Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
— Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ Լեռնամոտցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար:
— Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետեքրքրվեց հետաքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք:
Դռնապանը բարի գիշեր մաղթեց, նրանք գլխով արեցին և անցան, սակայն Ֆրոդոն նկատեց, որ նա բարձրացրեց լապտերն ու նայեց իրենց հետևից: Դարպասի դռները ճռռացին. թեպետ լավ է՝ փակում են: Ինչու՞ է դռնապանը այդքան հետաքրքրվում հոբիթստանցի հոբիթներով: Գուցե Գանդալֆն է իրենց մասին հարցրել: Շատ պարզ է. իրենք եկել են անտառով ու գերեզմանոցներով, իսկ նա արդեն այստեղ է... Միևնույնն է, ինչ-որ կասկածելի էր նայում դռնապանն ու տհաճ էր խոսում:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: —Թոմ Բոմբանդիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, թերևս ներսն ավելի հարմարավետ է:
Պանդոկը, ուշադիր նայելիս, կանգնած էր Ուղուն շատ մոտիկ, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները պետք է որ գետնի հետ հավասար լինեին: Լայն դարպասը տանում էր բակ. մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռև Դուռը զարդարում էր հպարտ ցուցանակը.
«ՍԻԳԱՐՇԱՎՈՂ ՊՈՆԻ: ՏԵՐՆ Է ԼԱՎՐ ՆԱՐԿԻՍԸ»
Նրանք բակում թողեցին պոնիներին, առանց թամբերը հանելու, և աստիճաններով բարձրացան: Ֆրոդոն առաջինը մտավ ներս և քիչ էր մնում ընդհարվեր ճաղատ, կարմիր դեպքով ու սպիտակ գոգնոցով մի գիրուկ մարդու հետ: Նա գարեջրի փրփրագլուխ գավաթներով սկուտեղը պահած՝ հանդիպակած ուղղությամբ մի դռնից մյուսն էր վազում:
— Ձոզ Ձեզ մոտ կարելի՞ է... — սկսեց Ֆրոդոն:
— Էս վայրկյանիս, էս վայրկյանիս... — գոռաց նա ուսի վրայից և սուզվեց ծխաղոտի ծխախոտի ծխի ու ձայների ժխորի մեջ:
Իսկապես Ֆրոդոն չհասցրեց ուշքի գալ, երբ նա նորից կանգնած էր իր դիմաց: