Changes
/* Որոշումներ շարժման և գույնի վերաբերյալ */
===Որոշումներ շարժման և գույնի վերաբերյալ===
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչպե՞ս են նեյրոններն ընդգրկվում <strong>տեսողական շարժմանը</strong> վերաբերող որոշումների կայացման մեջ։ Առարկան շարժվու՞մ է, թե ոչ, և արդյոք ո՞ր ուղղությամբ։ Սրանք շատ կարևոր հարցեր են, ինչպես մարդու, այնպես էլ` ցանկացած կենդանու որոշումների կայացման համար։ Հարաբերական շարժումը, որպես կանոն, բնորոշվում է նրանով, որ տվյալ առարկան տարբերվում է իրեն շրջապատող հարևան այլ առարկաներից։ Տեսողական ուղեղի այն շրջանները, որոնք ընդգրկված են շարժմանը վերաբերվող ինֆորմացիայի մշակման մեջ, դիտարկվում են որպես առանձին անատոմիական շրջաններ։ Դա կարելի է անել ուսումնասիրելով ուղեղի շրջանների միջև առկա կապակցումների նմուշները` կիրառելով մարդու ուղեղապատկերման տեխնոլոգիաները (Գլուխ դ414) և գրանցելով կենդանիների առանձին նեյրոնների ակտիվությունը։
[[Պատկեր:Neuro6-8.png|646px]]