Changes
Ում և ինչ էր նա հաղորդել և ինչ հետևություններ էին արվել, ես այդպես էլ չիմացա, որովհետև հաջորդ գիշեր մի այնպիսի բան պատահեց, որ միչև այդ եղած ամեն ինչ մթագնեց։
===Դալլաս===
Արդեն երեկո էր, երբ Մոսկորեպում աննպատակ թափառելուց հետո, բոլորից մերժված, քաղցած, դժբախտ, արյունոտ ոտքերով, ես դանդաղ, հիվանդի նման մի կերպ դեպի իմ աիծյալ անիծյալ հյուրանոցն էի գնում։ «Հիմա ես ի՞նչ անեմ, ― մտածում էի ես։ ― Ո՞ւմ դիմեմ, որպեսզի ինձ այստեղից բաց թողնեն, եթե ոչ ոք չի ցանկանում ինձ հետ խոսել։ Միգուցե անձամբ Գենիալիսիմուսի՞ն։ Չնայած մեր հայացքների տարբերությանը, մենք մի ժամանակ միասին սովորել ենք, միասին խմել ժուռնալիստի տանը, հանդիպել Մյունխենում, և վերջ ի վերջո, եթե լինելով հասարակ գեներալ նա փրկեց ինձ «յակուտական տարբերակից», ապա ինչո՞ւ հիմա էլ չի կարող բարի գործ կատարել։ Մի՞թե նրան էլ է անհրաժեշտ է, որ ես փչացնեմ այդ հիմար վեպը»։
Ես արդեն գիտեի, որ նրա ազդեցությունը երկրային գործերի վրա այնքան էլ մեծ չէ, բայց միգուցե, եթե անձամբ ասի․ «Նրան հանգիստ թողեք, նա իմ ընկերն է», ― կամ դրա նման մի բան, միգուցե նրան ենթարկվեն, չհամարձակվեն մերժել։
Վերջերս այդ կեռիկները ինձ մոտ այնպիսի մտքեր էին սկսել առաջացնել, որոնք անցյալում դժվար էր պատկերացնել։ Իսկ այժմ այդ մտքերը համարյա բնական էին թվում։
Իմ դրությունը ես գնահատում էի, որպես անելանելի։ Ես շրջում եմ ինչ֊որ օտար, անհասկանալի մարդկանց մեջ, ոչինչ չեմ կարող անել և չեմ պատկերացնում, թե ինչպես դուրս պրծնել այս թակարդից։ Եթե ես չկարողանամ այստեղից դուրս պրծնել, ես երբեք և ոչ մեկին չեմ պատմի տեսածիս մասին։ Իսկ այդ դեպքում ի՞նչ միտք ունի իմ կյանը։կյանքը։
Կեռիկները ամուր չեն, բայց իմ թեթևացած մարմնին, երևի թե կդիմանան։ Այդ միտքը դեռ վերջնականապես չէր ձևավորվել, բայց ես արդեն տեսնում էի ինձ կապտած, նիհար, խղճուկ, կախ ընկած լեզվով ու ծալված ոտքերով։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես մի սանիտար կամ վնուբեզի աշխատակից, երկու մատով հանում է իմ մարմինը կախիչից և շպրտում պադգարակի վրա։ Հետաքրիր է, ինչպիսի՞ն կլինի «Պրավդայի» արձագանքը։ Կգրե՞ն «Շանը շան մահ» վերնագրով հոդված, թե՞ այնպիսի տեսք կընդունեն, կարծես երբեք չեմ եղել։
Հանկարծ սենյակը լուսավորվեց, մի ինչ֊որ տարօրինակ, ամենուր թափանցող լույսով և նորից մթություն տիրեց։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ։ Այդ լուսային էֆեկտը դրսի՞ց էր, թե ինձ վրա իջաց իջած հայտնություն էր։ Այսպես թե այնպես, մտքերիս ուղղությունը կտրուկ փոխվեց։
― Իսկ ի՞նչ է պատահել, ― հարցրի ես ինքս ինձ։ ― Ինչո՞ւ ես պետք է այստեղ մնամ և հանուն ինչի կործանվեմ, երբեք չվերադառնամ իմ սիրելի Շտոկդորֆ և չտեսնեմ կնոջս ու երեխաներիս։ Միայն այն պատճառով, որ իմ էությունը պահանջում է անիմաստ սխրագործություններ և թույլ չի տալիս ուղղել գրա՞ծս։
Ես քննադատաբար նայեցի անցյալիս և մտածեցի․ այս ի՞նչ բան է։ Ինչո՞ւ եմ կառչում հնարածս պատկերներից ու բառերից, ինչո՞ւ եմ ինձ և ընտանիքիս սարսափելի տհաճություններ պատճառում։ Մի՞թե այդ ֆանտազիաները ավելի թանկ են, քան իմ բարօրությունը և նույնիսկ կյանքը։
― Ո՛չ, ― ասացի ինքս ինձ։ ― Իհարկե ոչ։ Ես ոչ ապուշ եմ, ոչ էլ խելագար։ Ես ողջախոհ մարդ եմ և հասկանում եմ, որ առաջնայինը իմ կյանքն է, իսկ հնարածս երկրորդական է։ Հնարել կարելի է և այս և այն։ Վերջ ի վերջո, հնարածը կարելի է ջնջել։ Ինչքան էլ Սիմիչին խղճամ, ես ավելի մեղք եմ։
Ես հստակ պատկերացրի, որ կարող եմ հեշտությամբ ջնջել գրածս։ Սիմիչին, Կլեոպատրա Կազիմիրովնային, Զիլբերովիչին, Ստեպանիդային, Թոմին և նույնիսկ ինձ։ Ոչ միայն ջնջել, այլև կտոր֊կտոր անել, պատռել, վառել՝ սատանան տանի։ Տվեք ինձ այդ անիծված գիրքը, և ես այն անհապաղ կվառեմ, կամ ամբողջապես կանիգիլացնեմ։ Ես նույնիսկ պատկերացրեցի, թե ինչպիսի հաճույքով եմ պատառոտում թերթիկները և նետում կրակը․․․
― Ձեռագրերը չեն վառվում, ― չարամտորեն հիշեցրեց ինձ սատանան նախնական գրողներից մեկի բառերը։
― Չքվիր, ― ասացի ես։ ― Եթե միանգամից մեծ կապոցներով նետես, ապա իհարկե, նրանք դժվարությամբ կվառվեն, բայց եթե թերթիկ առ թերթիկ, նախապես ճմրթելով, կվառվեն մինչև վերջ։
Իմ բոլոր մտահղացումներից, այս մեկը ամենապարզն ու հանճարեղն է և պետք է անհապաղ իրականացվի։ Ես ոչ մի վայրկյան այլևս չէմ կարող կորցնել։
Ես դուրս թռա միջանց միջանցք և գնացի դեպի լամպի թարթող լույսը։ Պետք է ասել հերթապահին, որ ինձ անհապաղ անհրաժեշտ է կապվել Սմերչևի, Ձերժին Գավրիլովիչի, Պրոպագանդա Պարամոնովնայի և նույնիսկ Բերիյ Իլյիչի հետ։ Ես նրանց կասեմ, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ինձ կտանեն Ուպոպոտ, այնտեղ կբավարարեմ իմ սննդային կարիքները, իսկ հետո․․․ Այո՛, կանեմ այն ամենը, ինչ պահանջեն։
Ես սպասում էի հերթապահից թշնամական վերաբերմունք, բայց շատ զարմացա, երբ ինքը դիմեց ինձ։
Անցնելով նստած ու պառկած մարդկանց միջով, ես պատահաբար տրորեցի մեկի ոտքը։ Ոտքի տերը բղավեց և ուզում էր կռվի բռնվել, բայց նրան սաստեցին և նա լռեց։
Ես մի ազատ տեղ գտա, նստեցի վառված խոտերի վրա փոշու մեջ և սկսեցի նայել։ Չնայած վաթսուն տարի առաջ առանձին սերիաներ տեսել էի, բայց ոչ մեկը չէի հասկացել և չէի հիշել։ Անգլերեն, գերմաներեն չէի հասկացել, ռուսերեն էլ չէի հասկանում։ Իմ կարծիքով, ֆիլմի ողջ բովանդակությունը կայանում այն էր նրանում, որ հերոսները անընդհատ զգեստափոխվում էին, շամպայն խմում, զբոսնում կադիլակներով և խոսում ինչ֊որ միլիոնների մասին։ Ընդունված կարգով, ֆիլմը ընդհատվում էր ատամի մածուկի, լվացքի փոշու և ճապոնական էլեկտրոմոբիլների գովազդով։ Սակայն ինձ չէին հետաքրքրում ոչ ֆիլմը, ոչ էլ գովազդները։ Հետաքրքիրը այդ հսկայական տեսարանն էր վերևում և հանդիսատեսի վերաբերմունքը ներքևում։ Պետք է ասել, որ վերաբերմունքը անհնարին էր հասկանալ, որովհետև հանդիսատեսը պահպանում էր քար լռություն, բայց երբ երկնային էկրանի վրա բռնցքամարտի երկու նախկին չեմպիոններ սկեսցին սկսեցին ծամել «Մակդոնալդս» ֆիրմայի համբուրգերներ, շուրջս նստած մարդիկ ինքնաբերաբար սկսեցին չփչփացնել։ Ես էլ այնքա՜ն ուզեցի թարմ, բամբակի նման փափուկ համբուրգեր կոկա֊կոլայի հետ, որ նույնիսկ տնքացի այդ ցանկությունից։ Այդ հնչյունները դուր չեկան հանդիսատեսին, ինձ սաստեցին, իսկ ինչ֊որ մեկը բռունքով խփեց կողքիս։
Սակայն ոչ ես, ոչ էլ մյուսները չկարողացանք մինչև վերջ դիտել ֆիլմը։ Հենց այն պահին, երբ հերոսներից մեկը մյուսին էր փոխանցում տասնչորս միլիոնի չեկը, լսվեց մոտեցող շարժիչների աղմուկը, իսկ երբ ցուցադրվում էր օվկիանոսի ափին արևհարվող գլխավոր հերոսուհին իր ծերացող, բայց շատ հարուստ սիրեկանի հետ, երկնքում հայտնվեց ռմբակոծիչների մի ամբողջ երամ որը սկսեց գնդակահարել ամպերը լուսային հետքեր թողնող արկերով։
― Շրջապատու՜մ են, ― բացականչեց ինչ֊որ մեկը։ Այդ բառը տարածվեց շարքերում ինչպես կրակը բիքվորդյան լարով։
― Շրջապատո՜ւմ են։ ― Շրջապատո՜ւմ են։ ― Շրջապատո՜ւմ են։
Մարդիկ շտապ վեր էին թռչում, վերցնում իրենց ներքնակները, բարձերն ու վերմակները և փախչում տարբեր կողմեր։ Նրանք այնպիսի փոշի բարձրացրին, որ չէր երևում ոչ ֆիլմը, ոչ էլ նույնիսկ կողքիդ գտնվող մարդիկ։
Ես հնազանդվեցի։ Երբ նա վազեց, ես էլ վազեցի։
Շուտով մենք հայտնվեցինք մի ծուռումոռ ծուռումուռ նրբանցքում։
Ամենուրեք շատ լուսավոր էր և աղմկոտ։ Ես բարձրացրի գլուխս և տեսա, որ ինքնաթիռները դեռ պտտվում են երկնքում և ամպերի վրա կրակում։ Հատուկ միջոցներով նրանք ցրում էին ամպերը, և արդեն շատ բան էին հասցրել անել։ Ամպերը պատառոտված էին, բայց կտորներից մեկի վրա ծերացող միլիոնատերը դեռ վիսկի էր մեկնում երիտասարդ կնոջը։
Դա Օխլամոնովն էր։
===Գաղտնի հավաքույթ===
Մենք գնում էինք ինչ֊որ նրբանցքներով, բակերով, երկու մայրուղի անցանք վազքով, հետո շարունակեցինք ճանապարհը լուռ ու խորհդավոր այգու միջով և նորից գաղտքգողի գաղտագողի ծուռումուռ ճանապարհով, սեղմվելով տների պատերին, խուսափելով գիշերային պարեկներից և պատահական անցորդներից։ Սակայն, որքան հասկացա, այս քաղաքում պատահական անցորդներ չեն լինում։
Երբ երկրորդ զբոսայգում կանգնեցինք շունչ քաշելու համար, ես հարցրի Օխլամոնովին, թե ուր ենք գնում։
Մի հինգ֊վեց րոպե քայլելուց հետո, մենք անցանք մի ցածր կառույցի մոտով և կանգ առանք խիտ թփուտների առջև։
― Ուշադիր ինձ լսեք, ― շշնջաց Օխլամոնովը։ ― Հիմա մենք սողալով կանցնենք այս թփուտների տակով, այնտեղ ցանկապատի մեջ մի անցք կա։ Նրանից այն կողմ՝ մի լայն փողոց է։ Ես դուրս կգամ անցքից և վազքով կանցնեմ փողոցը։ Դուք մի քիչ կսպասեք։ Եթե ինձ հետ մի բան պատահի, ես կսկսեմ բղավել «օգնեցե՜ք, թալանում են»։ Այդ դեպքում դուք կմնաք տեղում, թփերի տակ, մերոնցից մեկնումեկը կգա ձեր ետևից։ Հավանական է նույնիսկ, որ նա ձեզ ծանոթ լինի։ Եթե դուք ոչինչ չլսեք, ապա մի երկու րոպե հետո դուրս եկեք և վազեք ուղիղ դեպի դիմացի մեծ տունը։ Մտեք ձախ մուտքը, դուռը փակեք և իջեք նկուղ։ Զգույշ եղեք, այնտեղ մութ է։ Իջնելիս բռնվեք բազիրքից։
Մեր գործողությունների այդ մասը բարեհաջող անցավ և արդեն մի քանի րոպե հետո Օխլամոնովը ձեռքիցս բռնած ինձ քարշ էր տալիս ինչ֊որ մռայլ նկուղային լաբիրինթոսով։ Հետո նա թակեց, բացվեց ինչ֊որ դուռ, փակվեց, հետո բացվեց մեկ ուրիշը, և ես տեսա երկու սեռի երիտասարների մի խումբ, որոնք լամպերի լուսավորության տակ քեֆ էին անում․․․ Սիմիչի մեծ դիմանկարի տակ։
― Պարոնայք, ― բղավեց Օխլամոնովը, և նրա ձայնը երկար լռությունից հետո խլացուցիչ էր։ ― Տեսեք, թե ում եմ բերել։ Մեր Կլասիկը մեզ հետ է։ Տուգանայի՛ն մեր Կլասսիկին։
Երիտասարդները միանգամից ոտքի կանգնեցին, նրանց ձեռքերում պլաստամսե բաժակներ էին։ Ինչ֊որ մի աղջիկ, մինչև ոտքերը հասնող երկար, սև կիսաշրջասգեստով ինձ էլ տվեց մի բերնեբերան լցված բաժակ։
― Խմեք մեզ հետ։
― Օ՞վ Ո՞վ եք դուք, ― հարցրի ես անվստահ վերցնելով բաժակը։
― Մի՞թե չհասկացաք, Վիտալիյ Նիկիտիչ, ― ժպտալով ասաց Օխլամոնովը։ ― Մենք ձեր համախոհներն ենք։ Մենք Սիմիտներ ենք։
― Կեցցե՜ միապետությունը։
Հիմարներ, մտածեցի ես։ Մի՞թե մտածում են, որ իմ կյանքի փորձով, կարելի է խաբել ինձ այս էժանագին միջոցներով։
― Ձերժին Գավրիլովիչ, ― բղավեցի ես։ Այդ ինչո՞ւ ես անկյունում թաքնվել։
― Ուրեմն այսպես, ― ասաց Ձերժինը։ ― Սա պրովոկացիա չէ։ Հավատում ես, թե ոչ, բայց վախենալու պատճառ չունես։ Միևնույն է Գլխավոր Հնգանկյունին դատապարտել է քեզ մոռացության։ Եթե մենք նույնիսկ սադրիչներ դուրս գանք, ավելի վատ բան չենք կարող անել։ Այնպես որ, վստահիր մեզ, արի խմենք, հետո կխոսենք։
===Զրույց Ձերժինի հետ===
Մենք զրուցեցինք նկուղի կաբեսոտում։ Ճիշտն ասած, այդ խոսակցությունը ես համարյա չեմ հիշում։ Բայց ահա թե ինչ ասաց Ձերժինը։ Մոտենում են շատ լուրջ իրադարձություններ։ Ամբողջ Մոսկորեպում և Առաջին օղակի մեծ տարածքում հասունանում է բնակիչների դժգոհությունը կոմունիստական և սոցիալիստական կարգերով։ կարգերից։ Սիմիտների շարժումը այնքան է ծավալվել, որ կարող է անկառավարելի դառնալ։ Միևնույն ժամանակ ԲԵԶՈ֊ի աշխատակիցները («Կամ այլ կերպ ասած․ ՑՌՈՒ֊ի, ― ասաց Ձերժինը։ ― Հասկացիր ուզածիդ պես») ստացել է ճշգրիտ տեղեկություններ, որ շվեյցարական բժիշկները սկսել են Սիմիչին հալեցնել։ Հավանական է, որ դրանից հետո նա գա այստեղ։ Նրա գալուստը անխուսափելի է, բայց իշխանությունները պատրաստվում են դիմադրել։ Դա պետք է կանխել։ Անհրաժեշտ է նրանց ուշադրությունը շեղել։
― Բայց ինչպե՞ս, ― հարցրի ես։
― Դու պետք է զիջումների գնաս, որպեսզի նրանք կենտրոնանան քո հոբելյանի վրա։ Դա նրանց այնքան է պետք, որ նրանք վերջին ուժերը կգործադրեն, իսկ մենք դրանից կօգտվենք։
― Ովքե՞ր դուք, ― հարցրի ես։ ― Անձամբ դու՝ ո՞վ ես։ ԲԵԶՈ֊ի գենելալգեներալ, ՑՌՈՒ֊ի գործակալ, թե՞ սիմիտ։
― Դա կարևոր չէ, ― թափ տվեց նա ձեռքը։ ― Այս երկրում ոչ ոք չգիտի, թե իրականում ով է ինքը։ Համենայն դեպս, դու պետք է այնպիսի զիջումների գնաս, որպեսզի նրանք հավատան։ Բայց լավ կլինի, եթե Սիմը մնա թեկուզև ուրիշ անունով։
― Բայց դու հասկանո՞ւմ ես, որ անձամբ ես Սիմի հայացքները չեմ կիսում և չեմ ուզում օգնել նրա վերադարձին։ Ավելի լավ է, ես նրան ջնջեմ։
― Արդեն ուշ է, ― տխուր ասաց Ձերժինը։