Changes
Ամառային երեկո էր, մենք թեյ էինք խմում, և խոսակցությունը գոլֆից անկանոնորեն թռչում էր մեկ դեպի հասարակածը արեգակնածրի փոփոխության պատճառներին, մեկ պտտվում էր հետասերման և ժառանգականության շուրջը։ Մենք վիճում էինք, թե ինչ չափով է մարդն իր այս կամ այն անսովոր ձևերի համար պարտական իր նախնիներին, և ինչ չափով՝ պատանեկան տարիներից սկսած ինքնուրույն վարժանքին։
— Բայց ի՞նչու եք կարծում, որ այդ հատկությունը ձեզ մոտ ժառանգական է։
― Որովհետև եղբայրս՝ Մայքրոֆտը, ավելի շատ էր օժտված դրանով, քան ես։
Նորությունն ինձ համար իրոք անսպասելի էր։ Եթե Անգլիայում ապրում է այդպիսի եզակի տաղանդով ևս մի մարդ, ինչպե՞ս էր, որ մինչև հիմա ոչ մեկը, ոչ հասարակությունը, ոչ ոստիկանությունը ոչինչ չեն լսել նրա մասին։Հարցս մասին։ Հարցս տալով ես այն համոզվածությունն արտահայտեցի, թե ընկերս համեստությունից է եղբորն իրենից ավելի բարձր դասում։
Հոլմսը քմծիծաղեց։
Ես երբեք չէի լսել, որ այդպիսի ակումբ կա, և իմ չիմացությունը պարզորոշ արտահայտվեց դեմքիս, քանի որ Շերլոկ Հոլմսը գրպանից հանելով ժամացույցն, ավելացրեց։
Հինգ րոպե անց մենք արդեն փողոցում էինք և գնում էինք Ռիջենթ սերկես հրապարակը։
Այսպես զրուցեկով զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել֊Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ֊որ ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել֊Մել Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։
Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ֊որ ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի֊մոխրագույն Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտուցյունըարտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։
Երկու անցորդները կանգնեցին պատուհանի դիմաց։ Մեկի բաճկոնակի գրպանի վրայի կավճե հետքն, իմ կարծիքով, միակն էր, որ մտածել էր տակիս տալիս բիլիարդի մասին։ Երկրորդը ոչ բարձրահասակ, թուխ մարդ էր, ծոծրակին թեքած լայնեզր գլխարկով, թևատակին՝ ինչ֊որ փաթեթներ։
Ինձ պարզ դարձավ, ինչու ընկերս ասաց, որ իր եղբայրն ավելի սուր դիտողականություն ունի, քան ինքը։ Շերլոկը ինձ էր նայում գաղտագողի ժպիտով։ Մայքրոֆտը վերցրեց քթախոտը կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփից և մեծ, կարմիր թաշկինակով թափ տվեց բաճկոնի վրայի ծխախոտի հատիկները։
Եղբայրը նոթատետրի թղթի վրա արագ մի երկտող գրեց և, կանչելով սպասավորին, հանձնեց նրան։
Ես այստեղ հրավիրեցի միստր Մելասին, ― — ասաց Մայքրոֆտը։ ― — Նա բնակվում է մի փողոց այն կողմ, ուղիղ իմ բնակարանի վերևում, և մենք իրար մի քիչ ծանոթ ենք, ուստի և նա որոշեց ինձ մոտ գալ իր հոգսերով։ Որքան հասկանում եմ, միստր Մելասը ծնունդով հույն է և հիանալի պոլիգլոտ։ Ապրուստի համար մասամբ նա վաստակում է դատարանում որպես թարգմանիչ աշխատելով, մասամբ ուղեկցող լինելով արևելքի տարբեր հարուստների համար, երբ նրանք իջևանում են Նորթամբերլենդ֊ավենյուի հյուրանոցներում։ Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի նրան հնարավորություն տանք, որ անձամբ պատմի իր արտասովոր արկածների մասին։
Մի քանի րոպե անց սսենյակ մտավ ցածրահասակ, գեր մի մարդ, որի դեղնականաչավուն դեմքը և ածխի նմամ սև մազերը մատնում էին նրա հարավային ծագումը, թեև խոսում էր կիրթ անգլիացու պես։ Նա ամուր սեղմեց Շելոկ Հոլմսի ձեռքը, և նրա մուգ աչքերը ուրախությունից փայլեցին, երբ նա լսեց․ որ իր պատմությունը պատրստ է լսելու նման մի գիտակ։
— Այսօր չորեքշաբթի է, ― — շարունակեց միստր Մելասը։ ― — Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։
Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։
Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ֊սթրիթ․ Օքսվորդ-սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը…
Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։
Ինչպես կարող եք հեշտությամբ գուշակել, ես կորցրի ինձ․ ուղեկիցս ամուր, լայնաթիկունք երիտասարդ էր, այնպես որ, եթե մոտը չլիներ անգամ դագանակը, ես, միևնույն է, նրան չէի կարող հաղթել։
Նա խոսում էր հանգիստ, բայց խռպոտ ձայնով, որից բառերն ավելի սպառնալից էին հնչում։ Ես նստել էի լուռ և շվարած, թե աշխարհում ինչ պատճառ կարող է լինել, որպեսզի ինձ հափշտակեն նման անսովոր ձևով։ Բայց պատճառը ինչ էլ լիներ, պարզ էր, որ պայքարն անօգուտ է, և ինձ մնում է միայն ու միայն սպասել, իսկ այնտեղ արդեն կերևա։
Մոտավորապես երկու ժամ էր, որ մենք ճանապարհին էինք, բայց ես ամենևին չէի կարողանում պարզել, թե ուր ենք գնում։
Մերթ ընդ մերթ անիվի աղմուկն ասում էր, որ մենք սլանում ենք գետաքարե սալահատակով, իսկ կանոնավոր, անաղմուկ ընթացքը մտածել էր տալիս ասֆալտի մասին։ Բացի այս ձայնի փոփոխությունից, ուրիշ ոչինչ չկար, որ թեկուզ մոտավորապես հուշեր ինձ, թե որտեղ ենք գտնվում։ Երկու պատուհանների թղթերը թույլ չէին տալիս, որ լույսը թափանցի, իսկ իմ դիմացի ապակիներին կապույտ վարագույր էր քաշած։ Փել֊Մելից Փել-Մելից մեկնեցինք յոթն անց քառորդին ու իմ ժամացույցով արդեն իննից տաս էր պակաս, երբ վերջապես կանգ առանք։ Իմ ուղեկիցն իջեցրեց կառքի ապակին, և ես տեսա հասարակ կամարաձև մի շքամուտք, որի վերևում լամպ էր վառվում։ Ինձ շտապ կառքից իջեցրին․ շքամուտքում մի դուռ բացվեց, և ես հայտնվեցի մի բնակարանում։ Ի միջի այլոց, երբ ներս էի մտնում, աղոտ տպավորություն ունեի, որ իմ երկու կողմերում ծառեր կային։ Բայց դա քաղաքային առանձնատուն էր իր սեփական այգով, թե bona fide (իսկական) քաղաքամերձ տուն, չեմ կարող հաստատ ասել։
Նախասրահում վառվում էր գունավոր գազալամպը, բայց կրակն այնքան էր իջեցված, որ ես կարողացա միայն նկատել, որ նախասրահը բավականին մեծ էր և պատերին նկարներ էին կախված։ Աղոտ լույսի տակ տարբերեցի, որ դուռը մեր առջև բացեց փոքրիկ, անբարետես, միջին տարիքի, կորացած ուսերով մի մարդ։ Երբ շրջվեց մեր կողմը, լույաի փայլից նկատեցի, որ նա ակնոցավոր է։
Նա խոսում էր ընդհատ, նյարդային, մեկընդմեջ բառերը խառնելով, բայց, չգիտես ինչու, ինձ համար ավելի սարսափազդու էր, քան մյուսը՝ երիտասարդը։
Այսքանն ասելուց հետո նա բացեց դուռը և մեզ տարավ դարձյալ միայն մեկ լամպով թույլ լուսավորված մի սենյակ։ Սենյակն, ինչ խոսք, շատ մեծ էր, և հենց որ ներս մտա, ոտքերս ընկղմվեցին գորգի մեջ, որը վկայում էր հարուստ կահավորանքի մասին։ Աչքի պոչով տեսա թավշով ծածկված բազկաթոռներ, բարձր, սպիտակ մարմարից սարքած բուխարի, և նրա մի կողմում մի բան, որն ինձ թվաց ճապոնական զենքուզրահի հավաքածու։ Բազկաթոռներից մեկը դրված էր ուղիղ լամպի տակ, և տարեց պարոնը լուռ մատնացույց արեց այն։ Երիտասարդը հեռացավ, բայց անմիջապես հայտնվեց մյուս դռնից՝ իր հետ բերելով լայն խալաթով մի ջենտլմենի։ Երբ վերջինս հայտնվեց աղոտ լույսի շրջանակի մեջ, կարողացա տեսնել նրան․ տեսքն այնքան ահավոր էր, որ ցնցվեցի։ Մահու չափ գունատ էր և սարսափելի հյուծված, դուրս ընկած աչքերը վառվում էին ինչպես այն մարդու մոտ, որի հոգին ավելի ուժեղ է, քան տկար մարմինը։ Բայց ֆիզիկական հյուծվածությունից առավել ինձ ցնցեց այն, որ դեմքի երկարությամբ և լայնությամբ այլանդակորեն ձգված էին սպեղանու շերտեր և բերանը փակված էր հենց այդ նույն սպեղանու լայն շերտով։
Մարդու աչքերը կրակ արձակեցին։
«Երբեք», ― — հունարեն գրեց նա տախտակի վրա։
«Միայն, եթե աղջկան իմ ներկայությամբ պսակի ինձ ծանոթ հույն քահանան»։
Տարեցը ցածրաձայն հռհռաց իր թունավոր ծիծաղով։
« Իմ մասին ես չեմ մտածում»։
Հինգ րոպե ևս, միստր Հոլմս, և ես նրանց քթի տակ կիմանայի ամբողջ պատմությունը։
Արդեն իմ հետևյսլ հարցից, հնարավոր է, գործը կպարզվեր, բայց այդ ակնթարթին դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Ես չէի կարող նրան պարզ տեսնել և գիտեմ միայն, որ նա բարձրահասակ, նրբագեղ և սևահեր էր և հագին ճերմակ խալաթի նման լայն մի շոր կար։
Վերջին բառը նա հունարեն արտասանեց և այդ վարկյանին դժբախտ հույնը ջղաձիք ճիչով պոկեց սպեղանին շրթունքներից և «Սոֆյա, Սոֆյա» ճչալով նետվեց նրա կրծքին։ Բայց նրանց գրկախառնությունը մի ակնթարթ տևեց, որովհետև երիտասարդը հափշտակեց կնոջը և դուրս հրեց սենյակից, իսկ տարեցն, այդ նույն պահին, առանց դժվարության սովից հյուծված զոհին քարշ տվեց մյուս դռնով։ Մի պահ սենյակում մենակ մնացի։ Վեր թռա աղոտ հույսով, թե ինչ֊որ ինչ-որ կերպ որևէ նշանով հնարավոր կլինի գուշակել, ուր եմ ընկել։ Բայց, բարեբախտաբար, չկարողացա ոչինչ ձեռնարկել, որովհետև գլուխս բարձրացնելով տեսա, որ տարեցը կանգնած է դռան մոտ և աչքը ինձնից չի կտրում։
Ես գլուխ տվեվի։տվեցի։
Չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսի զզվանք և սարսափ ներշնչեց ինձ այդ արտաքինից ողորմելի մարդը։ Լամպի լույսն ընկել էր նրա վրա, և ես կարող էի նրան ավելի լավ զննել։ Դեղնամոխրագույն սուր դեմք և նոսր, սեպաձև մորուք, իսկը ճիլոպից։ Երբ նա խոսում էր,վիզը միշտ առաջ էր ձգվում, և այդ պահին շրթունքներն ու թարթիչներն անընդհատ ձգվում էին, կարծես տառապում էր սուրբ Վիտոսի կայթով։ Անկախ ինձնից, մտածեցի, որ այդ տարօրինակ, ընդհատվող ծիծաղը ևս ինչ֊որ ինչ-որ նյարդային հիվանդուցյուն հիվանդություն է։ Եվ, այնուամենայնիվ, նրա դեմքը սարսափելի էր․ մոխրագույն, դաժան, սառը փայլով աչքերի պատճառով, որոնք իրենց խորքում թաքցնում էին չարագուշակ դաժանություն։
Ինձ արագ տարան միջանցքով, խցկեցին կառքը և դարձյալ ես նշմարեցի ծառերն ու այգին։ Միստր Լաթիմերը կրնկակոխ գալիս էր ետևիցս և, ոչ մի խոսք չասելով, նստեց դիմացս։ Մենք դարձյալ գնացինք ինչ֊որ անվերջանալի հեռուն, լուռ, ծածկած պատուհանների ներսում, մինչև, վերջապես,արդեն գիշերվա ժամը մեկին կառքը կանգ առավ։
Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ֊որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ֊որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։