Changes
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:
Բրեգալադը փայլող փայլատակող աչքերով միացավ քայլերդին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սիրտները սրտիկները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած ցած՝ սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ...
-Բայց էնտերը բավականին արագ չէ՞ որոշում ընդունեցին, չէ՞,- համարձակություն հավաքելով հարցրեց Փինը, երբ երգն ավարտվեց ու միայն ոտքերի դոփյունի ձայն ձայնն էր լսվում:
-Ասում ես արա՞գ,- արձագանքեց Ծառմորուսը: -Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի:Արդեն շատ դարեր ես չեի տեսել նրանց այսպես զայրացած: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ և շատ հազվադեպ ենք զայրանում, միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին և մեզ մեծ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչինչ ու ոչ ոք չի սպառնացել, համենայն դեպս Սաուրոնի ու Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում՝ Ռառու՛մ, ու վառելիք պատրաստում: Լավ, ասենք վառելիք են պատրաստում, չնայած դա էլ է հանցագործություն, բայց ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ զայրացրել: Եվ բացի այդ Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ, նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել, այլ ոչ թե քանդել: Այդպիսի դավաճանության համար ոչ էլֆերը,ոչ մարդիկ և ոչ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին: -Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասները,- կասկածանքով հարցրեց Մերին: -Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես տրոլների մասին: Տրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք տրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք աշխարհի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր Իզենգարդը վերածելով մանր բեկորների: -Բայց Սարումանը կփորձի ձեզ կանգնեցնել, այդպես չէ՞: -Հըմ: Դե հա իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ,