Երկար եւ դժվարին ճամփաներ կտրելե ետք, անոնք երեկոյան ճաշը ըրին եւ գետնախշտի պառկեցան ու քնեցան։ Գիշերվան կիսուն Գիլգամեշ քունեն ընդոստ վեր թռավ եւ իր երազը պատմեց Էնկիդուին.
— Ո՛վ, բարեկամս, ի՞նչ պատահեցավ։ Ինչո՞ւ քունս խանգարեցիր։ Ինչո՞ւ արթնացա։. Էնկիդու, իմ բարեկամ, դարձյալ երազ մը տեսա, չարագուշակ երազ մը։ Առաջին երազես հետո երկրորդ մըն ալ տեսա։. Բարձրաբերձ եւ սեպ լեռան մը ստորոտը կեցած էինք։ Մեր առջեւ ցցված լեռը հանկարծ գլորվելով վրաս ինկավ, ուժգնորեն զիս գետին կռեց ու ոտքերս կաշկանդեց։ Մենք անոր քով եղեգնուտի մժեղներուն կը նմանեինք։ Հանկարծ շլացնող լույս մը ծագեցավ, ինձի մարդ մը երեւցավ. որն աշխարհիս ամենագեղեցիկն Էր, անոր գեղեցկությունը ուրուրեք ոչ մի տեղ չկար։ Ան քաշեց, լեռան տակեն զիս հանեց, ինձի ջուր խմցուց, սիրտս զովացավ եւ ցավերս մեղմացան։
Լեռնադաշտը ծնած քաջ Էնկիդուն, երեսը բարեկամին դարձնելե ետք, այսպես կը մեկնե երազը,
— Բարեկամս, երազդ բարենշան է եւ հրաշալի։ Լեռը, որ տեսար, սիրելիս, Խումբաբան է։ Պիտի բռնենք Խում բաբանԽումբաբան, պիտի սպանենք չարության այդ դեւին, ոճրագործին, դիակը լեռը պիտի նետենք։
Առավոտյան աղջամուղջին, խարխափելով լեռն ի վեր ելան։ Քսան երկժամ ճամփա կտրելե ետք, կանգ առին, որպեսզի ճաշեն։ Երբ երեսուն երկժամ ճամփա կտրեցին, իրիկվան հանգստի գնացին միասին։ Շամաշի աչքին առջեւ ջրհոր մը բացին եւ ձեռքերը արեւ-ստծուն աստծուն բարձրացուցին։ Գիլգամեշ, փորված հողակույտին վրա ելլելով, ցորենի հատիկ ցանեց եւ ըսավ.
— Լեռ, երազ մը տուր։