Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 443 բայտ, 10:15, 4 Օգոստոսի 2013
/* Գլուխ ութերորդ */
Ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին, թե ինչ դժվարությամբ, թիավարելով, տասը օր տևող աշխատանքից հետո (որ ես թափեցի թիակներ պատրաստելու վրա), մակույկը բերի Բլեֆուսկուի նավահանգիստը, որ գալուս առիթով ահագին ժողովուրդ էր հավաքվել, մի այդպիսի վիթխարի նավի տեսքից զարմացած։ Ես կայսրին պատմեցի, թե բախտն այդ մակույկը բերել է ինձ, որպեսզի նրանով ես գնամ մի այնպիսի տեղ, որտեղից կարող կլինեի վերադառնալ իմ հայրենի երկիրը․ ապա խնդրեցի կայսրին, որ նա հրամայի տալ ինձ անհրաժեշտ պարագաներ՝ կարգի բերելու մակույկը և միևնույն ժամանակ թույլ տա ինձ մեկնելու։ Սկզբում նա փորձեց համոզել ինձ մնալու, բայց վերջը բարեհաճեց տալ իր համաձայնությունը։
Ես շատ զարմացա, որ այդ ժամանակամիջոցում, որքան ինձ հայտնի էր, Բլեֆուսկուի արքունիքն մեր կայսրից ոչ մի հարցում չեկավ։ Բայց հետագայում կողմնակի կերպով ես իմացա, որ նորին կայսերական մեծությունը ամենևին չկասկածելով, որ ինձ հայտնի է իր մտադրությունը, հավատացել է, թե գնացել եմ Բլեֆուսկո կատարելու համար իմ խոստումը՝ համաձայն այն թույլտվության, որ նա տվել էր ինձ և որ հայտնի էր մեր արքունիքին, ու համոզված էր, որ պիտի վերադառնամ մի քանի օրից հետո, երբ ծիսակատարությունները վերջանան։ Բայց վերջն իմ երկար բացակայությունը սկսեց նրան անհանգստացնել․ գանձապահի և մյուս մինիստրների հետ խորհրդակցելուց հետո նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևելի անձ <ref>Նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևէլի անձ․ ― Մի ակնարկ է անգլիական հաճախակի առաջադրությունների մասին՝ ուղղված ֆրանսիական արքունիքին՝ վերջինիս կողմից հակոբական էմիգրանտներին և դավադիրներին հովանավորություն ցույց տալու մասին։</ref> մեղադրական ակտի հետ միասին։ Այդ պատվիրակին հանձնարարված էր նկարագրել Բլեֆուսկուի կայսրին այն մեծ գթասրտությունը, համաձայն որի իր տերը բավականացավ պատժել ինձ միայն իմ աչքերը հանելով ու հայտնել, որ ես փախել եմ արդարադատության ձեռքից, և եթե երկու ժամվա ընթաց քում ես չվերադառնամ՝ պիտի զրկվեմ նարդակ տիտղոսից ու հայտարարվեմ իբրև դավաճան։ Բացի այդ, պատվիրակն ավելացրեց, թե երկու կայսրությունների միջև գոյություն ունեցող խաղաղությունն ու բարեկամությունը հաստատ պահելու համար, իր տերը հավատացած է, որ Բլեֆուսկուի իր եղբայրը կհրամայի ետ ուղարկել ինձ Լիլիպուտիա, ոտ ու ձեռս կապած՝ իբրև դավաճան պատիժ կրելու համար։
Բլեֆուսկուի կայսրը երեք օր խորհրդակցելուց հետո մի պատասխան ուղարկեց՝ լիքը բազմաթիվ հայհոյախոսություններով։ Նա ասաց, թե իր եղբայրը գիտե, որ անհնար է ինձ կապոտած ուղարկել․ որ՝ թեև ես զրկել եմ նրան նավատորմիղից, սակայն նա իմ հանդեպ մեծ պարտականություն է զգում այն բազմաթիվ ծառայությունների համար, որ ես ցույց տվի հաշտություն կնքելու ժամանակ, որ, համենայն դեպս, զույգ կայսրությունները շուտով ազատ շունչ կքաշեն, որովհետև ես ծովի ափին գտել եմ մի վիթխարի նավ, որ կարող է ինձ ծովը տանել․ որ նա հրամայել է կարգի բերել այդ նավն իմ ցուցմունքների համաձայն և իր աջակցությամբ․ և հավատացած է, որ քանի շաբաթից հետո զույգ կայսրությունները կազատվեն մի այսպիսի անտանելի բեռից։
Կնոջս և ընտանիքիս հետ ես մնացի երկու ամիս, որովհետև անհագուրդ ցանկությունս՝ տեսնելու օտար երկրներ, ինձ հանգիստ չէր տալիս ավելի երկար մնալու։ Կնոջո թողի հազար հինգ հարյուր ֆունտ ստեռլինգ ու Ռիդրիֆֆում մի բնակարան՝ մի լավ տամ մեջ։ Մնացած կարողությունս մասամբ դրամ, մասամբ կայք, վերցրի հետս՝ բախտս նորից փորձելու համար։ Իմ ավագ հորեղբայրը՝ Ջոնը, Էպպինգի մոտերքը կտակել էր ինձ մի կալվածք, որ տարեկան մոտ երեսուն ֆունտ ստեռլինգ եկամուտ էր բերում․ իսկ Ֆիտտըր֊Լեյում , երկար պայմանաժամով, ես վարձել էի Սև Ցուլ պանդոկը, որ կրկին նույնքան եկամուտ էր բերում, այնպես որ ոչ մի վտանգ չունեի, որ իմ ընտանիքը ծխականների բեռը դառնա։ Իմ որդին Ջոննը, որ կրում էր իր հորեղբոր անունը, հաճախում էր նախակրթարան ու մի առաջադեմ աշակերտ էր։ Բետտի աղջիկս (որ ամուսնացել է և երեխաներ ունի), ասեղնագործություն էր սովորում։ Հրաժեշտ տալով կնոջս, տղայիս ու աղջկաս և երկուստեք արտասուք թափելով նստեցի երեք հարյուր տաննանոց մի առևտրական նավ՝ «Էդվենչըր» անունով, որ մեկնում էր դեպի Սյուրատ։ Նրա կապիտանն էր Նիկոլասը՝ Լիվերպուլ քաղաքից։ Սակայն իմ այս ճանապարհորդության հաշվետվությունը պիտի կազմի իմ երկասիրության երկրորդ մասը։
 
==Երկրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Բրոբդինգնեգ==
Ադմին, Վստահելի
1876
edits