Changes
/* Ծանոթագրություններ */
Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։
Եթե թողնելով մեռյալների արտաքին պահատեղին և նրա մոտ կամ վրան կատարվածը՝ կամենանք նայել ոչ դրանց, այլ գոնե դրանց հատուկ անվանը, կգտնենք, որ նշանակալից է նրանց մարմինների՝ <i>դի</i> կամ <i>դիակ</i> կոչվելը․ միավանկ բառ՝ հնչմամաբ <i>դև</i> ու <i>դիք դիակունք</i> կամ <i>դից դիականց</i>, եթե արհամարհանքի համար չի ասվել<ref>Կարող է նկատվել, որ «մեռյալի մարմին» նշանակող <i>դի</i>֊ն բնական հոգնակի չունի, այլ կա նույնանիշը՝ <i>դիակն ֊ դիակունք։</i></ref>։ Գերեզմանից այն կողմ անցնելով զրադաշտական մի կամուրջով, որը հայերը պիտի ընդունած լինեին, եթե ընդունել են այդ աղանդը՝ նմանապես ընդունած պիտի լինեին նաև հոգու դատաստանը, որ Սերքոշը կատարում էր շատ կարճ ու արագ կամ, ըստ գրքերի, համառոտ։ Շատ հավանական է, որ այդ բառը այն հին աղանդից մեր քրիստոնյա հայերին է փոխանցվել հեթանոս հայերի հայերի կողմից, ինչպես շատերը կարդացել են մեր Եղիշեի մոտ․ «Զհամառօտ հատուցմունսն արդար դատաստանին» (Ա) կամ «Առնել համառօտս յաւիտենից ի մէջ արդարոց և մեղաւորաց» (Գ)։ Մեկ ուրիշն էլ գրել է․ «Հանդերձեալ է Որդի Աստուծոյ գալ փառօք և առնել զհամառօտն յաւիտենից»։ Նշենք նաև շարականում երգվածը․ «Որ ի վերջնումն աւուր համառօտի»։ Համառոտ դատաստանը երկար բացատրություն չէր էլ կարո ունենալ։ Արագ֊արագ կայացված վճիռը նայել է տալիս աջ կամ ձախ, վեր կամ վար, այսինքն՝ արդարների կայանին, որ, ըստ մեզ, արքայությունն է, կամ մեղավորների կայանին, որ դժոխքն է։ Այդ դժնդակագույն երևույթի դժնդակ անունը, անշուշտ, մնացել է հայերի հեթանոսական հավատքից, քանզի պարսից ու մոգերի աղանդը ևս նույն բառն է ասում՝ <i>Տուզախ</i> կամ <i>Տյուզեխ</i>։ Մեզանում այն կոչվել է նաև այլ կերպ՝ <i>ճուճաղխք</i>, ինչպես նշված է մեր հին բառգրքում։ Անունից երևում է, որ դժոխքի նկարագիրը և դատապարտյալների պատժի ժամանակը պետք է լինի զանդիկների և պարսիկների աղանդին համեմատ։ Մեր նույն հին բառգիրքը դժոխքը անվանում է նաև <i>տխուրք</i>, որի իմաստը հայտնի է ու շատ հարմար՝ հակառակ ուրախության և զվարթության կամ լույսի, այսինքն՝ «մութ և խավար»։ Մթության վերաբերյալ մի հատուկ ավանդություն մեզանում չկա կամ ինձ անծանոթ է։ Բայց հատկանշական է կամ զարմանալի, որ մինչև <i>մութ</i> բառը հատուկ է մեր լեզվին, օտարների (կարծեմ ասորիների) մեջ նույն <i>մութ</i> բառը (եվրոպացիների մոտ գրված Mouth) նշանակում է մեռյալների չաստված։ Դժոխքի ուրիշ անունները, որ կան մեր գրքերում, եկամուտ են․ <i>գեհյան</i>֊ը՝ եբրայեցիներից (թուրքերեն <i>ճեհեննեմ</i>), <i>տարտարոս</i>֊ը՝ հույներից։ Իսկ որտեղի՞ց է <i>սանդար</i> բառը, որից էլ՝ <i>սանդարամետք</i> ու <i>սանդարապետք</i>, որոնց չար ոգիների կարգում հիշատակել ենք, դրանց հետ՝ և <i>շահապետ</i>֊ը, ինչը թեև ասվում է այլևայլ առումներով, բայց հատկապես <i>դժոխքի շահապետ</i> է կոչվում այս ահավոր տեղի իշխանը կամ ոստիկանը։ Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ <i>Արքայություն և դրախտ</i> բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին <i>ահուվահիսդա</i> կամ <i>վեհեշդեմ</i> անուններով։ Եվ հավանական է, որ <i>անույշք</i> էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»<ref>Մեր «Հաճախապատում» հին գրքում ևս, որը սովորաբար վերագրվում է Լուսավորիչին, արքայության վայելքը հաճախ կոչվում է <i>անուշակ փառք, անուշակ պարգևներ</i> և այլն։ Ակնարկելով նաև մեր դրացի պարսիկների աղանդը՝ ոչ միայն միաժամանակ <i>էնուշե</i> է կոչվում զվարճությունն ու լավությունը, այլև Աստծուն ընդծայած անուններից մեկը <i>Անուշակ</i>֊ն է։</ref>։ ==Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասք= Ծանոթագրություններ = Այս գրքի սկզբում բացատրվեց, թե ինչ է պաշտամունքը, որի կատարման կերպը և հանգամանքները այդպես էլ ընդհանուր անվանումով կոչվում են՝ <i>պաշտամունք</i>, իսկ առանձին ձևերն ու մասերը՝ <i>ծես</i>։ Որքան էլ հետաքրքկան, թեև ոչ հարկավոր լինի սրանք իմանալը, պաշտելիների հետ և է՛լ ավելի կորսվել ու մոռացվել են։ Պետք է որ հայոց հեթանոսական ծեսերն էլ առավել կամ նվազ չափով նման լինեին նրանց մերձավոր ազգերի ծեսերին, սակայն քանի որ դրանք պատմության մեջ հիշատակված չեն, չենք ուզում օտարների մասին ասվածները մեջբերել․ ցանկացողը կարող է գտնել ընդհանուր դիցաբանության մասին գրքերում։ Հիշատակենք այնքանը միայն, որքան պահանջում են իմանալ պաշտամունքի բառերը, որոնցից գլխավոր <i>պաշտամունքարան</i>֊ն է։ ===Պաշտամունքարան=== Հայտնի կամ հասարակական վայր է, որտեղ աղոթքով, պատարագով, զոհաբերությամբ ու պես֊պես արարողություններով կամ ծեսերով կատարվում է պաշտամունքը։ Հիշեցինք, որ նախահայրերը առաջներում (եթե աղոթքները կատարում էին իրենց տան մեջ) զգալի ու տեսանելի պաշտամունքը կատարում էին անշեն, բաց տեղերում, դա լիներ իրենց ագարակն ու դաշտը, բարձրիկ մի վայր, թե ծառոտ տեղեր, անտառներ և մայրիների պուրակ։ Վերջինս մեզ հիշեցնում է <i>Դից մայրի</i> կոչվածը Վիշապաձորում, որ Գաբեղյանք գավառում է՝ Երասխ գետի եզերքում՝ Կաղզվանի մոտ, որտեղ ձորի անունն էլ և այլ հիշատակներ հայտնի են դարձնում դիցապաշտության նշանավոր մի կենտրոն։ Տե՛ս նաև այն, ինչ նախորդիվ ասել ենք ծառերի պաշտամունքի մասին։ Բացօթյա տեղին հակառակ՝ շատ մոլորահավատներ, որ և մոլորաբարո էին, ցանկանում էին իրենց սնոտիքը և զզվելիքը կատարել գետնի երեսից էլ վար կամ նրա ծածուկ փոսերի ու հորերի մեջ՝ իրենց խղճի համեմատ, որ, լույսի ճշմարտությունից հեռանալով, մթություն է սիրում։ Ասվածը տեսանք քարերի պաշտամունքի մեջ, և այդպես է գրում նաև մեր հին վարդապետներից մեկը («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Դեւքն խաւարասէրք են, վասն այնորիկ և որ յանուն նոցա բագինքն՝ շինեալք էին ի գետնափորս և ի խաւարին տունս․ քանզի համարձակ լիցին դեւք՝ փայլատակմամբք և արհաւրօք և ահագին դնդընչմամբ կեղծաւորել»։ Դիքերի պաշտամունքի մեջ էլ գլխավոր պաշտամունքարանները տեսանք բաց և ընդարձակ վայրերում, ինչպես Բագրևանդում և Աշտիշատում։ Հայտնի չէ, թե արդյոք այն ժամանակ էլ էին այդպիսի վայրերը ընդհանուր անվամբ <i>պաշտամունքարան</i> կոչվում, ինչպես էր քրիստոնեության օրոք, և ինչպես գրում է Ագաթանգեղոսը, թե ոչ, բայց հայտնի են <i>տաճար</i> և <i>մեհյան</i> անվանումները։ Առաջին անվանումը, որ նմանություն չունի այլ ազգերի նույնանիշ բառերի հետ, եթե հատուկ հայկական անծանոթ իմաստով մի բան չէ, հավանորեն զուգակից է պարսկերեն <i>թեճեր</i> բառին, որ նշանակում է «ձմեռնատուն»։ Եվ բնական է հետևեցնելը․ քանի որ ձմռանը մանավանդ հայոց երկրի պես ձյունապատ վայրում պաշտամունք կատարել հնարավոր չէր, անհրաժեշտ էր ծածկված ու կառուցված մի տեղ, և ահա սա կարող էր լինել տաճարը (թողնենք «տա֊ճար» ծաղրելի ստուգաբանությունը<ref>Առավել ստուգության համար պետք էր գիտենալ նաև մեր Տաճար հատուկ անձնանվան ծագումը։ Որ Tage բառը, ինչպես գրում են եվրոպացիները, հին ժամանակներում իտալացիների կամ անգլիացիների նման էին հնչեցնում նաև էտրուսկները, որոնք այս անունով ճանաչում էին մի չաստվածի՝ իրենց կրոնի պաշտամունքը սովորեցնողին, կարող է ընկնել այս քննության տակ, եթե հիշենք այդ ազգի և հայերի հին առնչության մասին կարծիքը։</ref>)։ Ներկայիս կամ քրիստոնեական իմաստով <i>տաճար</i> նշանակում է մեծ և վայելուչ շենքով պաշտամունքարան, այսինքն՝ եկեղեցի (հռոմեացիների Templum֊ին համապատասխան), ինչպես և մեծ ու ճոխ ապարանք, նաև ուրախության, խնջույքի, կոչունքի ժողովարան ու ճաշարան։ Մեր հին նախնիների պաշտամունքարանի ավելի հատուկ անուն է թվում <i>մեհյան</i>֊ը, և վկայությունը դրանից բարդվածներն են (<i>մեհենընկալ, մեհենապետ, մեհենաբարձ, մեհենազարդ</i> և այլն), որոնք ոչ միայն գուշակել են տալիս մեհյանի պաշտամունքավարներին ու ծեսերը, այլև երբեմն էլ՝ պաշտելին կամ կուռքը։ Մեհյան է կոչվել մինչև իսկ կուռքը։ Բառի ծագումն էլ հավաստի չէ, բայց հավանական է, որ լլինի <i>լուսնի մահիկ</i> և պարսկերեն <i>մահ</i> բառերից․ ավելի շուտ դրանից, քան Միհր անունից էլ ծագած է թվում <i>մեհենական</i> ամսանունը։ Ըստ հնչման՝ մոտ է նրանց <i>մեհիյնե</i> բառին, որ նշանակում է պարզապես «ամսական»․ հիշենք նաև մեր մեհեկան ամիսը։ Իդկ դրանցից հետևեցնելն ու ստուգաբանելը թողնում ենք բանասերների կամքին ու իմացությանը՝ հիշեցնելով նաև մարդու <i>Մեհևան</i> հատուկ անունը և Մեհնունյաց տոհմը, որի անունը հավանորեն առնվել է մեհյանների պաշտամունքավարությունից, բայց կարող է ծագած լինել նաև անծանոթ ու հին բառից, որպիսին է <i>մեհենդակ</i>֊ը։ Կան նաև Մեհսուպ, Մեհեր, Մեհրիար անունները, բայց սրանք հանդիպում են ավելի նոր ժամանակներում և թվում են օտարամուտ։ Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է <i>զոհարան ու զենարան</i>, գուցե և <i>սպանդարան</i>, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։ ===Բագին=== Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ <i>Բագին</i> բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է <i>բոգ</i> կամ <i>բագ</i>, որից էլ <i>հուր֊բագ</i>, հին պարսկերեն՝ <i>բագա</i> (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների <i>բագոտ</i> կամ <i>պագոտ</i> կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։ ===Հաշտից տեղեր=== Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն <i>հաշտ</i> բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին <i>աշտակա</i>, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ <i>յաշդանիս</i><ref>Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:</ref> <i>Հաշտ</i>֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է <i>սեղան</i>․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի <i>սեղ</i>֊ից, բայց դրա իմաստը անհայտ է<ref>Մի հին բառգիրք ասում է, որ <i>սեղա</i> նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։</ref>։ <i>Սեղան</i> անվան կազմության նման է և <i>խոր֊ան</i> (ինչպես և <i>բեր֊ան</i>) բառը՝ իր մեջ մի բան ընդունելու հարմար դիրքի նշանակությամբ։ Եվ ինչպես ներկայումս է եկեղեցիների սեղանների բոլորտիքը <i>խորան</i> կոչվում, թվում է՝ այդպես էլ՝ մեհյանների սեղաններինը, որոնցից այդ անունը հավանաբար անցել է քրիստոնեական շինվածքին և ըստ բառի սովորական նշանակության՝ ցույց է տալիս փորված (պատի մեջ) խոր տեղ, թեև ունի նաև այլ մոտավոր նշանակություններ, ինչպես՝ «վրան»։ Եվ հայնտի է դառնում, որ այն խոր տեղում պիտի զետեղված լիներ պաշտելի առարկան կամ կուռքը։ Այսպիսին կարծվեցին նաև Վանի վերոհիշյալ քարակտուր սենյակների պատերի մեջ փորված խորշերը, որոնք ուրիշները համարում են սափորների կամ տապանների տեղ։ Բագառիճի քարափոր սենյակում էլ է երևում խորունկ մի գոգավորություն, որ համարվում է կուռք դնելու տեղ։ Այսպիսի մի բան կարող է իմացվել նաև Թովմա Արծրունու՝ Արտաշես Բ֊ի մասին ասածից, որը Վանի մոտերքում՝ երեք բլուրների միջև՝ մի գոգաձև հովտում, շինեց «աշտարակ բարձրաձեւ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, և մօտ նորա տուն գանձու պաշտպանութեան կռոցն»։ Իրենց ենք թողնում՝ գանձե՞րն էին կուռքերին պաշտպանում, թե՞ կուռքերին էր վայել գանձերը պաշտպանել, բայց հայտնի է, որ բոլոր կռատների մեջ կամ մոտ կային գանձարաններ, մեծամեծերի և փոքր մարդկանց նվիրատվությունների պահատեղիներ, ինչպես հավաստում են Ագաթանգեղոս և Զենոբ պատմիչները, նաև ուրիշները՝ Լուսավորիչի գործերը հիշողները։ Այսպիսի տեղերը ապահովության համար պիտի լինեին ոչ միայն ամուր և գոց, այլև ծածուկ՝ հայնտի միայն քուրմերին և քրմապետերին։ Եվ այս պատճառով էլ թվում է, որ նույնիսկ մեհյանները՝ իբրև աղոթատներ, ժողովրդի համար շատ մտնելի չէին և ոչ իսկ ընդարձակ, ինչպես և հին հայոց եկեղեցիները։ Պաշտամունքասեր ժողովուրդը իր աղոթքը, նվիրաբերությունները և զոհաբերությունները կատարում էր մեհյաններից դուրս բակում կամ ոչ փակ տեղում՝ բագինների դիմաց կանգնած։ Դա հայտնի է դարձնում նաև առաջին մեհյանները շատացնող աշխարհակալ Տիգրանի մասին ասվածը․ «Մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագին․․․ կանգնել, զոհս՝ ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»։ Ասվածից գուշակվում է, որ հասարակ և աղքատ ժողովուրդը բագինին նույնիսկ չէր մոտենում, յալ իր պաշտամունքը կատարում կամ հանդեսները դիտում էր՝ հեռվում կանգնած։ Եվ հրեական տաճարի պես ներսը և ներքնագույն կողմը՝ իբրև սրբարան, չասեմ՝ սրբություն սրբոց, մտնում էին միայն քահանաները և առավել բարձր ու ցածր կարգ ունեցող պաշտամունքավարները։ Զենոբը (և ըստ նրա խոսքի՝ նաև «Հայսմավուրք»֊ը) վկայում է Տարոնի Աշտիշատի երեք հռչակավոր բագինների (մեհյանների) մասին, որոնք էին «բարձրաշէնք, և մեծամեծ ծախուք զարդարեալ յոսկւոյ և արծաթոյ և մարգարտաց և յականց պատուականաց», սակայն չի ասում «մեծագույն» կամ «ընդարձակ», այլ նրա և Թովմա Արծրունու ասածներից պարզ է դառնում շենքի ձևի հատկությունը, որ բարձրաշեն և աշտարակաձև լինելն էր։ Արդյոք այդպիսի՞ շինություններ էին ասորեստանյան աշտարակաձև զիկկուրատները, որոնք մի տեղ հիշատակեցինք Ծկրավոր մոլորակի կամ աստղի առիթով։ Ինչպիսին էլ լինեն բագինները, մեր պատմիչների ասածից էլ հայտնի է դառնում, որ կարող են կոչվել արտաքին մեհյան, և աշտարակաձև բարձրությունն էլ կանգնեցված կուռքերը բազմությանը տեսանելի դարձնելու համար էր։ Իսկ բուն մեհյանը հարմար է ներքին կոչվելու, ինչպես քիչ վերը հիշատակված Աշտիշատի պաշտամունքարաններում եղածը, որ պատմիչը կոչվում է ներքին սենյակներ։ Չաստվածի և նրա քուրմերի համար տեղի ընդարձակությունը կարևոր չէր։ Վանի և Բագառիճի վերոհիշյալ քարափոր սենյակներից զատ՝ Արարատ բնաշխարհում ևս՝ մի քանի տեղ, փոքր շենքերի հին մնացորդները կարծվեցին մեհյանների տեղեր։ Այդպիսին էր Քաղաղ գետի եզերքին՝ Չամրլու գյուղի մոտ՝ մի քարաբլրի վրա, մեր օրերում երևացող բոլորակ քարաշատ բակի պես մի տեղ՝ միջնամասում կոտրած խարիսխ կամ մի սյուն։ Սրա մի կողմին քանդակված էր տղայակերպ բազկատարած մի անձ՝ ոտքերից ներքև երկու պնակաձև փորվածք, իսկ մյուս կողմին՝ պարուրաձև գծեր։ Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։ Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։ Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ <i>ամենայն</i>։ Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։ Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ։ Մեզ էլ հարկ է այդ նշանավոր վայրերը քննել, որոնք խոսքիս կարգում շատ անգամ հիշատակվեցին, մանավանդ ամենաերևելին կամ պատմիչների կողմից այդպես համարվածը՝ Հաշտիշատը, որի անունը ևս վկայում է շատ մեհյաններ, պաշտելի և պաշտող ունենալը, ինչի պատճառով շրջակա բնակավայրը ևս դրանց հետ մեկտեղ կոչվում է այդ անունով, որ նշանակում է, ինչպես որ գրված էլ է, «մեհենագյուղ» և ոչ թե, Ագաթանգեղոսի հունարեն բնագիրը համաձայն, «շատահաշտ»՝ Рплэцпфпт, որից և լատիներեն Sacrificiis abundans֊ն է։ Եվ այս պատճառով էր կոչվում հայոց մեհյանների բուն տեղ, նույն կերպ և քրիստոնեության տիրապետության ժամանակ անվանվեց Եկեղեցագյուղ։ Եվ ինչպես որ այդ տեղի տերը քրմապատն էր, նոր տերն էլ եղավ հայոց քահանայապետը (ս․ Գրիգորը), որից ժառանգությամբ անցավ ս․ Սահակին, որի բնիկ կալվածքն է կոչվում, ուր և թաղվեց մարմինն իսկ՝ այն իբրև վերջին ժառանգ պահելով իրեն։ Եվ ինչպես հայկազունների մեծագույն կրոնական հանդեսներն էին այնտեղ կատարվում, այնպես էլ նոր կրոնապետը (Լուսավորիչը) հաստատեց, որ այնտեղ կատարվեն եկեղեցական ժողովները։ Հիշատակեցինք մի քանի ուրիշ մեծ և հաճախելի պաշտամունքարաններ, որոնց շրջաբնակ վայրերն էլ դրանց պատճառով կոչվեցին Բագավան, իսկ ողջ գավառը՝ Բագարանդ, որտեղ Նավասարդի ամանորյա օրերին կատարվում էին աշխարհախումբ ազգային տոներ և հանդեսներ։ Բագարանը, որ կառուցեց Երվանդը և Արմավիրից հայոց դիցախումբը փոխադրեց այստեղ, առաջին մայրաքաղաքը լինելով, հայտնի է դարձնում, որ հայկազունների առաջին ու մեծ կրոնատեղին կամ կրոնական իշխանությունն էլ քաղաքականին մոտ ու աթոռնակից էր, ինչպես հետո եղավ և Արտաշատ նոր մայրաքաղաքը։ Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։ == Ծանոթագրություններ ==
<references>