Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն իրենց իսկ՝ անշնորհակալ հսկաների:
Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:
— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշանմին թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:
— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ով ովքեր թափառում է են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:
Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին.
— Դու հարցրեցիր, թե որտեղից ես գիտեմ, որ Դենեթորի որդին զոհվել է: Վատ լուրերը թևավոր են: Իսկ գիշերը, ինչպես ասում են, հարազատ սրտերը միմյանց զգում են և մտովի լուրեր ուղարկում: Բորոմիրն իմ հարազատ եղբայրն է: — Նրա հայացքը վշտից մռայլվեց: — Պատասխանիր, դու նրա հանդերձանքից ինչ-որ բան հիշու՞մ ես:
Ֆրոդոն կրկին ուշացրեց պատասխանը՝ վախենալով նոր ծուղակից և փորձելով հասկանալ, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Նա գրեթե հրաշքով կարողացավ փրկել մատանին ագահությունից ու մեծամտությունից կուրացած Բորոմիրի ձեռքերից, բայց ինչպես կարելի էր այն պահպանել գտնվելով հզոր դյուցազունների շջապատման մեջ՝ գաղափար անգամ չուներ: Ֆրոդոն, սակայն, սրտով զգում էր, որ Դենեթորի կրտսեր որդին ավելի շրջահայաց, խելամիտ և հուսալի է, քան իր մեծ եղբայրը:
— Այո, ես հիշում եմ Բորոմիրի եղջերափողը,— ասաց նա:
— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված էր վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ, սերունդներ՝ համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կանչը կոչը ամենուր լսելի կլինի:
Ինթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կանչըկոչը: Այն գալիս էր հյուսիսցհյուսիսից, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ դրա մտովի հեռավոր, թվացյալ արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշատ նախանշան համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով , գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիները թշնամիներն անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր՝ չէր, ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափը և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին, ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» — Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսադաշտիցտեսողությունից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական զարթոնք արթնացում չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:
— Ավաղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է: