Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 15 395 բայտ, 17:22, 19 Հուլիսի 2016
/* Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է */
Ասես ի պատասխան Սեմի փնթփնթոցի՝ Ֆրոդոն վեր կացավ ու գնաց: Նրա թիկունքին չնայելու համար բոլորը շրջվեցին: Բոլորը, բացի Բորոմիրից: Վերջինս, ինչպես նկատեց Սեմը, անքթիթ հետևում էր նրան, մինչև Ամոն Հենի լանջի ծառերը ծածկեցին Ֆրոդոյին:
Անտառում աննպատակ թափառելով՝ Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Կտրուկ վայրերում դեռևս երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն մեքենայորեն բարձրացավ վերև և շուտով բարձրանում էր՝ չանհանգստանալով, թե ուր կհասցնի իրեն արահետը, մինչև որ հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած. ասես թե իրարից հեռանալով: Լեռնային մարգագետինն արևելքից բաց էր վաղորդյան արևի ճառագայթների համար: Ֆրոդոն նայեց ներքևում փայլող գետին, որպեսզի առավոտյան արևը չծածկեն, ծառերն արևելքում բացում էին ապա Թոլ Բրանդիրը և նրա Բրանդիրին, որի գագաթի շուրջը պտտվող թռչուններինպտտվում էին թռչունները: Հեռվում ահարկու մռնչում էր Ռաուրոսը:
Ֆրոդոն Հոբիթը նստեց քարին և կզակը ափերին դրած՝ հենած, խոր մտքերի մեջ ընկած , անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Պարկուտից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում նրա խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց, շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Ես անհանգստանում էի քեզ համար, Ֆրոդո,— ասաց նա,: եթե Եթե Արագորնն իրավացի է, և օրքերը մոտ են, ապա մենակ անտառում շրջելը շատ վտանգավոր է: Հատկապես քեզ համար, ախր դու նրանց համար իսկապես անգին ավար ես: Ինձ դառը խոհեր են պատում: Դե որ քեզ գտել եմ, թույլ տուր նստեմ կողքդմնամ ու մի փոքր զրուցենք: Դա ինձ կմխիթարեր: Երբ բոլորս միասին հավաքվում ենք, ամեն մի բառը անվերջանալի վեճեր է առաջացնում: Իսկ այստեղ, երկուսիս գուցե հաջողվի որևէ իմաստուն վճիռ կայացնել: — Շնորհակալ եմ, Բորոմիր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենակ թե հազիվ կարողանաս ինձ օգնել, որովհետև ես գիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ, բայց վախենում եմ: Ուղղակի վախենում եմ, Բորոմիր: Ֆրոդոն լռեց: Ռաուրոսի հավասարաչափ թնդյունի միջից լսվում էր քամու սուլոցը մերկ ծառերի ճյուղերի մեջ: Բորոմիրը մոտեցավ հոբիթին և նստեց նրա կողքին: — Իսկ դու համոզվա՞ծ ես, որ չարչարանքդ իզուր չի անցնի,— մեղմ հարցրեց նա: — Ինչու՞ նախապես հրաժարվել ամեն տեսակ օգնությունից... Ես տեսնում եմ, որ քեզ խորհուրդ պետք է: Լսիր ինձ, Ֆրոդո... — Հենց բանն էլ այդ է, որ ես կռահում եմ, թե ինչ խորհուրդ ես ինձ տալու, Բորոմիր,— ասաց Ֆրոդոն: — Այն իմաստուն է թվում... Բայց սիրտս ինձ նախազգուշացնում է: — Նախազգուշացնու՞մ է... Ինչի՞ց,— կտրուկ հարցրեց Բորոմիրը: — Հետաձգումից,— պատասխանեց Ֆրոդոն: — Հեշտ ճանապարհից: Ծանր բեռը թոթափելու ցանկությունից: Եվ էլի... Ինչպե՞ս դա արտահայտել... Այո, մարդկանց ուժի և հուսալիության նկատմամբ կույր հավատից: — Այդ ուժը հուսալիորեն պահպանում է ձեզ մեծամեծ արհավիրքներից,— բացականչեց Բորոմիրը: — Ես գոնդորցիների քաջությանը բնավ չեմ կասկածում,— ասաց Ֆրոդոն: — Բայց աշխարհն այժմ արագ է փոխվում: Մինաս Թիրիթի պատերն ամուր են, գիտեմ: Բայց եթե հանկարծ պարզվի, որ այնքան էլ ամուր չեն, հետո ի՞նչ կլինի... — Ռազմիկներին վայել կդիմավորենք մահը,— պատասխանեց Բորոմիրը: — Բայց չէ՞ որ դեռ հույս կա, որ թշնամական զորքը ատամները կփշրի մեր բերդի պարսպին: — Այդպիսի հույս չկա, քանի դեռ գոյություն ունի Մատանին,— կտրեց Ֆրոդոն: — Մատանին,— կրկնեց Բորոմիրն ու նրա աչքերը բռնկվեցին: — Տարօրինակ չէ՞ արդյոք, որ բոլորիս այդքան տագնապ է պատճառում այդ փոքրիկ դատարկ բանը՝ ոսկե մատանին: Հապա մի ցույց տուր ինձ, ի՞նչ տեսք ունի, թե չէ ես Էլրոնդի Խորհրդի ժամանակ լավ չնայեցի: Գլուխը բարձրացնելով՝ Ֆրոդոն Բորոմիրի աչքերում տարօրինակ կայծ տեսավ: Եվ չնայած գոնդորցու դեմքն առաջվա պես բարեկամական էր, հոբիթը սառն օտարացում զգաց: — Ավելի լավ է չհանեմ,— կարճ ասաց նա: — Որ լավ է, թող լավ լինի,— իսկույն նահանջեց Բորոմիրը,— դու գիտես: Բայց խոսել դրա մասին, հուսով եմ, կարելի՞ է: Ահա դուք միշտ խոսում եք Թշնամու ձեռքում նրա ահռելի հզորության մասին. իբր աշխարհն այժմ փոխվում է, և եթե Մատանին չոչնչացվի, Մինաս Թիրիթը, իսկ հետո էլ Միջերկիրը կչքանա Խավարի Վարագույրի տակ: Հնարավոր է, որ այդպես էլ պատահի, ես չեմ վիճում, եթե Մատանին ընկնի Թշնամու ձեռքը: Իսկ եթե մնա մեզ մո՞տ... — Էլրոնդը նախազգուշացրեց Խորհրդի ժամանակ, որ Մատանին կարող է միայն Չարին ծառայել,— գոնդորցուն հիշեցրեց Ֆրոդոն: — Բորոմիրը վեր կացավ ու սկսեց անհանգիստ հետուառաջ քայլել մարգագետնում:  — Ուրեմն դու գնում ես արևելք: Իմիջիայլոց, գուցեև նրանք իրավացի են՝ Գենդալֆը, Էլրոնդը, բոլոր այդ էլֆերն ու հրաշագործները, իրենք իրենց համար: Գուցե նրանք իսկապես չարագործ դառնան, եթե Մատանին նրանց ձեռքն ընկնի: Չնայած ես մինչև հիմա մի կարգին չգիտեմ, նրանք իսկապե՞ս իմաստուն են, թե պարզապես երկչոտ են... Բայց մեզ, Մինաս Թիրիթի մարդկանց, որոնք արդեն բազում տարիներ Միջերկիրը պաշտպանում են Սև Տիրակալից, չարագործ չես դարձնի... Մեզ պետք չէ տիրել աշխարհին և հրաշքներ գործել: Մենք ցանկանում ենք ջախջախել համընդհանուր թշնամուն, որպեսզի պահպանենք մեր ազատությունը: Բայց նկատի ունեցիր, ինչ զարմանալի զուգադիպություն. հիմա, երբ մեր ուժերը սպառվելու մոտ են, նորից գտնվեց Մեծ Մատանին: Ճակատագրի նվեր է, ուրիշ կերպ չես ասի... Միայն վճռականությունն ու անվախությունն են հասցնում հաղթանակի: Արդարացի մարտում հաղթելու համար խիզախ մարտիկը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Ինչ ասես չի անի մարտիկը հաղթանակի համար, իսկական մարտիկը... Մի՞թե Արագորնը կնահանջեր: Իսկ եթե նա հրաժարվում է՝ ինչու՞ ոչ Բորոմիրը... Համիշխանության Մատանին ինձ մեծամեծ հզորություն կհաղորդեր: Իմ դրոշի տակ կհավաքվեին բոլոր ազատ հողերի քաջ դյուցազունները, և մենք առավել հիմնովին կջախջախենք Թշնամու զորագնդերը... Թվում էր, թե Բորոմիրը մոռացել է Ֆրոդոյի մասին: Նա մարգագետնում գռգռված հետուառաջ էր քայլում՝ դատողություններ անելով Մինաս Թիրիթի հարձակվողական մարտերի, մարդկանց հզոր դաշնակցությունների և գալիք հաղթանակների մասին: Նրա ձայնը գնալով ավելի ու ավելի բարձր էր հնչում, իսկ Թշնամուն վերջնականապես հաղթելու ինքնավստահությունը սրընթաց աճում էր: Եվ ահա արդեն Թշնամու զորքը խառնիխուռն գլորվեց Մորդոր, վերջին թշնամիներին անխնա ջարդեցին Սև Բերդի պատերի տակ, իսկ ինքը՝ Բորոմիրը դարձավ մեծ, արդարամիտ ու իմաստուն թագավոր... Հանկարծ գոնդորցին քարացավ գլխիկոր նստած հոբիթի առջև: — Իսկ նրանք անպայման ուզում են զրկվել Մատանուց,— գոռաց նա,— հենց զրկվել, այլ ոչ թե ոչնչացնել, որովհետև եթե փոքրիկ կոլոտիկը կուրորեն ընկնի Մորդոր, ապա Թշնամին անխուսափելիորեն կտիրանա նրա գանձին... Եթե հույսի գոնե մի փոքրիկ կայծ լիներ, որ այն հնարավոր կլինի ոչնչացնել, ապա ես չէի վիճի... Բորոմիրը վերևից ներքև նայեց Ֆրոդոյին: — Հուսով եմ, ինքդ է՞լ ես հասկանում այդ, բարեկամս,— հարցրեց նա: — Ասացիր, որ վախենում ես: Բայց քո մեջ ոչ թե վախն է խոսում, այլ առողջ դատողությունը: — Ոչ, ոչ, ես պարզապես վախենում եմ,— առարկեց Ֆրոդոն: — Ուղղակի սարսափելի է, Բորոմիր: Եվ այնուամենայնիվ ուրախ եմ, որ արտահայտվեցիր: Հիմա ես չեմ տարակուսում: — Վաղուց էր պետք,— բացականչեց գոնդորցին: — Դու ինձ չհասկացար, Բորոմիր,— ասաց Ֆրոդոն: — Ես չեմ գա Մինաս Թիրիթ: — Բայց դու անպայման պետք է գաս մեզ մոտ, թեկուզ կարճ ժամանակով,— շարունակում էր պնդել Բորոմիրը,— Մինաս Թիրիթն արդեն մոտ է, և այնտեղից Մորդոր գրեթե նույնքան ճանապարհ է, որքան այստեղից: Մենք երկար ենք թափառել խուլ վայրերում, և, մինչև այնտեղ ուղևորվելը, անպայման հարկավոր է իմանալ Թշնամու մասին վերջին նորությունները: Գնանք, Ֆրոդո,— ձեռքն ընկերաբար նրա ուսին դնելով՝ ասաց Բորոմիրը: Բայց գոնդորցու թաքնված գռգռվածությունը մատնում էր դողդողացող ձեռքը: Ֆրոդոն վեր կացավ և, անհանգստությամբ Բորոմիրին նայելով, ընկրկեց՝ նա հոբիթից հասակով երկու անգամ բարձր էր ու շատ ավելի ուժեղ: — Մի՞թե դու ինձնից վախենում ես,— հարցրեց Բորոմիրը: — Մի՞թե ես դավաճանի կամ ավազակի եմ նման: Այո, քո Մատանին ինձ հարկավոր է, այժմ դու գիտես դա: Բայց երդվում եմ գոնդորցու պատվով, ես այն կվերադարձնեմ քեզ հաղթանակից հետո: Անմիջապես կտամ:  — Ո՛չ,— վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող: — Հիմա՛ր,— մռնչաց Բորոմիրը: — Համա՛ռ հիմար: Դու կկործանվես սեփական հիմարությանդ պատճառով ու բոլորիս կկործանես: Եթե մահկանացուներից որևէ մեկը կարող է հավակնություն ունենալ Մեծ Մատանու նկատմամբ, ապա, իհարկե, ոչ դուք, կոլոտիկներդ, այլ Նումենորի մարդիկ, և միայն նրանք... Անհեթեթ պատահականությունն է Մատանին քո ձեռքը տվել: Այն կարող էր իմը լինել: Այն պետք է իմը լինի... Տու՛ր ինձ: Ֆրոդոն առանց պատասխանելու հետ-հետ գնաց, որպեսզի իր քարով անջրպետվի խոշորամարմին գոնդորցուց: — Իզուր ես վախենում,— քիչ ավելի հանգիստ ասաց Բորոմիրը: — Ինչու՞ Մատանուց չազատվես: Իսկ միաժամանակ և քո բոլոր վախերից ու կասկածներից: Հետո կհայտարարես, որ ես ուժով եմ խլել, որ ես առավել ուժեղ եմ քեզանից: Քանի որ ես իրոք ուժեղ եմ քեզնից, կոլոտիկ...  Գոնդորցին թռավ քարի վրայից ու նետվեց դեպի Ֆրոդոն: Նրա գեղեցիկ, առնական դեմքը զզվելիորեն աղավաղվեց, աչքերում ծածանվեց ագահության կրակը: Խուսափելով՝ Ֆրոդոն նորից թաքնվեց քարի հետևը, և, դողացող ձեռքով Մատանին հանելով, հագավ այն, որովհետև Բորոմիրը նորից էր նետվում դեպի նա: Ապշահար գոնդորցին մի պահ քարացավ, իսկ հետո սկսեց դեսուդեն ընկնել մարգագետնում՝ փորձելով գտնել անհետացած հոբիթին: — Ողորմելի ձեռնածու,— կատաղի գոռաց նա: — Այժմ ես գիտեմ, թե քո մտքում ինչ կա: Դու ուզում ես Մատանին տալ Սաուրոնին և պատեհ պահ ես փնտրում փախչելու համար, որպեսզի բոլորիս մատնես... Սպասիր, դե թող միայն ձեռքս հասնի քեզ... Անիծված լինես, Թշնամու վիժվածք, անիծված լինես, առհավետ մթության ու մահվան խավարի... — Կույր մոլեգնության մեջ գոնդորցին քարի դիպավ, սայթաքեց, տապալվեց գետնին ու մեռածի պես անշարժացավ, ասես նրան իր սեփական անեծքը դիպավ: Իսկ հետո հանկարծ սկսեց անզոր հեծկլտալ: Քամին ուժեղացավ. թախծալի սուլոցը գոնդորցուն ուշքի բերեց: Նա դանդաղ վեր կացավ, աչքերը սրբեց ու քրթմնջաց. — Այս ի՞նչ էի դուրս տալիս... Ինչե՞ր եմ արել... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... — սարսափահար գոռաց նա,— Ֆրոդո՛, վերադարձիր... Միտքս մթագնել էր, բայց անցավ... Ֆրոդո... Սակայն ֆրոդոն արդեն հեռու էր. չլսելով Բորոմիրի վերջին ճիչերը՝ նա առանց ճանապարհը տեսնելու վազում էր դեպի վեր: Ափսոսանքն ու սարսափը տանջում էին հոբիթին, երբ հիշում էր գազանացած գոնդորցու աղավաղված դեմքն ու վառվող աչքերը, որոնց մեջ փայլում էր խելացնոր ընչաքաղությունը: Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում, նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որը եզերված էր կիսաքանդված քարե պատով: Կենտրոնում բարձր նստարան կար՝ տեղադրված չորս փորագրանախշ սյուների վրա, և՝ սանդուղք, որ տանում էր նստարանի մոտ: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն Հենն է՝ նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, նստեց հսկիչ--նստարանին ու սկսեց նայել շուրջը: Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր:
''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու համար մղված Մեծ Ճակատամարտի առաջին տարեգրությունը''
Վստահելի
1342
edits