքի ժամանակներում կարող է պատահել, որ Անգլիայի բանկը չկարողանա մետաղապահեստից ոսկու չափավոր տարհոսմանն արգելք լինել զեղչի նորման<ref>Union Bank of London-ի ակցիոներների 1894 թվի հունվարի 17-ի ընդհանուր ժողովում նախագահ պարոն Ռիտչին հաղորդեց, թե Անգլիայի բանկը 1893 թվին զեղչը 2½%-ից (հուլիսին) բարձրացրեց օգոստոսին 3 ու 4%-ի և ապա, չնայած որ բանկը չորս շաբաթում ամբողջ 4½ միլիոն £ ոսկի կորցրեց, բարձրացրեց 5%-ի, որից հետո ոսկին ետ հոսեց, և բանկային նորման իջեցվեց սեպտեմբերին 4%-ի, հոկտեմբերին՝ 3%-ի։ Բայց այս բանկային նորման շուկայում չընդունվեց։ «Երբ բանկային նորման 5% էր, զեղչման նորման 3½% էր, իսկ նորման փողի համար՝ 2½%. երբ բանկային նորման ընկնելով հասավ 4%-ի, զեղչման տոկոսը 2⅜% էր, իսկ փողի համար՝ 1¾%. երբ բանկային նորման 3% դարձավ, զեղչման տոկոսը 1½% էր, իսկ նորման փողի համար՝ մի քիչ ավելի ցածր» («Daily News», 1894, հունվարի 18 )— Ֆ. Է.։</ref> բարձրացնելու միջոցով, որովհետև վճարամիջոցների կարիքը բավարարվում է մասնավոր ու ակցիոներական բանկերի և billbroker-ների կողմից, որոնք վերջին երեսուն տարվա ընթացքում, իբրև կապիտալիստներ, նշանավոր զորություն են ձեռք բերել։ Անգլիայի բանկն այն ժամանակ պետք է ուրիշ միջոցներ գործադրի։ Բայց կրիտիկական մոմենտների վերաբերմամբ դեռ ճիշտ է այն, ինչ որ բանկիր Գլինը (Գլին, Միլլս, Կերրի և ընկ. ֆիրմայից) վկայել է 1848/57 C. D.-ի առջև. «1709. Երկրում ծագած մեծ նեղվածության ժամանակներում Անգլիայի բանկն է թելադրում տոկոսադրույքը։— 1710. Արտակարգ նեղվածության ժամանակներում... երբ մասնավոր բանկերի կամ broker-ների զեղչումները համեմատաբար սահմանափակվում են, սրանք բաժին են ընկնում Անգլիայի բանկին, և այս դեպքում նա ուժ է ստանում սահմանելու տոկոսադրույքի շուկայական նորման»։ Բայց և այնպես Անգլիայի բանկն, իբրև պետական հովանավորության տակ գտնվող ու պետական արտոնություններով օժտված պաշտոնական հիմնարկություն, չի կարող իր այս ուժն այնպես անգթորեն օգտագործել, ինչպես այս իրենց կարող են թույլ տալ մասնավոր ձեռնարկությունները։ Ահա ինչ ու Հեբբարդը բանկային հանձնաժողովի առջև, B. A. 1857, ասում է. «2844. [Հարց.—] Արդյոք չի՞ պատահում, որ, երբ զեղչման տոկոսն ամենից բարձր է, այն ժամանակ Անգլիայի բանկն սպասարկում է ամենից էժան, իսկ երբ նա ամենացածրն է, այն ժամանակ broker-ներն են ամենից էժան սպասարկում։— [Հեբբարդը] Այս միշտ տեղի է ունենում, որովհետև Անգլիայի բանկը երբեք զեղչատոկոսն այնքան ցած չի մղում, ինչպես իր մրցորդները, և եթե նորման ամենաբարձրն է, նա երբեք այնպես չի բարձրացնում, ինչպես նրանք»։ Բայց այնուամենայնիվ գործարարական կյանքում լուրջ անցք է հանդիսանում այն, երբ նեղվածության ժամանակներում Անգլիայի բանկը, ընթացիկ արտահայտությամբ ասած, պտուտակը սեղմում է, այսինքն միջին մակարդակից արդեն բարձր կանգնած տոկոսադրույքն է՛լ ավելի բարձր է մղում։ «Հենց որ Անգլիայի բանկը պտուտակը սեղմում է, արտասահման արտահանելու համար կատարվող բոլոր գնումները դադարում են... Արտահանորդներն սպասում ենք մինչև որ գների անկումը հասնի ամենացածր կետին, և միայն այն ժամանակ և ոչ ավելի վաղ, նրանք գնումներ են անում։ Սակայն երբ արդեն հասած է լինում այս կետը, կուրսերն էլի դարձյալ կարգավորվում են — ոսկին դադարում է արտահանվելուց՝ նախ քան գները հասած են լինում անկման այս ամենացածր կետին։ Արտահանման համար կատարվող ապրանքագնումները գուցե կարող են արտասահման ուղարկված ոսկու մի մասը ետ բերել, բայց նրանք շատ ուշ են ասպարեզ գալիս, որպեսզի կարողանան տարհոսումն արգելել» (J. W. Gilbert, An Inquiry into the Causes of the Pressure on the Money Market», London, 1840, էջ 35)։ «Շրջանառության միջոցներն արտասահմանյան մուրհակային կուրսերի միջոցով կարգավորելու մի ուրիշ ներգործությունն էլ այն է, որ հիշյալ կարգավորումը նեղվածության ժամանակներում վիթխարի տոկոսադրույք է առաջ բերում» (ն. տ., էջ 40)։ «Այն ծախքերը, որոնք մուրհակային կուրսերի վերականգնումից են ծագում, երկրի արտադրողական արդյունաբերության վրա են ընկնում, մինչդեռ, այս պրոցեսի ընթացքում Անգլիայի բանկի շահույթը դրականապես աճում է այն բանի շնորհիվ, որ նա իր գործը շարունակում է ազնիվ մետաղի մի ավելի փոքր քանակով»։ (ն. տ., էջ 52.)։ Բայց, ասում է մեր բարեկամ Սեմյուել Գարնեյը,— «տոկոսադրույքի այս խոշոր տատանումներն օգտաբեր են բանկիրների ու փողի առևտրականների համար — գործի բոլոր տատանումներն օգտաբեր են նրա համար, ով գործից բան է հասկանում»։ Եվ թեև Գարնեյներն են գործերի նեղ դրության անխնա շահագործման սերուցքը քաշում, իսկ Անգլիայի բանկն այս բանը չի կարող միևնույն ազատությամբ իրեն թույլ տալ, այնուամենայնիվ սրան էլ են շատ հաճելի շահույթներ բաժին ընկնում,— էլ չենք խոսում այն մասնավոր շահույթների մասին, որոնք հենց իրենք իրենց են մտնում պարոնայք կառավարիչների ծոցը՝ այն բան է հետևանքով, որ սրանք գործերի ընդհանրական դրության մասին տեղեկություններ ստանալու բացառիկ պատեհություն ունեն։ Լորդերի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն, 1817 թվին կանխիկ վճարումները վերսկսելիս, Անգլիայի բանկի՝ 1797—1817 թվականների ամբողջ ժամանակաշրջանում ձեռք բերած այս շահույթները կազմում էին.— <TABLE border = 0> <TR> <TD>Bonuses and increased dividends [պրեմիաներ և աճած դիվիդենդներ]</TD> <TD align=right>7 451 136</TD> </TR> <TR> <TD>New stock divided among proprietors [ակցիոներներին բաշխած նոր ակցիաներ]</TD> <TD align=right>7 276 500</TD> </TR> <TR> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Increased value of capital [կապիտալի աճած արժեքը]</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>14 553 000</TD> </TR> <TR> <TD align=right>Գումարը</TD> <TD align=right>29 280 686</TD> </TR></TABLE> 11 642 100 £-անոց մի կապիտալի վրա հաշված՝ տարվա մեջ (D. Hardcastle, «Banks and Bankers», 2<math>^{nd}</math> ed., London 1843, էջ 120.)։ Եթե մենք միևնույն սկզբունքով հաշվենք ամբողջ շահույթն Իռլանդիայի բանկի, որը նույնպես կախակայեց կանխիկ վճարումները 1797 թվականին, ապա կստանանք հետևյալ արդյունքը. <TABLE border = 0> <TR> <TD>Dividends as by returns due 1821 [դիվիդենդներն ըստ հաշվետվությունների մինչև 1821 թ.]</TD> <TD align=right>4 736 085</TD> </TR> <TR> <TD>Declared bonus [Հայտարարած պրեմիաները]</TD> <TD align=right>1 225 000</TD> </TR> <TR> <TD>Increased assets [Ակտիվների աճը]</TD> <TD align=right>1 214 800</TD> </TR> <TR> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Increased value of capital [Կապիտալի աճած արժեքը]</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4 185 000</TD> </TR> <TR> <TD align=right>Գումարը</TD> <TD align=right>11 360 885</TD> </TR></TABLE> 3 միլիոն £-անոց մի կապիտալի վրա հաշված (ն. տ., էջ 363—364)։ Եվ դեռ խոսո՜ւմ են կենտրոնացման մասին։ Վարկային սիստեմը, որ իր կենտրոնակետն ունի հանձին այսպես կոչված ազգային բանկերի և նրա շուրջը խմբված՝ փողի առևտրով զբաղվող խոշոր վաճառականների ու վաշխառուների, մի վիթխարի կենտրոնացում է և մակաբույծների այս դասակարգին առասպելական ուժ է տալիս՝ ոչ միայն արդյունաբերական կապիտալիստներին պարբերաբար կողոպտելու, այլև ամենավտանգավոր եղանակով միջամտելու իսկական արտադրությանը,— իսկ այս հրոսախումբը ոչինչ չգիտե արտադրության մասին և ոչ մի կապ չունի նրա հետ։ 1844 ու 1845 թվականների օրենքներն ապացույցներ են այս հրոսակների աճող ուժի, հրոսակներ, որոնց հարում են ֆինանսիստներն ու stockjobber-ները [տոկոսային թղթերի առուծախով զբաղվող միջնորդները]։ Իսկ եթե մեկն ու մեկը դեռ կասկածում է, թե այս արգոյապատիվ բանդիտներն ազգային ու միջազգային արտադրությունը շահագործում են լոկ ի շահ արտադրության ու բուն իսկ շահագործվողների, ապա նրա աչքերն անշուշտ կբացվեն բանկիրների բարձր բարոյական արժանիքներին վերաբերող հետևյալ էքսկուրսի միջոցով. «Բանկային հիմնարկները կրոնական ու բարոյական հաստատություններ են։ Ո՜րքան հաճախ է պատահել, որ իր բանկիրի արթուն ու պախարակող հայացքից նկատվելու վախը երիտասարդ առևտրականին ետ է պահել աղմկող ու շվայտ ընկերների հասարակությունից։ Ի՜նչպիսի ահուդողի մեջ է նա՝ բանկիրի աչքում լավ համարում ունենալու, միշտ պատվարժան երևալու համար։ Բանկիրի ճակատի կնճիռներն ավելի շատ ազդեցություն են ունենում նրա վրա, քան
Վստահելի
1396
edits