Changes
/* Գլուխ վեցերորդ */
Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։
Աստիճաններից նրանք անցան հյուրասենյակ, որը մի ընդարձակ և լուսավոր սենյակ էր՝ պատված ինչ-որ արտասովոր, թեև ուրախ, երկնագույն պաստառով։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի ոչ մի բան չկար սենյակում, և իմ ընկերը զարմացավ, թե ինչու են իրեն բերել այստեղ։ Տանտերը մոտեցավ պատին և թխկացրեց։ Փայտի ձայն լսվեց։