Changes

Պահապանները

163 bytes removed, 08:43, 12 Հունիսի 2016
— ''Աի նա վեդուն Դունադան... Մաէ գվերիննիէն'',— բացականչեց նա: Անծանոթի և խոսքը և ջինջ ձայնը կասկածի տեղ չէին թողնում. նրանց առջև էլֆ էր: Բայց նրա ձայնում տագնապ էր հնչում, նա Պանդուխտի հետ խոսում էր արագ ու մտահոգ: Հետո Պանդուխտը ձեռքով կանչեց նրանց, հոբիթները թաքստոցից դուրս եկան ու շտապեցին ներքև, դեպի ճանապարհը:
— Սա Փառքաշատն է, էլֆերեն՝ Գլորֆինդել, Էլրոնդի դղյակից,— ասաց Պանդուխտը (Մուրավյովը սխալ է թարգմանել, իրականում էլֆի անունը Գլորֆինդել է, որը թարգմանաբար նշանակում է Ոսկեմազ):
— Ողջույն քեզ, երկար սպասված հյուր... — դիմեց Ֆրոդոյին էլֆ ռազմիկը,— ինձ ուղարկել են քեզ դիմավորելու, մենք քեզ համար անհանգստանում էինք:
— Ուրեմն Գանդալֆը Ազատքու՞մ է,— ճչաց Ֆրոդոն:
— Երբ ես մեկնում էի, նա դեռ այնտեղ չէր,— պատասխանեց ԳլորֆինդելըՓառքաշատը,— բայց ես մեկնել եմ ինը օր առաջ: Էլրոնդին վատ լուրեր էին հասել. իմ ազգականները ձեր կողմերով անցնելիս իմացել են և իսկույն մեզ տեղյակ պահել, որ Ինը Մատանեկիրները շրջում են արևմտյան հողերում, իսկ դուք վտանգավոր ճանապարհ եք դուրս եկել առանց ուղեկցողի, չսպասելով Գանդալֆին: Նույնիսկ մեզ մոտ, Ազատքում, շատ քչերի ուժը կպատի դիմակայել Իննին երես առ երես: Բայց Էլրոնդը, այնուամենայնիվ, հավաքեց ու սուրհանդակներ ուղարկեց հյուսիս, արևմուտք ու հարավ՝ չէ՞ որ դուք հետապնդումից խուսափելով կարող էիք թավուտներում մոլորվել: Ես պետք է հսկեի Ուղին. յոթ օր առաջ հասա Միթեյթիլի (Դիվոտի) կամրջին և ձեզ համար նշան թողեցի՝ մի բյուրեղ: Կամրջի հետևում թաքնվել էին Սաուրոնի երեք կամակատար: Ինձ տեսնելով, նրանք նահանջեցին և գնացին արևմուտք: Հետո ևս երկուսը հանդիպեցին՝ սրանք շրջվեցին հարավ: Այն ժամանակ ես սկսեցի որոնել ձեր հետքերը, գտա երկու օր առաջ, իսկ այսօր նշմարեցի, թե որտեղ եք իջել սարից: Սակայն բավական է, հիմա պատմությունների ժամանակը չէ: Դուք ստիպված կլինեք դիմանալ բաց ճանապարհի վտանգավորությանը՝ երեկոյան և գիշերը: Մեզ հետևում են հինգը: Եթե նրանք գտնեն ձեր հետքրը, քամուց արագ կսուրան: Թե ուր են մնացածները, չգիտեմ, պետք է որ ծանծաղուտը հսկելուց լինեն: Այդ մասին ավելի լավ է հիմա չմտածենք:
Այդ ընթացքում իրիկնային ստվերները թանձրացան, և Ֆրոդոյին մի անհաղթահարելի հոգնածություն պատեց: Դեռ մայրամուտից առաջ նրա աչքերի առջև մթնում էր. հիմա ընկերների դեմքերը համարյա չէին երևում: Ցավից ամբողջ մարմնով սարսռում էր: Օրորվելով, նա ընկավ Սամի ուսին:
— իմ տերը վիրավոր է, վիճակը վատ է,— զայրույթով ասաց Սամը: — Եթե նա չհանգստանա, չի կարող ճանապարհը շարունակել:
Գլորֆինդելը Փառքաշատը պահեց ընկնող Ֆրոդոյին, գրկեց նրան ու տագնապահար նայեց դեմքին:
Պանդուխտը համառոտ պատմեց Զավերտի գագաթին տեղի ունեցած գրոհի, մահաբեր դաշույնի մասին: Կոթը նա պահել էր, ու հիմա հանեց ու մեկնեց էլֆին: Վերջինս զզվանքով այն վերցրեց ձեռքը, բայց ուշադիր զննեց:
Զգայուն մատներով նա շոշափեց Ֆրոդոյի ուսը և դեմքը խոժոռեց: Իսկ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ կաշկանդող սառնությունը ասես ճիրանները բաց թողեց, թևը մի քիչ տաքացավ ու ցավը կարծես հանգստացավ: Աչքերի առջևի վարագույրն անհետացավ: Ֆրոդոն նորից տեսավ ընկերներին, և դրանից ասես ուժ ու հույս ստացավ:
— Իմ ձիով կգնաս,— ասաց ԳլորֆինդելըՓառքաշատը: — Ասպանդակները կձգեմ, իսկ դու պինդ պահիր քեզ: Ի դեպ, չվախենաս, եթե նույնիսկ ընկնես, իմ ձին քեզ չի թողնի ընկած: Ձին թեթև վարգում է և վտանգից հեռու կտանի՝ նույնիսկ թշնամու նժույգները նրա համար մրցակից չեն:
— Չեմ գնա,— վճռական հայտարարեց Ֆրոդոն: — Ես, ուրեմն, թաքնվեմ էլֆերի մոտ ու ընկերներիս թողնեմ վտանգի մեջ... Ոչ մի դեպքում:
— Առանց քեզ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում,— ժպտաց ԳլորֆինդելըՓառքաշատը,— քեզ են հետապնդում, ոչ թե նրանց: Դու և քո բեռը՝ ահա գլխավոր վտանգը քո բարեկամների համար:
Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին և արագ քայլեցին, թեպետ էլֆի հետևից երբեք չես հասնի... Նա առաջ էր տանում հոբիթներին. սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով. ոչ աստղ կար, ոչ լուսին: Գլորֆինդելը Փառքաշատը կանգ առավ առավոտյան: Փինը, Մերին ու Սամը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էլ էր ինչ-որ կուզիկացել, Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին՝ ծանր քուն էր մտել:
Նրանք Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես նրանց թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը Փառքաշատը իսկույն էլ արթնացրեց իրենց: Առավոտյան արևը խփում էր ուղիղ աչքերի մեջ, պղտոր մեգը ցրվել էր:
— Հապա մի խմե՛ք,— ասաց Գլորֆինդելը Փառքաշատը իր արծաթե տափաշշից նրանց գավաթների մեջ ինչ-որ հեղուկ լցնելով:
Նրանք մեկը մյուսի հետևից խմեցին՝ ջու՞ր էր, թե ջուր չէր, ոչ տաք էր, ոչ սառը, անհամ, բայց մարմնով մեկ ուժ էր հորդում և աշխուժություն ներարկում: Դրանից հետո կերած խնձորի չիրն ու հնացած հացը քաղցն ավելի հագեցրին:
Ճամփորդները քնեցին հինգ ժամից պակաս, իսկ հետո գնում էին Ուղու անվերջանալի ժապավենով: Գլորֆինելը միայն երկու անգամ թույլ տվեց նրանց հանգստանալ: Երեկոյան կողմ նրանք հաղթահարել էին համարյա քսան լիգ: Ճանապարհը թեքվում էր աջ, դեպի Բրուինենյան ծանծաղուտները. Գլորֆինդելը Փառքաշատը հաճախ էր նայում հետ ու ավելի էր տագնապում: Երկու անգամ Պանդուխտի հետ խոսեց էլֆերեն:
Հոբիթներն արդեն ուժասպառ էին եղել: Նրանք օրորվում էին ու սայթաքում՝ երազելով միայն հանգստի մասին: Ֆրոդոյի ցավն ավելի էր ուժգնացել:
Հաջորդ առավոտյան, լուսաբացից առաջ, հոբիթներն առաջ էին գնում քնատ ու հոգնած: Իսկ Գետանցումը դեռ հեռու էր, և նրանք մի կերպ իրենց պահելով, որ չընկնեն, ինչ-որ հրաշքով հասնում էին ուղեկցի հետևից:
— Գնում ենք գլխավոր վտանգին ընդառաջ,— ասաց ԳլորֆինդելըՓառքաշատը,— սիրտս զգում է, որ կրնկակոխ հետապնդում են մեզ, իսկ Գետանցման մոտ դարան են մտել:
Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ հետո ճանապարհը մտավ կիրճը, գրանիտե ուղղաձիգ ժայռերի արանքը: Արձագանքը հետևում էր ճամփորդներին: Հետո ճանապարհը նեղ կիրճից դուրս թռավ բաց տարածք. նրանց առջև փռված էր դեպի ծանծաղուտ իջնող թեք վայրեջքը, իսկ մյուս ափին արահետը գալարվում էր վեր, դեպի հսկա լեռները:
Գլորֆինդելը Փառքաշատը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի ճամփորդները:
— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:
Սպիտակ ձին առաջ սուրաց. հոբիթները լանջով ներքև վազեցին, Գլորֆինդելն Փառքաշատն ու Պանդուխտը՝ նրանց հետևից: Կիրճից դուրս եկան երեք Սև Հեծյալ:
— Առա՛ջ սլացիր,— նորից գոռաց ԳլորֆինդելըՓառքաշատը:
Բայց Ֆրոդոյին տարօրինակ թուլություն էր պատել: Ձին քայլքի անցավ, և նա շրջվեց: Հեծյալները սև արձանների պես կանգնած էին բլրի գագաթին: Հանկարծ հոբիթի մեջ վախ ու ցասում արթնացավ: Նա ձեռքից բաց թողեց սանձն ու թուրը մերկացրեց:
— Առա՛ջ, վարգի՛ր, ասում եմ,— գոռաց Գլորֆինդելն Փառքաշատն ու էլֆերեն հրամայեց ձիուն. «''Նորո լի՛մ, նորո լի՛մ, Ասֆալո՛թ...''»: Ձին սուրաց: Այդ նույն պահին բլրից սլացան սև ձիերը: Ֆրոդոն սահմռկեցուցիչ ոռնոց լսեց, այն նույն ոռնոցը, որ վերջերս տարածվում էր Հոբիթստանի Հարավային նահանգում: Պատասխան ոռնոցը չուշացավ, իսկ ժայռերի ու ծառերի հետևից հայտնվեցին ևս չորս Հեծյալ. երկուսը սլացան դեպի Ֆրոդոն, իսկ մյուս երկուսը ճանապարհը կտրելով՝ դեպի Գետանցում:
Ֆրոդոն հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները հետ էին մնացել. սև ձիերը չէին կարողանում մրցել ճերմակ նժույգի հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց. իրեն կբռնեն: Հիմա նա Հեծյալներին հստակ տեսնում էր. թրերն առկայծում էին ոսկրոտ ձեռքերում, աչքերը պսպղում էին սաղավարտների տակից, իսկ ոռնոցը չէր դադարում:
Ֆրոդոն մեկ անգամ էլ հետ նայեց՝ ընկերներն արդեն չէին երևում: Հեծյալները մի քիչ հետ էին մնացել, նույնիսկ նրանց սև նժույգները չէին կաողանում մրցել Գլորֆինդելի Փառքաշատի ճերմակ ձիու հետ: Բայց հետո նա նայեց առաջ և վերջին հույսն էլ կորցրեց: Ինքը Գետանցումին չի հասնի, այն երկուսը իրեն կբռնեն:
Սարսափը պատեց Ֆրոդոյին: Նորից նրան խոցեց մահացու սառնությունը, բայց էլֆական ձին ծառացավ ու սլացավ դեպի գետը՝ ուղիղ առաջապահ Հեծյալի քթի տակով:
— Գիտեի՛ և մի անգամ քեզ ասել եմ նրանց մասին, որ Սև Հեծյալները Մատանու Ուրվականներն են, Սև Տիրակալի ինը սպասավորները: Բայց ես չգիտեի, որ նրանք նորից հայտնվել են, այլապես քեզ Հոբիթստանից դուրս կտանեի: Թշնամու սպասավորների մասին ինձ հայտնի դարձավ հունիսին, քեզանից բաժանվելուց հետո... բայց այդ մասին կիմանաս քիչ հետո: Ինձ ուշացրին հեռու հարավում, և կործանարար դժբախտություններից մեզ ազատեց Արագորնը:
— Այո՛,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա մենք կկործանվեինք: Բայց երբ նա հայտնվեց, մենք սկզբում վախեցանք: Իսկ Սամը այդպես էլ չհավատաց նրան, համենայնդեպս մինչև Գլորֆինդելի Փառքաշատի հետ հանդիպումը:
— Այդ մասին էլ եմ լսել,— Գանդալֆը ժպտաց: — Դեհ, իսկ հիմա արդեն Սամը հավատում է նրան:
— Որովհետև նրանք կենդանի են, միս ու արյունից: Հեծյալների թիկնոցները ևս շատ սովորական են՝ դրանք միայն քողարկում են նրանց անմարմին ուրվականությունը:
— Հապա ինչու՞ այդ կենդանի ձիերը բոլորովին չեն վախենում իրենց ուրվական հեծյալներից: Մյուս կենդանիներին սարսափ է պատում, երբ նրանց Սև Հեծյալ է մոտենում: Շները կաղկանձում են, սագերը ահաբեկված ղժղժում են... նույնիսկ Գլորֆինդելի Փառքաշատի ձին, որ Գլորֆինդելի Փառքաշատի ձին է, էլի վախեցավ...
— Որովհետև նրանց ձիերը բուծված են Մորդորում՝ Սև Տիրակալի վասալներին ծառայելու համար: Նրա բոլոր հպատակները չէ, որ անմարմին ուրվականներ են: Այլ արարածներ էլ են նրա իշխանությանը ենթակա՝ օրքերն ու թրոլները, վարգերն ու գայլդարձյակները (գայլ դարձորյակները), նույնիսկ մարդկանցից շատերը՝ թագավորներ ու զորականներ, կատարում են նրա չարամետ կամքը: Եվ նա նորոնոր հողեր է զավթում:
— Հիմա՝ ոչ: Բայց եթե նրան հաջողվի նվաճել ողջ աշխարհը, ապա էլֆերն էլ չեն դիմանա: Էլֆերից շատերը, թեպետ բոլորովին էլ ոչ բոլորը, սարսափում են Սև Տիրակալի զորքերից, ստիպված են լինում նահանջել նրա հզորության առջև: Սակայն նա այլևս երբեք չի կարողանա էլֆերին ստիպել ենթարկվել իրեն կամ դաշն կնքել իր հետ: Դեռ ավելին, այստեղ, Ազատքում, մինչև հիմա էլ ապրում են նրա գլխավոր հակառակորդները, համարյա նույնքան հզոր, ինչպիսին նա է: Ես խոսում եմ կերպարանափոխվող էլֆերի՝ Էլդար-Անդրծովյան հնադարյան տերերի մասին: Նրանք Մատանու ուրվականներից չեն վախենում, քանի որ ծնվել են օրհնյալ երկրում, դրա համար էլ նրանց մատչելի է նաև Ուրվականների Աշխարհը: Այդ զորականներն անցյալում բազմիցս պարտության են մատնել տեսանելի և անտեսանելի ուրվական-թշնամիներին:
— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն Փառքաշատի՞ն տեսա, այո՞:
— Այո՛,— ասաց հրաշագործը: Եվ լռելուց հետո ավելացրեց. — Գլորֆինդելը Փառքաշատը քեզ համար միավորել է երկու աշխարհ, իրական և ուրվականային, անտեսանելին՝ կենդանու հետ, որովհետև նա Կերպարանափոխվող էլֆ է, մեծ դյուցազն Առաջնածիններից: Մի խոսքով, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում: Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, ազատ հողերը կվերածվեն Սև զորքերի (որ հավաքում է Մորդորի Տիրակալը) ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ազատքում, ձեզ ոչինչ չի սպառնում... առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:
— Ոչ արիություն ունեմ, ոչ էլ խաղաղ լինեմ,— արձագանքեց Ֆրոդոն,— բայց և չեմ վախենում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:
— Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին ճշմարտությունը լսելն էլ քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել:
Հենց դու վարգեցիր դեպի գետը, Սև Հեծյալները սուրացին քո հետևից: Զավերտ սարի մոտ դու մուտք էիր գործել նրանց աշխարհը, դրա համար էլ նրանք քեզ պարզ տեսնում էին և հարկ չունեին իրենց ձիերի տեսողությանը ապավինել: Բացի դրանից, նրանց ձգում էր Մատանին: Նրանց ձիերը կկոխկրտեին քո բարեկամներին, և վերջիններս ստիպված եղան ճանապարհը զիջել Հեծյալներին: Հեծյալներին կասեցնել նրանք չէին կարող. ախր քեզ հետևում էին ինը Հեծյալ, այնպես որ նույնիսկ Արագորնն ու Գլորֆինդելը Փառքաշատը նրանց ջոկատին չէին դիմանա:
Հետո, երբ Մատանու Ուրվականները սուրացին, քո բարեկամները վազեցին դեպի գետը: Գետանցումից ոչ հեռու, ճանապարհի կիպ եզրին ծառերով կիսաքողարկված մի հովիտ կա, իջնելով այնտեղ, քո բարեկամներն ու Գլորֆինդելը Փառքաշատը արագորեն մի փոքրիկ խարույկ վառեցին, քանի որ Գլորֆինդելին Փառքաշատին հայտնի էր, որ եթե Հեծյալները մտնեն գետը, ապա Էլրոնդը փոթորկելու է գետը կատաղի ջրերի ալեբախությամբ, և նրանք չեն կարողանա հասնել քո հետևից, բայց ցամաքում մնացածների հետ ստիպված պետք է լինեն մարտի բռնվել: Հենց որ գետի ալիքները կատաղորեն փրփրեցին, ԳլորֆինդելըՓառքաշատը, նրա հետևից էլ Արագորնն ու մյուսները բոցավառ խանձողներով դուրս թռան ճանապարհ: Հեծյալները գտնվում էին ջրի և հրի արանքում, հանձին Գլորֆինդելի Փառքաշատի ճանաչեցին կերպարանափոխվող էլֆին և կորցրեցին իրեն դիվային արիությունը, իսկ նրանց ձիերը վախից վայրկենապես գժվեցին: Երեք Հեծյալ քո հետքով գալով, փորձեցին ձիերով անցնել գետը՝ փոթորկալի առաջին իսկ ալիքը քշեց նրանց: Մնացած վեցին կատաղած ձիերը մի քիչ հետո քաշեցին գետը, և բոլորն էլ մնացին փրփրաբաշ ալիքների տակ:
— Այդպես էլ նրանք կործանվեցի՞ն,—ուրախացավ Ֆրոդոն:
— Ավա՜ղ, ո՜չ,— պատասխանեց Գանդալֆը,— հեղեղում կործանվեցին միայն նրան ձիերը... բայց առանց ձիերի, նրանք էլ ի՜նչ Հեծյալ են: Նրանք ստիպված եղան շտապ կարգով կորչել իրենց որջերը: Չնայած նրանց ոչնչացնելն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն նրանք, իմ կարծիքով, երկար ժամանակով շարքից դուրս են եկել... Երբ հեղեղը դադարեց, քո բարեկամները գետն անցան ու գտան քեզ այս ափին՝ պառկած էիր բերանքսիվայր, սառն ու գունատ, իսկ տակդ ընկած էր ջարդված սուրդ: Գլորֆինդելի Փառքաշատի ճերմակ նժույգը կանգնած էր կողքիդ: Արագորնը վախենում էր, որ սպանված ես՝ ավելի վատթարի մասին մտածել անգամ չէր ցանկանում: Քեզ բարձրացրին ու բերեցին Ազատք, և կես ճանապարհին ձեզ էլֆեր հանդիպեցին:
— Իսկ գետն ինչու՞ էր զայրացել Հեծյալների վրա:
— Նրանք էլֆերի վաղնջական թշնամիներն են, իսկ Էլրոնդը այս երկրամասի տեր ու տիրականն է: Երբ թշնամի է մոտենում ՌիվենդելինԱզատքին, Էլրոնդի կարգադրությամբ գետը հորդանում է ու թշնամական զորքերը խորտակվում են ալիքների մեջ: Հենց որ Մատանու Ուրվականների առաջապահը իջավ դեպի ջուրը, գետը վարարեց: Դե, և եթե կարելի է այդպես արտահայտվել, ես մի քիչ բորբոքեցի նրա զայրույթը: Չգիտեմ, հասցրեցի՞ր նկատել, թե ոչ, որ առաջին ամենակատաղի ալիքները փրփրում էին հզոր սպիտակ հեծյալների կերպարանքով, իսկ հեծելազորից հետո դղրդյոցով գլորվում էին հսկայական մոխրագույն գլաքարեր: Երբ ես տեսա հեղեղի ուժը, ինձ թվաց, որ մենք մեր գերջանքերով չափն անցել ենք և չենք կարողանա սանձել ջրե զորքը: Բայց ամեն ինչ հաջող անցավ՝ գետը ձեզ ձեռք չտվեց:
— Աա-յոո՜, ինչ-որ հիշում եմ,— ասաց Ֆրոդոն,— ես լսեցի սարսափելի դղրդացող մռնչյուն և որոշեցի, որ բոլորիս վիճակված է խեղդվել՝ և՛ ինձ, և՛ Հեծյալներին, և՛ իմ բարեկամներին: Փոխարենը հիմա մեզ ոչինչ չի սպառնում...
— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք Գետանցումի ձեր հաղթանակը և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:
— Մի՞թե մեզ,— զարմացավ Ֆրոդոն: — Գիտե՞ս, մինչև հիմա ինձ զարմացնում է, որ մեր մասին հոգ տարան Գլորֆինդելն Փառքաշատն ու Էլրոնդը, ըստ որում, ինչպես երևում է, առանց որևէ պատճառի:
— Դե, ասենք պատճառ նրանք ունեին, և, ճիշտն ասած, նույնիսկ ո՛չ մեկ պատճառ,— թեթևակի ժպտալով, առարկեց Գանդալֆը: — Առաջինը, ես եմ նրանց խնդրել այդ մասին: Երկրորդ, քեզ է վստահված Մատանին: Երրորդը, դու Բիլբոյի ազգականն ես ու ժառանգը, իսկ Մատանին նա է լույս աշխարհ հանել:
— Ոչ թե ճաշի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գանդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, մեզ ճոխ խրախճանք է սպասում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին:
Հյուրերը հավաքվեցին ճաշադահլիճ, որտեղ երկար սեղաններ էին դրված: Էլրոնդը նստեց մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլուխը, իսկ տանտիրոջ մոտ, իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն Փառքաշատն ու Գանդալֆը:
Ֆրոդոն նայում էր նրանց ու չէր կարողանում հագենալ. չէ՞ որ Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, տեսնում էր առաջին անգամ, իսկ Գլորֆինդելն Փառքաշատն ու Գանդալֆը, նույնիսկ Գանդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին վերստացել էին իրենց սեփական, իսկական կերպարը՝ անպարտելի ու փառաբանված դյուցազունների կերպարը:
Գանդալֆը էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան թագավորական տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով:
Գլորֆինդելը՝ Փառքաշատը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկեհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստնությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ:
Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նա երևի շատ ավելի երիտասարդ կերևար, եթե դեմքին գրված չլիներ անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունների փորձը: Նրա ալեհեր մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ խաժ, ասես պայծառ աղջամուղջ, աչքերում ցոլցլում էին անորսալի, պսպղուն կայծեր: Նա տեսքով իմաստուն էր, ինչպես հնամյա տիրակալ և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկ: Եվ այդպես էլ կար, նա զորական-տիրակալ էր, Ազատքի այդ իսկական տերը:
— Բիլբո՜,— ուրախ գոռաց Ֆրոդոն:
— Բարև, փոքրի՜կս,— արձագանքեց Բիլբոն: — Ես գիտեի, որ դու կկարողանաս հասնել ՌիվենդելԱզատք: Այսօրվա տոնը քեզ է նվիրված, և դու լիովին վաստակել ես այդ պատիվը: Հուսով եմ, ճաշը քեզ դու՞ր եկավ:
— Իհարկե դուր եկավ... — բացականչեց Ֆրոդոն: — Բայց ասա՛, իսկ դու ինչու՞ չեկար... Եվ ինչու՞ մինչև հիմա ես քեզ չեմ տեսել...
— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու ես զղջացի, որ եկել եմ թզուկների մոտ: Ինձ նորից ձգեց Ազատքը և, վերադառնալով, հաստատվեցի այստեղ: Չէ՞ որ ես պետք է ավարտեի գիրքս: Դե երբեմն էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերն էլ շատ հազվադեպ են դրանք երգում՝ միայն ինձ հաճույք պատճառելու համար. էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես թե չի էլ անցնում, ասես էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի...
Ազատք են հասնում բոլոր կարևոր նորությունները, բայց ես ոչինչ չեմ լսել Հոբիթստանի մասին: Գանդալֆը հաճախ էր լինում Ազատքում, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գանդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ ՌիվենդելԱզատք, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գանդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Ես հիշում եմ, Գանդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գանդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացել է հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ տարօրինակ նայեց Ֆրոդոյին:
— Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ես ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն:
Բիլբոն ու Արագորնը գնացին ինչ-որ տեղ, և Ֆրոդոն բոլորովին մենակ մնաց, որովհետև Սամն այդ ժամանակ քնած էր: Նա իրեն մենակ ու լքված զգաց, չնայած շուրջը շատ էլֆեր կային: բայց նրանք, Ֆրոդոյի վրա ուշադրություն չդարձնելով, ինքնամոռաց լսում էին գուսանների երգը: Շուտով երաժշտությունը կարճ ժամանակով լռեց, իսկ հետո նոր երգ հնչեց, և այն ժամանակ Ֆրոդոն էլ սկսեց ունկնդրել:
Սկզբում հնագույն մեղեդու գեղեցկությունը և կիսածանոթ լեզվի բառերի երաժշտությունը կախարդեցին նրան, բայց իմաստը չէր կարողանում որսալ, չնայած Բիլբոն Ռիվենդել Ազատք մեկնելուց առաջ զարմիկին սովորեցրել էր էլֆերի լեզուն: Նրան թվում էր, որ երաժշտությունն ու բառերը ձեռք էին բերում հեռավոր աշխարհների ուրվագծերը, բուխարու կրակի կայծկլտուն անդրադարձումներից թանձրանում էր ոսկեզօծ մեգը Ծովի վրա, որը հառաչում էր ինչ-որ տեղ աշխարհի եզրին, և Ֆրոդոյի հմայվածությունը դարձավ քուն, և նրա շուջը փրփրում էին դեռևս երբեք չտեսած երազների մեծաշուք ալիքները:
Իսկ հետո ալիքները հանկարծ ձայն ստացան, և բառերի հնչյուններում կռահելի դարձավ իմաստը, ու Ֆրոդոն հասկացավ, որ Բիլբոյին է լսում:
— Գնա՛նք,— անհամբերությամբ նրան կանչեց Բիլբոն: — Նրանք դեռ երկար են երգելու, և Էլբերեթի մասին այս երգից հետո կերգեն իրենց Օրհնյալ Երկրի մասին:
Հոբիթներն զգուշությամբ դուռը բաց արեցին ու գնացին Բիլբոյի փոքրիկ սենյակը, որի դեպի հարավ նայող պատուհաններից երևում էր Բրուինեն գետը: Նրանք չցանկացան տրվել հիշողություններին, չցանկացան մտածել հարավ-արևելքից դանդաղ դեպի իրենց սողացող չարագույժ թուխպի մասին: Բաց պատուհանի մոտ նստած զրուցում էին այսօրվա ուրախությունների՝ էլֆերի ու Ռիվենդելի Ազատքի հրաշալի ծառաստանների, աստղերի, ծառերի, քնքուշ աշնան մասին...
— Ներողություն եմ խնդրում,— ընդհատեց նրանց Սամը՝ դուռը ծեծելով ու արանքից ներս նայելով: — Ես ուզում էի հարցնել, ձեզ ոչ մի բան պետք չէ՞...
Հրաշագործը քայլեց դեպի տուն տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սամը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գանդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպեց բարեկամներին: Աստիճաններով բարձրանալով, Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ֆրոդոյին թվաց, թե իր չարաբաստիկ արկածներն էլ՝ աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունների նման, երազում է տեսնել՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց Խորհրդի դահլիճի շեմից ներս մտնելով, հոբիթը տեսավ, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին Փառքաշատին և Գլոինին, իսկ անկյունում խոժոռ նստած էր Արագորնը, որը հագել էր իր խունացած ամենօրյա թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ազատք ստիպված է եղել մտնել ճակատամարտ մղելով:
— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...
— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել ՌիվենդելԱզատք, դուք ինքներդ եք եկել, եկել եք միաժամանակ, և ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ Մատանու պատմությունը: Ես պատմությունը սկսում եմ՝ մյուսները կավարտեն այն:
Էլրոնդի հանգիստ ու հնչեղ ձայնը հստակորեն լսում էին բոլոր հրավիրվածները: Էլրոնդը պատմում էր Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և պատմում էր Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին հյուրերից շատերին, իսկ ամբողջությամբ մինչ այդ ոչ ոք լրիվ չգիտեր, և հյուրերը շունչները պահած լսում էին Օստրանում ապրող էլֆ դարբինների, թզուկ-մորիացիների (այդպես էին անվանում Մորիայի թզուկներին) հետ նրանց սերտ բարեկամության մասին, Օստրանի էլֆերի իմացասիրության մասին և այն մասին, թե ինչպես Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց օգնություն առաջարկեց, նրանք էլ ընդունեցին ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնը իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորում գտնվող Հրամեջ Լեռան գլխին կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբերն իմացավ այդ մասին և թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես (մենք կռվում էինք այդ ջոկատում) և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...
Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարող անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք որ գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալության ջերմ խոսքեր են հղում... Բայց դեռ ոչ մի անգամ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մեր Տիրակալը օգնություն է խնդրում՝ նրա կոչին արձագանքում են միայն ռոհանցիներըՄուստանգրիմցիները:
Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Ազատք: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ինձ մտահոգում է ոչ թե ռազմական դաշինքը՝ Էլրոնդի իմաստնությունը ասացվածք է դարձել, այլ մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեությունների մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման (որից հետո մեզ մղեցին Գետի մյուս կողմը) նախորեին ես ու եղբայրս, երկուսս էլ լուսադեմին, ճիշտ և ճիշտ նույն երազն ենք տեսել:
Եվ հասկացան, որ ընկել են դավաճանության ցանցը:
Այո, Գոլլումն ինձ շատ բան պատմեց, թեպետ հազիվհազ ու դժկամորեն էր խոսում: Նրան հաջողվել էր հասնել Մորդոր, որտեղ նրան բռնել էին Թշնամու սպասավորները և նրանից դուրս կորզել բացարձակապես ամեն ինչ, և Թշնամին գիտե, որ Մատանին գտնվել է: Երկար ժամանակ պահվել է Հոբիթստանում, իսկ հետո նորից անհետացել է ինչ-որ տեղ: Սակայն շուտով հայտնի կդառնա, իսկ գուցեև հիմա արդեն հայտնի է, որ հոբիթները Մատանին ուղարկել են էլֆերի մոտ, քանզի Ինը Ուրվական սպասավորները հետևել էին Ֆրոդոյին ընդհուպ մինչև ՌիվենդելԱզատք:
— Ուրեմն նա՞, այդ Գոլլումը, այդ պիղծ արարա՞ծը,— տիրող լռությունը խզեց Բորոմիրը: — Փոքրիկ արարած, բայց մեծ չարագո՞րծ: Եվ ի՞նչ ճակատագրի է նա դատապարտվե՞լ...
Ես չէի կարող հենց այդ ժամանակ էլ հետևել Թուխին: Իմ ձին էլ էր հոգնած. մենք այդ օրը հսկայական տարածություն էինք կտրել, իսկ գլխավորը՝ ուզում էի մտքերս ժողովել: Եվ ահա, վճիռս առավոտյան թողնելով, գիշերեցի Լեռնամոտի պանդոկում, իսկ քունս առնելուց հետո որոշեցի գնալ Սարումանի մոտ՝ երբեք այդ սխալն ինձ ներել չեմ կարող...
Ֆրոդոյին մանրամասն նամակ գրեցի, որտեղ բացատրեցի, որ կհանդիպենք էլֆերի մոտ և հանձնարարեցի Լավր Նարկիսին նամակն ուղարկել (վերջինս պանդոկի տերն է, իմ վաղեմի ծանոթը), իսկ առավոտյան լուսամութին ճանապարհ ընկա: Սարումանն ապրում է հեռու հարավում, Իզենգարդ ամրոցում, Ռոհանից Մուստանգրիմից դեպի հյուսիս: հարավից Ռոհանի Մուստանգրիմի ընդարձակ հարթավայրը եզերում են Գոնդորի Սպիտակ Լեռները կամ նումենորերեն՝ Էրեդ Նիմրիսը, իսկ հյուսիսից այնտեղ է խրվում Մշուշապատ Լեռնաշղթան: Այնտեղ, անառիկ վիթխարի ժայռերով շրջապատված հովտում է գտնվում Սարումանի Օրթհանք ամրոցը: Այդ բարձր ամրոցը, որն ունի գաղտնի սրահներ, հնագույն ժամանակներում կառուցել են նումենորցիները, և այնտեղ ընկնել կարելի է միայն հովտի ժայռեղեն պատնեշը հատող կիրճում գտնվող դարպասով:
Ես մոտեցա դարպասին երեկոյան կողմ: Այն պահպանում էր բազմանդամ պահակախումբը, բայց Սարումանը, երևի, վաղուց էր ինձ սպասում. դարպասը բացվեց և իմ անցնելուց հետո անձայն փակվեց, ու ինձ հանկարծ անբացատրելի վախ պարուրեց: Սակայն ես այնուամենայնիվ մոտեցա ամրոցին, և Սարումանը, աստիճաններով անշտապ իջնելով, ինձ տարավ վերևի սենյակներից մեկը: Նրա ձեռքին ես մատանի նկատեցի:
— Որոշելն ի՞նչ է, թերևս, դա նրա համար հեշտ կլինի,— ասացի ես,— իսկ ի կատար ածելը դյուրի՞ն կլինի... — Բայց Սարումանը միայն ծաղրական քրքջաց, քանի որ ինձանից ոչ պակաս գիտեր, որ ես դատարկ խոսքեր եմ արտասանում:
Ինձ տարան դիտահարթակ, որտեղից Սարումանը աստղերն է դիտում, այնտեղից վայրեջքը մի քանի հազար քարե աստիճաններով գալարապտույտ սանդուղք է, որը ներքևում հսկվում է պահակների ջոկատի կողմից, և այդ սանդուղքն էլ տանում է ներքին բակ: Մենակ մնալով՝ ես սկսեցի նայել երբեմնի ծաղկած մարգագետիններով ծածկված հովտին, ներկայումս մարգագետին համարյա չէր մնացել, ես տեսա հանքախորշերի սև փոսերը, զինագործական արհեստանոցների տափակ տանիքներն ու դարբնոցի քուրաների գորշ ծուխը: Ծխի քուլաները ուղիղ վեր էին բարձրանում, որովհետև հովիտը քամիներից պաշտպանված է ժայռերի գոտով: Ծխախառն մայրամուտի մեջ, որը պարուրում էր Օրթհանքի աշտարակը, ինձ երևում էին գայլդարձյակների ոհմակներն ու լավ զինված օրքերի ջոկատները՝ Սարումանը սեփական զորք է հավաքում, նշանակում է՝ Թշնամուն դեռևս չի ենթարկվել: Դիտահարթակը փոքրիկ էր՝ ես նույնիսկ քայլելով տաքանալ չէի կարող, իսկ հավերժական սառցադաշտերը ցուրտ էին հղում ներքև, և հովիտ էր սողում թաց մառախուղը: Բայց իզենգարդյան դարբնոցների ծխից դառը, ցրտից տանջալի և մենակությունից առավել ինձ կեղեքում էին ամբողջ թափով դեպի Հոբիթստան վարգող Հեծյալների մասին մտքերը: Ես հավատացած էի, որ դրանք Նազգուլներն են, չնայած հիմա Սարումանին չէի հավատում, սակայն Նազգուլների մասին նա չէր ստում, որովհետև ճանապարհին լսել էի նրա խոսքերը հաստատող լուրեր: Ես սոսկում էի Հոբիթստանի իմ բարեկամների համար, և այնուամենայնիվ հույսս չէի կտրում, հույս ունեի, որ Ֆրոդոն նամակս ստանալուն պես անհապաղ մեկնել է ՌիվենդելԱզատք, և Սև Հեծյալները նրան չեն գտել: Սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ եղավ: Ես վստահ էի պանդոկպանի պարտաճանաչության վրա և վախենում էի Մորդորի Տիրակալի հզորությունից: Բայց Լավրը մոռացել էր նամակն ուղարկել, իսկ Սև Տիրակալի Ինը սպասավորներն ավելի թույլ դուրս եկան, քան ես կարծում էի: Վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են, և ես, Սարումանի ծուղակն ընկած, միայնակ, բարեկամներիս համար ահաբեկված, գերագնահատել էի Թշնամու հզորությունն ու իմաստնությունը:
— Ես քեզ տեսել եմ,— հանկարծ բացականչեց Ֆրոդոն: — Դու քայլում էիր, ասես բանտարկյալ լինեիր բանտում՝ երկու քայլ առաջ և երկու քայլ հետ, ու քեզ լուսավորում էր լուսինը...
— Իսկ ինձ կարո՞ղ ես այստեղից տանել:
— Կարող եմ,— ասաց նա,— եթե մեր ճանապարհները համընկնում են: Ես այստեղ եմ ուղարկվել որպես սուրհանդակ, ոչ թե ձի: Իմիջայլոց, եթե քեզ ձի է պետք, քեզ կհասցնեմ Էդորաս, ռոհանցիների Մուստանգրիմցիների մոտ՝ այդպիսի տարածությունն ինձ համար շեղում չէ:
Դեհ ինչ, ավելի լավի մասին երազել անգամ չէր կարելի, որովհետև ՌոհանումՄուստանգրիմում, որտեղ բնակվում էին վայրի ձիերի վաղեմի տերերը, ես կարող էի ստանալ այն, ինչ ինձ հարկավոր էր, իսկ ինձ հարկավոր էր արագոտն ձի, որ շուտ հասնեի Հոբիթստան:
— Դու կարծում ես, նրանք Թշնամուն չե՞ն հպատակվել... — համենայն դեպս հարցրի արծվին, որովհետև Սարուման Ճերմակի դավաճանությունը սասանել էր իմ հավատը Լուսավոր Ուժերի նկատմամբ:
— Մուստանգրիմցիները Մորդորին հարկ են վճարում՝ ամեն տարի այնտեղ ձիեր են ուղարկում, ես այդպես եմ լսել,— պատասխանեց արծիվը: — Դա հենց հարկ է, ոչ թե նվեր դաշնակիցներին: Բայց եթե Սարումանը, ինչպես դու ես ասում, նույնպես Մութ Ուժ է դարձել, ապա Իմաստունները չեն կարողանա իրենց անկախությունը պահպանել:
Քամիխեղդը թռավ ռոհանի Մուստանգրիմի հարթավայրի վրայով և վայրեջք կատարեց Սպիտակ Լեռների հյուսիս-արևմտյան ճյուղավորման մոտ, Էդորաս ամրոցից քիչ հեռու: Այստեղ արդեն զգացվում էր Սարումանի այլափոխվելը. նա տեղացիներին պարուրել էր ստի ցանցով, և թագավորը չհավատաց իմ խոսքերին, երբ ասացի, որ Սարումանը դավաճան է: Սակայն թույլ տվեց ինձ ձի ընտրել, պայմանով, որ իսկույն մեկնեմ ՌոհանիցՄուստանգրիմից: Իմ ընտրությունը նրա մեջ մեծ ափսոսանք առաջացրեց. ես զարմանալի առույգ ձի էի ընտրել. նա, ինչպես ցավով ինձ հայտնեց թագավորըՀերցոգը, Ռոհանի Մուստանգրիմի երամակներում լավագույնն էր համարվում:
— Ուրեմն դա իսկապես հոյակապ նժույգ է,— ասաց Արագորնը և, հառաչելով, ավելացրեց.— ինձ համար շատ ցավալի է, որ Մորդորի Տիրակալն ստանում է Միջերկրի լավագույն ձիերը, չնայած գիտակցում եմ, որ վերջին իրադարձություններում դա դեռևս ամենատխուրը չէ: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ մուստանգրիմցիները ոչ մեկին հարկ չէին վճարում:
— Դե հիմա էլ չեն վճարում,— միջամտեց Բորոմիրը,— այդ բոլորը չար Թշնամու հնարածներն են: Ինչ է, ես չգիտե՞մ Ռոհանի Մուստանգրիմի դյուցազուններին, մեր հավատարիմ ու անվախ դաշնակիցներին:
— Խավարի Վարագույրը,— խոսեց Արագորնը,— հարավային շատ հողեր է մթնեցրել: Նրա ստվերում այլափոխվել է Սարումանը: Հնարավոր է, Ռոհանն Մուստանգրիմն էլ է խավարել: Չէ որ քեզ հայտնի չէ, թե ինչ կիմանաս, երբ վերադառնաս քո ազգականների մոտ:
— Միայն ոչ դա,— առարկեց Բորոմիրը,— ռոհանցիներն Մուստանգրիմցիներն իրենց ձիերը ստրկության տալով չեն գնի անկախություն: Նրանք տերեր են, ոչ թե ստրկավաճառներ:
— Բայց իմ ընտրած նժույգը,— շարունակեց Գենդալֆը,— ուրիշների հետ համեմատել չի կարելի: Նա անխոնջ է ու քամու պես արագավազ: Նրան զիջում են նույնիսկ Նազգուլների ձիերը: Մուստանգրիմցիները նրան Լուսաչ են կոչում, ցերեկը նա նման է արծաթավուն ստվերի, իսկ գիշերը նրան հնարավոր չէ տեսնել՝ հատկապես երբ սուրում է ճանապարհին: Նրա քայլքը թեթև է, վազքը՝ սրընթաց, ինձանից առաջ հեծյալ չի ունեցել, բայց ես սանձահարեցի նրան ու սլացա հյուսիս, և երբ Ֆրոդոն հասել էր Գերեզմանոցներին, ես արդեն Հոբիթստանի սահմանն անցա, չէ՞ որ մենք միաժամանակ էինք ճանապարհ դուրս եկել. նա՝ Հոբիթստանից, ես՝ Էդորասից:
Առավոտյան որոշեցի ճեղքելով հասնել Ազատք, բայց ոչ թե կարճ ճանապարհով, այլ շրջանցելով հյուսիսից: Փնտրել Ֆրոդոյին Հողմակործ Ծառերի Լեռնաստորոտում գիշերները Թշնամու սպասավորների հետ կռվելով, անօգուտ էր և ուղղակի հիմարություն. չէ՞ որ եթե ես հոբիթներին գտնեի, ապա հետապնդող Թշնամու ողջ ջոկատը իմ հետևից այստեղ կբերեի: Դրա համար էլ ամբողջ հույսս դրեցի Արագորնի վրա և բացահայտ կերպով շրջվեցի դեպի հյուսիս՝ ենթադրելով, որ գոնե մի քանի Նազգուլ անխուսափելիորեն կգան իմ հետքերով, իսկ ես մեծ շրջան գծելով նրանցից առաջ կանցնեմ, հյուսիսից կմտնեմ Ազատք և էլֆերի մի ուժեղ ջոկատի գլուխ անցած Թշնամու ջոկատը կմասնատեմ: Սակայն մի քանի օր հետո հետապնդողներից չորսն անհետացան ինչ-որ տեղ: Ինչպես հետո պարզվեց, մեկնել էին Գետանցում: Եվ այնուամենայնիվ ես մի քիչ օգնել եմ Արագորնին. նրա վրա միայն հինգ Նազգուլ է հարձակվել:
Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ կհայտնվի ինձ մոտ: Զավերտի մարտից տասնչորս օր հետո վերջապես հասա Էլրոնդի տիրույթները և իմացա, որ այստեղ արդեն սպասում են հոբիթներին, իսկ երեք օր հետո Մատանու Պահապանը Գլորֆինդելի Փառքաշատի օգնությամբ հասավ ՌիվենդելԱզատք:
Սրանով ավարտվում է իմ պատմությունը, թող ներեն ինձ հյուրերը և պատվարժան հյուրընկալը, որ այսքան երկար զբաղեցրի նրանց ուշադրությունը: Բայց, իմ կարծիքով, Մատանու Պահապանը պետք է բացարձակապես ստույգ իմանար, թե ինչու ժամանակին օգնություն չի ստացել, առավել ևս, որ օգնություն նրան խոստացել եմ ես՝ մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնս Իմաստուններից, որ առաջին անգամ դրժել է իր երդումը:
— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց Գանդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:
— Բոլոր դեպքերում,— նկատեց ԳլորֆինդելըՓառքաշատը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից Ազատքից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ, առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Ի դեպ, եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ Լուսավոր Ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա:
— Ես Յարվենին չգիտեմ,— միջամտեց Գելդորը,— չնայած, իհարկե, նրա մասին լսել եմ, բայց, իմ կարծիքով, Գլորֆինդելը Փառքաշատը բացարձակապես իրավացի է: Ուժը, որ ի վիճակի է ընդդիմանալ Թշնամուն, եթե այն իրոք գոյություն ունի, Յարվենի Արգելյալ Հզորության մեջ չէ թաքնված, չէ՞ որ Թշնամին, ինչպես հաճախ համոզվել ենք, իշխում է նույնիսկ կուսական բնության վրա: Ես կարծում եմ միայն էլֆերը՝ Առաջնածինները, կարող են հակահարված տալ Սաուրոնին: Արդ նրանք ուժ կունենա՞ն դրա համար:
— Իմ ուժը չի բավականացնի,— պատասխանեց Էլրոնդը:
— Իսկ Սև Տիրակալը մեզ միավորվելու հնարավորություն չի տա, և մեր հողերը կվերածվեն Սև Զորաց ծովով շրջապատված կղզյակների,— այդ դառը խոստովանություններն ամփոփեց Էլրոնդը:
— Մենք չենք կարողանա Մատանին ուժով պահպանել Թշնամուց,— խոսակցության մեջ մտավ ԳլորֆինդելըՓառքաշատը,— դրա համար էլ երկու ելք ունենք. ուղարկել Ծովից այն կողմ կամ ոչնչացնել:
— Գանդալֆը մեկնեց մեզ,— առարկեց Էլրոնդը,— որ Մատանին կարելի է ոչնչացնել միայն Մորդորում, իսկ անդրծովյան բնակիչներն այն չեն ստանա: Մատանին պատկանում է Միջերկիր աշխարհին և նրան վիճակված չէ մեր աշխարհից հեռանալ:
— Ուրեմն Մատանին թող հանգչի Ծովի խորքերում,— առաջարկեց ԳլորֆինդելըՓառքաշատը,— որպեսզի Սարումանի սուտը ճշմարտություն դառնա: Քանի ու այժմ բացարձակապես պարզ է, որ նախորդ Խորհրդում նա ստել է. նրան արդեն տոչորելիս է եղել համիշխանության ծարավը և, գիտենալով, որ Թշնամու Մատանին գտնվել է, դիտավորյալ Իմաստուններին մոլորության մեջ է գցել, իսկ Ծովի խորքերը հուսալի գերեզման են, և այնտեղ Մատանին կհանգչի առհավետ:
— Ցավոք, ճիշտ չես,— նրան ընդհատեց Գանդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Ատամի բանը չեն առանց Նազգուլների,— ճշտեց Գելդորը: — Բայց Թշնամու համար պարտադիր չէ Գոնդորը նվաճելը. նա կարող է շրջանցող ուղիներ գտնել և, կտրելով ձեզ ամբողջ Միջերկրից, հիմնական ուժերը շարժել հյուսիս, իսկ մեր հյուսիս և արևմտյան սահմանների մոտ թողնել ուժեղ ջոկատներ:
— Բայց այդ դեպքում,— եզրափակեց Էրեսթորը,— մենք, ինչպես նոր ասաց ԳլորֆինդելըՓառքաշատը, իսկապես միայն երկու ելք ունենք: Եվ երկուսն էլ փակուղու շատ նման: Ահա իսկապես անլուծելի խնդիր..
— Սակայն մենք պետք է լուծենք այն,— խոժոռ հանդարտությամբ խոսեց Էլրոնդը: — Ո՞ր ճանապարհն է մեզ ավելի անվտանգ թվում. արևմտյա՞նը՝ դեպի Ծով, թե՞ արևելյանը՝ դեպի Մորդոր: Արևմտյա՛նը: Բայց Թշնամին գերազանց գիտե, որ էլֆերը միշտ դեպի արևմուտք են նահանջել և անխուսափելիորեն այդ ճանապարհը ծուղակի մեջ կառնի: Ուրեմն մեր միակ հուսը, եթե դեռ հույս է մնացել, Թշնամու համար անսպասելի որոշումն է: Ճանապարհ դեպի Օրոդրուին՝ ահա մեր ճանապարհը: Մատանին պետք է հուրը նետվի:
— Անհայտ է,— տխրությամբ պատասխանեց Էլրոնդը: — Ոմանք հույս ունեն, որ Երեք Մատանին, որոնց երբեք չի դիպել Թշնամին, կօգնեն բուժելու պատերազմից աշխարհին հասած արյունածոր վերքերը... Բայց վախենում եմ, որ այդ հույսերը չեն արդարանա: Ես կարծում եմ, որ Համիշխանության Մատանին ոչնչացնելով, մենք կոչնչացնենք նաև մյուսների զորությունը, և այս աշխարհի հրաշքները կպահպանվեն միայն անցյալի մասին հեքիաթային ավանդություններում...
— Սակայն էլֆերը,— խոսեց ԳլորֆինդելըՓառքաշատը,— այնուամենայնիվ պատրաստ են Մատանին ոչնչացնելու, որպեսզի առհավետ ոչնչացնեն Թշնամուն:
— Ուրեմն ստացվում է,— եզրակացրեց Էրեսթորը,— որ մենք միայն մի ճանապարհ ունենք, և այն ակնհայտորեն ոչ մի տեղ չի տանում: Հրամեջ Լեռ մենք չենք հասնի: Էլրոնդն իմաստուն է, բոլորս այդ գիտենք, և դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհը ոչ ոք չի անվանի անխելամտության ճանապարհ... Բայց այդ ճանապարհն անհաղթահարելի է և մեզ անտարակույս պարտություն է սպասվում:
Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլդարձյակների ոհմակները: Դիվոտ գետում Գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:
— Համենայն դեպս, Դիվոտը ութ Մատանեկիրներին հետյոտն է դարձրել,— դատում էր Գանդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել ՌիվենդելԱզատք, ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղ փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ հենց հիմա էլ հարկավոր է գործել:
Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:
— Գնում եմ,— հանգիստ հաստատեց Արագորնը: — Բայց մինչև հարավային հողեր հասնելը մեր ճանապարհը նույնն է, հարյուրավոր լիգեր կհաղթահարենք միասին: Բորոմիրն էլ է ուղևորվում մեզ հետ՝ նա փորձված ճանապարհորդ է և քաջ ռազմիկ:
— Հարկավոր են ևս երկուսը,— նկատեց Էլրոնդը: — Ռիվենդելում Ազատքում բավական ցանկացողներ կգտնվեն...
— Իսկ մե՞նք,— դառնացած բացականչեց Փինը: — Ուրեմն ստացվում է, որ մեզ չեն վերցնելու: Մենք էլ ենք ուզում Ֆրոդոյին ուղեկցել...
— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:
— Դե և Ֆրոդոն էլ ավելին չգիտե, քան նրանք,— անսպասելիորեն հոբիթներին պաշտպանեց Գանդալֆը: — Մեզանից ոչ ոք ինչպես հարկն է չգիտե: Պարզ է, որ եթե մեր համերաշխ հոբիթները հասկանային, թե իրենց ինչ փորձություններ են սպասում, չէին վճռի ճանապարհ ընկնել: Բայց դառնացած կանիծեին իրենց անվճռականությունը, քանզի նրանք Ֆրոդոյի հավատարիմ ընկերներն են: Իսկ այս արշավում նրանց անդավաճան նվիրվածությունը զորեղությունից ու իմաստնությունից կարևոր կլինի: Հուսով եմ, ինձանից լավ գիտես, որ նույնիսկ մեծ դյուցազն Գլորֆինդելը Փառքաշատը չի կարող մենամարտում հաղթել Թշնամուն կամ ուժով հասնել Օրոդրուին:
— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, և ահա ես կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Ճագարակը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:
Ազատքի տիրակալի հպատակներից շատերը եկան բարի ճանապարհ մաղթելու Պահապաններին: Լսվում էին Ջոկատին բարի ճանապարհ մաղթող էլֆերի մեղմիկ ձայները, ու ոչ ոք չէր ծիծաղում, չէր երգում՝ բավական տխուր էր հրաժեշտը:
Ճամփորդները կամրջակով անցան Բրուինենը, այստեղ, ակունքի մոտ գետը նեղ էր, և սկսեցին բարձրանալ հարավից երկմասված հովիտը (որտեղ հնուց ապրում էին էլֆերը) եզրափակող լեռնալանջը: Բարձրանալով դեպի բլրապատ հովիտը, նրանք հրաժեշտի հայացք գցեցին ուրախ կրակներով փայլփլող Ռիվենդելին՝ Ազատքին՝ Ծովից դեպի արևելք ընկած Վերջին Հանգրվանին և խորացան գիշերային քամոտ խավարի մեջ:
Պահապաններն Ուղիով հասան մինչև գետանցում և կտրուկ շրջվեցին հարավ: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից էզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով. եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:
Ֆրոդոն սարսափահար որսալով այս խոսքերը, հասկացավ, որ վաղուց սկսված խոսակցության շարունակությունն է լսում:
— Ես կարծում եմ, դու ինձանից լավ գիտես, որ մութ աշխարհ տանող բոլոր ճանապարհներն էլ վտանգավոր են,— պատասխանեց Արագորնը: — Բայց մենք պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, նշանակում է՝ պետք է հասնենք մինչև Անդուին: Հարավում Մշուշապատն անցնել հնարավոր չէ՝ մինչև դուրս չգաս Ռոհանի հարթավայրՄուստանգրիմի հարթավայրը: Դու ինքդ պատմեցիր Սարումանի դավաճանության մասին: Մենք չգիտենք, արդյոք Ռոհանը Մուստանգրիմը չի՞ պարտվել: Ոչ, ռոհանցիների մուստանգրիմցիների մոտ գնալ չի կարելի, դրա համար ստիպված ենք լինելու գրոհել լեռնանցքը:
— Մոռացել ես,— նկատեց Գանդալֆը,— որ կա ևս մեկ ճանապարհ, չփորձված ու մութ, բայց, իմ կարծիքով, անցանելի. այն ճանապարհը, որի մասին արդեն խոսել ենք:
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — ... մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
— Ես էլ եմ այդպես մտածում,— պաշտպանեց նրան Գանդալֆը: — Վերադառնալ, նշանակում է ընդունել սեփական պարտությունը, որն անխուսափելիորեն կդառնա Միջերկրի բոլոր ազատ ժողովուրդների կործանումը: Համիշխանության Մատանին կմնա ՌիվենդելումԱզատքում, քանի որ ուրիշ ապաստարան չես գտնի: Թշնամին ժամանակի ընթացքում կիմանա այդ մասին, իր ամբողջ զորքը կշարժի Էլրոնդի դեմ, և վաղ թե ուշ Ռիվենդելը Ազատքը կընկնի, իսկ Թշնամին կդառնա Ամենազոր տիրակալը և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Սև Մատանեկիրներն ահազդու հակառակորդներ են, բայց երբ նրանց տերը Մատանին ձեռք բերի, նրանք ուղղակի անպարտելի կդառնան:
— Ես էլ ասում եմ, պետք է առաջ շարժվել,— ծանր հառաչելով կրկնեց Ֆրոդոն: Դու ուրիշ ճանապարհ գիտե՞ս լեռների միջով...
— Ոչ ոք չգիտե,— նկատեց Արագորնը,— պահպանվե՞լ է արդյոք անցուղին Մորիայի միջով:
— Դրա փոխարեն բոլորը գիտեն,— ավելացրեց Բորոմիրը,— որ Մորիան կոչվում է Սև Անդունդ: Ախր էլ ինչու իջնենք Մորիա... Ինչու գրոհենք անառիկ լեռնանցքները... Եկեք դուրս գանք ռոհանյան Մուստանգրիմյան դաշտավայր. ռոհանցիները մուստանգրիմցիները գոնդորցիների վաղեմի դաշնակիցներն են, նրանք կօգնեն մեզ հասնել մինչև Անդուին: Կարելի է նաև Իզեն գետով իջնել, որպեսզի Մորդորի մոտ դուրս գանք հարավից՝ ծովափից:
— Խավարի Վարագույրը տարածվում է,— ասաց Գանդալֆը,— և հիմա ռոհանցիների մուստանգրիմցիների փոխարեն երաշխավորել չի կարելի: Չէ՞ որ նրանց մոտ դու վաղուց ես եղել: Իսկ գլխավորը. ռոհանյան Մուստանգրիմյան հարթավայրի ճանապարհին Սարումանի տիրույթները ոչ մի կերպ չես կարղ շրջանցել: Կգա ժամանակը, և ես հաշիվներս կմաքրեմ նրա հետ: Դե իսկ առայժմ Մատանու Պահապանին հարկավոր չէ մոտենալ Իզենգարդին. Սարումանին այրում է համիշխանության տենչը, և նա կփորձի տիրել Մատանուն: Այնպես որ Ռոհանը Մուստանգրիմը մեզ համար փակ է:
Այժմ հեռավոր շրջանցող ուղու մասին: Առաջինը՝ այն չափազանց երկար կլինի՝ մենք կծախսենք առնվազն մեկ տարի: Երկրորդը՝ արևմտյան գետերի հովիտներին անպայման հետևելիս կլինեն Սարումանը և Սաուրոնը, իսկ այդ չբնակեցված հարթավայրերում թաքստարան չենք գտնի, քանի որ այնտեղ էլֆեր չկան: Հյուսիս՝ Ազատքի տիրակալի մոտ գնալիս, դու Թշնամու համար սոսկ պատահական ճամփորդ էիր, որի վրա նա ուշադրություն չդարձրեց: Իսկ հիմա դու Մատանու Պահապանների Ջոկատի ռազմիկ ես և քեզ սպառնում է նույն վտանգը, ինչ և Մատանու գլխավոր Պահապանին՝ Ֆրոդոյին: Խորտակիչ վտանգ, որովհետև եթե մեզ հայտնաբերեն... Ի դեպ, վախենում եմ, որ մեզ արդեն հայտնաբերել են Բոսոր Դարպասի մոտերքում: Անհրաժեշտ է թաքնվել լրտեսներից, որպեսզի Թշնամին նորից մեզ աչքից կորցնի. ոչ թե շրջանցել լեռները, ոչ թե գրոհել լեռնանցքները, այլ թաքնվել լեռների ընդերքում, Մորիայի քարանձավներում՝ ահա թե որն է ամենաբանականը: Թշնամին մեզանից այդ չի սպասում:
— Քամի՞ն է,— տեղից վեր թռչելով բացականչեց նա: — Քամին գայլի ձայնով չի ոռնում... Այդ գայլդարձյակներն են նորից անցել Մշուշապատով այս կողմ...
— Երևում է, որսն սկսվել է,— ասաց Գանդալֆը: — Ուրեմն արժե՞ արդյոք որոշումը հետաձգել վաղվան: Եթե մենք նույնիսկ ապրենք մինչև լուսաբաց, ապա, միևնույնն է, Ռոհան Մուստանգրիմ հասնել չենք կարողանա:
— Իսկ այդ Մորիան հեռու՞ է,— հարցրեց Բորոմիրը:
— Զարմանալի ժամանակներ են,— փնթփնթաց Լեգոլասը: — Բոլորս նույն Թշնամու թշնամիներն ենք, երկնքում լուսավորում է պայծառ արեգակը և այնուհանդերձ ես՝ լինելով իմ ազգակիցների հյուրը, պետք է որպես կույր քայլեմ:
— Ոչ թե զարմանալի, այլ՝ զարհուրելի, առարկեց նրան Հալդիրը: — Թշնամու չարագործ իմաստությունն ու ահարկու զորեղությունն է մեր մեջ անմիաբանություն ու փոխադարձ անվստահություն հարուցում: Մեզ՝ լորիենցիներիս, այնքան անգամ են դավել, որ հիմա ոչ ոքի չենք հավատում, բացի, թերևս, Ռիվենդելի Ազատքի մեր ազգակիցներից: Մեր բնակատեղին բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված մի կղզու է վերածվել: — Մի քիչ լռելուց հետո Հալդիրը մռայլ ավելացրեց. — Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում: Այն չի կարողանում պարուրել Լորիենը, բայց նրա հզոր, սև թևերը շրջափակում են մեզ և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Հիմա եթե մենք վճռենք հեռանալ, մեզ չի հաջողվի ճեղքել-հասնել ծով: Մշուշապատն արդեն գրավված է օրքերի կողմից: Խլուտում վխտում են գայլդարձյակների ոհմակները: Ասում են, արդեն մթամած է ՌոհանըՄուստանգրիմը, և Թշնամին մոտեցել է Մեծ Գետին: Նշանակում է՝ ազատ նավահանգիստներ էլֆերին մնացել են միայն հյուսիս-արևմուտքում, Հավերժական անտառից և կոլոտիկների հողերից այն կողմ...
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
Ճաշն ավարտվեց, բայց դեռ ոչ ոք չէր շտապում վեր կենալ: Սելեբորնը ձեռքը բարձրացրեց և ցույց տվեց հարավ:
— Հոսանքն ի վար անտառը շուտով կնոսրանա ու կվերջանա,— ասաց նա: — Հետո ամայի տափաստան կսկսվի: Գետը կթեքվի դեպի արևելք, իսկ հետո, մի քանի վիթխարի ոլորաններից հետո, աստիճանաբար նեղանալով, կթեքվի հարավ: Ապա, կտրելով ամայի սարահարթը, կհասնեք մի բարձր կղզու, որը կոչվում է Ժայռոտ կամ էլֆերեն՝ Թոլ Բրանդիր: Կղզին գետը բաժանում է երկու կատաղի վտակի, որոնք մեծ աղմուկով ու որոտով, ջրի ամպ բարձրացնելով գահավիժում են Նենդալֆի հովիտը կամ ձեր լեզվով՝ Ցածրահովիտ: Ռաուրոսը՝ այդ ջրվեժը, իհարկե նավակներով հաղթահարել հնարավոր չէ, ստիպված կլինեք շրջանցել այն: Ցածրահովիտը ճահճոտ վայր է, որտեղ Գետը բաժանվում է բազմաթիվ վտակների: Այնտեղ Անդուինին է միանում Էնտուոշ գետը, որը հոսում է արևմուտքից, Ֆենգորնյան անտառից: Էնտուոշի ափերը պատկանում են ՌոհանինՄուստանգրիմին: Ռոհանցիների մուստանգրիմցիների հողերը Գետի մյուս ափին են: Այս ափին Էմին Մուիլի լերկ ժայռերն են: Այդ բարձրավանդակի մյուս կողմում փռված են Մեռյալ Ճահիճները, իսկ դրանցից այն կողմ գտնվում են Քիրիթ Գորգորն ու Մորդորի Սև դարպասը: Սակայն Բորոմիրը և ձեզանից նրանք, ովքեր պետք է գնան Մինաս Թիրիթ, ավելի լավ է Անդուինին հրաժեշտ տան մինչև Ռաուրոս հասնելը և հատեն Էնտուշը նրա ճահճոտ բերանից վերև: Միայն թե Էնտուոշի հոսանքով շատ վեր չբարձրանաք և, առավել ևս, պետք չէ խորանալ Ֆենգորնի անտառում, քանզի այդ հինավուրց անտառի մասին բավական տարօրինակ բաներ են պատմում: Այդ երկրամասի մասին քիչ բան է հայտնի՝ հատկապես հիմա: Ձեզ համար այն օտար է և վտանգավոր, բայց Բորոմիրն ու Արագորնը այդ մասին արդեն գիտեն:
— Իսկապես, Մինաս Թիրիթում Ֆենգորնի մասին տարօրինակ առասպելներ են շրջում,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն դրանց մեծ մասը ծեր շաղակրատների հնարանքներ են: Մենք այդ հեքիաթները երեխաներին ենք պատմում: Ռոհանից Մուստանգրիմից դեպի հյուսիս ընկած այդ հողերը այնքան են ժամանակի ընթացքում հեռացել մեզանից, որ մարդկանց երևակայությունը ինչով ասես բնակեցնում է դրանք: Հինավուրց Ֆենգորնը գտնվում է մեր թագավորության սահմանների մոտ, բայց արդեն շատ սերունդներ գոնդորցիներն այնտեղ չեն եղել, ուստի և ժամանակի խորքերից եկած այդ առասպելները հերքել ոչ ոք չի կարող, սակայն հաստատել էլ ոչ ոք չի կարող: Ես անցել եմ ՌոհանովՄուստանգրիմով, բայց նրա հյուսիսային սահմաններին չեմ մոտեցել: Երբ ինձ ուղարկեցին Իմլադրիս, ես ընտրեցի Լեռնանցքով գնացող ուղին և, հետևում թողնելով Սպիտակ Լեռները, Իզենն ու Մոխրաջուրը, հասա հյուսիսային հողեր: Դա շատ երկար ու հյուծիչ արշավ էր. ես հաղթահարեցի առնվազն չորս հարյուր լիգ և ամսից ավելի անցկացրի ճանապարհներին, քանզի Թարբադում Մոխրաջուրը հատելիս կորցրի ձիուս: Բայց այժմ, հաղթահարելով այդ ուղին և այն, որն անցա Ջոկատի հետ, կարծում եմ, որ հեշտությամբ կգտնեմ տան ճանապարհը Ռոհանի Մուստանգրիմի հարթավայրերով և, եթե կարիք լինի, նաև Ֆենգորնով կանցնեմ:
— Այդ դեպքում ես ավելացնելու ոչինչ չունեմ,— ասաց Սելեբորնը: — Սակայն պետք չէ այդպես թեթևամտորեն վերաբերվել հնագույն առասպելներին: Իսկ ծեր շաղակրատների խոսքերի մեջ ճշմարտության մասնիկներ շատ կան:
Վստահելի
1342
edits