Եվ դեռ խոսո՜ւմ են կենտրոնացման մասին։ Վարկային սիստեմը, որ իր կենտրոնակետն ունի հանձին այսպես կոչված ազգային բանկերի և նրա շուրջը խմբված՝ փողի առևտրով զբաղվող խոշոր վաճառականների ու վաշխառուների, մի վիթխարի կենտրոնացում է և մակաբույծների այս դասակարգին առասպելական ուժ է տալիս՝ ոչ միայն արդյունաբերական կապիտալիստներին պարբերաբար կողոպտելու, այլև ամենավտանգավոր եղանակով միջամտելու իսկական արտադրությանը,— իսկ այս հրոսախումբը ոչինչ չգիտե արտադրության մասին և ոչ մի կապ չունի նրա հետ։ 1844 ու 1845 թվականների օրենքներն ապացույցներ են այս հրոսակների աճող ուժի, հրոսակներ, որոնց հարում են ֆինանսիստներն ու stockjobber-ները [տոկոսային թղթերի առուծախով զբաղվող միջնորդները]։
Իսկ եթե մեկն ու մեկը դեռ կասկածում է, թե այս արգոյապատիվ բանդիտներն ազգային ու միջազգային արտադրությունը շահագործում են լոկ ի շահ արտադրության ու բուն իսկ շահագործվողների, ապա նրա աչքերն անշուշտ կբացվեն բանկիրների բարձր բարոյական արժանիքներին վերաբերող հետևյալ էքսկուրսի միջոցով. «Բանկային հիմնարկները կրոնական ու բարոյական հաստատություններ են։ Ո՜րքան հաճախ է պատահել, որ իր բանկիրի արթուն ու պախարակող հայացքից նկատվելու վախը երիտասարդ առևտրականին ետ է պահել աղմկող ու շվայտ ընկերների հասարակությունից։ Ի՜նչպիսի ահուդողի մեջ է նա՝ բանկիրի աչքում լավ համարում ունենալու, միշտ պատվարժան երևալու համար։ Բանկիրի ճակատի կնճիռներն ավելի շատ ազդեցություն են ունենում նրա վրա, քան իր բարեկամների բարոյական քարոզները. նա դողում է կասկածանքի չենթարկվելու որևէ խաբեության կամ ամենափոքր անճիշտ արտահայտության մեջ մեղադրվելու համար՝ վախենալով, թե այս կարող է կասկած հարուցել և սրա հետևանքով նրա բանկային վարկը կարող է սահմանափակվե՜լ կամ դադարեցվե՜լ։ Բանկիրի խորհուրդը նրա համար ավելի կարևոր է, քան հոգեվորականինը»։ (Գ. Մ. Բելլ, շոտլանդական բանկի կառավավարչ. «The Philosophy of Joint Stock Bankings, London 1840, էջ 46, 47)։ ===ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ Currency Principle [ՓՈՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ] ԵՎ 1844 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ {Նախկին աշխատություններից մեկում<ref>K. Marx «Zur Kritik der politischen Oekonomie», Berlin 1859, S. 150 ff. [Կարլ Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը», Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 205—215]։</ref> արդեն հետազոտել ենք Ռիկարդոյի թեորիան փողի արժեքի մասին՝ ապրանքների գների հարաբերակցությամբ. ուստի մենք այստեղ կարող ենք ամենից անհրաժեշտով սահմանափակվել։ Ռիկարդոյի ասելով, փողի — մետաղե փողի — արժեքը որոշվում է նրա մեջ առարկայացած աշխատանքի ժամանակով, սակայն այս դրույթը նա ճիշտ է համարում այնքան ժամանակ միայն, քանի դեռ փողի քանակը ճիշտ հարաբերություն ունի շրջանառող ապրանքների քանակի ու գնի նկատմամբ։ Եթե փողի քանակը գերազանցում է այս հարաբերությունից, ապա նրա արժեքն ընկնում է, ապրանքագները բարձրացնում են. եթե փողի քանակն ընկնում է այս ճիշտ հարաբերությունից ցած, ապա նրա արժեքը բարձրանում է, իսկ ապրանքագներն ընկնում են — այլ անփոփոխ հանգամանքներում։ Առաջին դեպքում այն երկիրը, որտեղ գոյացել է ոսկու այս ավելցուկը, կարտահանի իր արժեքից ցած իջած ոսկին և ապրանքներ կներմուծի. երկրորդ դեպքում ոսկին կհոսի դեպի այն երկրները, որտեղ նա իր արժեքից բարձր է գնահատվում, մինչդեռ արժեքից ցած գնահատված ապրանքներն այնտեղից հոսում են մյուս շուկաները, որտեղ նրանք կարող են նորմալ գներով վաճառվել։ Որովհետև այս նախադրյալների դեպքում «ոսկին ինքը, լինի սա որպես դրամ, թե որպես ձույլ, կարող է դառնալ իր սեփական արժեքից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մետաղարժեքի արժեքանիշ, ապա ինքնին հասկանալի է, որ շրջանառող փոխարկելի բանկնոտները միևնույն բախտին են ենթարկվում։ Թեև բանկնոտները փոխարկելի են, հետևաբար նրանց իրական արժեքը համապատասխանում է իրենց անվանական արժեքին, այնուամենայնիվ շրջանառող փողի ամբողջ մասսան,— ոսկին ու բանկնոտները,— (the aggregate currency consisting of metal and of convertible notes) կարող է ավելի բարձր կամ ավելի ցած գին ստանալ, նայած թե նրա ամբողջ քանակը, արդեն շարադրված պատճառներով, բարձրանում է այն մակարդակից վեր կամ ընկնում է ցած այն մակարդակից, որը որոշվում է շրջանառող ապրանքների փոխանակային արժեքով ու ոսկու, որպես մետաղի, արժեքով... Այս գնազրկումը վերաբերում է ոչ թե թղթին ոսկու հանդեպ, այլ ոսկուն ու թղթին միասին վերցրած, այսինքն տվյալ երկրի շրջանառության միջոցների ամբողջ մասսայի գնազրկումը Ռիկարդոյի գլխավոր գյուտերից մեկն է, որ լորդ Օվերստոնն ու ընկ.-ն իրենց նպատակների համար օգտագործեցին և 1844 ու 1845 թվականներին սըր Ռոբերտ Պիլի բանկային օրենսդրության հիմնական սկզբունքը դարձրին» (ն. տ., էջ 155)։ Ռիկարդոյի թեորիայի անճշտության մասին միևնույն տեղում մեջբերված ապացույցը մենք կարիք չունենք այստեղ կրկնելու։ Մեզ հետաքրքրում է լոկ այն եղանակը, որով Ռիկարդոյի ուսմունքի դրույթները վերամշակվեցին բանկային թեորետիկների դպրոցի կողմից, որը թելադրեց վերոհիշյալ բանկային օրենքները։ «19-րդ դարի առևտրային ճգնաժամերը, մանավանդ 1825 ու թվականների մեծ ճգնաժամերը Ռիկարդոյի փողային թեորիայի հետագա զարգացում առաջ չբերին, այլ նրան նոր կիրառում տվին։ Նրանք այլևս առանձին տնտեսական երևույթներ չէին, ինչպես Յումի ժամանակ ազնիվ մետաղների գնազրկումը 16-րդ ու 17-րդ դարերում, կամ թե ինչպես Ռիկարդոյի ժամանակ՝ թղթե փողի գնազրկումը 18-րդ դարում ու 19-րդի սկզբին, այլ համաշխարհային շուկայի մեծ փոթորիկներ էին, որտեղ դուրս էր պոռթկում բուրժուական արտադրապրոցեսի բոլոր տարրերի հակամարտությունը և որոնց ծագումն ու նրանցից պաշտպանվելու միջոցը որոնում էին այս պրոցեսի ամենամակերևութային ու ամենավերացական ոլորտում, փողային շրջանառության ոլորտում։ Բուն թեորիական այն նախադրյալը, որից չվում է եղանակի տնտեսագետ-կախարդների այս դպրոցը, իրականում ուրիշ բան չէ, քան այն դոգման, թե Ռիկարդոն հայտնագործել է զուտ մետաղե շրջանառության օրենքները։ Նրանց անելիք մնում էր լոկ այն, որ վարկային շրջանառությունը ու բանկնոտների շրջանառությունը ենթարկեին այս օրենքներին։ «Առևտրային ճգնաժամերի ամենից ընդհանրական ու ամենից ակնբախ երևույթն ապրանքագների հանկարծական, ընդհանուր անկումն է, որը հաջորդում է նրանց ավելի երկարատև, ընդհանրական բարձրացմանը։ Ապրանքագների ընդհանրական անկումը կարող է արտահայտվել իբրև փողի հարաբերական արժեքի բարձրացում բոլոր ապրանքների համեմատությամբ. իսկ գների ընդհանրական բարձրացումն, ընդհակառակը, որպես փողի հարաբերական արժեքի անկում։ Արտահայտության երկու եղանակն էլ միմիայն նաշում են երևույթը, բայց չեն բացատրում... Տարբեր ֆրազաբանությունն անփոփոխ է թողնում խնդիրը ճիշտ այնպես, ինչպես այն չէր փոխի նրա թարգմանությունը գերմաներենից անգլերեն։ Ուստի Ռիկարդոյի փողի թեորիան անչափ տեղին էր հանդես գալիս, որովհետև նա նույնաբանությանը պատճառական հարաբերության երևութքն է տալիս։ Ո՞րտեղից է առաջ գալիս ապրանքագների պարբերական ընդհանուր անկումը։ Փողի հարաբերական արժեքի պարբերական բարձրացումից։ Իսկ որտեղից է առաջ գալիս, ընդհակառակն, ապրանքագների պարբերական, ընդհանուր բարձրացումը։ Փոդի հարաբերական արժեքի պարբերական անկումից։ Նույնքան իրավացի կլիներ ասել, թե գների պարբերական բարձրացումն ու. անկումն առաջ է գալիս նրանց պարբերական բարձրացումից ու անկումից... Բայց մի անգամ որ թույլատրված է նույնաբանության փոխարկումը պատճառական հարաբերության, ապա դժվար չէ ուզածդ ամեն մի եզրակացության հանգել։ Ապրանքագների բարձրացումն առաջ է գալիս փողի արժեքի անկումից։ Իսկ փողի արժեքի անկումը, ինչպես Ռիկարդոյից գիտենք, առաջ է գալիս գերլեցուն շրջանառությունից, այսինքն նրանից, որ շրջանառող փողի մասսան բարձրանում է այն մակարդակից վեր, որը փողի սեփական իմմանենտ [ներակա] արժեքով ու ապրանքագների իմմանենտ արժեքով է որոշված։ Նույնպես էլ և ընդհակառակը. ապրանքագների ընդհանրական տնկումը տեղի է ունենում փողի արժեքի՝ իր իմմանենտ արժեքից վեր բարձրանալու շնորհիվ, իսկ այս լինում է մի թերալցուն շրջանառության հետևանքով։ Հետևաբար, գները բարձրանում և ընկնում են պարբերաբար, որովհետև պարբերաբար անչափ շատ կամ թե անչափ քիչ փող է շրջանառում։ Եթե, ասենք, ապացուցվի, թե գների բարձրացումը զուգադիպել է փողի նվազած շրջանառությանը, իսկ գների անկումը ավելացած շրջանառությանը, ապա այնուամենայնիվ կարելի է պնդել, թե շրջանառող ապրանքային մասսայի մի որոշ չափի — նույնիսկ վիճակագրորեն միանգամայն անապացուցելի — նվազման կամ ավելացման հետևանքով թեև ոչ բացարձակորեն, բայց համեմատաբար ավելանում կամ պակասում է շրջանառող փողի քանակը։ Մենք տեսանք, որ Ռիկարդոյի ասելով՝ գների այս ընդհանրական տատանումները պետք է տեղի ունենան զուտ մետաղե շրջանառության ժամանակ էլ, սակայն նրանք հավասարակշռվում են իրենց հերթափոխության շնորհիվ, երբ, օրինակ, թերալեցուն շրջանառությունն առաջ է բերում ապրանքագների անկում, ապրանքների արտահանություն դեպի արտասահման, իսկ այս արտահանումը՝ ոսկու ներմուծում դեպի երկիրը, իսկ փողի այu ներհոսումը իր հերթին՝ դարձյալ ապրանքագների բարձրացում։ Հակառակն է լինում գերլեցուն շրջանառության ժամանակ, երբ ներմուծվում են ապրանքներ, և արտահանվում է ոսկի։ Արդ որովհետև, չնայած բուն իսկ Ռիկարդոյան մետաղաշրջանառության էությունից բխող այս գնատատանումներին, նրանց ինտենսիվ և ուժգին ձևը, ճգնաժամի ձևը վերաբերում է զարգացած վարկային սիստեմին, ուստի լույսի պես պարզ է, որ բանկնոտների թողարկումը մետաղե շրջանառության օրենքներով չի կարգավորվում լիովին։ Մետաղե շրջան առնությունը իր բուժամիջոցն ունի հանձին ազնիվ մետաղների ներմուծման ու արտահանման, որոնք դրամի ձևով իսկույն մտնում են շրջանառության մեջ և այսպիսով իրենց ներհոսման կամ արտահոսման միջոցով գցում են և կամ բարձրացնում ապրանքագները։ Ապրանքագների վրա միևնույն ներգործությունը պետք է ունենան հիմա բանկերն արհեստականորեն՝ մետաղաշրջանառության օրենքներին հետևելով։ Եթե փողը ներհոսում է արտասահմանից, ապա այս մի ապացույց է, թե շրջանառությունը թերալեցուն է, փողի արժեքը շատ բարձր է, իսկ ապրանքագները շատ ցածր են կանգնած, և ուրեմն պետք է շրջանառության մեջ բանկնոտներ նետվեն նոր ներմուծված ոսկու քանակի համեմատ։ Եվ ընդհակառակը, նրանք պիտի դուրս հանվեն շրջանառությունից այն համամասնությամբ, որով ոսկին արտահոսում է երկրից։ Ուրիշ խոսքով ասած՝ բանկնոտների թողարկումը պետք է կարգավորվի ազնիվ մետաղների ներմուծման ու արտահանման համաձայն կամ թե մուրհակակուրսի համեմատ։ Ռիկարդոյի սխալ նախադրյալը, թե ոսկին միմիայն դրամ է, ուրեմն ներմուծված ամբողջ ոսկին ավելացնում է շրջանառող փողի քանակը և հետևապես բարձրացնում է գները, ոսկու արտահանված յուրաքանչյուր քանակ քնացնում է դրամի քանակը և ընդ սմին գցում գները, այս թեորիական նախադրյալը դառնում է այստեղ '''գործնական էքսպերիմենտ՝ այնքան դրամ մտցնելու շրջանառության մեջ, որքան ոսկի գոյություն ունի յուրաքանչյուր անգամ'''։ Լորդ Օվերստոնը (Ջոնս Լոյդ ֆիրմայի թանկիր), գնդապետ Տորրինսը, Նորմանը, Կլեյը, Արբութնոտն ու մի շարք այլ հեղինակներ, որոնք Անգլիայում հայտնի են «Currency Principle»-ի [«Փողի շրջանառության սկզբունքի»] դպրոցի անունով, ոչ միայն քարոզում էին այս դոկտրինան, այլև սըր Պիլի 1844 ու 1845 թվականների բանկային օրենքների միջոցով այն դարձրել են անգլիական ու շոտլանդական բանկային օրենսդրության հիմք։ Այդ դոկտրինայի թեորիական, ինչպես և գործնական խայտառակ ֆիասկոն, ազգային ամենամեծ մասշտաբով կատարած էքսպերիմենտներից հետո, կարող է քննարկվել միմիայն վարկի ուսմունքի մեջ» (ն. տ., էջ 165—168)։ Այս դպրոցի քննադատությունը տվել են Թոմաս Տուկը, Ջեմս Վիլսոնը (1844—47 թվականների «Economist»-ում) ու Ջոն Ֆուլլարտոնը։ Բայց թե ինչպես սրանք էլ պակասավոր էին ըմբռնում ոսկու բնությունը և ինչպես աղոտ էին պատկերացնում փողի ու կապիտալի հարաբերությունը, այս մենք տեսել ենք շատ անգամ, այս գրքի հատկապես XXVIII գլխոմ։ Հիմա մի քանի տվյալ էլ այստեղ բերում ենք ստորին պալատի 1857 թվականի հանձնաժողովի գործերից, որոնք վերաբերում են Պիլի բանկային օրենքին (B. C. 1857.)— Ֆ. Է.}։ Ջ. Գ. Հեբբարդը, Անգլիայի բանկի նախկին կառավարիչը, վկայում է. «2400.— Ոսկու արտահանումը... բոլորովին չի ներգործում ապրանքագների վրա։ Եվ ընդհակառակը, ոսկու արտահանումը շատ խոշոր ներգործություն է անում արժեթղթերի գների վրա, որովհետև այն չափով, որով տոկոսադրույքն է փոխվում, անհրաժեշտորեն զորեղ ազդեցություն է կրում այն ապրանքների արժեքը, որոնք մարմնացնում են այո տոկոսը»։ Նա 1834—43 ու 1845—53 թվականների վերաբերմամբ երկու աղյուսակ է մեջբերում, որոնք ապացուցում ենք թե առևտրի ամենանշանավոր առարկաներից տասնհինգի գների շարժումը բոլորովին անկախ է եղել ոսկու տարհոսումից ու առհոսումից և տոկոսադրույքից։ Իսկ ընդհակառակը, նրանք ցույց են տալիս, որ սերտ կապ կա ոսկու,— որը ներդրում որոնող մեր կապիտալի ներկայացուցիչ» է իրոք,— տարհոսման ու առհոսման և տոկոսադրույքի միջև։— «1847 թվականին ամերիկյան արժեթղթերի մի շատ խոշոր գումար ետ փոխադրվեց Ամերիկա, նույնպես էլ ռուսական արժեթղթեր՝ Ռուսաստան, և ուրիշ մայր-ցամաքային թղթեր էլ դեպի այն երկրները, որոնցից մենք հացահատիկ ենք ստանում»։ Հեբբարդի հետևյալ աղյուսակների հիմքում դրված 15 գլխավոր առարկաները սրանք են. բամբակ, բամբակամանվածք, բամբակե գործվածք, բուրդ, մահուդ, վուշ, կտավ, հնդիկոն, թուջ, թիթեղ, պղինձ, ճարպ, շաքար, սուրճ, մետաքս։ <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=10 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>I. 1834-ից 1843 թվականը.</TD> </TR> <TR> <TD align=center colspan=3 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Թվական</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Բանկի մետաղապաշարը</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Զեղչի շուկայական նորման</TD> <TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>15 գլխավոր առարկաներից</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Քանիսի՞ գինն է բարձրացել</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Քանիսի՞նն է ընկել</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Անփոփոխ է մնացել</TD> </TR> <TR> <TD>1834,</TD> <TD>մարտի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>9 104 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD>2¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>%</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1835,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>6 274 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>3¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1836,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>7 918 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>3¼</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1837,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>4 079 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>5</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1838,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>10 471 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>2¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1839,</TD> <TD>սեպտ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>2 684 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right>2</TD> </TR> <TR> <TD>1840,</TD> <TD>հունիսի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>4 571 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>4¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1840,</TD> <TD>դեկտեմբ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>3 642 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>5¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=right>2</TD> </TR> <TR> <TD>1841,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>4 873 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>5</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>12</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1842,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>10 603 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>2½</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>13</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1843,</TD> <TD>հունիսի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>11 566 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>2¼</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14</TD> <TD align=right>—</TD> </TR></TABLE> <TABLE border = 0> <TR> <TD align=center colspan=10 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>II. 1844-ից 1853 թվականը.</TD> </TR> <TR> <TD align=center colspan=3 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Թվական</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Բանկի մետաղապաշարը</TD> <TD align=center colspan=2 rowspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Զեղչի շուկայական նորման</TD> <TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>15 գլխավոր առարկաներից</TD> </TR> <TR> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Քանիսի՞ գինն է բարձրացել</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>Քանիսի՞նն է ընկել</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Անփոփոխ է մնացել</TD> </TR> <TR> <TD>1844,</TD> <TD>մարտի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>16 162 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>£</TD> <TD>2¼</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>%</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1845,</TD> <TD>դեկտեմբ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>13 237 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>4½</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1846,</TD> <TD>սեպտեմբ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>16 366 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>7</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8</TD> <TD align=right>—</TD> </TR> <TR> <TD>1847,</TD> <TD align=center>»</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>9 140 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>6</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>6</TD> <TD align=right>3</TD> </TR> <TR> <TD>1850,</TD> <TD>մարտի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>17 126 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>2½</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1851,</TD> <TD>հունիսի</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>13 705 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>3</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>11</TD> <TD align=right>2</TD> </TR> <TR> <TD>1852,</TD> <TD>սեպտեմբ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>21 853 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>1¾</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>9</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>5</TD> <TD align=right>1</TD> </TR> <TR> <TD>1853,</TD> <TD>դեկտեմբ.</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>1-ին</TD> <TD align=right>15 093 000</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD>5</TD> <TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD> <TD align=right>1</TD> </TR></TABLE> Այս մասին Հեբբարդը հետևյալ նկատողությունն է անում. «Ինչպես 1834—1843 թվականների, այնպես էլ 1844—1853 թվականների տասնամյակում բանկի ոսկու տատանումներին յուրաքանչյուր դեպքում ուղեկից է եղել զեղչով կանխավճարվող փողի փոխատրելի արժեքի ավելացում կամ պակասում. իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում ապրանքագների փոփոխությունները ցույց են տալիս լիակատար անկախություն շրջանառության ծավալից, որքան որ սա երևան է գալիս Անգլիայի բանկի ոսկու պահեստի տատանումների մեջ»։ («Bank Acts Reports, 1857, II, էջ 290 ու 291)։ Որովհետև ապրանքների պահանջարկն ու առաջարկն են սրանց շուկայական գները կարգավորում, ուստի պարզ է այստեղ, թե որքան սխալ է Օվերստոնի դրույքը, երբ նա նույնացնում է փոխատրելի փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկը (կամ, ավելի շուտ, առաջարկի շեղումները պահանջարկից), ինչպես այն երևան է գալիս զեղչի տոկոսադրույքում, և իսկական «կապիտալի» նկատմամբ եղած պահանջարկը։ Այն պնդումը, թե ապրանքագները կարգավորվում են շրջանառության ծավալի տատանումներով, սքողվում է հիմա այն ֆրազով, թե զեղչանորմայի տատանումներն արտահայտվում են իսկական իրային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի տատանումների մեջ՝ տարբերվելով փողային կապիտալից։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես Նորմանն, այնպես էլ Օվերստոնը իրոք այս էին պնդում միևնույն հանձնաժողովի առջև և թե ինչպիսի անզոր խուսափանքների էին ստիպված դիմելու նրանք, մանավանդ Օվերստոնը, մինչև որ սա վերջիվերջո բոլորովին խճճվեց (XXVI գլուխ)։ Այս այն հին բարբանջանքն է իրոք, իբր թե առկա ոսկու քանակի փոփոխությունները, շատացնելով կամ քչացնելով երկրում եղած շրջանառության միջոցների քանակը, այս երկրի ապրանքագները պետք է բարձրացնեն և կամ ցածրացնեն։ Եթե ոսկին արտահանվում է, ապա այս Currency [փողի շրջանառության] թեորիայի համաձայն պետք է ապրանքների գները բարձրանան այն երկրում, ուր գնում է ոսկին, և սրա հետ էլ բարձրանա ոսկի արտահանող երկրի արտահանության արժեքը ոսկի ներմուծող երկրի շուկայում. իսկ ընդհակառակը, վերջինիս արտահանության արժեքը կընկներ առաջինի շուկայում, այնինչ նա կբարձրանար իր սկզբնական երկրում, ուր գնում է ոսկին։ Բայց իրականում ոսկու քանակի քչացումը լոկ տոկոսադրույքն է բարձրացնում, այնինչ նրա շատացումը գցում է տոկոսադրույքը. և եթե տոկոսադրույքի այս տատանումները հաշվի չառնվեին արտադրության ծախքերը սահմանելիս կամ պահանջարկն ու առաջարկը որոշելիս, ապա նրանք ապրանքագների վրա չէին ազդի բոլորովին։ Միևնույն հաշվետվության մեջ Ն. Ալեքսանդերը, Հնդկաստանում գործ անող մի խոշոր շիրմայի պետը, հետևյալ կերպով է արտահայտվում այն մասին, թե 50-ական թվականների մեջերքին արծաթի սաստիկ տարհոսում տեղի ուներ դեպի Հնդկաստան ու Չինաստան, մասամբ չինական քաղաքացիական պատերազմի հետևանքով, որը դադարեցրեց անգլիական գործվածքների վաճառահանումը դեպի Չինաստան, մասամբ էլ Եվրոպայում շերամի հիվանդության պատճառով, որը մեծ չափով սահմանափակեց իտալական ու ֆրանսիական շերամաբուծությունը։ «4337. Տարհոսումը դեպի Չինաստան է կատարվում, թե՞ դեպի Հնդկաստան։— Դուք արծաթը Հնդկաստան եք ուղարկում և սրա խոշոր մասով առնում եք ափիոն, որը ամբողջովին դեպի Չինաստան է գնում՝ կազմելով մետաքսի գնման ֆոնդեր. իսկ Հնդկաստանի շուկաների կացությունը (չնայած արծաթի այնտեղ կուտակվելուն) վաճառականի համար ավելի շահութաբեր է դարձնում այնտեղ արծաթ, քան թե գործվածքներ և ուրիշ բրիտանական ֆաբրիկատներ ուղարկելը։— 4338. Արդյոք խոշոր տարհոսում տեղի չունեցավ Ֆրանսիայից, որի հետևանքով մենք ստացանք արծաթը։— Այո, ի հարկե, մի շատ խոշոր տարհոսում։ 4344. Ֆրանսիայից ու Իտալիայից մետաքս ներմուծելու փոխարեն մենք ենք այնտեղ մեծ քանակությամբ մետաքս ուղարկում, ինչպես բենգալյան, այնպես էլ չինական մետաքս»։ Հետևաբար, դեպի Ասիա ապրանքների փոխարեն ուղարկվում էր արծաթ — այս աշխարհամասի փողային մետաղը, ոչ այն պատճառով, որ այս ապրանքների գները բարձրացել էին այն երկրում, որն արտադրում է հիշյալ ապրանքները (Անգլիա), այլ որովհետև նրանք ընկել էին — գերներմուծման հետևանքով ընկել էին — այն երկրում, որը ներմուծում է այս ապրանքները, չնայած որ Անգլիան այս արծաթը Ֆրանսիայից է ստացել, և մասամբ էլ ոսկով պիտի վճարի Currency թեորիայի համաձայն՝ այսպիսի ներմուծման դեպքում գներն Անգլիայում պետք է ընկնեին, իսկ Հնդկաստանում ու Չինաստանում՝ բարձրանային։ Մի ուրիշ օրինակ։ Լորդերի պալատի հանձնաժողովի առջև (C. D. 1848/1857) Վիլին, Լիվերպուլի առաջնակարգ վաճառականներից մեկը, հետևյալն է վկայում. «1994. Ոչ մի ավելի օգտաբեր գործ չկար 1845 թվի վերջին, և չկար այնպիսին, որ այնքան խոշոր շահույթներ տար {ինչպես բամբակամանագործությոլնը}։ Բամբակապաշարը մեծ էր, և գործածելի լավ բամբակը կարելի էր ճարել ֆունտը 4 պենսով, իսկ այսպիսի բամբակից կարելի է մանել լավ secunda mule twist № 40` նույնպես 4 պենս ծախս անելով, ուրեմն մանագործարանատիրոջ համար ընդհանուր ծախսն անում էր մոտ 8 պենս։ Այս մանվածքը մեծ քանակներով ծախվեց 1845 թվի սեպտեմբերին ու հոկտեմբերին, և մատակարարման նույնպես խոշոր պայմանագրեր կնքվեցին՝ ֆունտը 10½ ու 11½ պենսով. իսկ մի քանի դեպքում մանագործարանատերերն իրացրին մի այնպիսի շահույթ, որը հավասար էր բամբակի առքագնին։— 1996. Գործն օգտաբեր մնաց մինչև 1840 թվի սկիզբը։— 2000. Բամբակապաշարը {627 042 հակ} 1844 թվի մարտի 3-ին կրկնակի շատ էր այսօրվանից {1848 թվի մարտի 7-ին, երբ այդ պաշարը 301 070 հակ էր}, և այնուամենայնիվ գինը ֆնտին 1¼ պենս ավելի թանկ էր»։ {5 պենսի դիմաց՝ 6¼ պենս։} Միաժամանակ մանվածքը լավ secunda mule twist № 40-ը — 11½—12 պենսից ընկնելով հասավ 1847 թվի հոկտեմբերին 9½ պենսի, իսկ դեկտեմբերի վերջում՝ 7¾ պենսի։ Մանվածքը ծախվեց այն բամբակի առքագնով, որից մանվել էր (ib. № 2021, 2022)։ Այս երևան է հանում Օվերստոնի՝ շահագրգռումից բխող այն իմաստությունը, թե փողը պետք է «թանկ» լինի այն պատճառով, որ կապիտալը «սակավագյուտ» է։ 1844 թվի մարտի 3-ին բանկային տոկոսադրույքը կանգնած էր 3%-ի վրա. 1847 թվի հոկտեմբերին ու նոյեմբերին նա բարձրանալով հասավ 8 ու 9%-ի, իսկ 1848 թվի մարտի 7-ին դարձյալ կանգնած էր 4%-ի վրա։ Վաճառահանման լիակատար կանգառման ու խուճապի պատճառով բամբակագները, խուճապին համապատասխանող բարձր տոկոսադրույքի հետ միասին, շատ ավելի ցած գլորվեցին, քան առաջարկի ծավալին համապատասխանող նրանց գինն էր։ Սրա հետևանքը եղավ մի կողմից՝ ներմուծման վիթխարի քչացումը 1848 թվին, և մյուս կողմից՝ արտադրության նվազումն Ամերիկայում. այստեղից էլ՝ բամբակագների նոր բարձրացում 1849 թվին։ Օվերստոնի ասելով՝ ապրանքները չափազանց թանկ էին, որովհետև անչափ շատ փող կար երկրում։ «2002. Բամբակի արդյունաբերության դրության մեջ նորերումս առաջացած վատացումը չի կարելի վերագրել հումքի պակասությանը, որովհետև գինն ավելի ցած է, թեև հում բամբակի պաշարը նշանավոր չափով պակասել է»։ Բայց Օվերստոնը հիանալի է, երբ նա շփոթում է ապրանքի գինը, կամ համապատասխանորեն արժեքը փողի արժեքի, այն է՝ տոկոսադրույքի հետ։ 2026-րդ հարցի պատասխանում Վիլին իր ընղհանուր կարծիքն է տալիս Currency թեորիայի վերաբերմամբ, որի վրա հիմնվելով Կարգուելլը և սըր Չառլզ Վուդը 1847 թվի մայիսին «պնդել էին, թե անհրաժեշտ է 1844 թվի բանկային օրենքը իր լրիվ բովանդակությամբ գործադրել»։— «Ինձ թվում է, թե այս սկզբունքներն այն տեսակի են, որ նրանք փողին պետք է արհեստականորեն բարձր արժեք տան, իսկ բոլոր ապրանքներին՝ արհեստական, կործանիչ կերպով ցածր արժեք»։ Այնուհետև նա բանակային այս օրենքի՝ ընդհանուր գործերի վրա արած ներգործության մասում է. «Որովհետև միմիայն խոշոր զոհաբերություններով էին կարողանում զեղչվել այն քառամսյա մուրհակները, որոնք գնված ու Միացյալ Նահանգների համար նախանշված ապրանքների դիմաց գործարանային քաղաքների կողմից արված կանոնավոր փոխդգեր են՝ վաճառականներին ու բանկիրներին հասցեագրված, ուստի պատվերների կատարումն արգելակվեց նշանավոր չափով՝ ընդհուպ մինչև հոկտեմբերի 25-ի կառավարական հրամանագիրը» (բանկային օրենքի կախակայումը), «երբ այս քառամսյա մուրհակները նորից զեղչելի դարձան» (2097)։ Հետևաբար բանկային այս օրենքի կախակայումը գավառում էլ ներգործեց ինչպես մի փրկություն։— 2102. Անցյալ հոկտեմբերին {1847 թ.} ամերիկյան գրեթե բոլոր մեծագնորդները, որոնք այստեղ ապրանքներ են գնում, իսկույն սահմանափակեցին իրենց պատվերները, որքան հնարավոր էր, և երբ փողի թանկացման լուրն Ամերիկա հասավ, բոլոր նոր պատվերները դադարեցին։— 2134. Հացահատիկն ու շաքարը մասնահատուկ դեպքեր էին։ Հացահատկի շուկայի վրա ազդեցին բերքի ակնկալությունները, իսկ շաքարի շուկայի վրա ազդեցին վիթխարի պաշարներն ու ներմուծումը։— 2163. Ամերիկայի հանդեպ մեր ունեցած վճարապարտավորություններից... շատերը լուծարվեցին միջնորդառաքված ապրանքների բռնի վաճառքներով, իսկ շատերն էլ, վախենում եմ, թե ոչնչացվեցին այստեղի սնանկություններով։— 2196. Եթե չեմ սխալվում, մեր ֆոնդային բորսայում '''1847 թվի հոկտեմբերին տոկոսադրույքը հասնում էր մինչև 70%-ի'''։ {1837 թվի ճգնաժամը իր երկարատև ու հիվանդագին հետևանքներով, 1842 թվին սրան միացած մի նոր լիակատար հետնաճգնաժամ էլ, շահագրգռված կուրացումը արդյունաբերողների ու վաճառականների, որոնք ամենևին ոչ մի գերարտադրություն չէին ուզում ճանաչել — չէ՞ որ գերարտադրությունը, վուլգար տնտեսագիտության ասելով, անմտությո՜ւն ու անկարելիությո՜ւն էր — վերջապես առաջ բերին մարդկանց գլուխներում այն խառնաշփոթությունը, որը Currency դպրոցին հնարավորություն տվեց իր դոգման ազգային մասշտաբով փոխադրելու գործնական կյանքի մեջ։ 1844—1845 թվի բանկային օրենսդրությունն ընդունվեց պառլամենտի կողմից։ 1844 թվի բանկային օրենքն Անգլիայի բանկը բաժանում է բանկնոտների թողարկման բաժնի ու բանկային բաժնի։ Առաջինն ստանում է 14 միլիոնի ապահովություններ — մեծ մասամբ պետական պարտքի տոմսերով — ու ամբողջ մետաղապաշարը, որը պետք է, ամենաշատը, ¼-ի չափով կազմված լինի արծաթից, և երկսի ամբողջ գումարի դիմաց թողարկում է բանկնոտների նույնահավասար գումար։ Որչափով որ այս բանկնոտները հասարակության ձեռին չեն գտնվում, նրանք բանկային բաժնում են պառկած լինում և ամենօրյա գործածության համար անհրաժեշտ մի քիչ (մոտ մեկ միլիոն) դրամի հետ կազմում են բանկային բաժնի միշտ պատրաստի պահեստը։ Էմիսիոն բաժինը հասարակությանը տալիս է ոսկու դիմաց բանկնոտներ ու բանկնոտների դիմաց ոսկի. հասարակության հետ ունենալիք մնացած հարաբերությունները բանկային բաժինն է հոգում։ Անգլիայում և Ուելսում սեփական բանկնոտներ թողարկելու իրավազորված մասնավոր բանկերը 1844 թվին պահպանեցին այս իրավունքը, սակայն նրանց բանկնոտների թողարկումը սահմանափակվում է. եթե այս բանկերից մեկը դադարում է սեփական բանկնոտներ թողարկելուց, ապա Անգլիայի բանկը կարող է իր ապահովված բանկնոտների գումարը շատացնել մուծված կոնտինգենտի <math>^3/_3</math>-ի չափով. հիշյալ բանկնոտների գումարն այս ճանապարհով մինչև 1892 թվականը 14-ից բարձրացավ 16½ միլիոն £-ի (ստույգը՝ 16 450 000 £)։ Այսպես ուրեմն, ոսկու յուրաքանչյուր հինգ ֆունտ ստեռլինգի փոխարեն, որը դուրս է հոսում բանկի պահեստից, մի հինգֆնտանոց բանկնոտ վերադառնում է էմիսիոն բաժինը և ոչնչացվում այնտեղ. պահեստը մտնող յուրաքանչյուր հինգ սովերենի փոխարեն հինգֆնտանոց մի նոր բանկնոտ է մտնում շրջանառության մեջ։ Սրանով գործնականորեն իրականանում է Օվերստոնի իդեալական թղթաշրջանառությունը, որը ճշտորեն հարմարեցված է մետաղե շրջանառության օրենքներին, և, սրանով, Currency պաշտպանների պնդումների համաձայն, ճգնաժամերն ընդմիշտ անհնարին են դարձվում։ Իրականում սակայն բանկը երկու անկախ բաժնի տրոհելը վարչությանը զրկեց վճռական րոպեներում իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն ազատորեն տնօրինելու հնարավորությունիցդ այնպես որ կարող էխն վրա հասնել այնպիսի դեպքեր, երբ բանկային բաժինը կանգնած էր լինում սնանկության առջև, մինչդեռ էմիսիոն բաժինը իր ձեռին անգործ ունենում էր մի քանի միլիոն ոսկով ու, բացի սրանից, 14 միլիոն էլ՝ իր ապահովությունները։ Եվ իրերի այս գրությունը հեշտությամբ կարող է վրա հասնել հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր ճգնաժամի հատուկ է մեկ փուլ, երբ տեղի է ունենում ոսկու մի սաստիկ տարհոսում դեպի արտասահման, տարհոսում, որը գլխավորապես պիտի գոցել բանկի մետաղի պաշարով։ Բայց յուրաքանչյուր հինգ ֆունտ ստեռլինգի փոխարեն, որը տվյալ դեպքում արտասահման է հոսում, մեկ հինգֆնտանոց բանկնոտ է դուրս հանվում ներքին շրջանառությունից, ուրեմն շրջանառության միջոցների քանակը պակասում է հենց ճիշտ այն վայրկյանին, երբ նրա կարիքն ամենից ավելի ու ամենից ստիպողաբար է զգացվում։ Հետևաբար, 1844 թվի բանկային օրենքն ուղղակի գրգռում է ամբողջ առևտրաշխարհին, որ սա վերահաս ճգնաժամի պահին բանկնոտների մի պաշար ետ գնի, ուրեմն ճգնաժամն արագացնի և սրի. փողային փոխատվությունների, այսինքն վճարամիջոցների նկատմամբ եղած պահանջարկի՝ վճռական վայրկյանում զգալի դարձող արհեստական այս բարձրացումը, երբ միաժամանակ սահմանափակված է հիշյալների առաջարկը, ճգնաժամերի պահին տոկոսադրույքը հասցնում է մինչև այն ժամանակ չլսված բարձրության, հետևաբար, ճգնաժամերը վերացնելու փոխարեն նա, ընդհակառակը, սրանք ուժեղացնում է այն աստիճան, որ պետք է փուլ գա կա՛մ ամբողջ արդյունաբերական աշխարհը, կա՛մ թե բանկային օրենքը։ Երկու անգամ, 1847 թվի հոկտեմբերի 25-ին ու 1857 թվի նոյեմբերի 12-ին, ճգնաժամը սաստկանալով հասավ այս բարձրության. այն ժամանակ կառավարությունն ազատեց բանկը իր բանկնոտների թողարկման սահմանափակումից՝ կախակայելով 1844 թվի օրենքը, և այս ձեռնարկումը երկու անգամն էլ բավական եղավ ճգնաժամը բեկելու համար։ Այն վստահությունը, թե առաջնակարգ ապահովության դիմաց հիմա էլի կաբելի է բանկնոտներ ձեռք բերել, 1847 թվին բավական եղավ, որ կուտակված 4—5 միլիոն բանկնոտները նորից լույս աշխարհ բերվեն և շրջանառության մեջ դրվեն. 1857 թվին մոտ մեկ միլիոնի բանկնոտներ թողարկվեցին օրինական քանակից վեր, սակայն բոլորովին կարճ ժամանակի համար միայն։ Պետք է այն էլ հիշատակել, որ 1844 թվի օրենսդրության մեջ դեռ նշմարվում են հարյուրամյակի առաջին քսան տարվա հուշերի հետքերը՝ կանխիկ վճարումները դադարեցնելու և բանկնոտների արժեքազրկման ժամանակվա հուշերի հետքերը։ Այն երկյուղը, թե բանկնոտները կարող են իրենց վարկը կորցնել, դեռ շատ նկատելի է. մի շատ ավելորդ երկյուղ, որովհետև շրջանառությունից հանված մեկ ֆնտանոց բանկնոտների գտնված մի հին պաշարի թողարկումն արդեն 1825 թվականին բեկել էր ճգնաժամը և սրանով ապացուցել, թե բանկնոտների վարկը նույնիսկ այն ժամանակ, նույնիսկ ամենից ընդհանրական ու ամենասաստիկ անվստահության պահին, անխախտ էր մնում։ Եվ այս միանգամայն հասկանալի է. չէ՞ որ այս արժենիշերի թիկունքում փաստորեն կանգնած է ամբողջ ազգը իր վարկով միասին։— Ֆ. Է.}։ Հիմա լսենք մի երկու վկայություն բանկային օրենքի ներգործության վերաբերմամբ։ Ջ. Ստ. Միլլը կարծում է, թե 1844 թվի բանկային օրենքը զսպում էր ծայրահեղ սպեկուլացիան։ Այս իմաստուն մարդը խոսում էր բարեբախտաբար 1857 թվի հունիսի 12-ին։ Չորս ամիս անց պայթեց ճգնաժամը։ Նա տառացի շնորհավորում է «բանկերի կառավարիչներին ու ընդհանրապես առևտրային հասարակությանն» այն բանի համար, որ նրանք «առաջվանից շատ ավելի լավ են հասկանում առևտրաճգնաժամի բնությունն ու այն շատ մեծ վնասը, որ նրանք հասցնում են հենց իրենց ու հասարակությանը՝ օժանդակելով ծայրահեղ սպեկուլացիային» (B. C. 1857, № 2031)։ Իմաստուն Միլլը կարծում է, որ եթե 1 £-անոց բանկնոտներ են թողարկվում «իբրև փոխատվություններ գործարանատերերին և այլոց, որոնք աշխատավարձեր են վճարում... ապա այղ բանկնոտները կարող են ընկնել ուրիշ մարդկանց ձեռը, որոնք հիշյալները ծախսում են սպառման նպատակների համար, իսկ այս դեպքում բանկնոտները հենց իրենց մեջ մարմնացնում են ապրանքների նկատմամբ եղած պահանջարկը և կարող են ժամանակավորապես գների բարձրացման տենդենց ունենալ»։ Ուրեմն, պարոն Միլլն ընդունում է, թե գործարանատերերն ավելի բարձր աշխատավարձ կվճարեն այն պատճառով, որ նրանք ոսկու փոխարեն թղթով են վճարում։ Թե՞ նա կարծում է, որ եթե գործարանատերը իր փոխառությունն ստանում է 100 £-անոց բանկնոտներով, այս փոխում է ոսկու, ապա աշխատավարձն ավելի քի՞չ պահանջարկ է կազմում, քան եթե սա անմիջապես 1 £-անոց բանկնոտներով վճարվեր։ Եվ նա միթե չգիտե՞ որ, օրինակ, լեռնագործական որոշ շրջաններում աշխատավարձը վճարում էին տեղական բանկերի բանկնոտներով, այնպես որ մի քանի բանվորներ միասին մեկ 5 £-անոց բանկնոտ էին ստանում։ Այս շատացնո՞ւմ է նրանց պահանջարկը։ Թե՞ բանկիրները գործարանատերերին մանր բանկնոտներով ավելի հեշտությամբ ու ավելի շատ փող կփոխատրեն, քան խոշորներով։ {Մեկֆնտանոց բանկնոտների հանդեպ Միլլի ունեցած այս տարօրինակ երկյուղն անբացատրելի կլիներ, եթե քաղաքատնտեսությանը վերաբերող նրա ամբողջ երկը չցուցաբերեր մի էկլեկտիզմ, որը չի ընկրկում ոչ մի հակասության առջև։ Մի կողմից՝ նա շատ խնդիրներում հավանություն է տալիս Տուկին ընդդեմ Օվերստոնի, մյուս կողմից՝ հավատում է, թե ապրանքագները որոշվում են առկա փողի քանակով։ Հետևաբար, նա ամենևին համոզված չէ, թե թողարկած յուրաքանչյուր մեկֆնտանոց բանկնոտի փոխարեն — մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս — մեկ սովերեն է վերադառնում բանկի պահեստը. նա վախենում է, որ շրջանառության միջոցների մասսան կարող է շատանալ ու սրա հետևանքով արժեքազրկվել, այսինքն կարող է ապրանքների գները բարձրացնել։ Վերևում հիշված վարանումների ետևում այս է թաքնված և ուրիշ ոչինչ։— Ֆ. Է.}։ Բանկը երկու բաժնի տրոհելու վերաբերմամբ ու բանկնոտները փոխանակելու համար ցուցաբերած չափազանց կանխահողության մասին Տուկն այսպես է արտահայտվում 1848/57-ի C. D.-ի առջև. 1847 թվի տոկոսադրույքի ավելի մեծ տատանումները 1837 ու 1839 թվականների համեմատությամբ՝ առաջ եկան բացառապես բանկը երկու բաժնի տրոհելու հետևանքով (3010)։— Բանկնոտների փոխանակության ապահովությունը փոփոխություն չկրեց ոչ 1825 թվին և ոչ էլ 1837 թվին ու 1839 թվին (3015)։— Ոսկու նկատմամբ եղած պահանջարկը 1825 թվին լոկ նպատակ ուներ լցնելու այն դատարկ տեղը, որ գոյացել էր գավառական բանկերի 1 £-անոց բանկնոտների լիակատար վարկազրկումից. այս դատարկ տեղը միմիայն ոսկով կարող էր լցվել, մինչև որ Անգլիայի բանկն, իր հերթին, սկսեց 1 £-անոց բանկնոտներ թողարկել (3022)։— 1825 թվի նոյեմբերին ու դեկտեմբերին ոսկու ամենափոքրիկ պահանջարկ չկար արտահանելու համար (3023)։ «Ինչ վերաբերում է բանկի վարկազրկվելուն երկրի ներսում ու արտասահմանում, ապա դիվիդենդների ու ավանդների վճարման կախակայումը շատ ավելի ծանր հետևանքներ կունենար, քան բանկնոտների վճարման կախակայումը (3028)»։ «3035. Արդյոք դուք չէի՞ք ասի, թե ամեն մի հանգամանք, որը վերջին հաշվով վտանգում է բանկնոտների ազատ փոխարկելիությունը, առևտրային նեղվածության մոմենտին կարող էր նոր ու լուրջ դժվարություններ առաջ բերել։— Բնավ երբեք»։ 1847 թվի ընթացքում «բանկնոտների ավելացրած թողարկումը գուցե կնպաստեր բանկի ոսկե պահեստը նորից լցնելուն, ինչպես այդ տեղի ուներ 1825 թվին» (3058)։ 1857 թվի B. A.-ի առջև Նյումարչը վկայում է. «1357. (Բանկն) այսպես երկու բաժնի տրոհելու և սրանից անհրաժեշտորեն բխող՝ ոսկեպահեստի երկտրոհման... առաջին վատթար ներգործությունն այն էր, որ Անգլիայի բանկի բանկային գործը, ուրեմն նրա գործառնությունների այն ամբողջ ճյուղը, որը նրան ուղղակի կապակցության մեջ է դնում երկրի առևտրի հետ, հետագայում կարող էր շարունակվել առաջվա պահեստի գումարի միմիայն կեսով։ Պահեստի այս տրոհման հետևանքով առաջ եկավ այն դրությունը, որ բանկային բաժնի պահեստը հենց որ լոկ ամենափոքրիկ չափով քչանում էր, բանկն ստիպված էր լինում զեղչի նորման բարձրացնելու։ Ուստի այս պակասած պահեստը պատճառ եղավ զեղչի նորմայի մի շարք ջղաձգական փոփոխությունների։— 1358. Սկսած 1844 թվականից {մինչև 1857 թվականի հունիսն} այսպիսի փոփոխություններ եղել են թվով մոտ 60 հատ, մինչդեռ 1844 թվից առաջ նույնահավասար ժամանակաշրջանում նրանց թիվը հազիվ մի դյուժին էր անում»։ Առանձնապես հետաքրքրական է այն վկայությունը, որ լորդերի C. D. հանձնաժողովի առջև (1848/57) տվել է Պալմերը, 1811 թվականից սկսած՝ Անգլիայի բանկի դիրեկտորը ու մի առժամանակ էլ նույնի կառավարիչը. «828. Բանկը 1825 թվի դեկտեմբերին ոսկու մնացորդ ուներ միայն մոտ 1 100 000 £։ Նա այն ժամանակ միանգամայն անկասկածորեն լիովին սնանկանալու էր, եթե այս օրենքը {1844 թվինը} այն ժամանակ գոյություն ունեցած լիներ։ Դեկտեմբերին բանկը մի շաբաթվա մեջ թողարկեց, կարծում եմ, 5 կամ 6 միլիոնի բանկնոտ, և սա նշանավոր չափով մեղմացրեց այն ժամանակվա խուճապը։ «825. Առաջին պարբերաշրջանը {1825 թվի հուլիսի 1-ից դեսը}, երբ ներկայիս բանկային օրենսդրությունը կխորտակվեր, եթե բանկը փորձեր մի անգամ ձեռնարկած գործարքները մինչև վերջը հասցնել, 1837 թվի փետրվարի 25-ին էր. այն ժամանակ բանկի տիրության տակ կար 3 900 000 £-ից մինչև 4 միլիոն £, և նա այս դեպքում միմիայն 650 000 £ կարող էր պահել իբրև պահեստ։ Մյուս պարբերաշրջանը 1839 թվականն է, և տևել է հուլիսի 9-ից մինչև դեկտեմբերի 5-ը։— 826. Պահեստի գումարն ի՞նչքան էր այս դեպքում։ Սեպտեմբերի 5-ին պահեստը կազմված էր ընդամենը 200 000 £-ի հասնող մի դեֆիցիտից (the reserve was minus altogether 200 000 £)։ Նոյեմբերի 5-ին նա բարձրանալով հասավ 1-ից մինչև մոտ 1½ միլիոնի։— 830. 1844 թվի օրենքը բանկին կարգելեր 1837 թվի ամերիկյան գործերին օժանդակելու։ 831. Ամերիկյան երեք ամենագլխավոր ֆիրմա սնանկացան... Ամերիկյան գործերով զբաղվող գրեթե ամեն մեկ ֆիրմա վարկից զրկված էր, և եթե այն ժամանակ բանկն օգնության չգար նրանց, ապա ես չեմ կարծում, թե 1 կամ թե 2 ֆիրմայից ավելին դիմանալ կարողանար։— 836. 1837 թվի նեղվածությունն ամենևին չի կարելի համեմատել 1847 թվի նեղվածության հետ։ 1837 թվինը սահմանափակվում էր գլխավորապես ամերիկյան գործերով»։— 835. (1837 թվի հունիսի սկզբին բանկային վարչության մեջ քննարկվում էր այն հարցը, թե ինչպես թեթևացնեն նեղվածությունը։) «Այս առթիվ մի քանի պարոն այն կարծիքն էին պաշտպանում... թե ճիշտ սկզբունքը կլիներ տոկոսադրույքը բարձրացնել, որի հետևանքով ապրանքագները կընկնեին, կարճ ասած՝ փողը թանկացնել ու ապրանքներն էժանացնել, որով գլուխ կբերվեր արտասահմանին հատուցելիք վճարումը (by which the foreign payment would be accomplished)։— 906. 1844 թվի օրենքով բանկի լիազորությունների արհեստական սահմանափակում մտցնելը՝ նրա լիազորության հին ու բնական սահմանի, նրա մետաղապաշարի իսկական գումարի փոխարեն, առաջ է բերում գործերի արհեստական դժվարացում և սրանով էլ ներգործություն է անում ապրանքագների վրա, իսկ այս բոլորովին անհրաժեշտ չէր լինի, եթե հիշյալ օրենքը չլիներ։— 968. 1844 թվի օրենքի գործելու ժամանակ չէր կարելի բանկի մետաղապաշարը սովորական պայմաններում կրճատելով իջեցնել 9½ միլիոնից շատ ավելի ցած։ Այս առաջ կբերեր ճնշում գների ու վարկի վրա, իսկ հիշյալ ճնշումն իր հետ պիտի բերեր արտասահմանյան մուրհակակուրսերի մի այնպիսի հեղաշրջում, որ ոսկու ներմուծումը կավելանար և սրա հետևանքով կաճեր էմիսիոն բաժնում եղած ոսկու գումարը։—996. Այժմյան սահմանափակման պայմաններում դուք» [բանկը] «իշխանություն չունեք այն արծաթի վրա, որը պահանջվում է այն ժամանակաշրջաններում, երբ արծաթի կարիք է լինում արտասահմանյան կուրսի վրա ներգործելու համար։— 999. Ո՞րն էր այն հրամանագրի նպատակը, որը բանկի արծաթապաշարը սահմանափակում է բանկի մետաղապաշարի <math>^1/_5</math>-ով։— Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»։ Նպատակն էր՝ փողը թանկացնել, ճիշտ այնպես, ինչպես, մի կողմ թողած Currency թեորիան, նույն նպատակն ուներ բանկը երկու բաժինների տրոհելը և շոտլանդական ու անգլիական բանկերին ստիպելը, որ մի որոշ նորմայից վեր կատարած բանկնոտների թողարկման դիմաց ոսկի պահեն իբրև պահեստ։ Այսպիսով առաջ եկավ մետաղի ազգային պահեստի ապակենտրոնացում, որը թուլացնում էր այդ պահեստի ընդունակությունն՝ անբարենպաստ մուրհակակուրսը սրբագրելու։ Տոկոսադրույքի բարձրացման նպատակին են ուղղված այս բոլոր որոշումները.— թե Անգլիայի բանկը միլիոնից ավելի բանկնոտներ պետք է թողարկի ոչ այլ կերպ, բայց եթե ոսկու պահեստով ապահովելով. թե բանկային բաժինը պիտի կառավարվի որպես սովորական բանկ՝ փողի հավելույթի ժամանակաշրջաններում տոկոսադրույքն իջեցնելով, նեղվածության ժամանակաշրջաններում վեր մղելով այն. արծաթի պաշարի — իբրև մայր-ցամաքի ու Ասիայի հետ ունեցած մուրհակակուրսը կարգի բերելու գլխավոր միջոցի — սահմանափակումը. հրամանագրերը՝ շոտլանդական ու իռլանդական բանկերին վերաբերող, որոնք երբեք փողը չեն գործածում որպես արտահանության առարկա և որոնք հիմա ստիպված են փող պահելու՝ իրենց բանկնոտների փաստորեն զուտ պատրանքային փոխարկելիության պատրվակով։ Իրողությունն այն է, որ առաջին անգամ 1844 թվի օրենքն էր, որ ոսկի ստանալու խուճապագրոհ հարուցեց շոտլանդական բանկերի վրա 1857 թվականին։ Բանկային նոր օրենսդրությունը ոչ մի տարբերություն չի դնում նմանապես ոսկու՝ դեպի արտասահման ու դեպի երկրի ներսը տարհոսելու միջև, թեև սրանց ներգործությունը, ինքնըստինքյան հասկանալի է, բոլորովին տարբեր է։ Այստեղից առաջ են գալիս տոկոսի շուկայական նորմայի մշտական զորեղ տատանումները։ Երկու անգամ պատասխանելով արծաթի վերաբերյալ 992 և 994 հարցերին, Պալմերն ասում է, թե Անգլիայի բանկը արծաթ կարող է գնել բանկնոտներով միմիայն այն դեպքում, երբ մուրհակակուրսը նպաստավոր է Անգլիայի համար, երբ ուրեմն արծաթի ավելցուկ է գոյացել, որովհետև՝ «1003. Միակ նպատակը, որի համար կարելի է մետաղի պահեստի մեկ նշանակալից մասը պահել որպես արծաթ, արտասահմանյան վճարումները հեշտացնելն է այն ժամանակաշրջաններում, երբ մուրհակակուրսն Անգլիայի համար աննպաստ է։— 1008. Արծաթը մի այնպիսի ապրանք է, որը մնացած ամբողջ աշխարհում փող հանդիսանալով, ամենահարմար ապրանքն է... այս նպատակի համար» {արտասահմանյան վճարումների համար}։ «Լոկ Միացյալ Նահանգներն են վերջին ժամանակաշրջանում բացառապես ոսկի ընդունել»։ Նրա հայացքով բանկը նեղվածության ժամանակաշրջաններում, քանի դեռ ոչ մի անբարենպաստ մուրհակակուրս ոսկին չի քաշում արտասահման, կարիք չուներ տոկոսադրույքը 5%-անոց հին մակարդակից վեր բարձրացնելու։ Եթե 1844 թվի օրենքը չլիներ, ապա այս դեպքում բանկը առանց դժվարության կարող էր զեղչել առաջին կարգի այն բոլոր մուրհակները (first class bills), որոնք ներկայացվում էին նրան {1018—1020}։ Բայց 1844 թվի օրենքի գոյության պայմաններում ու իր այն դրությամբ, որի մեջ գտնվում էր բանկը 1847 թվի հոկտեմբերին, «չկար մի այնպիսի տոկոսադրույք, որ բանկը կարողանար պահանջել վարկունակ ֆիրմաներից և որը նրանք հոժարակամ չհատուցեին՝ իրենց վճարումները շարունակելու համար»։ Եվ այս բարձր տոկոսադրույքն էր հենց օրենքի նպատակը։ «1029. Տոկոսադրույքի ազդեցությունն արտասահմանյան պահանջարկի վրա {ազնիվ մետաղի նկատմամբ} ես խստորեն տարբերում եմ տոկոսի այն բարձրացումից, որն առաջ է բերվում երկրի ներսում վարկի պակասության պարբերաշրջանում, բանկի վրա խուժող պահանջներն արգելակելու նպատակով։— 1023. 1844 թվի օրենքից առաջ, երբ կուրսերը նպաստավոր էին Անգլիայի համար, իսկ երկրում անհանգստություն ու նույնիսկ դրականապես խուճապ էր տիրում, ոչ մի սահման չէր դրված բանկնոտների թողարկման համար. սրանով միայն կարող էր նեղվածության այս վիճակը թեթևացվել»։ Այսպես խոսում է մի մարդ, որը 39 տարի շարունակ նստած է եղել Անգլիայի բանկի վարչության մեջ։ Հիմա լսենք մի մասնավոր բանկիրի, Տուելսին, որը 1801 թվից դեսը Սպուներ, Ատվուդ և ընկ. ֆիրմայի ղեկավարներից մեկն է եղել։ 1857 թվի B. C.-ի առջև ցուցմունք տվող բոլոր վկաների մեջ նա միակն է, որ հնարավորություն է տալիս մեկ հայացքով նկատելու, երկրի իսկական կացությունը և տեսնում է, որ ճգնաժամը վրա է հասնում։ Մնացածում նա Բիրմինգհամի little shilling [փոքրացրած շիլլինգ] ուղղության ներկայացուցիչների մի տեսակն է, ինչպես և իր համընկերները, եղբարք Ատվուդները, որոնք այս դպրոցի հիմնադիրներն են (տես «Zur Kritik der pol. Oek. [1859]. S. 59)։ Նա վկայում է. «4488. Ձեր կարծիքով 1844 թվի օրենքն ի՞նչպիսի ներգործություն ունեցավ։— Եթե ես ձեզ իբրև բանկիր պատասխանեի, ապա կասեիք թե նա գերազանց ներգործություն է ունեցել, որովհետև բանկիրներին ու ամեն տեսակի [փողային] կապիտալիստներին մի առատ հունձ է հասցրել։ Բայց նա շատ վատ ներգործություն է ունեցել ազնիվ, աշխատասեր գործարար մարդկանց համար, որոնք զեղչի նորմայի կայունության կարիք ունեն՝ իրենց ձեռնարկությունները վստահությամբ վարել կարողանալու համար... հիշյալ օրենքը փողի փոխատվությունը մի վերին աստիճանի շահութաբեր գործ է դարձրել։— 4489. Նա {բանկային օրենքը} Լոնդոնի ակցիոներական բանկերին ունակ է դարձնում 20—22 տոկո՞ս վճարելու ակցիոներներին։— Այս բանկերից մեկը նորերումս վճարեց 18%, և մի ուրիշն էլ, կարծեմ, 20% նրանք ամեն հիմք ունեն ամենավճռական կերպով բանկային օրենքը պաշտպանելու։— 4490. Մանր գործարար մարդկանց ու պատվելի վաճառականներին, որոնք խոշոր կապիտալ չունեն, բանկային օրենքը շատ է ճնշում... Միակ միջոցը, որ ունեմ՝ այս իմանալու համար, այն է, որ ես նրանց հոժարագրերի այնքան զարմանալի մասսա եմ տեսնում, որ չի կարող վճարվել։ Այս հոժարագրերը միշտ մանր ենք մոտ 20—100 £. նրանցից շատերը չեն վճարված և չվճարվելով ետ են դառնում դեպի երկրի բոլոր կողմերը, իսկ սա... մանր առևտրականների միջև տիրող ճնշվածության նշան է միշտ»։ 4494-րդ կետում նա հայտարարում է, թե գործերը հիմա շահութաբեր չեն։ Նրա հետևյալ նկատողությունները կարևոր են, որովհետև նա տեսնում էր ճգնաժամի ներթաքուն գոյությունն այն ժամանակ, երբ մնացածներից դեռ ոչ ոք չէր կռահում այս մասին։ «4494. Mincing Lane-ում [թեյի ու շաքարի բորսայում] գները շատ թե քիչ դեռ կանգուն ենք բայց արդեն ոչինչ չի ծախվում, ոչ մի գնով ծախել չի լինում. անվանական գներն են պահպանվում»։— 4495. Նա պատմում է մի դեպք. մի ֆրանսիացի Mincing Lane.ի մեկ միջնորդի ապրանքներ է ուղարկում 3 000 £-ի՝ որոշ գնով ծախելու համար։ Միջնորդը չի կարող նշանակված գինն ստանալ, ֆրանսիացին չի կարող այդ գնից ցած ծախել։ Ապրանքը մնում է պառկած, իսկ ֆրանսիացին փողի պետք անի։ Ուստի միջնորդը նրան 1 000 £ է փոխատրում այս եղանակով. ֆրանսիացին ապրանքներն իբրև ապահովություն գրավադրելով՝ 1 000 £-անոց մի մուրհակ է քաշում միջնորդի վրա 3 ամիս ժամկետով։ Երեք ամիս անց մուրհակի ժամկետը հասնում է, բայց ապրանքները դեռ անծախ են մնացել։ Այս դեպքում մուրհակը պետք է միջնորդը վճարի, և չնայած որ նա 3 000 £-ի փոխգոցում ունի, բայց չի կարողանում իրացնել այն ու ընկնում է դժվարությունների մեջ։ Այսպիսով մեկը մյուսին իր հետը քաշում է ցած։— 4496. «Ի՞նչ վերաբերում է զորեղ արտահանություններին... եթե գործերը երկրի ներսում ճնշված դրության մեջ են, ապա այս հանգամանքը անհրաժեշտորեն առաջ է բերում նաև զորեղ արտահանություն։— 4497. Արդյոք դուք կարծում եք, որ երկրի ներսում սպառումը պակասել է։— '''Շատ նշանավոր չափով... ուղղակի վիթխարիորեն...''' այս դեպքում լավագույն հեղինակությունը մանր առևտրականներն են։— 4498. Եվ այնուամենայնիվ ներմուծումները շատ մեծ են. արդյոք այս չի՞ մատնանշում մի ուժեղ սպառում։— Այո՛, ի հարկե, '''եթե կարողանում եք ծախել''', բայց ապրանքի շատ պահեստանոցներ լիքն են այս իրերով. այն օրինակում, որը հենց նոր պատմեցի, 3 000 £-ի ապրանքները ներմուծվել էին և անծախ մնացել»։ «4514. Եթե փողը թանկ է, դուք կասե՞իք արդյոք, թե կապիտալս էժան է այս դեպքում։— Այո՛, ի հարկե»։— Հետևաբար, մարդն Օվերստոնի կարծիքին չէ ամենևին, թե բարձր տոկոսադրույքը միևնույնն է, ինչ որ թանկ կապիտալը։ Թե գործերը հիմա ինչպես են վարվում. «4616... Ուրիշները գործում են մեծ եռանդով, արտահանության ու ներմուծման ասպարեզում հսկայական գործ են անում, որը շատ է գերազանցում այն չափից, որը նրանց թույլատրում է իրենց կապիտալը. այս մասին ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել։ Սա կարող է հաջողվել այս մարդկանց. նրանք որևէ բախտավոր դիպվածով կարող են խոշոր կարողություններ ձեռք բերել և ամեն ինչ հատուցել։ Մեծ մասամբ սա է այն սիստեմը, որով ներկայումս վարվում է գործարքների մի նշանավոր մասը։ Այսպիսի մարդիկ հոժարությամբ կորցնում են 20, 30 ու 40% մի նավ առաքման ժամանակ. հաջորդ գործարքը կարող է կորուստը ետ բերել նրանց։ Եթե նրանք մի երկու անգամ իրար ետևից վրիպում ենք ապա նրանց վիճակը որոշված է. և հենց ճիշտ այս դեպքն է, որ մենք վերջին ժամանակներումս դիտել ենք հաճախ. ձեռնարկատները սնանկացել են՝ առանց ակտիվում մեկ շիլլինգ անգամ թողնելու»։ «4791. Ավելի ցած տոկոսադրույքը {վերջին 10 տարում} համենայն դեպս աննպաստ է բանկիրների համար, բայց առանց հաշվեմատյանները ձեզ ներկայացնելու՝ ինձ համար շատ դժվար կլիներ ձեզ բացատրել, թե շահույթը {նրա սեփական շահույթը} որքան բարձր է առաջվա համեմատությամբ։ Եթե տոկոսադրույքը ցածր է՝ բանկնոտների չափազանց մեծ թողարկման հետևանքով, ապա մենք նշանակալից չափով ավանդներ ենք ունենում. եթե տոկոսադրույքը բարձր է, ապա այս մեզ ուղղակի շահույթ է բերում։— 4794. Եթե չափավոր տոկոսադրույքով կարելի է լինում փող ձեռք բերել, ապա մենք շատ ենք պահանջարկ ունենում փողի նկատմամբ. մենք շատ ենք փոխատրում. սա է լինում այս դեպքում հետևանքը {մեզ, բանկիրներիս համար}։ Եթե տոկոսադրույքը բարձրանում է, ապա մենք մեր փոխատվության համար ավելին ենք ստանում, քան այդ թույլատրելի է. մենք ստանում ենք ավելի, քան պետք է ունենայինք»։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես Անգլիայի բանկի բանկնոտների վարկը բոլոր իրազեկ մարդկանց աչքում անխախտելի է։ Չնայած սրան՝ բանկային օրենքը ոսկով 9—10 միլիոն է բացարձակապես ամրակցում նրանց փոխարինելիությունն ապահովելու համար։ Սրանով գանձի սրբությունն ու անձեռնմխելիությունը բոլորովին այլ կերպ է իրականացվում, քան հին գանձահավաքների ժամանակ։ Վ. Բրաունը (Լիվերպուլ) վկայում է C. D. 1847/58, 2311. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս փողը {էմիսիոն բաժնի մետաղագանձն} ինչ օգուտ էր բերում այն ժամանակ, ապա միևնույն հաջողությամբ այն կարելի էր ծովը նետել. չէ՞ որ նրա ամենափոքր քանակն անգամ չէր կարելի գործադրել, չխախտելով պառլամենտի օրենքը»։ Շինարար ձեռնարկու Է. Կեպպսը, նույն անձը, որին արդեն վկայակոչել ենք առաջ և որի ցուցմունքից ենք վերցրել Լոնդոնի շինարարության արդի սիստեմի նկարագրությունը (II գիրք, XII գլուխ), 1844 թվի բանկային օրենքի վերաբերյալ իր հայացքն ամփոփում է հետևյալ կերպով {B. A. 1857}. «5508. Ուրեմն դուք այն կարծիքի՞ն եք ընդհանրապես, որ {բանկային օրենսդրության} այժմյան սիստեմը մի ճարպիկ հիմնարկություն է՝ արդյունաբերության շահույթները պարբերաբար վաշխառուների քսակը մտցնելու համար։— Իմ կարծիքն այդ է։ Ես գիտեմ, որ նրա ազդեցությունն այս է եղել շինարարության գործում»։ Ինչպես արդեն հիշատակել ենք, շոտլանդական բանկերը 1845 թվի բանկային օրենքի կողմից հարկադրվել են ընդունելու մի սիստեմ, որը մոտենում էր անգլիականին։ Նրանց վրա դրվեց այն պարտավորությունը, որ յուրաքանչյուր բանկի համար սահմանված գումարից վեր լինելիք բանկնոտների թողարկման համար պետք է ոսկի պահեն իբրև պահեստ։ Թե ինչ ներգործություն ունեցավ այս, բերում ենք այստեղ մի քանի վկայություններ սրա մասին, որոնք տրված են 1857-ի B. C.-ի առջև։ Կեննեդի, շոտլանդական մի բանկի կառավարիչ. «3375. Արդյոք 1845 թվի օրենքի մուծումից առաջ Շոտլանդիայում կա՞ր որևէ մի այնպիսի բան, որը կարելի լիներ ոսկու շրջանառություն անվանել։— Ոչինչ նման բան չկար։— 3370. Իսկ այն ժամանակվանից դեսն արդյոք ոսկու քանակն աճե՞լ է շրջանառության մեջ։— Ամենևին ո՛չ. ժողովուրդը չի ուզում ոսկի ունենալ (the people dislike gold)»։— 3450. Մոտ 900 000 £ այն ոսկին, որ շոտլանդական բանկերը պարտավոր են պահելու 1845 թվականից դեսը, նրա հայացքով լոկ վնասակար է և «անշահութաբեր կերպով կլանում է Շոտլանդիայի կապիտալի մի նույնահավասար մասը»։ Այնուհետև՝ Անդերսոնը, Union Bank of Scotland-ի կառավարիչը. «3558. Արդյոք ոսկու նկատմամբ եղած միակ սաստիկ պահանջարկը, որ շոտլանդական բանկերի կողմից առաջադրվեց Անգլիայի բանկին, տեղի ունեցավ արտասահմանյան մուրհակակուրսի՞ հետևանքով։— Հենց այդպես է. և այս պահանջարկը չպակասեց այն բանի շնորհիվ, որ մենք ոսկի ենք պահում Էդինբուրգում։— 3590. Քանի դեռ մենք արժեթղթերի միևնույն գումարը պառկած ենք պահում Անգլիայի բանկում {կամ Անգլիայի մասնավոր բանկերում}, մենք առաջվա նման դարձյալ հնարավորություն ունենք Անգլիայի բանկի ոսկու տարհոսում առաջ բերելու»։ Վերջապես «Economist»-ի մ ի հոդված էլ (Վիլսոնի). «Շոտլանդական բանկերն անզբաղ թողած կանխիկ գումարները պահում են Լոնդոնի իրենց գործակալների մոտ. սրանք հիշյալները պահում են Անգլիայի բանկում։ Այս հանգամանքը շոտլանդական բանկերին հնարավորություն է տալիս, հիշյալ գումարների սահմաններում, տնօրինելու Անգլիայի բանկում եղած մետաղի պահեստը, և այստեղ նա միշտ առկա է այն ամեն դեպքերում որտեղ նա գործ է ածվում, երբ արտասահմանյան վճարումներ պետք է անել»։ Այս սիստեմը խախտվեց 1845 թվի օրենքով. «1845 թվին Շոտլանդիայի համար ընդունած օրենքի հետևանքով վերջին ժամանակներումս տեղի ունեցավ ոսկեդրամի զորեղ տարհոսում Անգլիայի բանկից՝ Շոտլանդիայում կանխելու համար սոսկ հնարավոր մի պահանջարկ, որը գուցե երբեք էլ հանդես չէր գա... Այս ժամանակվանից սկսած՝ մի նշանակալից գումար իբրև կանոն ամրակցված պահվում է Շոտլանդիայում, և մի ուրիշ նշանակալից գումար էլ միշտ ճանապարհին գնում-գալիս է Լոնդոնի ու Շոտլանդիայի միջև։ Եթե վրա է հասնում մի ժամանակ, երբ շոտլանդական մեկ բանկիր ուժեղ պահանջարկ է ակնկալում իր բանկնոտների նկատմամբ, ապա ոսկով լի մի արկղ է ուղարկվում այնտեղ Լոնդոնից. եթե այս ժամանակն արդեն անցած է լինում, ապա միևնույն արկղը, սովորաբար նույնիսկ առանց բացվելու, Լոնդոն է վերադառնում» («Economist» 23 հոկտ. 1847 թ.)։ {Իսկ ի՞նչ է ասում այս բոլորի մասին բանկային օրենքի հարը, բանկիր Սեմյուել Ջոնս Լոյդը, alias [այլ կերպ] լորդ Օվերստոնը։ Նա արդեն 1848 թվին Լորդերի C. D. հանձնաժողովի առջև կրկնել է, թե «նեղվածությունը փողի շուկայում ու բարձր տոկոսադրույքը, որոնց պատճառը բավարար չափով կապիտալի բացակայությունն է, չեն կարող դարմանվել բանկնոտների շատացած թողարկումով» (1514), թեև կառավարության 1847 թվի հոկտեմբերի 25-ի հրամանագրով նրանց ուժեղացրած թողարկման սոսկ '''թույլատրումը''' բավական եղավ ճգնաժամի սուր արտահայտությունները ճնշելու համար։ Նա շարունակում է պնդել, որ «տոկոսադրույքի բարձր նորման ու գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն անհրաժեշտ հետևանքն էին այն '''նյութական''' կապիտալի քչացման, որը կիրառելի էր արդյունաբերական ու վաճառականական նպատակների համար»։ (1604)։ Եվ սակայն գործարանային արդյունաբերության ճնշված դրությունն ամիսներ շարունակ հենց այն էր, որ նյութական ապրանքային կապիտալը գերառատորեն լիքն էր ամբարներում և ուղղակի անվաճառելի էր, ու հենց այս պատճառով նյութական արտադրողական կապիտալն ամբողջովին կամ թե կիսով չափ պարապ պառկած էր մնում, որպեսզի անվաճառելի ապրանքային կապիտալ է՛լ ավելի շատ չարտադրվի։ Իսկ 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև նա ասում է. «1844 թվի օրենքի հիմնական դրույթները խստորեն ու ստուգաբար կիրառելու