Changes

Աշխատանքային օրվա այն անսահման երկարացումը, որ առաջ են բերում կապիտալիստի ձեռքում գտնվող մեքենաները, ինչպես տեսանք, հետագայում տանում է դեպի ռեակցիա հասարակության կողմից, որի կյանքի արմատներին վտանգ է սպառնում, իսկ դրա հետ միասին տանում է նաև դեպի սահմանափակ նորմալ աշխատանքային օրվա օրենսդրական սահմանում։ Վերջինի հիմքի վրա վճռական կարևորություն է ստանում մի երևույթ, որին մենք արդեն հանդիպել ենք առաջ — այն է՝ աշխատանքի ինտենսիվացումը։ Բացարձակ հավելյալ արժեքը վերլուծելիս խոսքն ամենից առաջ վերաբերում էր աշխատանքի էքստենսիվ մեծությանը, իսկ նրա ինտենսիվության աստիճանը որպես տվյալ մեծություն էր ենթադրվում։ Հիմա մենք պետք է քննենք էքստենսիվ մեծության փոխարկումը ինտենսիվ մեծության, աստիճանի արտահայտության։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեքենաների զարգացման հետ և մեքենաների բանվորների հատուկ խավի փորձի կուտակման հետ բնականորեն աճում է աշխատանքի արագությունը, ուստի և ինտենսիվությունը։ Այսպես, Անգլիայում կես դարի ընթացքում աշխատանքային օրվա երկարացումն ընթանում է գործարանային աշխատանքի ինտենսիվության աճման հետ միաժամանակ։ Սակայն հասկանալի է, որ այնպիսի աշխատանքի ժամանակ, որը տենդագին գործունեության անցողիկ պարոքսիզմների բնույթ չունի, այլ կատարվում է օրեցօր կրկնվող կանոնավոր միօրինակությամբ, անխուսափելիորեն հասնում է մի մոմենտ, երբ աշխատանքային օրվա երկարացումն ու աշխատանքի ինտենսիվացումը փոխադարձաբար բացառում են իրար, այնպես որ աշխատանքային օրվա երկարացումը համատեղելի է միայն աշխատանքի ինտենսիվության աստիճանի նվազման հետ, և, ընդհակառակը, աշխատանքի ինտենսիվության աստիճանի բարձրացումը՝ միայն աշխատանքային օրվա կրճատման հետ։ Երբ բանվոր դասակարգի հետզհետե աճող վրդովմունքը պետությանը հարկադրեց աշխատաժամանակը բռնի կերպով կրճատելու և — ամենից առաջ բուն իմաստով գործարանում — նորմալ աշխատանքային օր թելադրելու, այսինքն՝ նույն այն մոմենտից, երբ մեկ անգամ ընդմիշտ անհնարին դարձավ հավելյալ արժեքի արտադրության բարձրացումը աշխատանքային օրը երկարացնելու միջոցով, կապիտալը ամբողջ եռանդով ու լիակատար գիտակցությամբ նետվեց հարաբերական հավելյալ արժեքի արտադրության վրա՝ մեքենաների սիստեմի արագընթաց զարգացման միջոցով։ Միաժամանակ փոփոխություն է տեղի ունենում հարաբերական հավելյալ արժեքի բնույթի մեջ։ Ընդհանրապես, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդն այն է, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման շնորհիվ բանվորը հնարավորություն է ստանում աշխատանքի նախկին ծախսումով և նախկին ժամանակի ընթացքում ավելի շատ արտադրելու։ նախկին Նախկին աշխատաժամանակն ամբողջ արդյունքին առաջվա պես միևնույն արժեքն է միացնում, թեև անփոփոխ մնացած այդ փոխանակային արժեքը հիմա ավելի մեծ քանակությամբ սպառողական արժեքների մեջ է արտահայտվում, ուստի և ապրանքի միավորի արժեքն ընկնում է։ Բոլորովին այլ բան է նկատվում այն դեպքում, երբ աշխատանքային օրվա բռնի կրճատումը, որ հզոր զարկ է տալից արտադրողական ուժի զարգացմանն ու արտադրության պայմանների էկոնոմիզացիային, բանվորին հարկադրում է ավելացնել աշխատանքի ծախսումը ժամանակի միավորի ընթացքում, բարձրացնել աշխատուժի լարումը, աշխատաժամանակի ծակոտիները ավելի պինդ լցնել, այսինքն՝ աշխատանքը այն աստիճան խտացնել, որ միայն կրճատված աշխատանքային օրվա շրջանակում է հասանելի։ Տվյալ ժամանակամիջոցի շրջանակների մեջ սեղմված աշխատանքի այդ ավելի մեծ մասսան հիմա հաշվվում է որպես աշխատանքի ավելի մեծ քանակ, որպիսին նա իսկապես ներկայացնում է։ Աշխատաժամանակի՝ որպես «տարածուն մեծության» չափման կողքին հիմա երևան է գալիս նրա խտացման աստիճանի չափումրչափումը<ref>Հասկանալի է, որ արտադրության զանազան ճյուղերում ընդհանրապես նկատվում են աշխատանքի ինտենսիվության տարբերություններ։ Այդ տարբերությունները, ինչպես արդեն Ա. Սմիթն է ցույց տվել, մասամբ հավասարակշռվում են այնպիսի կողմնակի պարագաներով, որոնք կապված են աշխատանքի յուրաքանչյուր առանձին տեսակի հետ։ Բայց աշխատաժամանակի՝ որպես արժեքի չափի վրա այս տարբերություններն էլ միայն այնքան են ազդում, որքան ինտենսիվ ու էքստենսիվ մեծությունները աշխատանքի միևնույն քանակի հակադիր ու միմյանց փոխադարձաբար բացառող արտահայտություններն են։</ref>։ Տասժամյա աշխատանքային օրվա ավելի ինտենսիվ ժամը հիմա նույնքան կամ ավելի աշխատանք, այսինքն՝ ծախսված աշխատուժ է պարունակում, քան տասներկուժամյա աշխատանքային օրվա ավելի նոսր ժամը։ Այո Այս պատճառով էլ նրա արդյունքը նույնպիսի կամ ավելի բարձր արժեք ունի, քան ավելի ծակոտկեն l1<math>^1/_5</math> ժամի արդյունքը։ Չխոսելով արդեն այն մասին, որ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով հարաբերական հավելյալ արժեքն աճում է, հիմա, օրինակ, 6<math>^2/_3</math> ժամվա անհրաժեշտ աշխատանքը 3<math>^1/_3</math> ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին կապիտալիստին արժեքի այնպիսի մասսա են տալիս, ինչպիսին առաջ տալիս էին 8 ժամվա անհրաժեշտ աշխատանքը 4 ժամվա հավելյալ աշխատանքի հետ միասին։
Հիմա հարց է առաջ դալիսգալիս, թե աշխատանքն ինչպե՛ս է ինտենսիվացվում։
Աշխատանքային օրվա կրճատման առաջին հետևանքը հիմնվում է ինքնըստինքյան ակնհայտ այն օրենքի վրա, որ աշխատուժի գործունակությունը հակառակ հարաբերական է նրա գործունեության ժամանակին։ Այս պատճառով էլ որոշ սահմաններում այն, ինչ կորչում է ուժի գործողության տևողության հաշվին, ձեռք է բերվում ուժի ինտենսիվության միջոցով։ Իսկ այն մասին, որ բանվորն իրոք ավելի շատ աշխատուժ փոխարկի աշխատանքի, այդ մասին կապիտալը հոգում է վճարման մեթոդի միջոցով<ref>Հատկապես հատավարձի, այն ձևի միջոցով, որը քննվում է վեցերորդ բաժնում։</ref>։ Մանուֆակտուրաներում, օրինակ, բրուտանոցներում, որտեղ մեքենաները համարյա ոչ մի դեր չեն խաղում կամ միայն աննշան դեր են խաղում, գործարանային օրենքի կիրառումը միանգամայն համոզիչ կերպով ցույց է ավել, որ աշխատանքային օրվա հասարակ կրճատումը զարմանալի կերպով բարձրացնում է աշխատանքի կանոնավորությունը, միատեսակությունը, կարգը, անընդհատությունն ու եռանդը<ref>Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 31st October 1865».</ref>։ Սակայն կասկածելի էր թվում, թե այդպիսի հետևանք կստացվի նաև բուն գործարանում, որովհետև բանվորի կախումը մեքենայի անընդհատ ու միակերպ շարժումից այստեղ վաղուց իվեր ամենախիստ կարգապահություն է ստեղծել։ Ուստի, երբ 1844 թվականին քննարկվում էր աշխատանքային օրվա կրճատման հարցը 12 ժամից ցած, գործարանատերերը գրեթե միաձայն հայտարարեցին, որ «իրենց վերակացուները աշխատանքի տարբեր շենքերում հսկում են, որ ձեռքերը ոչ մի րոպե ժամանակ չկորցնեն», որ «հազիվ թև կարող է բարձրացվել բանվորների զգաստության և ուշադրության աստիճանը» («the extent of vigilance and attention on the part of the workmen) և որ, անփոփոխ ենթադրելով մնացած բոլոր պայմանները, ինչպես, օրինակ, մեքենաների արագությունը, «անմտություն կլիներ բարեկարգ գործարաններում բանվորների ուշադրության ավելացումից և նման բաներից քիչ թե շատ զգալի հետևանք սպասել<ref>«Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845». էջ 20, 21։</ref>։ Այդ պնդումը հերքվեց փորձերի միջոցով։ Ռ. Գարդները 1844 թ. ապրիլի 20-ից Պրեստոնի իր երկու մեծ գործարաններում օրական 12 ժամի փոխարեն 11 ժամվա աշխատանքային օր մտցրեց։ Մոտավորապես մեկ տարի հետո այն հետևանքն ստացվեց, որ «նախկին ծախքերով առաջվա քանակությամբ արդյունք ստացվեց, և բոլոր բանվորները 11 ժամում նույնքան աշխատավարձ, էին ստացել, որքան առաջ 12 ժամում»<ref>Նույն տեղում, էջ 19։ Քանի որ հատավարձը անփոփոխ էր մնացել, ուստի շաբաթական աշխատավարձի չափերը կախված էին արդյունքի քանակից։</ref>։ Ես այստեղ կանգ չեմ առնում մանարաններում, գզարաններում կատարված փորձերի վրա, որովհետև դրանք կապված էին մեքենաների արագությունն ավելացնելու հետ (2%-ով)։ Ընդհակառակը, մանածագործական բաժանմունքում, որտեղ, բացի ղրանից, չափազանց տարբեր տեսակի թեթև, նախշավոր կտորներ էին արտադրվում, արտադրության օբյեկտիվ պայմանների մեջ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Հետևանքն այս էր. «1844 թ. հունվարի 6-ից մինչև ապրիլի 20-ը տասներկուժամյա աշխատանքային օրով ամեն մի բանվորի միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 1½ պենս. 1844 թ. ապրիլի 20-ից մինչև հունիսի 29-ը տասնմեկժամյա աշխատանքային օրով միջին շաբաթական աշխատավարձը կազմել էր 10 շիլլինգ 3½ պենս»<ref>«Reports of Insp. of Fact. for 1844 and the quarter ending 30th April 1845», էջ 20։</ref>։ Այս դեպքում 11 ժամում ավելի էր արտադրվել, քան առաջ 12 ժամում, բացառապես բանվորների ավելի մեծ և ավելի հավասարաչափ բաշխված աշխատունակության ու նրանց ժամանակի տնտեսման հետևանքով։ Մինչ նրանք միևնույն աշխատավարձն էին ստանում և մի ժամ ազատ ժամանակ շահում, կապիտալիստը արդյունքների միևնույն քանակն էր ստանում և ածխի, գազի ու այլ նյութերի մեկ ժամվա ծախքերը տնտեսում։ նույնպիսի Նույնպիսի փորձեր կատարվեցին և նույն հետևանքն ստացվեց պարոնայք Հորրոքսի և Ջեքսոնի գործարաններում<ref>Նույն տեղում, էջ 21։ Բարոյական տարրը զգալի դեր էր խաղում վերը հիշատակված վարձերի մեջ։ «Մենք,— հայտարարեցին բանվորները գործարանային տեսչին,— մենք աշխատում ենք ավելի աշխույժ, մենք միշտ աչքի առաջ ունենք պարգևը, այն է՝ գիշերը ավելի վաղ տուն գնալու հնարավորությունը. առույգ ու գործուն ոգին համակում է ամբողջ գործարանը, ամենաերիտասարդ օգնականից մինչև ամենածեր բանվորը, և մենք հիմա ավելի ենք օգնում իրար» (նույն տեղում)։</ref>։
Երբ պարտադիր, այսինքն՝ օրենսդրական կարգով է սահմանվում աշխատանքային օրվա կրճատումը, որն սկզբում սուբյեկտիվ պայման է ստեղծում աշխատանքի խտացման համար, այսինքն՝ բանվորին հնարավորություն է տալիս տվյալ ժամանակում ավելի ուժ ծախսելու,— մեքենան կապիտալի ձեռքում դառնում է օբյեկտիվորեն ու սիստեմատիկորեն կիրառվող մի միջոց՝ տվյալ ժամանակի ընթացքում ավելի շատ աշխատանք քամելու համար։ Այդ իրագործվում է երկակի եղանակով. մեքենաների արագության ավելացումով և մեքենաների՝ միևնույն բանվորի վերահսկողության տակ գտնվող քանակի ավելացումով, այսինքն՝ նրա աշխատանքի ասպարեզի մեծացումով։ Մեքենաների կոնստրուկցիայի կատարելագործումները մասամբ անհրաժեշտ են բանվորի վրա ճնշումն ուժեղացնելու համար, մասամբ էլ նրանք իրենք են ուղեկցում աշխատանքի ինտենսիվացմանը, որովհետև աշխատանքային օրվա սահմանափակումը կապիտալիստին հարկադրում է ամենախիստ կերպով տնտեսելու արտադրության ծախքերը։ Շոգեմեքենայի կատարելագործումը ավելացնում է նրա մխոցի զարկերի թիվը մի րոպեում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս, ուժի մեծ տնտեսման շնորհիվ, առաջվա չափի մոտորի միջոցով շարժման մեջ դնելու ավելի ընդարձակ մեխանիզմ, ընդ որում ածխի սպառումը նույնն է մնում կամ նույնիսկ պակասում է։ Հաղորդիչ մեխանիզմի կատարելագործումը նվազեցնում է շփումը և,— մի բան, որ այնպես զարմանալի կերպով տարբերում է արդի մեքենաները հներից,— մեծ ու փոքր գլանների տրամագիծն ու քաշը հասցնում է շարունակ նվազող մինիմումի։ Վերջապես, աշխատամեքենայի կատարելագործումները պակասեցնում են նրա ծավալը, մեծացնելով նրա արագությունն ու ընդարձակելով նրա գործողությունը,— ինչպես ցույց է տալիս արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի օրինակը,— կամ կորպուսի հետ միասին մեծացնում են նրա գործիքների ծավալն ու թիվը,— ինչպես մանամեքենան,— կամ դետալների աննկատելի փոփոխությունների միջոցով ավելացնում են այդ գործիքների շարժունությունը, ինչպես, օրինակ, selfacting mule-ի [սելֆակտորի] իլիկների արագությունը հիսունական թվականների կեսերին այդ եղանակով ավելացվեց <math>^1/_5</math>-ով։
Աշխատանքային օրը կրճատվելով 12 ժամի հասցվեց Անգլիայում 1832 թվականին։ Դեռևս 1836 թվականին մի անգլիացի գործարանատեր հայտարարեց. «Առաջվա համեմատությամբ գործարաններում խիստ աճել է աշխատանքն այն մեծ ուշադրության ու գործունեության հետևանքով, որ բանվորից պահանջում է մեքենաների զգալի չափով աճած արագությունը»<ref>John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 32։</ref>։ 1844 թվականին լորդ Էշլին, այժմ կոմս Շեֆտսբերին, համայնքների պալատում բերեց փաստաթղթերով հիմնավորված հետևյալ տվյալները.
«Գործարանային պրոցեսներում զբաղված անձերի աշխատանքը հիմա երեք անգամ ավելի շատ է, քան այդ օպերացիաները մտցնելիս։ Մեքենաներն անկասկած կատարել են մի աշխատանք, որը փոխարինել է միլիոնավոր մարդկանց ջլերն ու մկանները, բայց նրանք զարմանալի կերպով (prodigiously) ավելացրել են նաև այն մարդկանց աշխատանքը, որոնց նրանք ենթարկել են իրենց սարսափելի շարժմանը... № 40 մանվածք ստանալու համար 12 ժամվա ընթացքում առաջ ու ետ գնալով մի զույգ մյուլի հետևելու աշխատանքը 1825 թվականին կազմում էր 8 մղոն ճանապարհ։ 1832 թվականին միևնույն համարի մանվածք մանելու համար 12 ժամվա ընթացքում մի զույգ մյուլի ն հետևելիս անցած տարածությունը անում էր 20 մղոն և հաճախ է՛լ ավելի։ 1825 թվականին մանողը 12 ժամվա ընթացքում պետք է ամեն մի մյուլից 820 դուրսքաշում կատարեր, այնպես որ 12 ժամվա ընթացքում դուրսքաշումների ընդհանուր գումարը հասնում էր 1640-ի։ 1832 թվականին մանողն իր տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ամեն մի մյուլից պետք է 2 200, ընդամենը՝ 4 400 դուրսքաշում կատարեր. 1844 թվականին ամեն մի մյուլից՝ 2 400, ընդամենը՝ 4 800. իսկ մի քանի դեպքերում աշխատանքի է՛լ ավելի մեծ մասսա է (amount of labour) պահանջվում... Ես այստեղ իմ ձեռքին ունեմ 1842 թվականի մի ուրիշ փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ աշխատանքը պրոգրեսիվ կերպով ավելանում է ո՛չ միայն այն պատճառով, որ պետք է ավելի մեծ տարածություն անցնել, այլև այն պատճառով, որ արտադրվող ապրանքների քանակն ավելանում է, այնինչ ձեռքերի թիվը համապատասխանորեն նվազում է. և, այնուհետև, այն պատճառով, որ հիմա հաճույս հաճախ ավելի վատ բամբակ է մանվում, որն ավելի շատ աշխատանք է պահանջում... Գզարանում էլ աշխատանքը զգալիորեն ավելացել է։ Հիմա մի անձը կատարում է այն աշխատանքը, որն առաջ բաշխվում էր երկուսի միջև... Մանածագործական բաժանմունքում, որտեղ ահագին թվով մարդիկ են զբաղված, մեծ մասամբ իգական սեռից, վերջին տարիների ընթացքում աշխատանքը լրիվ 10%-ով աճել է մեքենաների արագությունն ավելանալու հետևանքով։ 1838 թվականին շաբաթական մանվում էր 18 000 hanks (հանկ), 1843 թվականին այդ թիվը բարձրացավ 21 000-ի։ 1819 թվականին շոգեշարժ ջուլհակահաստոցով աշխատելիս pick-երի (մքուքի հարվածների) թիվը մի րոպեում կազմում էր 60, 1842 թվականին կազմում էր 140, մի բան, որ աշխատանքի հսկայական աճման մասին է վկայում»<ref>Lord Ashley: «The Ten Hours’ Factory Bill. Speech of the 15th March». London 1844, էջ 6—9, տարբեր տեղերում։</ref>։
Նկատի ունենալով այդ զարմանալի ինտենսիվությունը, որին արդեն հասել էր աշխատանքը 1844 թվականին, երբ իշխում էր տասներկուժամյա աշխատանքային օրվա օրենքը, թվում էր, որ անգլիական գործարանատերերը հիմք ունեն պնդելու, թե այդ ուղղությամբ հետագա առաջադիմությունն անհնարին է և որ աշխատաժամանակի ամեն մի հետագա կրճատում համազոր է արտադրության նվազմանը։ Որ նրանց դատողությունները միայն արտաքուստ էին իրավացի, այդ ամենից լավ ապացուցվում է գործարանատերերի անխոնջ ցենզոր, գործարանային տեսուչ Լեոնարդ Հորների հենց նույն ժամանակ արած հետևյալ հայտարարությամբ.
Հիմա անցնենք 1847 թվականից հետո եկող ժամանակաշրջանին, սկսած տասժամյա աշխատանքային օրը օրենսդրական կարգով անգլիական բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի ու վշեղենի գործարանները մտցնելու ժամանակից։
«Վատերային իլիկների արագությունն աճել է 500, մյուլերի իլիկներինը՝ 1 000 պտույտով մեկ րոպեում, այսինքն՝ վատերային իլիկների արագությունը, որ 1839 թվականին հասնում էր մի րոպեում 4 500 պտույտի, հիմա (1862 թ.) կազմում է 5 000, իսկ մյուլային իլիկներինը, որ 5 000-ի էր հասնում, հիմա մի րոպեում կազմում է 6 000. առաջին դեպքում այդ տալիս է արագության <math>^1_{10}</math>, իսկ երկրորդ դեպքում՝ <math>^1_5</math> աճում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 62։</ref>։ Ջեմս Նեսմիսը, Մանչեստրի մոտ գտնվող Պետրիկրոֆտի այդ հռչակավոր քաղաքացիական ինժեները, 1852 թվականին Լեոնարդ Հորներին ուղղած մի նամակում այսպես էր խոսում շոգեմեքենայի մեջ 1848—1852 թվականներին մտցրած կատարելագործումների մասին։ Նշելով, որ շոգեձիաուժը, որ պաշտոնական գործարանային վիճակագրության մեջ դեռ որոշվում է 1828 թվականի իր ներգործության համաձայն<ref>Այդ փոխվել է 1862 թվականի «Parliamentary Return»-ից [«Պառլամենտական հաշվետվությունից»] հետո։ Այստեղ անվանական շոգեձիաուժի փոխարեն հանդես է գալիս արդի շոգեմեքենաների ու ջրանիվների իսկական շոգեձիաուժը {տե՛ս ծանոթագրություն 109a}։ Նմանապես ոլորիչ իլիկներն էլ այլևս շփոթված չեն բուն մանելու իլիկների հետ (ինչպես 1839, 1850 և 1856 թվականների «Return»-ների [«Հաշվետվություններ»-ի] մեջ), այնուհետև, բրդեղենի գործարանների համար բերված է «gig»-երի [խավատու մեքենաների] թիվը, տարբերություն է մտքված ջութեղենի ու կանեփեղենի գործարանների միջև, մի կողմից, և վշեղենի գործարանների միջև, մյուս կողմից, վերջապես, առաջին անգամ գուլպայագործական արտադրությունը մտցված է հաշվետվության մեջ։</ref>, միայն անվանական է և կարող է իրական ուժի պայմանական ցուցանիշ ծառայել միայն, նա ի միջի այլոց ասում է. «Ոչ մի կասկած չի կարող լինել այն մասին, որ նախկին քաշն ունեցող շոգեմեքենաները, հաճախ հենց նույն մեքենաները, միայն այն տարբերությամբ, որ նրանց մեջ արդի կատարելագործումներ են մտցված, միջին հաշվով 50%-ով ավելի աշխատանք են կատարում, քան առաջ, և որ բազմաթիվ դեպքերում հենց նույն մեքենաները, որոնք մի րոպեում 220 ոտնաչափ առավելագույն արագության ժամանակ 50 ձիաուժ էին զարգացնում, այժմ 100-ից ավելի ձիաուժ են զարգացնում՝ ավելի քիչ ածուխ սպառելով... Անվանական նախկին ձիաուժ ունեցող արդի շոգեմեքենան իր կոնստրուկցիայի մեջ մտցված կատարելագործումների, շոգեկաթսայի ծավալի փոքրացմանն կառուցվածքի փոփոխությունների հետևանքով և այլն ավելի մեծ ուժով է գործում, քան առաջ... Այս պատճառով թեև անվանական ձիաուժի համեմատությամբ ձեռքերի նախկին քանակն է զբաղված> , աշխատամեքենաների համեմատությամբ ձեռքերի թիվը պակասել է ներկայումս»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 14, 20։</ref>։ 1850 թվականին Միացյալ Թագավորության գործարաններում կիրառվում էր 134 217 անվանական ձիաուժ, որ բանեցնում էր 25 638 716 իլիկ ու 301 445 ջուլհակահաստոց։ 1856 թվականին իլիկների ու ջուլհակահաստոցների թիվը համապատասխանորեն կազմում էր 33 503 580 և 369 205։ Եթե պահանջվող ձիաուժը նույնը մնացած լիներ, ինչ որ 1850 թվականին էր, ապա 1856 թվականին անհրաժեշտ կլիներ 175 000 ձիաուժ։ Բայց պաշտոնական տվյալների համաձայն նրանց թիվը կազմում էր ընդամենը 161 435, այսինքն՝ ավելի քան 10 000 ձիաուժով պակաս, քան կպահանջվեր 1850 թվականի հաշվարկումների հիման վրա<ref>Նույն տեղում, էջ 14, 15։</ref>։ «1856 թվականի վերջին հաշվետվությունը (պաշտոնական վիճակագրությունը) հավաստում է այն փաստը, որ գործարանային սիստեմը տարածվում է շեշտակի արագությամբ, ձեռքերի թիվը մեքենաների համեմատությամբ կրճատվել է, շոգեմեքենան ուժի տնտեսման ու այլ կատարելագործումների շնորհիվ ավելի մեծ ծանրություն ունեցող մեքենաներ է բանեցնում, և որ արդյունքի քանակի ավելացումը տեղի է ունենում աշխատամեքենաների կատարելագործման, արտադրության մեթոդների փոփոխման, մեքենաների արագությունն ավելանալու և բազմաթիվ ուրիշ պատճառների հետևանքով»<ref>Նույն տեղում, էջ 20։</ref>։ «Ամեն տեսակ մեքենաների մեջ մտցված խոշոր կատարելագործումները զգալի չափով բարձրացրել են նրանց արտադրողական ուժը։ Ոչ մի կասկած չկա, որ աշխատանքային օրվա կրճատումը... խթան ծառայեց այդ կատարելագործումների համար։ Այդ կատարելագործումներն ու բանվորի ավելի ինտենսիվ լարումը այն հետևանքն ունեցան, որ (2 ժամով կամ <math>^1/_6</math>-ով) կրճատված աշխատանքային օրվա ընթացքում նույնքան արդյունք է արտադրվում, որքան առաջ արտադրվում էր ավելի երկարատև օրվա ընթացքում<ref>«Reports etc. for 31st October 1858», էջ 9, 10. հմմտ. «Reports etc. for 30th April 1860», էջ 30 և հաջ.։</ref>։
Թե աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման հետևանքով գործարանատերերի հարստացումն ինչպես է աճել, ցույց է տալիս հենց այն հանգամանքը միայն, որ անգլիական բամբակեղենի ու այլ գործարանների թվի միջին տարեկան աճը 1838 թվականից մինչև 1850 թվականե թվականը կազմել է 32%, իսկ 1850 թվականից մինչև 1856 թվականը՝ 86%։
Որքան էլ մեծ էր անգլիական արդյունաբերության առաջադիմությունը 1848—1856 թթ. 8-ամյակում, երբ իշխում էր տասժամյա աշխատանքային օրը, 1856—1862 թթ. հաջորդ վեցամյա շրջանում այդ առաջադիմությունը շատ ավելի մեծ եղավ։ Օրինակ, մետաքսագործարաններում 1856 թվականին կար 1 093 799 իլիկ, 1862 թվականին՝ 1 388 544. 1856 թվականին կար 9 260 ջուլհակահաստոց, 1862 թվականին՝ 10 709։ Ընդհակառակը, 1856 թվականին բանվորների թիվն էր 5613756 137, 1862 թվականին՝ 52 429։ Այսպիսով, իլիկների թվի ավելացումը կազմում էր 26,9% և ջուլհակահաստոցներինը՝ 15,6%, մինչդեռ բանվորների թիվը միաժամանակ պակասել էր 7%-ով։ 1850 թվականին բրդեղենի գործարաններում 875 830 իլիկ էր աշխատում. 1856 թվականին՝ 1 324 549 (ավելացում 51,2%-ով) և 1862 թվականին՝ 1 289 172 (նվազում 2,7 %-ով)։ Բայց եթե նկատի ունենանք, որ ոլորիչ իլիկները մտնում են 1856 թվականի հաշվի մեջ, բայց 1862 թվականի հաշվի մեջ չեն մտնում, ապա կպարզվի, որ իլիկների թիվը 1856 թվականից սկսած գրեթե անփոփոխ է մնացել։ Ընդհակառակը, իլիկների ու ջուլհակահաստոցների արագությունը 1850 թվականից սկսած շատ դեպքերում կրկնապատկվել է։ Բրդեղենի գործարաններում շոգեշարժ ջուլհակահաստոցների թիվը 1850 թվականին կազմել է 32 617, 1856 թվականին՝ 38 956 և 1862 թվականին՝ 43 048։ Այդտեղ զբաղված են եղել 1850 թվականին 79 737 մարդ, 1856 թվականին՝ 87 794 և 1862 թվականին՝ 86 063, բայց այդ թվում 14 տարեկանից փոքր երեխաների թիվը 1850 թվականին եղել է 9 956, 1856 թվականին՝ 11 228 և 1862 թվականին՝ 13 178։ Այսպես ուրեմն, չնայած ջուլհակահաստոցների թվի 1862 թվականի զգալի ավելացմանը 1856 թվականի համեմատությամբ, զբաղված բանվորների ընդհանուր թիվը պակասել է, իսկ շահագործվող երեխաների թիվը՝ ավելացել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 129, 100, 103 և 130։</ref>։
1863 թ. ապրիլի 27-ին պառլամենտի անդամ Ֆերրենդը ստորին պալատում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Լանկաշիրի ու Չեշիրի 16 օկրուգների բանվորների դելեգատները, որոնց հանձնարարությամբ ես խոսում եմ, ինձ հաղորդեցին, որ մեքենաների կատարելագործման հետևանքով գործարաններում աշխատանքը շարունակ աճում է։ Առաջ մի բանվորը օգնականի հետ երկու ջուլհակահաստոցի էր սպասարկում, հիմա նա առանց օգնականների երեք հաստոցի է սպասարկում և շատ հաճախ՝ նույնիսկ չորս հաստոցի և այլն։ Ինչպես երևում է հաղորդված փաստերից, տասներկու ժամվա աշխատանքը հիմա խցկված է 10-ից էլ պակաս աշխատաժամերի մեջ։ Ուստի ինքնըստինքյան հասկանալի է, թե վերջին տարիներում ինչ ահագին չափերով է ավելացել գործարանային բանվորների աշխատանքը»<ref>Արդի շոգեշարժ ջուլհակահաստոցով մի ջուլհակը հիմա շաբաթական 60 մամում՜ մամում երկու հաստոցի վրա բանելով արտադրում է որոշ երկարության ու լայնության 26 կտոր մի որոշ տեսակի գործվածք, իսկ նախկինում հին շոգեշարժ ջուլհակահաստոցով միայն 4-ը կարող էր արտադրել։ Մի այդպիսի կտոր գործելու ծախքերը արդեն 1850 թվականի սկզբին 2 շիլլինգ 9 պենսից իջել էին 5⅛ պենսի։<br>'''2-րդ հրատարակության հավելում.'''— «30 տարի առաջ (1841 թվականին) մի բամբակամանորդից, որն ուներ 3 օգնական, պահանջվում էր հսկել 300-324 իլիկ ունեցող միայն մի զույգ մյուլի։ Հիմա (1871 թվականի վերջը) նա պետք է 5 օգնականով հսկի այնքան մյուլերի, որոնց իլիկների թիվը կազմում է 2200, և արտադրում է առնվազն յոթ անգամ ավելի մանվածք, քան 1841 թվականին էր արտադրում» (գործարանային տեսուչ Ալեքսանդր Ռեդգրեյվը «Journal of the Society of Arts»-ում, January 5, 1872)։</ref>։
Ուստի, թեև գործարանային տեսուչներն անդուլ կերպով ու լիակատար իրավունքով գովաբանում են 1844 ու 1850 թվականների օրենքների բարենպաստ հետևանքները, սակայն նրանք խոստովանում են, որ աշխատանքային օրվա կրճատումն արդեն առաջ է բերել աշխատանքի այնպիսի ինտենսիվություն, որն սպառնում է բանվորների առողջությանը և, հետևապես, քայքայիչ կերպով է ազդում բուն իսկ աշխատուժի վրա։ «Բամբակեղենի, բրդեղենի ու մետաքսեղենի գործարանների մեծամասնության մեջ հյուծիչ գրգռվածությունը, որն անհրաժեշտ է մեքենաների վրա աշխատելիս, որոնց շարժումը վերջին տարիներում այնքան ծայրահեղ չափով արագացել է, այդ գրգռվածությունը, ըստ երևույթին, թոքերի հիվանդություններից առաջացող մահացության ավելացման այն պատճառներից մեկն է, որը դ-ր Գրինհաուն բացահայտեց իր վերջին հիանալի հաշվետվության մեջ»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1861», էջ 25, 26։</ref>։ Որևէ կասկածից դուրս է, որ երբ օրենքը մի անգամ ընդմիշտ կապիտալից խլել է աշխատանքային օրը երկարացնելու հնարավորությունը, կապիտալի այն տենդենցը, որով նա ուզում է աշխատանքի ինտենսիվության աստիճանը սիստեմատիկորեն բարձրացնելու միջոցով իրեն վարձատրել և մեքենաների ամեն մի կատարելագործում դարձնել աշխատուժը է՛լ ավելի ուժեղ չափով դուրս ծծելու միջոց,— այդ տենդենցը շուտով պետք է հասցնի այն դարձակետին, երբ աշխատաժամանակի նոր կրճատումը դառնում է անխուսափելի<ref>Ներկածումս (1867 թ.) Լանկաշիրի գործարանային բանվորների մեջ ագիտացիա է սկսվել ութժամյա աշխատանքային օրվա համար։</ref>։ Մյուս կողմից, անգլիական արդյունաբերության բուռն զարգացումը 1848 թվականից մինչև հիմա, այսինքն՝ տասժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանում, է՛լ ավելի է գերազանցում 1838—1847 թթ. ժամանակաշրջանից, այսինքն՝ տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակաշրջանից, քան արդյունաբերության զարգացումը այս վերջին շրջանում զարգացման արագությամբ գերազանցում է նրա զարգացումից՝ առաջին կես դարում գործարանային սիստեմը մտցնելուց հետո, այսինքն՝ չսահմանափակված աշխատանքային օրվա ժամանակաշրջանում<ref>Հետևյալ մի քանի թվերը բնորոշում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բուն իմաստով «գործարանների» պրոգրեսը, սկսած 1848 թվականից.
</TABLE>
<br>(Տե՛ս Կապույտ գրքերը՝ «Statistical Abstract for the United Kingdom», № 8 և № 13. London 1861 և 1866)։
<br>Լանկաշիրում 1839 և 1850 թվականների միջև գործարանների թիվն ավելացավ ընդամենր ընդամենը 4%-ով, 1850 և 1856 թվականների միջև 19%-ով, 1856 և 1862 թվականների միջև 33%-ով, այնինչ տասնմեկամյա երկու ժամանակաշրջանում էլ զբաղված անձերի թիվը բացարձակորեն ավելացավ, իսկ հարաբերականորեն ընկավ։ Տե՛ս «Reports of Insp. Of of Fact. for 31st Oct. 1862», էջ 63։ Լանկաշիրում գերակշռությունը պատկանում է բամբակեղենի գործարաններին։ Իսկ թե նրանք ի՛նչ հսկայական հարաբերական դեր են խաղում ընդհանրապես մանվածքի ու գործվածքների արտադրության մեջ, երևում է նրանից, որ Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի նույնատեսակ գործարանների ընդհանուր թվից Լանկաշիրի հիշյալ գործարաններին ընկնում է 45,2%, իլիկների ընդհանուր թվից՝ 83,3%, շոգեշարժ շուլհակահաստոցների ընդհանուր թվից՝ 81,4%, տեքստիլ գործարանները բանեցնող շոգեձիաուժերի ընդհանուր թվից՝ 72,6%, զբաղված անձերի ընդհանուր թվից՝ 58,2 % (նույն տեղում, էջ 62, 63)։</ref>։
====4. ԳՈՐԾԱՐԱՆ====
Վստահելի
1396
edits