Changes
: ― Խնդրե՞ց ինձ որևէ բան հանձնել։
: ― Միայն մի բան՝ թղթերը գտնվում են ճապոնական պահարանի գաղտնի բաժնում։
: Ընկերս բժշկի հետ մտավ մահացածի սենյակը, իսկ ես մնացի աշխատասենյակում։ Հիշողությանս մեջ ծանրութեթև էի անում իրադարձությունների ողջ ընթացքը։ Թվում էր, կյանքումս այսպես ընկճված չէի եղել։ Առաջ ո՞վ էր եղել Թրևորը։ Բռնցքամարտի՞կ, արկածներ որոնո՞ղ, ոսկեխու՞յզ։ Եվ ինչպե՞ս էր հայտնվել այդ անբարեհամբույր դեմքով նավաստու թաթերում։ Ինչու՞ ուշաթափվեց, երբ սոսկ հիշեցրի ձեռքի կիսաջնջված դաջվածքի անվան և ազգանվան սկզբնատառերի մասին և ինչու՞ Ֆորդինգբրիջից ստացված նամակը նրա մահվան պատճառը դարձավ։ Հետո հիշեցի, որ Ֆորդինգբրիջը գտնվում է Համփշիրում, և որ միստր Բեդոզը, ում մոտ Թրևորի տնից գնաց նավաստին, և որին նույնպես, ըստ երևույթին, շանտաժի էր ենթարկել, ապրում էր Համփշիրում։ Նամակը, հավանաբար, կարող էր կամ Հադսոնից լինել՝ սպառնալով, որ ինքը ինչ-որ գաղտնիք կմատնի, կամ Բեդոզից, իր նախկին մեղսակցից, որը զգուշանում էր, որ իրենց գլխին է կախված մերկացման վտանգը։ Թվում էր, ամեն ինչ պարզ էր։ Բայց կարո՞ղ էր նամակը այդքան ծամծմված և անմիտ լինել, ինչպես բնութագրել էր նրա որդին։ Հնարավորէ, նա ճիշտ չէր հասկացել։ Եթե այդպես է, ապա, ամենայն հավանականությամբ, դա վարպետ ծածկագիր է, դուք գրում եք մի բանի մասին, , բայց նկատի ունեք, բոլորովին ուրիշ բան։ Որոշեցի ծանոթանալ այդ նամակին։ Հավատացած էի, որ եթե այդտեղ մի թաքնված միտք կա, ապա ինձ կհաջողվի կռահել։
: Երկար մտածեցի։ Վերջապես արտասվաթոր սպասուհին բերեց լամպը, իսկ ետևից ներս մտավ ընկերս, գունատ, բայց հանգիստ, ձեռքին բռնելով այն նույն փաստաթղթերը, որոնք հիմա ծնկներիս վրա են։
: Նա նստեց դիմացս, լամպը մոտ քաշեց և ինձ մեկնեց կարճ գրությունը, որն, ինչպես տեսնում եք, գրված է հապճեպ, գորշ թղթի կտորի վրա։