Changes
/* Պաշտամունք, պաշտամունքարան, պաշտամունքավարներ, սպասք */
Ըստ բոլոր ազգերի հեթանոսական ապշության ավելի շատ զրույց ու հավատք կա չարի և դժոխքի մասին, քանի բարիի և արքայության։ <i>Արքայություն և դրախտ</i> բառերը, որ այժմ մեզանում նշանակում են մեր երջանկության կայան, քրիստոնեության բերմունք են։ Հայտնի չէ՝ մեր նախնի դիցակրոն հայրերը պարսիկների նման արդյոք այն կոչվում էին <i>ահուվահիսդա</i> կամ <i>վեհեշդեմ</i> անուններով։ Եվ հավանական է, որ <i>անույշք</i> էլ կոչեին, ինչը գուշակվում է Եզնիկի ասածից․ «Կէսն ի փառս և կէսն յանարգանս․ և մի թերին յԱնոյշս և միւս թերին ի դժոխս»։ Եվսեբիոսի «Քրոնիկոն»֊ում էլ նախահոր մասին ասվում է․ «ՅԱնուշից և ի բազմերան կենացն տարագիր գտանէր»<ref>Մեր «Հաճախապատում» հին գրքում ևս, որը սովորաբար վերագրվում է Լուսավորիչին, արքայության վայելքը հաճախ կոչվում է <i>անուշակ փառք, անուշակ պարգևներ</i> և այլն։ Ակնարկելով նաև մեր դրացի պարսիկների աղանդը՝ ոչ միայն միաժամանակ <i>էնուշե</i> է կոչվում զվարճությունն ու լավությունը, այլև Աստծուն ընդծայած անուններից մեկը <i>Անուշակ</i>֊ն է։</ref>։
Այս գրքի սկզբում բացատրվեց, թե ինչ է պաշտամունքը, որի կատարման կերպը և հանգամանքները այդպես էլ ընդհանուր անվանումով կոչվում են՝ <i>պաշտամունք</i>, իսկ առանձին ձևերն ու մասերը՝ <i>ծես</i>։ Որքան էլ հետաքրքկան, թեև ոչ հարկավոր լինի սրանք իմանալը, պաշտելիների հետ և է՛լ ավելի կորսվել ու մոռացվել են։ Պետք է որ հայոց հեթանոսական ծեսերն էլ առավել կամ նվազ չափով նման լինեին նրանց մերձավոր ազգերի ծեսերին, սակայն քանի որ դրանք պատմության մեջ հիշատակված չեն, չենք ուզում օտարների մասին ասվածները մեջբերել․ ցանկացողը կարող է գտնել ընդհանուր դիցաբանության մասին գրքերում։ Հիշատակենք այնքանը միայն, որքան պահանջում են իմանալ պաշտամունքի բառերը, որոնցից գլխավոր <i>պաշտամունքարան</i>֊ն է։
Հայտնի կամ հասարակական վայր է, որտեղ աղոթքով, պատարագով, զոհաբերությամբ ու պես֊պես արարողություններով կամ ծեսերով կատարվում է պաշտամունքը։ Հիշեցինք, որ նախահայրերը առաջներում (եթե աղոթքները կատարում էին իրենց տան մեջ) զգալի ու տեսանելի պաշտամունքը կատարում էին անշեն, բաց տեղերում, դա լիներ իրենց ագարակն ու դաշտը, բարձրիկ մի վայր, թե ծառոտ տեղեր, անտառներ և մայրիների պուրակ։ Վերջինս մեզ հիշեցնում է <i>Դից մայրի</i> կոչվածը Վիշապաձորում, որ Գաբեղյանք գավառում է՝ Երասխ գետի եզերքում՝ Կաղզվանի մոտ, որտեղ ձորի անունն էլ և այլ հիշատակներ հայտնի են դարձնում դիցապաշտության նշանավոր մի կենտրոն։ Տե՛ս նաև այն, ինչ նախորդիվ ասել ենք ծառերի պաշտամունքի մասին։ Բացօթյա տեղին հակառակ՝ շատ մոլորահավատներ, որ և մոլորաբարո էին, ցանկանում էին իրենց սնոտիքը և զզվելիքը կատարել գետնի երեսից էլ վար կամ նրա ծածուկ փոսերի ու հորերի մեջ՝ իրենց խղճի համեմատ, որ, լույսի ճշմարտությունից հեռանալով, մթություն է սիրում։ Ասվածը տեսանք քարերի պաշտամունքի մեջ, և այդպես է գրում նաև մեր հին վարդապետներից մեկը («Եկեղեցու խորհուրդ»֊ում)․ «Դեւքն խաւարասէրք են, վասն այնորիկ և որ յանուն նոցա բագինքն՝ շինեալք էին ի գետնափորս և ի խաւարին տունս․ քանզի համարձակ լիցին դեւք՝ փայլատակմամբք և արհաւրօք և ահագին դնդընչմամբ կեղծաւորել»։ Դիքերի պաշտամունքի մեջ էլ գլխավոր պաշտամունքարանները տեսանք բաց և ընդարձակ վայրերում, ինչպես Բագրևանդում և Աշտիշատում։ Հայտնի չէ, թե արդյոք այն ժամանակ էլ էին այդպիսի վայրերը ընդհանուր անվամբ <i>պաշտամունքարան</i> կոչվում, ինչպես էր քրիստոնեության օրոք, և ինչպես գրում է Ագաթանգեղոսը, թե ոչ, բայց հայտնի են <i>տաճար</i> և <i>մեհյան</i> անվանումները։
Դիքերին կենդանիների նվիրաբերելը, մորթելով լինի, թե այրելով, պահանջվում է հատուկ անուն եթե ոչ բովանդակ պաշտամունքարանի, ապա գոնե նրա մի մասի համար (ինչպես մեր եկեղեցիներում էլ մատուռը և խորանը), և ասվում է <i>զոհարան ու զենարան</i>, գուցե և <i>սպանդարան</i>, որ ունի նույն կամ մոտ նշանակությունը (մորթելու տեղ) և որի պաշտամունքավարներին հատուկ եղավ Սպանդունիք անունն ու տոհմը, որոնց, ինչպես ասում է Խորենացին, Վաղարշակը կարգեց «ի վերայ Զենարանաց»։ Վանի բերդում փորված սենյակաձև քարայրներում, նույնպես և Դերջանում գտնվող Բագառիճում մինչև հիմա պատերի ներքևում երևում են խողովակակերպ նեղ ու երկար խորություններ, և կարծվում է, թե զոհերի արյունը թափելու համար են։ Տեսնողներից ոմանք կարծում են, որ պատերի վրա նշմարում են ցամացած արյան հետքեր։
Երբեմն այսպես է անվանվում նույնիսկ մեհյանը, բայց սովորաբար՝ նրա գլխավոր մասը, ուր դրվում էին պաշտելին, կուռքը և զոհը, ինչպես մեր եկեղեցիների սեղանն է։ Բագինը երբեմն լինում էր նաև շարժական, այսինքն՝ սեղանն ու կուռքը մեկտեղ, փոքր ծածկով կամ առանց դրա վերցնելով, տեղից տեղ էին տանում, ինչպես քրիստոնյաներն էլ պատերազմի ժամանակ շարժական սեղաններ են տանում։ <i>Բագին</i> բառը շատ հին ազգերի մեջ է լսվում։ Օրինակ՝ սլավոնների Bog֊ը, որ «Աստված» է նշանակում, ըստ մեզ՝ դառնում է <i>բոգ</i> կամ <i>բագ</i>, որից էլ <i>հուր֊բագ</i>, հին պարսկերեն՝ <i>բագա</i> (ինչպես Պերսեպոլիսի բևեռագրերում), որից էլ՝ Բաջիստան կամ Բիհիստուն, այսինքն՝ Բագաստան լեռան անունը։ Հիշենք նաև հին հնդիկների գրքերի Բհագա (Bhaga) կոչված չաստվածին և Բհագավանին՝ նրանց Վիշնու և Շիվա չաստվածներին, նաև փռյուգիացիների Բագեոս կամ Բագվե մեծ չաստվածին, չինացիների, հնդիկների և ճապոնացիների <i>բագոտ</i> կամ <i>պագոտ</i> կոչվող մեհյանները։ Ասվածը ենթադրել է տալիս, թե նախքան պարթևների՝ Հայաստանին տիրելը այդ բառը ծանոթ էր մեր ազգակիցներին և սրանց ժամանակներում այլ պահլավերեն անունների հետ ավելի հաճախ գործածվեց, և իբրև օտար՝ Ագաթանգեղոսի թարգմանիչը հարկ է համարել բացատրել, թե Բագավան նշանակում է «դիքերի ավան», Բագահառիճ՝ «դիքերի գյուղ»։ Սասանյանների տիրապետության ժամանակ բագին կոչվեցին նաև պաշտելու կրակի սեղանները, որոնց վրայի մի փոքր փորվածքն էլ բավական էր կրակն ընդունելու համար, և ըստ այդմ՝ շինվում էին նաև փոքրիկ բագիններ՝ շարժական կամ կանգուն։
Զոհարանի նշանակությամբ, ըստ պարսկերեն <i>հաշտ</i> բառի, հայերիս մեջ ծանոթ են Տարոնում, որտեղ Վաղարշակն այդ պաշտամունքարանները, ըստ Զենոբի պատմության, հանձնեց հնդիկ Գիսանեին, և վայրը բնակարանների հետ կոչվեց Հաշտիշատ, որը երբեմն թարգմանությամբ էլ կոչվում է Մեհենագյուղ։ Հնդիկները իրենց նախնիներին նվիրած պաշտամունքարանը կոչում էին <i>աշտակա</i>, իսկ պաշտամունքի արժանավորին կամ սրբազանին՝ <i>յաշդանիս</i><ref>Ըստ Պյուռնուֆի՝ նշանակում է Digne qu`on lui offre le sacrifice ըստ Ռոզենի՝ Sacris celebrandis:</ref> <i>Հաշտ</i>֊ը նշանակում է թե՛ բագինը և թե՛ նրա վրա նվիրաբերվածը կամ զոհը։ Թեև հին հայերի հավատքում երկու անուններն էլ ընդունված են, բայց նվիրաբերությունների ու զոհաբերությունների հատուկ տեղը նրանց հասարակ լեզվով կոչվում է <i>սեղան</i>․ այդպես է կոչվում նաև կերակուրներ դնելու տեղը կամ շինվածքը։ Բառի ծագումը անշուշտ պիտի լինի <i>սեղ</i>֊ից, բայց դրա իմաստը անհայտ է<ref>Մի հին բառգիրք ասում է, որ <i>սեղա</i> նշանակում է «թամբ»․ եթե լատիներեն Sella բառը չէ արտաբերված, որ նշանակում է թե՛ «ձիու թամբ», թե՛ «աթոռակ» և ըստ այսմ՝ համապատասխանում է սեղանին։</ref>։
Վերջին խոսքը, ինչպես ուրիշ տեղում էլ հիշատակեցինք, կարող է նշանակել նաև զուտ քարապաշտություն, մինչդեռ առաջինով հայտնի է դարձնում ձեռագործ կուռքերը՝ տաշած ու քանդակած։ Եվ եթե ասածը, ըստ բառերի, ուզենք ճիշտ հասկանալ, «ի ձէնջ»֊ը ցույց է տալիս, որ հայերս մեր պաշտելիքը հնարել ենք մեր իսկ արհեստավորների ձեռքով, որոնց քարագործության մեջ ճարտարությունը երևում է քրիստոնեական շինվածքներում 5֊րդ դարից մինչև այսօր, և դրա ակներև վկաները Արարատի և Շիրակի եկեղեցիներն ու վանքերն են։ Մետաղներից ձուլված պատկերները՝ իբրև զուտ հայկական ձեռագործ, հույներից բերվածներից զատ, կարծեմ հիշատակված չեն, թեև անհավանական էլ չեն։ Իսկ պղնձե, նաև ոսկե դիցաբանական մանր քանդակներ՝ թե՛ ձուլված, թե՛ դարբնած, գտնվել են Հայաստանում, մանավանդ Վանտոսպի կողմերում․ դրանց վրայի պատկերները ոմանց թվում են ասորեստանյան կերպ ունեցող։ Սակայն գտնված մի քանիսի վրայի կենդանիների կամ մարդկանց պարզ կերպարանքները և զարդարձևերը չեն կարող նրանց համար հատուկ համարվել, և ավելի հավանական է, որ լինեն և հայկական։ Դա ավելի կճշտվի, եթե ավելի շատ հայտնաբերվեն այդպիսիները՝ մանավանդ հողեղեն ու կավեղեն, որ, զարմանալի է, մինչև այժմ գոնե գրողիս հայտնի չեն։
Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է <i>ծես, օրենք</i>։