Changes

Արդ, այս սուտ վաճառականական վարկի պտույտը քննելիս՝ պետք է նկատել երկու բան։
'''Առաջին'''. այս փոխադարձ պարտապահանջումների մարումը կախված է կապիտալի և ետհոսումից, այսինքն Ա—Փ ակտից, որը հետաձգված է միայն։ Եթե մանագործարանատերը մուրհակ է ստացել չթագործարանատիրոջից, ապա այս վերջինը կարող է վճարել այն ժամանակ միայն, եթե շուկայում ունեցած նրա չիթը ծախվել է ադեն։ Եթե հացահատկի սպեկուլանտը մուրհակ է տվել իր հանձնակատարի վրա, ապա հանձնակատարը փողը կարող է վճարել, երբ նույն միջոցին հացահատիկը ծախվել է սպասված գնով։ Հետևաբար, այս վճարումները կախումն ունեն վերարտադրության, այսինքն արտադրության պրոցեսի ու սպառման պրոցեսի հոսունությունից։ Բայց քանի որ վարկերը փոխադարձ են, ուստի ամեն մեկի վճարունակությունը միաժամանակ կախված է մի ուրիշի վճարունակությունից. որովհետև իր մուրհակը տալու ժամանակ հիշյալ անձը կարող է հույս դրած լինել կամ իր սեփական ձեռնարկության մեջ եղած կապիտալի ետհոսման վրա, կամ էլ մի երրորդ անձի ձեռնարկության մեջ ետոհոսման վրա, որն այդ միջոցում նրան պետք է մուրհակով ետհոսումերի ետհոսումների վրա դրած հույսը մի կողմ թողնենք, ապա վճարումը կարող է հնարավոր դառնալ այն պահեստակապիտալի միջոցով միայն, որ մուրհակատուն իր տրամադրության տակ ունի՝ ետհոսումների դեպքում իր պարտավորությունները մարելու համար։
'''Երկրորդ'''. այս վարկային սիստեմը չի վերացնում կանխիկ փողով վճարելու անհրաժեշտությունը։ Նախ և առաջ՝ ծախսումների մի խոշոր մասը միշտ պետք է կանխիկ վճարել, ինչպես օրինակ աշխատավարձը, հարկերը և այլն։ Այնուհետև. օրինակ, B-ն, որը C-ից վճարի փոխարեն մի մուրհակ է ստացել՝ նախքան այս մուրհակի ժամկետի լրանալը, ինքը մի ժամկետահաս մուրհակ ունի D-ին վճարելու, և սրա համար B-ն պետք է կանխիկ փող ունենա։ Վերարտադրության մի այնպիսի լիակատար շրջապտույտ, ինչպիսին վերևում ենթադրեցինք բամբակաբույծից սկսած՝ մինչև բամբակամանագործարանատերն ու ընդհակառակը, լոկ իբրև բացառություն կարող է լինել և միշտ պետք է ընդհատվի շատ կետերում։ Վերարտադրության պրոցեսի քննարկման ժամանակ մենք տեսանք (II գիրք, III բաժին), որ հաստատուն կապիտալ արտադրողները մասամբ իրար հետ են փոխանակում հաստատուն կապիտալը։ Հենց այս պատճառով մուրհակներն ավելի կամ պակաս չափով կարող են իրար մարել։ Նույնն է նաև արտադրության վերընթաց գծի ժամանակ, երբ բամբակ վաճառողը մուրհակ է տալիս մանագործարանատիրոջ վրա, մանագործարանատերը՝ չթագործարանատիրոջ վրա, սա՝ արտահանորդի վրա, սա էլ՝ ներմուծորդի (գուցե կրկին բամբակի ներմուծորդի) վրա։ Սակայն այստեղ բացակայում է գործարքների շրջապտույտը, ուստի և պահանջաշարքի վերջափակումը։ Օրինակ, մանագործարանատիրոջ պահանջը մանածագործարանատիրոջից՝ չի կարող գոցվել ածխամատակարարի՝ մեքենաշինարարին ուղղած պահանջով. մանագործարանատերը իր ձեռնարկության մեջ երբեք հնարավորություն չունի հակապահանջ անելու մեքենաշինարարից, որովհետև նրա արդյունքը, մանվածքը, երբեք չի կարող մտնել մեքենաների վերարտադրության պրոցեսի մեջ որպես բաղկացուցիչ տարր։ Ուստի այսպիսի պահանջները փողով պետք է մարվեն։
Վստահելի
1396
edits